ՈՒԵՖԱ-ն կպարզի՝ «Քարաբախի» հրապարակումները որքանով են համապատասխանում ատելության կոչն արգելող կանոններին
 |1lurer.am|
00:24 - 03 նոյեմբերի, 2020

ՈՒԵՖԱ-ն կպարզի՝ «Քարաբախի» հրապարակումները որքանով են համապատասխանում ատելության կոչն արգելող կանոններին |1lurer.am|

1lurer.am: ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի ադրբեջանական «Քարաբախ» ակումբի՝ սոցցանցերի պաշտոնական էջերի հրապարակումները՝ հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Հետաքննությունը կանցկացվի ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն: ՈՒԵՖԱ-ն կպարզի՝ «Քարաբախի» հրապարակումները որքանով են համապատասխանում ատելության կոչն արգելող կանոններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Քարաբախի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Նա սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել էր բոլոր տարիքի հայերի սպանության կոչեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել