Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի և բելառուս ընդդիմադիր լրագրողի ձերբակալության համար պատասխանատու անձինք պետք է պատժվեն․ Եվրահանձնաժողովի ղեկավար |tert.am|
10:02 - 24 մայիսի, 2021

Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի և բելառուս ընդդիմադիր լրագրողի ձերբակալության համար պատասխանատու անձինք պետք է պատժվեն․ Եվրահանձնաժողովի ղեկավար |tert.am|

tert.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ պետք է պատժամիջոցներ կիրառվեն Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի հետ կապված պատասխանատու անձանց նկատմամբ, և կոչ է արել անհապաղ ազատ արձակել լրագրող Ռոման Պրոտասևիչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Բելառուսում ռեժիմի վրդովեցուցիչ և անօրինական պահվածքը հետևանքներ կունենա: Ryanair-ի ինքնաթիռի առևանգման համար պատասխանատու անձինք պետք է պատժվեն: Լրագրող Ռոման Պրոտասևիչը պետք է անհապաղ ազատ արձակվի», - իր թվիթերյան էջում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Աթենք-Վիլնյուս չվերթը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Հաղորդվել էր, թե օդանավն «ականապատված» է, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:

Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված «NEXTA» թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել