Գերմանիայում հակաիսրայելական բողոքի ալիք է բարձրացել |tert.am|
11:06 - 14 մայիսի, 2021

Գերմանիայում հակաիսրայելական բողոքի ալիք է բարձրացել |tert.am|

tert.am: Գերմանիայում, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին, հակաիսրայելական գործողությունների ալիք է բարձրացել: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Մասնավորապես, մայիսի 12-ի երեկոյան Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա նահանգի Գելզենկիրխեն քաղաքում շուրջ 180 ցուցարար փորձել է քաղաքի կենտրոնով շարժվել դեպի սինագոգ: Միևնույն ժամանակ, ցուցարարներից ոմանք հակասեմական բովանդակությամբ կարգախոսներ են բղավել: Ոստիկանությունը մահակներ է օգտագործել, տուժածների մասին չի հաղորդվում:

Նույն օրը, Հանովերի կենտրոնում, ոստիկանությունը դադարեցրել է հակաիսրայելական ցույցը` հակահամաճարակային միջոցառումները չպահպանելու պատճառով: Ակցիային մասնակցում էր շուրջ 550 մարդ, որոնցից շատերն առանց դիմակի էին: Երկու մասնակից փորձել են այրել Իսրայելի դրոշները, բայց ոստիկանությունը դա թույլ չի տվել:

Բեռլինում 2 անհայտ անձ գողացել է Իսրայելի դրոշը, որը բարձրացված էր Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության շտաբ բնակարանի վրա: Բեռլինի Պանկով շրջանում անհայտ անձինք քաղաքապետարանի մոտակայքում այրել են աղբամանը՝ շենքի վրա կախված Իսրայելի դրոշը այրելու նպատակով, սակայն հրշեջները ժամանակին  դեպքի վայր են եկել:

Վերջապես, Բադեն Վյուրթեմբերգ նահանգի Մանհայմ քաղաքում մայիսի 13-ի գիշերը անհայտ անձը կոտրել է սինագոգի պատուհանը: Ոստիկանությունն այժմ հետաքննում և ամրապնդում է նրանց ներկայությունը հրեական հաստատություններում: Մանհեյմի քաղաքապետը և տեղի հրեական համայնքի նախագահը դատապարտել են հարձակումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել