Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին |armenpress.am|
09:43 - 30 նոյեմբերի, 2021

Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

France Football հեղինակավոր հանդեսի «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում:

Տարվա երիտասարդ ֆուտբոլիստի տիտղոսը նվաճեց Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի 19-ամյա կիսապաշտպան Պեդրին:

2021 թվականի տարվա լավագույն հարձակվող կոչմանն արժանացավ Լեհաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Կանանց պայքարում լավագույնը Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի անդամ Ալեքսիա Պուտելասը:

Լև Յաշինի անվան մրցանակը` լավագույն դարպասապահ, կոչմանն արժանացավ Իտալիայիազգային հավաքականից և ՊՍԺ-ից Ջանլուիջի Դոննարումման:

Տարվա լավագույն թիմը Լոնդոնի «Չելսի»-ն է:

Իսկ Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել