Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Միջուկային զենքի վերաբերյալ Պուտինի զգուշացումներն ուշադրություն շեղելու փորձ են․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Միջուկային զենքի վերաբերյալ Պուտինի զգուշացումներն ուշադրություն շեղելու փորձ են․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է Ռուսաստանի միջուկային ուժերը մարտական բարձր պատրաստականության բերել՝ փորձելով շեղել մարդկանց ուշադրությունն Ուկրաինայում կատարվող իրադարձություններից: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Նրա պնդմամբ՝ Պուտինը փորձում է «աշխարհին հիշեցնել», որ զսպիչ ուժեր ունի։ Սակայն Ռուսաստանն Ուկրաինա ներխուժման հարցում «հետ է ընկել ժամանակացույցից», իսկ ուկրաինացիները «ողջ ուժով դիմադրում են»։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ միջուկային զենքի մասին, չի նշանակում, որ Ռուսաստանը մտադիր է կիրառել այն։ Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան նույնպես միջուկային տերություն է և նշել․ «Նախագահ Պուտինը պետք է իմանա, որ միջուկային զենքի հետ կապված ցանկացած բան համարժեք կամ ավելի մեծ պատասխանի է արժանանալու Արևմուտքի կողմից»։ Ուոլեսն ընդգծել է, որ իրենք ոչինչ չեն անելու այս հարցում սրացում թույլ տալու համար։ «Մենք սխալներ թույլ չենք տալու։ Այս հարցին շատ լուրջ ենք վերաբերվում»,- ասել է նա։ Նշենք, որ երեկ՝ փետրվարի 27-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ռուսական բանակի միջուկային ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ։ Միջազգային հանրությունը դատապարտել էր նրա այս քայլը․ ԱՄՆ-ն այն անվանել էր «անընդունելի սրացում», իսկ ԵՄ-ն ավելի ուշ հայտարարել էր Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցների կիրառման մասին։ Նորա Վանյան
15:52 - 28 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ իրենք պատժամիջոցներ կկիրառեն ՌԴ Կենտրոնական բանկի դեմ

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ իրենք պատժամիջոցներ կկիրառեն ՌԴ Կենտրոնական բանկի դեմ

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարն այսօր հայտարարել է սահմանափակող տնտեսական միջոցներ ձեռնարկելու մտադրության մասին՝ թիրախավորելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը։  «Կառավարությունն անհապաղ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ուժի մեջ մտցնելու սահմանափակումները, որոնցով կարգելվեն Միացյալ Թագավորության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ֆինանսական գործարքներ իրականացնել ՌԴ Կենտրոնական բանկի, Ռուսաստանի Ազգային հարստության հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության հետ»,- ասված է հայտարարության մեջ: Ֆինանսների նախարարը հայտնել է, որ այս քայլերը ցույց են տալիս իրենց վճռականությունը՝ կիրառելու խիստ տնտեսական պատժամիջոցներ՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման։  Նրա խոսքով իրենց գործողությունները համաձայնեցված են ԱՄՆ-ի և եվրոպացի դաշնակիցների հետ՝։ «Մենք ողջունում ենք Միացյալ Թագավորության կառավարության՝ ԵՄ և ԱՄՆ իշխանությունների հետ համաձայնությամբ ձեռնարկած քայլերը»,- հայտարարել է Անգլիայի բանկը։ Կիրառվող սանկցիաներին մասնրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
13:01 - 28 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը մոտակա օրերին օգնություն կտրամադրի Կիեւին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը մոտակա օրերին օգնություն կտրամադրի Կիեւին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիեւին եւ մոտակա օրերին օգնություն կտրամադրի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Վարչապետը մտադիր է առաջիկա օրերին աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այն ֆոնին, որ ուկրաինացիները եւ աշխարհը շարունակում են ցույց տալ, որ Պուտինը չի կարող անպատիժ գործել»,- ասված է Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Ջոնսոնի գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։ Չի նշվում, սակայն, թե ինչ օգնության մասին է խոսքը։ Հաղորդագրության մեջ ասված է նաեւ, որ Զելենսկին Ջոնսոնին տեղեկացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի մասին, այդ թվում՝ «ուկրաինական քաղաքների վրա հրթիռային ու հրետանային հարվածների, Կիեւում վաղ առավոտյան կատարված սարսափելի դեպքերի մասին»։
13:32 - 25 փետրվարի, 2022
Ջոնսոնը հայտարարել է ՎՏԲ բանկի և «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

Ջոնսոնը հայտարարել է ՎՏԲ բանկի և «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

Հինգշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ՎՏԲ բանկի և «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ արգելելով «Աէրոֆլոտի» թռիչքները Մեծ Բրիտանիա: Ընկերությունը շաբաթական մի քանի չվերթ էր իրականացնում Մոսկվա - Լոնդոն երթուղով։ Ընկերությանը կարող են նաև արգելել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայով թռիչքները։ Ջոնսոնը նաև պարզաբանել է, որ խոսքը Մեծ Բրիտանիայում ՎՏԲ բանկի ակտիվների ամբողջական սառեցման մասին է: Ռուսական բանկերը, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել, ամբողջությամբ անջատվելու են Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգից, նրանց հասանելի չեն լինելու ֆունտ ստերլինգով գործարքները: Մեծ Բրիտանիան նաև արգելել է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան: Նման միջոցները սովորաբար կիրառվում են երկրի երկարաժամկետ զարգացումը զսպելու համար։ Ջոնսոնը նաև հայտարարել է Ռուսաստանի և ռուսական ընկերությունների համար Մեծ Բրիտանիայում ֆինանսավորում ստանալու արգելքի մասին: Դա կարող է հանգեցնել նրան, որ ռուսական ընկերություններն այլևս չեն կարողանա իրենց թղթերը տեղադրել Լոնդոնի բորսայում, որը նրանց մոտ չափազանց տարածված էր։ Բացի այդ, Ջոնսոնը խոստացել է հետաքննել այն, թե ինչպես են հարուստ ռուսաստանցիները ձեռք բերել իրենց ունեցվածքը. «Օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենալու», - հայտարարել է նա:
22:56 - 24 փետրվարի, 2022
Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն

Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։  Մեծ Բրիտանիայի վարչապետը այս առավոտյան տեղի ունեցածը որակել է իր քաղաքական կյանքում հանդիպած՝ ագրեսիայի ամենասարսափելի դրսևորում, և ընդգծել է Ռուսաստանի գործողություններին ի պատասխան դաշնակիցների լիակատար միասնության անհրաժեշտությունը: Ջոնսոնը հայտարարել է, որ նախագահ Պուտինը պետք է անհաջողության մատնվի, և այդ նպատակին հասնելու համար արևմտյան աշխարհը պետք է մեկուսացնի նրան ինչպես քաղաքականապես, այնպես էլ տնտեսապես:  Նա նաև ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը դադարեցնելու Գերմանիայի որոշումը, սակայն նշել է, որ այժմ դաշնակիցները պետք է համաձայնեցված ջանքեր գործադրեն Պուտինի ռեժիմի նկատմամբ ամենախիստ պատժամիջոցները կիրառելու համար: Մեծ Բրիտանյայի վարչապետը ընդգծել է, որ Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող են ունենալ։ Առաջնորդները պայմանավորվել են պահպանել սերտ կապ և շարունակել իրենց պատասխանի քննարկումը այսօրվա «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպմանը։
20:22 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժողովրդին հղած տեսաուղերձով հայտնել է, որ Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի, և դոնորներին կոչ է արել արյուն հանձնել։ Ռուսաստանի ներխուժման առաջին ժամերի մասին տեղեկությունները հակասական են, մասնավորապես հաղորդվել է, որ 40 ուկրաինացի է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են։ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Բրիտանիայի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ «Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, հակապուտինյան կոալիցիա կազմել և պատժամիջոցներ սահմանել։ Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն տրամադրել։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղության գնալ», - ասել է Զելենսկին։
15:52 - 24 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 5 բանկերի և Պուտինի մերձավորների նկատմամբ

 |factor.am|

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 5 բանկերի և Պուտինի մերձավորների նկատմամբ |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ հինգ ռուսական բանկեր ընդգրկվել են Միացյալ Թագավորության պատժամիջոցների թարմացված ցուցակում, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած երեք գործարարներ՝ Գենադի Տիմչենկոն, Բորիս Ռոտենբերգը և Իգոր Ռոտենբերգը, անհատական ​​պատժամիջոցների տակ են հայտնվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատժամիջոցների տակ հայտնված բանկերի թվում են Պրոմսվյազբանկը, Արդյունաբերական խնայբանկը, Չեռնոմորսկի Զարգացման և վերակառուցման Բանկը, Գենբանկը և Ռուսաստանի բաժնետիրական բանկը: Ռուսաստանի Բանկի բաժնետերերի զգալի մասը նախագահ Պուտինի մերձավոր շրջապատից է։ Այս բանկն արդեն գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ. ԱՄՆ գանձապետարանն այն անվանել է Ռուսաստանի խոշոր պաշտոնյաների բանկ, իսկ նրա ամենամեծ բաժնետերը նախագահին մոտ կանգնած գործարար Յուրի Կովալչուկն է։ Պրոմսվյազբանկը պետական է դարձել 2017 թվականից։ 2019-ին այս բանկին տրվել են ՌԴ ՊՆ-ի տեղեկատու բանկի լիազորություններ․ փաստորեն, սա միակ բանկն է, որի միջոցով մշակվում և իրականացվում է պաշտպանական ոլորտի պետական ​​պատվերը։ Ռուսաստանը դա արել է՝ մյուս բանկերին պատժամիջոցներից պաշտպանելու համար, այլապես դրանք կաշխատեին Պաշտպանության նախարարության հետ։ Պատժամիջոցային ցուցակի մնացյալ բանկերը գործում են Ղրիմում, ինչը նշանակում է, որ դրանք արդեն բավականին սահմանափակ են իրենց գործունեությամբ, օրինակ՝ չեն կարող թողարկել Visa և MasterCard քարտեր։
18:13 - 22 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը հայտարարել է Երկրորդ աշխարհամարտի վերջից ի վեր խոշորագույն պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը հայտարարել է Երկրորդ աշխարհամարտի վերջից ի վեր խոշորագույն պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո խոշորագույն պատերազմի վտանգի մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Քաղաքական գործչի կարծիքով՝ գոյություն ունեն որոշակի «նշաններ», որ Ռուսաստանը «որոշ իմաստով արդեն սկսել է Ուկրաինայի տարածք ներխուժելու ծրագրի իրականացումը»: «Վախենում եմ, որ այդ պլանը, որի իրագործումը մենք այժմ տեսնում ենք, կարող է հանգեցնել Եվրոպայում 1945 թվականից ի վեր խոշորագույն պատերազմի»,- պնդում է Ջոնսոնը: Մեծ Բրիտանիայի վարչապետը վկայակոչել է հետախուզության տվյալները և հայտարարել, որ ռուսական զորքերն իբր պլանավորում են «շրջափակել» Կիևը: Բացի այդ, մեջբերելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, նա ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է «ներխուժում» սկսել ոչ միայն Ուկրաինայի արևելքից, այլև Բելառուսից:
13:39 - 20 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիան G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում |armenpress.am|

Մեծ Բրիտանիան G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունն արդեն համաձայնեցրել է Մեծ յոթնյակի (G7) և Եվրամիության գործընկերների հետ՝ Ուկրաինա ռազմական ներխուժման դեպքում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին նա հայտարարել է գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում։ «Մենք պետք է ուժ ցուցաբերենք՝ աջակցելով Ուկրաինային: Մենք պետք է ապահովենք, որ արտակարգ իրավիճակի դեպքում պատրաստվի պատժամիջոցների կոշտ փաթեթ: Մենք արդեն համաձայնեցրել ենք այդ պատժամիջոցները G7-ում և ԵՄ-ում մեր դաշնակիցների, այդ թվում՝ Գերմանիայի հետ»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Միացյալ Թագավորությունը տնտեսական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, ինչպես նաև աջակցություն՝ կիբերանվտանգության ապահովման համար, Միացյալ Թագավորությունը պաշտպանական զենք է մատակարարել Կիևին և օգնում է ուկրաինացի զինվորների վերապատրաստմանը։
14:12 - 19 փետրվարի, 2022
Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նոր դաշինք են կազմում

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նոր դաշինք են կազմում

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը պաշտոնապես գործարկել են եռակողմ համագործակցության ձևաչափ՝ ուղղված տնտեսական, առևտրային և էներգետիկ, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նշվում է, որ երեք երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը շուտով կհայտնվի նախարարությունների պաշտոնական կայքերում։ UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ Կուլեբան այս մասին ասել է Կիևում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Էլիզաբեթ Թրուսի հետ առցանց ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր մենք նաև պատիվ ունենք հայտարարելու Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի կողմից եռակողմ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման մասին»,- ասել է Կուլեբան։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ համապատասխան համատեղ հայտարարություն շուտով կհայտնվի երեք երկրների արտգործնախարարությունների պաշտոնական կայքերում։ «Դրանում, մասնավորապես, ասվում է, որ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կկանգնեն ուկրաինացի ժողովրդի կողքին՝ Ուկրաիանայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերում: Լեհաստանը և Մեծ Բրիտանիան կօգնեն մեզ պաշտպանել մեր պետությունը»,- մասնավորեցրել է Կուլեբան՝ հավելելով, որ բացի այդ՝ երեք երկրները կկենտրոնանան տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի վրա։ Նրա խոսքով երեք երկրները հատուկ ուշադրություն կդարձնեն Ղրիմի պլատֆորմին աջակցելուն։ Նախարարը նշեց, որ հետագայում զգույշ աշխատանք է տարվելու, որպեսզի եռակողմ այս ձևաչափը լինի հնարավորինս պրագմատիկ, երկարաժամկետ և արդյունավետ։ «Վստահ եմ, որ մեր սերտ եռակողմ համագործակցությունը կդառնա Եվրոպայում անվտանգության, խաղաղության և զարգացման արդյունավետ երաշխիք»,- ասել է Կուլեբան։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ Ուկրաինան չի կարող սպասել անվտանգության և բարգավաճման ինչ-որ ժամանակ ապագայում, երբ դառնա ԵՄ և ՆԱՏՕ անդամ․ «Արդեն այսօր մենք նրանց կարիքն ունենք: Հետևաբար, արդեն գործնական հզորացման ենք հասնում, բարեկամ և բարեհամբույր երկրները միավորում ենք փոքր դաշինքների: Մենք ստեղծում ենք անվտանգության և բարգավաճման գոտի և ամրապնդում Բալթիկ-Սև ծով առանցքը»։
22:25 - 17 փետրվարի, 2022