Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Պաղեստինի նախագահը Բայդենի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
 |tert.am|

Պաղեստինի նախագահը Բայդենի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am:  Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և քննարկել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով պաղեստինյան WAFA գործակալության՝ Աբբասի աշխատակազմում ունեցած աղբյուրներին հղմամբ արված հրապարակմանը: Պաղեստինի ղեկավարը, ըստ աղբյուրի, Բայդենին տեղեկացրել է, որ պաղեստինցիները իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափում հարձակումների են ենթարկվել, ինչը հարյուրավոր զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ է դարձել: Նաև շեշտել՝ որ ԱՄՆ վարչակազմը պետք է ներգրավվի գործընթացքում և վերջ դնի «պաղեստինցի ժողովրդի նկատմամբ իսրայելական հարձակումներին»: Բացի այդ, Աբբասը շեշտել է, որ պաղեստինի ժողովուրդը պատրաստ է աշխատել Մերձավորարևելյան կարգավորման քառյակի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ խնդրի խաղաղ ու դիվանագիտական լուծման հասնելու նպատակով: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է պաղեստինա-իսրայելական հակամարտության բանակցային կարգավորմանը՝ հիմնված երկու պետությունների խաղաղ համագոյակցության վրա, ինչպես նաև՝ շեշտել, որ Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ»-ը պետք է դադարեցնի հրթիռային հարվածները Իսրայելի ուղղությամբ:  
10:28 - 16 մայիսի, 2021
ԱՄՆ-ն Իսրայելին հիշեցրել է ԶԼՄ-ների անվտանգության ապահովման պատասխանատվության մասին
 |news.am|

ԱՄՆ-ն Իսրայելին հիշեցրել է ԶԼՄ-ների անվտանգության ապահովման պատասխանատվության մասին |news.am|

news.am: Սպիտակ տունը կապվել է իսրայելական իշխանությունների հետ՝ Գազայի հատվածում շենքին հասցված ավիահարվածից հետո, որտեղ գտնվում էր Associated Press տեղեկատվական գործակալության եւ «Ալ Ջազիրա» ալիքի գրասենյակը, հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին: «Մենք Իսրայելին ուղղակիորեն հայտարարել ենք, որ լրագրողների եւ անկախ լրատվամիջոցների անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է»,- գրել է նա Twitter-ում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածում շենքին, որտեղ տեղակայված էին տեղական եւ միջազգային լրատվամիջոցների գրասենյակները՝ պնդելով, որ շենքում է գտնվում ՀԱՄԱՍ շարժման հետախուզական շտաբը: Լրագրողները նախքան հարձակումը լքել էին շենքը, քանի որ նախապես տեղեկացված էին սպասվող գործողության մասին:
10:06 - 16 մայիսի, 2021
Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին |armenpress.am|

Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինը հոյակապ հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ և չի ցանկանում, որպեսզի պաղեստինյան խնդրի հարցում զուգահեռներ տարվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությունում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Թուրքիայի ղեկավարը, մասնավորապես, դատապարտել էր Գազայի հատվածում իսրայելական կողմի գործողություններն ու հայտարարել, թե ինչպես վճռականորեն պաշտպանում էին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն կերպ աջակցում են պաղեստինցիներին: «Մենք չենք ցանկանում համեմատել իրադրությունը նրա հետ, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում: Մենք հոյակապ հարաբերություններ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև լավ հարաբերություններ՝ Թուրքիայի հետ»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ դեմ են երկու թեմաների համեմատությանը:
17:51 - 15 մայիսի, 2021
«Ոչինչ չի կարող արդարացնել նման ահաբեկչությունը»․ Մերկելը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հրթիռակոծությունները
 |tert.am|

«Ոչինչ չի կարող արդարացնել նման ահաբեկչությունը»․ Մերկելը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հրթիռակոծությունները |tert.am|

tert.am: Գերմանիան Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին հակասեմական ցույցեր չի հանդուրժի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Զայբերտը հայտարարել է, որ «ցանկացած ոք, ով նման բողոքներն օգտագործում է հրեաների հանդեպ իր ատելությունն արտահայտելու համար, չարաշահում է ցույցերի իրավունքը»: «Մեր ժողովրդավարությունը չի հանդուրժի հակասեմական ցույցեր»,- հայտնել նա։ Նա նաև ընդգծել է՝ Մերկելը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի քաղաքների վրա շարունակվող հրթիռակոծությունները, և «ոչինչ չի կարող արդարացնել նման ահաբեկչությունը»: «Հրթիռակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն»,- հավելել է նա։ Հիշեցնենք՝ Գերմանիայում, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին, հակաիսրայելական գործողությունների ալիք է բարձրացել։ Մայիսի 12-ի երեկոյան Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա նահանգի Գելզենկիրխեն քաղաքում շուրջ 180 ցուցարար փորձել է քաղաքի կենտրոնով շարժվել դեպի սինագոգ: Միևնույն ժամանակ, ցուցարարներից ոմանք հակասեմական բովանդակությամբ կարգախոսներ են բղավել: Ոստիկանությունը մահակներ է օգտագործել, տուժածների մասին չի հաղորդվում:
20:22 - 14 մայիսի, 2021
Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կողմից պաղեստինցիներին աջակցելու մասին |armenpress.am|

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կողմից պաղեստինցիներին աջակցելու մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է պաղեստինցիներին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։ Մայիսի 14-ին Ուրազա-Բայրամի մեկնարկի հետ կապված հեռուստաուղերձում Էրդողանը Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն: «Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության ճնշումից։ Իսրայելն անցել է բոլոր սահմանները: Ինչպես վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն զգացումով ձեռնամուխ ենք լինում պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ գործողություններին։ Նույն վճռականությամբ, ինչպես պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը»,-ասել է Էրդողանը։ Նրա խոսքով ՝ բանակցություններ է վարել 19 երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների հետ՝ Գազայում տիրող իրավիճակի շուրջ։ «Կանգնեցնել Իսրայելին՝ մարդկության պատվի պարտքն է։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել։ ՄԱԿ -ի մասնակցությունն անհրաժեշտ պայման է։ Այն, ինչ պետք է անել, պետք է անհապաղ արվի, այլապես սարսափելի հետևանքներն անխուսափելի են», - հավելել է Էրդողանը։
16:31 - 14 մայիսի, 2021
ԱՄՆ-ն կապահովի Իսրայելի ռազմական գերազանցությունը. Պենտագոնը` իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման մասին |tert.am|

ԱՄՆ-ն կապահովի Իսրայելի ռազմական գերազանցությունը. Պենտագոնը` իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելը Պաղեստինի հետ հակամարտությունում ինքնապաշտպանության իրավունք ունի, ինչի համար կապահովի նրա ռազմական գերազանցությունը: Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում: Նշվում է՝ Պենտագոնում կայացած հանդիպման ժամանակ Իսրայելի ՊՆ քաղաքական և ռազմական վարչության տնօրեն Զոարա Պալտին և ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Կոլլը «դատապարտել են իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ իրականացված ահաբեկչությունները և ընդգծել Միացյալ Նահանգների աջակցությունն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին», - ասվում է ամերիկյան պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:Կոլլն ընդգծել է «ԱՄՆ Պաշտպանության նախարարության շարունակական աջակցությունը Իսրայելի որակյալ ռազմական գերազանցություն», ինչպես նաև ամերիկյան վարչակազմի հույսը խաղաղության վերականգնման հարցում:
13:38 - 14 մայիսի, 2021
Գերմանիայում հակաիսրայելական բողոքի ալիք է բարձրացել |tert.am|

Գերմանիայում հակաիսրայելական բողոքի ալիք է բարձրացել |tert.am|

tert.am: Գերմանիայում, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին, հակաիսրայելական գործողությունների ալիք է բարձրացել: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն: Մասնավորապես, մայիսի 12-ի երեկոյան Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա նահանգի Գելզենկիրխեն քաղաքում շուրջ 180 ցուցարար փորձել է քաղաքի կենտրոնով շարժվել դեպի սինագոգ: Միևնույն ժամանակ, ցուցարարներից ոմանք հակասեմական բովանդակությամբ կարգախոսներ են բղավել: Ոստիկանությունը մահակներ է օգտագործել, տուժածների մասին չի հաղորդվում: Նույն օրը, Հանովերի կենտրոնում, ոստիկանությունը դադարեցրել է հակաիսրայելական ցույցը` հակահամաճարակային միջոցառումները չպահպանելու պատճառով: Ակցիային մասնակցում էր շուրջ 550 մարդ, որոնցից շատերն առանց դիմակի էին: Երկու մասնակից փորձել են այրել Իսրայելի դրոշները, բայց ոստիկանությունը դա թույլ չի տվել: Բեռլինում 2 անհայտ անձ գողացել է Իսրայելի դրոշը, որը բարձրացված էր Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության շտաբ բնակարանի վրա: Բեռլինի Պանկով շրջանում անհայտ անձինք քաղաքապետարանի մոտակայքում այրել են աղբամանը՝ շենքի վրա կախված Իսրայելի դրոշը այրելու նպատակով, սակայն հրշեջները ժամանակին  դեպքի վայր են եկել: Վերջապես, Բադեն Վյուրթեմբերգ նահանգի Մանհայմ քաղաքում մայիսի 13-ի գիշերը անհայտ անձը կոտրել է սինագոգի պատուհանը: Ոստիկանությունն այժմ հետաքննում և ամրապնդում է նրանց ներկայությունը հրեական հաստատություններում: Մանհեյմի քաղաքապետը և տեղի հրեական համայնքի նախագահը դատապարտել են հարձակումը:
11:06 - 14 մայիսի, 2021
Իսրայելը հրթիռակոծել է Գազայում Համասի բարձրաստիճան սպաների բնակարանները

 |armenpress.am|

Իսրայելը հրթիռակոծել է Գազայում Համասի բարձրաստիճան սպաների բնակարանները |armenpress.am|

armenpress.am: Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազայի հատվածում Համասի բարձրաստիճան սպաների չորս բնակարաններ, որոնք օգտագործվել են ռազմական գործողությունների պլանավորման համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը: «Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Բրիգադ ալ Քասամ»-ի հրամանատարի տեղակալին պատկանող բնակարանի ուղղությամբ։ Բացի այդ, Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են երեք բնակարաններ, որոնք պատկանում են Գազայի հյուսիսային մասում գտնվող Դեյր-ալ-Բալախի գնդի հրամանատարներին: Բոլոր բնակարանները օգտագործվել են Համասի հարձակումների պլանավորման և կառավարման նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:
20:43 - 13 մայիսի, 2021
«ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևը հայտնել է Միջերկրական ծովում գտնվող գազային հարթակին հարվածներ հասցնելու մասին
 |shantnews.am|

«ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևը հայտնել է Միջերկրական ծովում գտնվող գազային հարթակին հարվածներ հասցնելու մասին |shantnews.am|

<dishantnews.am: v class="news_text"> Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևը՝ «Իզզեդին ալ-Քասսամի բրիգադը» հայտարարել է պայթուցիկներով զինված անօդաչու թռչող սարքերով Միջերկրական ծովում գազային հարթակի վրա հարձակում գործելու մասին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ըստ արմատականների հայտարարության՝ տեղական արտադրության «Շիհաբ» կամիկաձե-դրոնները, որոնք թռչում են ցածր բարձրության վրա, առաջին անգամ են գործարկվում Իսրայելի դեմ։«Մի քանի ինքնաշեն մահապարտ-դրոններ չորեքշաբթի օրվանից նշանակետի տակ են պահել Գազայի հատվածի հյուսիսային ափից ոչ հեռու գտնվող գազային հարթակը։ Ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների՝ այսօր ցերեկը հարթակին հարվածներ են հասցվել»,- հաղորդել են արմատականները։ «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևը սպառնացել է ավելի կոշտ պատասխան տալ «շարունակվող ագրեսիային» և «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարների և ակտիվիստների սպանություններին։
19:55 - 13 մայիսի, 2021