ՈՒԵՖԱ

ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն կասեցնում են ռուսական հավաքականների ու ակումբների մասնակցությունը մրցաշարերին

ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն կասեցնում են ռուսական հավաքականների ու ակումբների մասնակցությունը մրցաշարերին

ՖԻՖԱ-ի խորհրդի և ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից ընդունված նախնական որոշումներից հետո, որոնք նախատեսում էին լրացուցիչ միջոցների ընդունում, ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն այսօր միասին որոշեցին, որ բոլոր ռուսական թիմերը՝ լինեն ազգային ներկայացուցչական թիմեր, թե ակումբային թիմեր, պետք է կասեցվեն նրանց մասնակցությունը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներին մինչև հետագա ծանուցումը: Այս որոշումներն այսօր ընդունվել են ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոյի և ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից, համապատասխանաբար երկու կազմակերպությունների նման հրատապ հարցերի վերաբերյալ բարձրագույն որոշումներ կայացնող մարմինների կողմից։ Ֆուտբոլը լիովին համախմբված է այստեղ և լիակատար համերաշխություն ունի Ուկրաինայում տուժած բոլոր մարդկանց հետ։  Երկու նախագահներն էլ հույս ունեն, որ Ուկրաինայում իրավիճակը զգալիորեն և արագ կբարելավվի, որպեսզի ֆուտբոլը կրկին կարողանա մարդկանց միջև միասնության և խաղաղության վեկտոր դառնալ։ ՈւԵՖԱ-ն այսօր որոշել է դադարեցնել իր համագործակցությունը «Գազպրոմի» հետ բոլոր մրցաշարերում: Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և վերաբերում է բոլոր գոյություն ունեցող համաձայնագրերին, ներառյալ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի ազգային թիմերի մրցումները և ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2024-ը
22:40 - 28 փետրվարի, 2022
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեց Փարիզ․ ՈՒԵՖԱ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեց Փարիզ․ ՈՒԵՖԱ

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ կապված Եվրոպայում անվտանգային իրավիճակի լուրջ սրման հետ: ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտ: Հանդիպումը կկայանա ըստ նախնական որոշված ժամանակացույցի՝ շաբաթ օրը՝ մայիսի 28-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 21:00-ին։ ՈՒԵՖԱ-ն ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իր անձնական աջակցության և աննախադեպ ճգնաժամի պայմաններում Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր հանդիպումը Ֆրանսիա տեղափոխելու պատրաստակամության համար: Ֆրանսիայի կառավարության հետ միասին ՈՒԵՖԱ-ն լիովին կաջակցի Ուկրաինայում ֆուտբոլիստների և նրանց ընտանիքների փրկությանն ուղղված ջանքերին, որոնք բախվում են սարսափելի մարդկային տառապանքների, ավերածությունների և տեղահանումների: Այսօրվա նիստում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն նաև որոշում է կայացրել, որ ՈՒԵՖԱ-ի մրցումներին մասնակցող ռուսական և ուկրաինական ակումբներն ու ազգային հավաքականները անորոշ ժամանակով պետք է իրենց տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտերում։
14:29 - 25 փետրվարի, 2022
Ուկրաինայի ԱԽ-ն երկրում արտակարգ դրություն մտցնելու որոշում է ընդունել |1lurer.am|

Ուկրաինայի ԱԽ-ն երկրում արտակարգ դրություն մտցնելու որոշում է ընդունել |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայում՝ բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների, արտակարգ դրություն է մտցվել։ Նման որոշում է կայացրել երկրի Անվտանգության խորհուրդը։ Այն պետք է հաստատի Գերագույն ռադան՝ գրում է BBC-ն։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն էլ խորհուրդ է տվել ուկրաինացիներին՝ ձեռնպահ մնալ Ռուսաստան ցանկացած ուղևորությունից, իսկ նրանք, ովքեր արդեն գտնվում են այդ երկրում, անհապաղ հեռանան։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը BBC-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի ֆուտբոլի եզրափակիչը, որը կայանալու է մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, պետք է տեղափոխել այլ երկիր։ ՈՒԵՖԱ-ն ասել է, որ արդեն դիտարկում են այդ տարբերակը, և, ըստ BBC-ի թղթակիցների, գրեթե անկասկած համապատասխան որոշում կկայացնեն։
16:14 - 23 փետրվարի, 2022
Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին |armenpress.am|

Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին: France Football հեղինակավոր հանդեսի «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում: Տարվա երիտասարդ ֆուտբոլիստի տիտղոսը նվաճեց Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի 19-ամյա կիսապաշտպան Պեդրին: 2021 թվականի տարվա լավագույն հարձակվող կոչմանն արժանացավ Լեհաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Կանանց պայքարում լավագույնը Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի անդամ Ալեքսիա Պուտելասը: Լև Յաշինի անվան մրցանակը` լավագույն դարպասապահ, կոչմանն արժանացավ Իտալիայիազգային հավաքականից և ՊՍԺ-ից Ջանլուիջի Դոննարումման: Տարվա լավագույն թիմը Լոնդոնի «Չելսի»-ն է: Իսկ Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:  
09:43 - 30 նոյեմբերի, 2021
ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները՝ ներառյալ ՀՖՖ-ն, դատապարտել են Սուպերլիգայի ստեղծումը

ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները՝ ներառյալ ՀՖՖ-ն, դատապարտել են Սուպերլիգայի ստեղծումը

ՈՒԵՖԱ-ի հերթական՝ 45-րդ կոնգրեսին, որին մասնակցել են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, ելույթ է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Նա առաջարկել է ընդունել Սուպերլիգայի ստեղծումը դատապարտող տեքստ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների ներկայացուցիչները միաձայն քվեարկել են տեքստի ընդունման օգտին: Տեքստը ներկայացնում ենք ստորև. «ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաները և ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցները դատապարտում են այսպես կոչված «Սուպերլիգայի» վերաբերյալ հայտարարությունը: ՈՒԵՖԱ-ի կոնգրեսն անդրդվելի է այն հարցում, որ փակ «Սուպերլիգան» հակասում է եվրոպական հայեցակարգին, որն է՝ միասնական, բաց, միմյանց աջակցող, սպորտային արժեքների վրա հիմնված: ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները հավատում են իրական եվրոպական մոդելին, որը հիմնված է բաց մրցաշարերի, սոլիդարության և միջոցների այնպիսի բաշխման վրա, որն ապահովում է ֆուտբոլ խաղի կայունությունը և զարգացումը բոլորի համար և եվրոպական արժեքների ու սոցիալական արդյունավետության խթանումը: Դավադիր ակումբների աչքից ակնհայտորեն վրիպել է այն փաստը, որ նրանց այսօրվա կարգավիճակը ձեռք չի բերվել մեկուսացման պայմաններում։ Այն եվրոպական դինամիկ համակարգի մի մասն է, որտեղ թե՛ մեծ և թե՛ միջին ու փոքր ակումբները իրենց լուման են ունեցել բոլորի հաջողություններում և ձախողումներում։ Բոլորից առանձնանալու և բոլորի կողմից ստեղծված ժառանգությունը սեփականաշնորհելու նախաձեռնությունն անարգանք է եվրոպական, ինչպես նաև մարզական արժեքների նկատմամբ»։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ՈՒԵՖԱ-ն և իր անդամ կազմակերպությունները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, ամուր կանգնած են իրենց դիրքերում և բոլոր հնարավոր միջոցներով կպայքարեն վերոնշյալ ակումբների սեփականատերերի և նրանց հովանավորների այս քայլի դեմ. «Մենք գիտենք, թե այս ամենի բարոյական հիմքում ինչ է ընկած, ու կպաշտպանենք ֆուտբոլը եսասեր կլանից, որը մտահոգված չէ ֆուտբոլի ապագայով։ Մենք եվրոպական ֆուտբոլն ենք, նրանք՝ ոչ»: Հիշեցնենք, որ 2 օր առաջ եվրոպական ֆուտբոլի 12 լավագույնները՝ անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթր Սիթի»-ն ու «Լիվերպուլ»-ը, իսպանական «Ռեալ»-ը (Մադրիդի), «Բարսելոնա»-ն ու «Ատլետիկո»-ն, ինչպես նաև իտալական «Ինտեր»-ը, «Միլան»-ն ու «Յուվենտուս»-ը հայտարարեցին, թե հիմնում են նոր մրցաշար՝ «Սուպերլիգա»։ 
10:11 - 21 ապրիլի, 2021
Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլում |armtimes.com|

Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլում |armtimes.com|

armtimes.com: Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ֆուտբոլի 2022թ.-ի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը, որը վիճակահանության ժամանակ ընդգրկված էր նախավերջին՝ 5-րդ զամբյուղում հայտնվեց J խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտեյնշտեյնի հավաքականները: Աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան 2021թ.-ին՝ մարտի 24-ից նոյեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածում: 10 խմբերի հաղթողները իրավունք կստանան հանդես գալ 2022թ.-ին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը: Երկրորդ տեղը զբաղեցրած 10 թիմերը, ինչպես նաև Ազգերի լիգայի 200/21 մրցաշրջանի խմբային փուլի հաղթող լավագույն երկու հավաքականները 2022թ.-ի մարտին կայանալիք անցումային խաղերում կվիճարկեն Եվրոպային հասանելիք վերջին 3 ուղեգրերը:
22:05 - 07 դեկտեմբերի, 2020
ՈՒԵՖԱ-ի գործկոմը չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

ՈՒԵՖԱ-ի գործկոմը չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները: Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղյալ է համարել Հայաստանում և Ադրբեջանում ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման անհնարինության վերաբերյալ հոկտեմբերի 20-ին ընդունված որոշումը:
21:49 - 03 դեկտեմբերի, 2020
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին |armenpress.am|

ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին |armenpress.am|

armenpress.am: ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը ֆուտբոլային գործունեությունից ցմահ որակազրկել է:   Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Նման որոշում ընդունել է ՈՒԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահապան կոմիտեն: Բացի այդ ՈՒԵՖԱ-ն 100.000 եվրոյով է տուգանել «Քարաբախ» ֆուտբոլային ակումբին: Ավելի վաղ` ՀՖՖ-ն բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: ՀՖՖ հաղորդագրության մեջ ասվում էր. «Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց է դրվում շուրջ մեկ ամիս, սակայն այն, ինչ այսօր տարածվեց համացանցում, զարհուրելի է և ոտնահարում է քաղաքակրթական և բարոյական բոլոր չափանիշները: «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը։ Ատելության խոսքը, բռնություն կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին»։
18:36 - 26 նոյեմբերի, 2020
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և ենթախմբում գրավեց առաջին տեղը |armenpress.am|

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և ենթախմբում գրավեց առաջին տեղը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով: Խաղակեսի վերջնամասում վիճակագրական առավելությունը Հյուսիսային Մակեդոնիայի կողմն էր: Նրանք գնդակին տիրում էին 66-34 տոկոս հարաբերակցությամբ: Առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսի 54-րդ րոպեին` ստանալով Վահան Բիչախչյանի ճշգրիտ փոխանցումը` Հովհաննես Համբարձումյանը գնդակն ուղարկեց Հյուսիսային Մակեդոնիայի դարպասը: ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի այս խաղարկությունում Հայաստանի ընտրանու 8 գոլերը խփել են 8 տարբեր ֆուտբոլիստներ: Բաց թողած գնդակից հետո Հյուսիսային Մակեդոնիայի թիմը մեծ ուժերով նետվեց գրոհների: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը շատ լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու ընտրանու առավելությունը, սակայն չստացվեց: Ի վերջո, Հայաստանի ընտրանի նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսայի Մակեդոնիային և ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձավ խմբային փուլի հաղթող: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը ենթախմբում առաջին է և իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:
23:02 - 18 նոյեմբերի, 2020
ՈւԵՖԱ-ն ընթացք է տվել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ ՀՖՖ բողոքներին
 |armtimes.com|

ՈւԵՖԱ-ն ընթացք է տվել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ ՀՖՖ բողոքներին |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, այդ երկիրը ներկայացնող ակումբներն ու ֆուտբոլիստները բազմիցս հանդես են եկել ռազմատենչ հայտարարություններով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) իր պաշտոնական կայքում և սոցցանցերում մի քանի անգամ հայտնել էր, որ ՀՖՖ-ն պաշտոնական բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի՝ կապված վերջինիս ռազմատենչ հայտարարությունների և ֆուտբոլը քաղաքակացնելու փորձերի: Հայկական ժամանակը կապվեց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի հետ պարզելու՝ ի՞նչ ընթացք են ստացել այդ բողոքները:  - ՀՖՖ-ն, պահպանելով ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Լեգիա» - «Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ ներկայացված դիմումին։ Այս բոլոր բողոքներին ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից տրվել է ընթացք: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև դիմել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈւԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը: Վերջին օրերին ընկերությունն անընդհատ հրապարակում է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարում է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում:  
23:57 - 22 հոկտեմբերի, 2020
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը միավոր վաստակեց արտագնա խաղում |azatutyun.am|

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը միավոր վաստակեց արտագնա խաղում |azatutyun.am|

azatutyun.am: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Տալլիննում ոչ-ոքի՝ 1:1, ավարտեց հանդիպումը դաշտի տերերի հետ: Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց Կամո Հովհաննիսյանը, 6 րոպե անց Էստոնիայի հավաքականը վերականգնեց հավասարակշռությունը՝ գոլի հեղինակ դարձավ Ռաունո Սապինենը: C լիգայի 2-րդ խմբի մյուս հանդիպումը՝ խմբի առաջատարներ Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի միջև Սկոպյեում, ավարտվեց նույն հաշվով: 4 տուրից հետո 5 միավորով Հայաստանի հավաքականը շարունակում է 3-րդ հորիզոնականը զբաղեցնել խմբի մրցաշարային աղյուսակում՝ ընդամենը 1 միավորով զիջելով առաջին երկու տեղերը կիսող Հյուսիսային Մակեդոնիային և Վրաստանին: Աղյուսակը 2 միավորով եզրափակում է Էստոնիան: Հայաստանի ընտրանու հաջորդ երկու հանդիպումները՝ նոյեմբերի 15-ին և 18-ին, առաջատարների հետ են, նախ՝ Բաթումիում Վրաստանի, ապա սեփական հարկի տակ՝ Հյուսիսային Մակեդոնիայի:
09:27 - 15 հոկտեմբերի, 2020