Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը հայտարարել է Երկրորդ աշխարհամարտի վերջից ի վեր խոշորագույն պատերազմի վտանգի մասին |armenpress.am|
13:39 - 20 փետրվարի, 2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը հայտարարել է Երկրորդ աշխարհամարտի վերջից ի վեր խոշորագույն պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո խոշորագույն պատերազմի վտանգի մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քաղաքական գործչի կարծիքով՝ գոյություն ունեն որոշակի «նշաններ», որ Ռուսաստանը «որոշ իմաստով արդեն սկսել է Ուկրաինայի տարածք ներխուժելու ծրագրի իրականացումը»:

«Վախենում եմ, որ այդ պլանը, որի իրագործումը մենք այժմ տեսնում ենք, կարող է հանգեցնել Եվրոպայում 1945 թվականից ի վեր խոշորագույն պատերազմի»,- պնդում է Ջոնսոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը վկայակոչել է հետախուզության տվյալները և հայտարարել, որ ռուսական զորքերն իբր պլանավորում են «շրջափակել» Կիևը: Բացի այդ, մեջբերելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, նա ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է «ներխուժում» սկսել ոչ միայն Ուկրաինայի արևելքից, այլև Բելառուսից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել