Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ պայքարում պաղեստինցիներին աջակցելու մասին
 |news.am|
13:28 - 16 մայիսի, 2021

Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ պայքարում պաղեստինցիներին աջակցելու մասին |news.am|

news.am: Իրանի Զինուժի ԻՀՊԿ կազմում «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Իսմայիլ Կանին հայտարարել է պաղեստինցի ժողովրդին Իրանի աջակցության մասին՝ բարձր գնահատելով դիմադրության ուժերի հաջողված ռազմական հակազդումը, գրում է Тasnim news-ը:

ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ հեռախոսազրույցի ընթացքում Կանին հավաստիացրել է պաղեստինցիներին եւ ՀԱՄԱՍ-ին Իսլամական Հանրապետության մշտական աջակցության մեջ: Իրանցի հրամանատարը նաեւ կոշտ քննադատության է ենթարկել Շեյխ Ջարա Ալ Քուդս շրջանում եւ Գազայում իսրայելցիների գործողությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել