ԵՄ-ն ներգաղթյալների մուտքը Եվրոպա կասեցնելու նպատակով Թուրքիային հավելյալ 3 միլիարդ եվրո կհատկացնի. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
14:51 - 26 հունիսի, 2021

ԵՄ-ն ներգաղթյալների մուտքը Եվրոպա կասեցնելու նպատակով Թուրքիային հավելյալ 3 միլիարդ եվրո կհատկացնի. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրամիությունը Թուրքիային 3 միլիարդ եվրո է խոստացել՝ 4 միլիոն փախստականներին երկրում պահելու համար, հայտնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը։

«Ապագայում մենք նախատեսում ենք լրացուցիչ 3 միլիարդ եվրո հատկացնել Թուրքիային՝ մինչև 2024 թվականը փախստականներին աջակցելու համար։ Բացի այդ, մենք կօգնենք Թուրքիային ներգաղթն իր արևելյան սահմանին կառավարելու համար», - հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահը Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից հետո:

2016 թվականին Թուրքիան և ԵՄ-ն համաձայնության էին եկել սիրիացի փախստականների մուտքը Հունաստան կասեցնելու համար։ Համաձայնագրի համաձայն՝ ԵՄ-ն խոստացել էր երկու մասով 6 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել Թուրքիային, որոնք պետք է օգտագործվեին ներգաղթյալներին օգնելու նախագծերի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել