Եվրահանձնաժողով

Գազի դիմաց ռուբլով վճարող ԵՄ ընկերությունները կխախտեն սանկցիաները․ ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

Գազի դիմաց ռուբլով վճարող ԵՄ ընկերությունները կխախտեն սանկցիաները․ ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Եվրամիության էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջին, կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մեկնաբանությունը հաջորդել է Լեհաստանի և Բուլղարիայի պաշտոնյաների հայտարարություններին, որ Մոսկվան դադարեցրել է բնական գազի մատակարարումն այդ երկրներ, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլով վճարել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գազի դիմաց վճարման նոր կարգի անցնելու պահանջ է ներկայացրել իր երկրի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։ Ֆոն դեր Լայենը երեկ ասել է, որ Եվրամիության դիրքորոշումը «շատ պարզ է»: «Ռուբլով վճարումը, եթե նախատեսված չէ պայմանագրով, մեր պատժամիջոցների խախտում է»,- նշել է նա՝ մանրամասնելով․ - «Մեր պայմանագրերի մոտ 97 տոկոսն ուղղակիորեն նախատեսում է եվրոյով կամ դոլարով վճարում, այնպես որ այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Ռուսական կողմի՝ ռուբլով վճարելու պահանջը միակողմանի որոշում է, որը չի համապատասխանում պայմանագրերին»։
13:30 - 28 ապրիլի, 2022
Հնարավոր Է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառի նավթի ներմուծման սահմանափակումներ. ԵՀ |armenpress.am|

Հնարավոր Է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառի նավթի ներմուծման սահմանափակումներ. ԵՀ |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալ Վալդիս Դմբովսկիսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող է այս կամ այն ձեւով ներառել ռուսական նավթի ներմուծման սահմանափակումներ, սակայն այն պետք է կազմվի այն կերպ, որպեսզի նվազագունի հասցվի վնասը Միության անդամ երկրների համար: «Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, եւ հարցերից մեկը, որը մենք քննարկում ենք, նավթային բռնարգելքի այս կամ այլ ձեւն է: Երբ պատժամիջոցներ ենք սահմանում, մենք պետք է դա անենք այն կերպ, որպեսզի առավելագույնս ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ ըստ որում մեզ համար նավազագույնի հասցնելով զուգընթաց վնասը»,- ասել է Դոմբրովսկիսը The Times թերթում հրապարակված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 25-ին: Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ պատժամիջոցների մանրամասնությունները տակավին համաձայնեցված չեն, բայց կարող են ներառել աստիճանական հրաժարում ռուսական նավթից կամ արտահանման սականգի սահմանում, որը գերազանցում է որոշակի գնային սահմանը: Ապրիլի 22-ին եվրոպական Politico թերթը հայտնել է, որ Եվրահանձնաժողովն այս շաբաթ Եվրամիության երկրներին կառաջարկի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախագիծը: Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ այն կարող է ներառել «նավթի մատակարարումների որոշ սահմանափակումներ» եւ ֆինանսական միջոցներ, այդ թվում եւս մի քանի բանկերի անջատում SWIFT վճարային համակարգրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:22 - 25 ապրիլի, 2022
Եթե Հունգարիան Ռուսաստանից գազ գնի ռուբլով, դա կլինի եվրոպական պատժամիջոցների խախտում. Ֆոն դեր Լայեն |1lurer.am|

Եթե Հունգարիան Ռուսաստանից գազ գնի ռուբլով, դա կլինի եվրոպական պատժամիջոցների խախտում. Ֆոն դեր Լայեն |1lurer.am|

1lurer.am: Եթե Բուդապեշտը ռուսական գազի դիմաց վճարի ռուբլով, ինչը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառել, դա կդիտարկվի որպես Մոսկվայի դեմ եվրոպական պատժամիջոցների խախտում։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա վստահեցրել է՝ քանի դեռ Բուդապեշտը նման վճարումներ չի կատարել, խնդիրներ չեն ծագի։ «Եվրամիությունը դեռ երբեք այսքան միասնական և վճռական չի եղել։ Յուրաքանչյուր անդամ երկիր պետք է մտածի՝ ուզո՞ւմ է արդյոք առաջինը խախտել այդ միասնությունը։ Կարծում եմ՝ ոչ»,- եզրափակել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Հունգարիայի նախարարների կաբինետից հայտնել են, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը չի համարվում եվրոպական պատժամիջոցների խախտում, քանի որ Բուդապեշտը և Մոսկվան գազի մատակարարման վերաբերյալ երկկողմ պայմանագիր են կնքել։
17:51 - 09 ապրիլի, 2022
Եվրահանձնաժողովի նախագահը Բուչայում է

Եվրահանձնաժողովի նախագահը Բուչայում է

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Բուչայում է։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եվրոպացի պաշտոնյաներին ցույց է տվել Բուչայի «օկուպացիայի»։ հետեւանքները։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի թելեգրամյան ալիքից։ Շմիգալը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելի և Սլովակիայի վարչապետ Էդուարդ Գեգերի հետ Բուչա է ժամանել այսօր՝ ապրիլի 8-ին։ Նշվում է, որ Ուկրաինայի վարչապետը նրանց ցույց է տվել «զանգվածային գերեզմանները, որոնք հայտնաբերվել են քաղաքում այն ​​բանից հետո, երբ ռուսական զորքերը լքել են քաղաքը»։ Եվրոպացի պաշտոնյաները հարգել են զոհվածների հիշատակը։ Մարտի 31-ին ուկրաինական Բուչայի (Կիևի շրջան) քաղաքապետը հայտնեց, որ քաղաքը կրկին անցել է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Մինչ այդ քաղաքը ռուսական կողմի վերահսկողության ներքո էր։ Ապրիլի 2-ին Բուչայից լուսանկարներ հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ փողոցներում քաղաքացիական մարդկանց դիակներ են։ Լուսանկարներն արել էին «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի լրագրողները։ Համացանցում նաև տեսանյութ հայտնվեց, որտեղ մեքենան անցնում էր Բուչայի փողոցներով, և տեսախցիկը ֆիքսում էր պառկած դիակները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց քաղաքացիականներին սպանելու մասին լուրերը։ Նույն օրը նախարարության տելեգրամյան ալիքը տարածեց «Война с фейками» ալիքի գրառումը, որտեղ նշվում էր, թե հրապարակված լուսանկարներն ու տեսանյութը կեղծ են։   Լուսանկարները՝ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թելեգրամյան ալիքից
19:21 - 08 ապրիլի, 2022
Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրներին՝ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին զրկել «ոսկե անձնագրերից»

 |factor.am|

Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրներին՝ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին զրկել «ոսկե անձնագրերից» |factor.am|

factor.am: Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ԵՄ երկրներին՝ հրաժարվել «ոսկե անձնագրեր» տրամադրել և նախապատրաստվել դրանցից զրկել Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիներին, որոնք ընդգրկված են ԵՄ պատժամիջոցների ցուցակներում։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Եվրահանձնաժողովը կոչ է անում ԵՄ երկրներին՝ անհապաղ հրաժարվել ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու ցանկացած գործող սխեմայից և ապահովել այդ սխեմաների հետ կապված ռիսկերի արդյունավետ ստուգում»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, ԵՄ երկրներին խորհուրդ է տրվում հետ վերցնել ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների «ոսկե անձնագրերը», որոնք ԵՄ «սև ցուցակում» են։ «Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիներին, ովքեր ենթակա են պատժամիջոցների, ներդրումների դիմաց տրված կացության թույլտվությունները պետք է անհապաղ հետ կանչվեն անհատական գնահատման ընթացակարգի հիման վրա՝ համաչափության, հիմնարար իրավունքների և ազգային օրենսդրության սկզբունքների համաձայն։ Այս միջոցները պետք է կիրառվեն Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, որոնք վճռականորեն աջակցում են Ուկրաինայի պատերազմին»,- ասվում է փաստաթղթում։
18:07 - 28 մարտի, 2022
ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլար հումանիտար օգնություն կտրամադրի

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլար հումանիտար օգնություն կտրամադրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել «հարևան երկրի դեմ դաժան հարձակումը, և աջակցություն հայտնելով Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հայտարարությունում թվարկվում են այն ջանքերը, որոնք «ուղղված են ուկրաինացի ժողովրդին աջակցելուն» և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելուն՝ «նրա չարդարացված գործողությունների» համար։ Մասնավորապես, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համաձայնեցրել են իրենց պատժամիջոցային ռեժիմները և պայմանավորվել ջանքեր գործադրել՝ համակարգելու արձագանքը դրանք շրջանցելու փորձերին։ Համաձայնեցվում են նաև Ուկրաինային հումանիտար օգնության տրամադրման քայլերը։ «[Այդ օգնությունը] ներառում է ավելի քան 1 մլրդ դոլար հումանիտար նոր օգնություն, որը Միացյալ նահանգները պատրաստ է տրամադրել՝ ի հավելումն արդեն տրամադրված շուրջ 300 միլիոն դոլարին և ԵՄ տրամադրած 550 մլն եվրոյին»։ Էներգետիկ համագործակցության շրջանակում քայլեր են ձեռնարկվում մատակարարման անվտանգության ապահովման և ռուսական էներգակիրներից կախվածությaնը նվազեցման ուղղությամբ։ Պուտինի Ուկրաինա ներխուժման հետևանքով պարենի գների աճի և մատակարարման խաթարումների պատճառով հնարավոր պարենային ճգնաժամը կանխելու համար ԱՄՆ-ն և Եվրամիությունը «մտադիր են կրկնապատկել ջանքերը պարենային գլոբալ անվտանգության ամրապնդման համար և պարենային օգնություն տրամադրել» այն երկրներին, որոնք բախվել են այդ խնդրին։   Նորա Վանյան  
14:41 - 25 մարտի, 2022
Ուկրաինան պետք է միանա ԵՄ-ին․ Եվրահանձնաժողովի նախագահ |factor.am|

Ուկրաինան պետք է միանա ԵՄ-ին․ Եվրահանձնաժողովի նախագահ |factor.am|

factor.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինան եվրոպական երկիր է, և Եվրամիությունը ցանկանում է նրան տեսնել իր շարքերում։ Այս մասին ԵՀ ղեկավարը խոսել է Euronews-ին տված հարցազրույցում։ «Ուկրաինան մասնակցում է որոշ եվրոպական գործընթացների, օրինակ՝ ԵՄ միասնական շուկային ուկրաինական շուկայի ինտեգրմանը: Մենք շատ սերտ համագործակցում ենք, օրինակ, էներգետիկայի ոլորտում, այլ ոլորտներում: Ժամանակի ընթացքում Ուկրաինան պետք է միանա ԵՄ-ին, այս երկիրը մեզնից մեկն է, և մենք ցանկանում ենք նրան տեսնել եվրոպական ընտանիքում»,- ասել է ֆոն դեր Լեյենը։ Իր հերթին նախագահ Վլադիմիր Զելենսկին լույս երկուշաբթի գիշերը հայտնել է, որ բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ, որտեղ բարձրացվել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հարցը։
13:22 - 28 փետրվարի, 2022
Եվրահանձնաժողովի նախագահը մեկնաբանել է «Պանդորայի դոսյեն», դատապարտել հարկերից խուսափելը |azatutyun.am|

Եվրահանձնաժողովի նախագահը մեկնաբանել է «Պանդորայի դոսյեն», դատապարտել հարկերից խուսափելը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մեկնաբանելով «Պանդորայի դոսյեում» տեղ գտած բացահայտումները, դատապարտել է հարկերից խուսափելը առհասարակ: «Մենք Եվրոպական միությունում ունենք հարկային թափանցիկության ամենաբարձր չափանիշներից մեկն աշխարհում: Բայց ինչպես տեսնում ենք՝ դա բավարար չէ, լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ», - հայտարարել է ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ այդ քայլերից մեկը պետք է լինի «հարկային հանգրվանի» սև ցուցակը, որը կհաստատվի եվրոպական երկրների ֆինանսների նախարարների կողմից: Մինչդեռ քաղաքական գործիչները, գործարարները և այլ ազդեցիկ մարդիկ, որոնց անունները նշված են «Պանդորայի դոսյեում», փորձում են իրենց տարանջատել հարկերից խուսափելու մեղադրանքներից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որպես անմիջական մասնակից չի նշվում, սակայն մատնանշվում են մարդիկ, ովքեր ենթադրաբար կապված են նրա շրջապատի հետ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, բացահայտումներն անվանել է «չհիմնավորված մեղադրանքներ»: «Անհասկանալի է, թե ինչպես կարող եք վստահել այս տեղեկատվությանը», - հայտարարել է նա։
13:54 - 05 հոկտեմբերի, 2021
ԵՄ-ն ներգաղթյալների մուտքը Եվրոպա կասեցնելու նպատակով Թուրքիային հավելյալ 3 միլիարդ եվրո կհատկացնի. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

ԵՄ-ն ներգաղթյալների մուտքը Եվրոպա կասեցնելու նպատակով Թուրքիային հավելյալ 3 միլիարդ եվրո կհատկացնի. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրամիությունը Թուրքիային 3 միլիարդ եվրո է խոստացել՝ 4 միլիոն փախստականներին երկրում պահելու համար, հայտնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը։«Ապագայում մենք նախատեսում ենք լրացուցիչ 3 միլիարդ եվրո հատկացնել Թուրքիային՝ մինչև 2024 թվականը փախստականներին աջակցելու համար։ Բացի այդ, մենք կօգնենք Թուրքիային ներգաղթն իր արևելյան սահմանին կառավարելու համար», - հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահը Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից հետո:2016 թվականին Թուրքիան և ԵՄ-ն համաձայնության էին եկել սիրիացի փախստականների մուտքը Հունաստան կասեցնելու համար։ Համաձայնագրի համաձայն՝ ԵՄ-ն խոստացել էր երկու մասով 6 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել Թուրքիային, որոնք պետք է օգտագործվեին ներգաղթյալներին օգնելու նախագծերի համար:
14:51 - 26 հունիսի, 2021
Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի և բելառուս ընդդիմադիր լրագրողի ձերբակալության համար պատասխանատու անձինք պետք է պատժվեն․ Եվրահանձնաժողովի ղեկավար |tert.am|

Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի և բելառուս ընդդիմադիր լրագրողի ձերբակալության համար պատասխանատու անձինք պետք է պատժվեն․ Եվրահանձնաժողովի ղեկավար |tert.am|

tert.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ պետք է պատժամիջոցներ կիրառվեն Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի հետ կապված պատասխանատու անձանց նկատմամբ, և կոչ է արել անհապաղ ազատ արձակել լրագրող Ռոման Պրոտասևիչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Բելառուսում ռեժիմի վրդովեցուցիչ և անօրինական պահվածքը հետևանքներ կունենա: Ryanair-ի ինքնաթիռի առևանգման համար պատասխանատու անձինք պետք է պատժվեն: Լրագրող Ռոման Պրոտասևիչը պետք է անհապաղ ազատ արձակվի», - իր թվիթերյան էջում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Աթենք-Վիլնյուս չվերթը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Հաղորդվել էր, թե օդանավն «ականապատված» է, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված «NEXTA» թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:
10:02 - 24 մայիսի, 2021
Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ |armenpress.am|

Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում Է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ: Մայիսի 21-ին այդ մասին նա գրել Է Twitter-ում։ «Ես ողջունում եմ հրադադարը, որն այսօր ժամը 2-ին ուժի մեջ Է մտել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ: Ես երկու կողմերին կոչ եմ անում ամրակայել այն եւ կայունացնել իրադրությունը երկարաժամկետ հեռանկարով: Միայն քաղաքական որոշումը կապահվի կայուն խաղաղություն եւ անվտանգություն բոլորի համար»,- նշել Է նա: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ Է մտել մայիսի 21-ին պաղեստինյան եւ իսրայելական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով 03:00-ին) Իսրայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ: Գազայում գործող խմբավորումները եւ իսրայելական բանակը հարվածներ են փոխանակել մայիսի10-ից: Հրթիռակոծումները հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով:
11:48 - 21 մայիսի, 2021
Եվրահանձնաժողովում դատապարտել են սոցցանցերում Թրամփի օգտահաշիվների արգելափակումը |tert.am|

Եվրահանձնաժողովում դատապարտել են սոցցանցերում Թրամփի օգտահաշիվների արգելափակումը |tert.am|

tert.am: Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յոուրովան հայտարարել է, որ սոցիալական ցանցերի կողմից ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին «լռեցնելու» անհասկանալի չափանիշները կարող են սպառնալլիք հանդիսանալ խոսքի ազատությանը, գորւմ է ria.ru-ն։«Թեև կարծում եմ, որ Թրամփի կողմից բռնության անպատասխանատու հրահրումն արժանի էր պատասխան գործողությունների, ակնհայտ է՝ այևս այս կերպ չենք կարող շարունակել։ Այն փաստը, որ տեխնոլոգիական ընկերությունները կարող են անհասկանալի չափանիշների հիման վրա և առանց հսկողության ԱՄՆ-ի գործող նախագահին լռեցնել, կարող է վտանգավոր լինել խոսքի ազատության համար»,- հայտարարել է Յոուրովան Politico պարբերականին:Նրա խոսքով՝ անհրաժեշտ են «կարգավորման ավելի կոշտ միջոցներ»։Յոուրովան նշել է, որ վերջերս տեխնոլոգիական հարթակների գործունեության կարգավորման համար ԵՄ-ում ներկայացված Digital Services Act և Digital Markets Act օրինագծերը «կբարձրացնեն առցանց հարթակների հաշվետվողականությունը և կհստակեցնեն անօրինական բովանդակության հեռացման կանոնները», սակայն ժամանակ կպահանջվի, որպեսզի նոր նորմերը սկսեն գործել։
15:37 - 13 հունվարի, 2021