Գեորգի Գախարիա

Գերոգի Գախարիան ծնվել է 1975 թվականի մարտի 19-ին, վրացի քաղաքական գործիչ է, 2019 թվականի սեպտեմբերի 9-ից Վրաստանի կառավարության ղեկավար։ 

Գեորգի Գախարիան ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1994-2000 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում՝ ստանալով քաղաքական գիտությունների մագիստրոսի գիտական աստիճան։2002-2004 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բարձրագույն բիզնես դպրոցը։

Մասնավոր բիզնեսում աշխատելուց հետո (SFK Group-ում՝ որպես գլխավոր տնօրեն, Lufthansa Service Holding AG.-ում՝ որպես Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ եւ Ռուսաստանի երկրների գծով բիզնեսի զարգացման տնօրեն)՝ 2013 թվականի մարտին, նշանակվել է Վրաստանի բիզնես-օմբուդսմեն։ 2014 թվականի դեկտեմբերից աշխատանքը համատեղել է Վրաստանի կառավարության էկոնոմիկայի խորհրդի քարտուղարի աշխատանքի հետ։ 2016 թվականի նոյեմբերին դառնալով վարչապետ, Գեորգի Գախարիային նշանակել է իրեն փոխարինող՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ 2017 թվականի նոյեմբերի 13-ին նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Զբաղեցրել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը։ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում։ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին ընտրվել է վարչապետ՝ ստանձնելով երկրի կառավարության ղեկավարի լիազորությունները։

Արդար ընտրություններում արժանապատվորեն կհաղթենք. Գախարիա |aliq.ge|

Արդար ընտրություններում արժանապատվորեն կհաղթենք. Գախարիա |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Արտակարգ հանրահավաքի ընթացքում կուսակցության առաջատար դեմքերը ներկայացրին նախօրեին հաստատած ընտրական ցուցակը: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, խոսելով գալիք ընտրությունների մասին, նշեց, որ վստահ է` «Վրացական երազանքն» արժանապատվորեն կհաղթի արդար պայքարում: «Մեր հաղթանակը կլինի նաև երկրի հաղթանակը, քանի որ մենք հստակ գիտենք, թե ինչ կարիքներ ունի Վրաստանը, հստակ գիտենք, թե որ մարտահրավերներին պետք է պատասխանենք արագորեն, մենք կոնկրետ ծրագիր ունենք: 2020 թվականի ընտրություններին ընդառաջ գնում ենք ավելի պրոգրեսիվ ընտրական համակարգով: Պետք է հիշենք, որ համամասնական ընտրական համակարգն անհնարին կլիներ, եթե չլիներ 2012 թվականը, որից հետո կառուցվում է ժողովրդավարական, եվոպական և արդար հիմքեր ունեցող պետություն»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից:
14:11 - 20 հուլիսի, 2020
ՀՀ-ին կօգնենք բուժանձնակազմով. Վրաստանի վարչապետ |aliq.ge|

ՀՀ-ին կօգնենք բուժանձնակազմով. Վրաստանի վարչապետ |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է Հայաստանի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցին: Նրա խոսքով, Վրաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է հարցի շուրջ. Հայաստանին կօգնեն բուժանձնակազմով: «Ոչ մի երկիր չի հաղթահարի այս ճգնաժամը միայնակ, այդ պատճառով պետք է օգնենք միմյանց: Առողջապահության նախարարությունն արդեն հանձնարարություն է ստացել` մշակել օգնության ծրագիր, որով Վրաստանը կարող է աջակցել Հայաստանին»,- հայտարարել է վարչապետը կառավարության նիստի ընթացքում: Գախարիայի խոսքով, Հայաստանի հետ ամենօրյա շփման ռեժիմում են Վրաստանի առողջապահության, ատաքին գործերի, տնտեսության նախարարները: Հայաստանում ծանր իրավիճակ է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ավելի քան 200 քաղաքացի հոսպիտալացման իր հերթին է սպասում: Վրաստանում այս հայտարարությունից հետո Հայաստանին աջակցելու մեծ ալիք բարձրացավ:
12:09 - 11 հունիսի, 2020
Վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը

Վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ուղերձում ասված է. «Թանկագին Նիկոլ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում: Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը և հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա, ապագայում ևս կխորանան և կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հաշվի առնելով մեր երկրների շահերը: Ցանկանում եմ կրկին հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և արտահայտել պատրաստակամությունս մեր երկրների միջև համագործակցության ավելի ամրապնդման գործում: Պարոն վարչապետ, կրկին սրտանց շնորհավորում եմ, անկեղծորեն մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»:
16:12 - 01 հունիսի, 2020
Մեր պետությունների միջև առկա համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա․ Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և հայ ժողովրդին

Մեր պետությունների միջև առկա համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա․ Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ, Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու բարիդրացիական փոխհարաբերությունները: Ցանկանում եմ նաև հաստատել մեր անկոտրում պատրաստակամությունը աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ապագայում էլ ավելի կամրապնդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ խորին հարգանքը և հույս հայտնում, որ մեր պետությունների միջև առկա համագործակցությունը, որը հիմնված է փոխվստահության և հարգանքի վրա, մեր համատեղ ջանքերով հետագայում էլ ավելի կխորանա: Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն»:
19:30 - 28 մայիսի, 2020
Գախարիան հայտարարել է՝ Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ |azatutyun.am|

Գախարիան հայտարարել է՝ Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետը հայտարարել է, թե Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տրված բարձր պաշտոնի պատճառով: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավար, թեև ավելի վաղ Թբիլիսին քննադատել էր նախկին նախագահի առաջխաղացումը Կիևի կողմից, հիշեցնելով, որ նրան հայրենիքում մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրված: Երեկ, ի նշան բողոքի, Թբիլիսին ետ էր կանչել Ուկրաինայից իր դեսպանին՝ խորհրդակցությունների: Վարչապետ Գախարիան այսօր պարզաբանել է՝ դեսպանին կանչել են, որպեսզի քննարկեն՝ «ինչպես են պաշտպանելու երկկողմ հարաբերությունները արկածախնդիրների միջամտությունից»: Վլադիմիր Զելենսկին «սխալ» էր որակել դեսպանի ետկանչը, հիշեցնելով, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և հավելել՝ յուրաքանչյուր կառավարություն անձամբ է տնօրինում իր կադրային քաղաքականությունը:
17:26 - 09 մայիսի, 2020
Վրաստանին ծանր պայքար է սպասվում. վարչապետ Գախարիա |aliq.ge|

Վրաստանին ծանր պայքար է սպասվում. վարչապետ Գախարիա |aliq.ge|

aliq.ge: Գնահատական տալով Զատկի արարողություններին՝ վարչապետ Գիորգի Գախարիան ասել է, որ վրաց ազգը եկեղեցու նկատմամբ հավատով ու հարգանքով բարձր քաղաքացիական պատասխանատվություն դրսևորեց, իսկ առաջիկայում Վրաստանին ծանր պայքար է սպասվում:   Վարչապետը ֆեյսբուքի իր էջում  շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր քաղաքացու՝ ամենասիրելի տոներից մեկը տանը նշելու համար, տաճարում գտնվողներին էլ շնորհակալություն է հայտնել՝ բժիշկների խորհրդատվություններին հետևելու համար, իսկ նախօրեին ցույց է տվել, որ այդպես է կառուցվում հաջողակ պետությունը: (Խմբ.՝ կառավարության գնահատմամբ՝ Զատկի գիշերը եկեղեցիներում նվազագույն քանակությամբ մարդ է հավաքվել, իսկ հավաքվածները պահպանել են սոցիալական հեռավորություն): Կառավարության ղեկավարը հատուկ շնորհակալություն է հայտնել վրաստանյան բժիշկներին՝ վիրուս դեմ պայքարելու համար, նաև ոստիկաններին ու զինված ուժերին: Գախարիան գրում է, որ երախտագիտության արժանի են բոլորը, ով երկրի շահերը վեր է դասում սեփականից: Վարչապետը վստահ է՝ պատասխանատվությամբ, միասնությամբ սպասվող ծանր պայքարում հաղթանակը Վրաստանինն է լինելու, առաջվա նման հիմնական հորդորը՝ մնալ տանը:
10:11 - 20 ապրիլի, 2020
Հայ- վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման երաշխիքներից է․ Նիկոլ Փաշինյան

Հայ- վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման երաշխիքներից է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշնյանը Վրաստանում է։ Նա Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիայի հետ ամփոփում է բանակցությունների արդյունքները։ (Գիորգի Գախարիա)- Ողջունում եմ Հայաստանի վարչապետին, ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Վրաստանում՝ Թբիլիսիում։ Ինչպես հայտնի է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն։ Մենք ամեն օր պետք է աշխատենք նրա համար, որ մեր համագործակցությունը դառնա էլ ավելի արդյունավետ։ Շնորհակալություն եմ հայտնում մեր այցի համար, որն արդեն կայացել է Երևանում, մենք խոսեցինք այդ մասին, և համոզված եմ, որ Ձեր այսօրվա այցը նույնպես էլ ավելի արդյունավետ կլինի նրա համար, որ մեր երկրի քաղաքացիները էլ ավելի զարգացած լինեն ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության հարցերում։ Այսօր խոսեցինք մեր երկրների բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացման մասին։ Անդրադարձանք տարբեր ոլորտների՝ անվտանգության, մշակույթի, տնտեսության, և նախանշեցինք պլաններ, որոնք մեր երկու երկրների հարաբերությունները կբարձրացնեն նոր, բարձր մակարդակի։ Վրաստանի կողմը ընդգծեց այն հարցը, որ մեր տարածաշրջանում ժողովդրավարական զարգացումը ծայրահեղորեն կարևոր է ինչպես տնտեսության, այնպես էլ մշակութային զարգացման համար։ Նաև նշեցինք, որ Եվրատլանտյան դաշինքում ամրագրվելու որոշումը Վրաստանի քաղաքացիներինն  է, և մենք անսասան ճանապարհի վրա ենք։ Չնայած մեր երկու երկրների արտաքին քաղաքական տարբեր ուղղություններին՝ անհնար է որևէ անհարթություն լինի այդ հարցում։ Ընդգծեցինք, որ ժողովրդավարության որակը կնպաստի համագործակցության արդյունավետությանը, տնտեսության, տարանցիկ ուղիների իրականացման, մշակույթի և այլ հարցերում։ Մենք ողջունել ենք և ողջունում ենք Վրաստանի ակտիվ համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում և համարում ենք, որ սա այն ուղղությունն է, որտեղ մեր երկրները պետք է համագործակցեն արդյունավետ։ Պարո՛ն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհակալություն այն այցի համար, որը վրացական կողմն իրականացրեց Երևանում։ Բարի գալուստ թբիլիսի, համոզված եմ, որ այս երկու օրը արդյունավետ կանցկացնենք՝ ելնելով քաղաքացիների շահերից։ (Նիկոլ Փաշինյան)- Շնորհակալ եմ, մեծարգո՛ պարոն վարչապետ, լրատվամիջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ։ Ցանկանում եմ հայական պատվիրակության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստան այցելելու հրավերի և ընդունելություն համար։ Ես բազմաթիվ առիթներով հայտարարել եմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնայնությունների շարքում է։ Առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները։ Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր համագործակցության համար։ Մեծ գոհունակությամբ եմ արձնագարում, որ այսօր երևան են եկել նոր գործոններ, որոնք անքակտելի են դարձնում մեր բարեկամությունը և էլ ավելի ամրապնդում  համագործակցության մեր  ձգումը։ Դա նախևառաջ ժողովդրավարական արժեքների վրա հիմնաված ապագա կառուցելու մեր երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականն է, որն այլևս անշրջելի է մեզանում և ձեռք է բերել հավատամքի ուժ։ Հիրավի, ժողովրդավարության հաղթահարումը և օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ են բացել մեր երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը ամրապնդելու համար։ Այսօր իմ և պարոն Գախարիայի միջև տեղի ունեցած բանակցությունները հնարավորություն տվեցին շարունակելու անցած տարվա հոկտեմբերին Երևանում կայացած մեր քննարկումները։ Ուրախությամբ ընդգծեցինք, որ հարատև դադարից հետո՝ անցած տարվա հունիսին, Երևանում իր նիստն անցկացրեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը։ Անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի հետևողական իրագործան անհրաժեշտությանը։ Նշվեց երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացման կարևորությունը։ Խոսքը ոչ միայն ցամաքային ճանապարհների, այլև էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային կապի մասին է։ Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկներով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանը և գիտությանը։ Կարևորվեց երիտասարդների միջև կապի ամրապնդումը։ Մեր կողմից առաջարկվեց նաև քայլեր ձեռնարկել երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կապը ամրապնդելու ուղղությամբ։ Իմ վրացի գործընկերոջ հետ անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման երաշխիքներից է։ Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ դրանց կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, որոնց այլընտրանք չկա։ Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները։ Այս առումով խիստ կարևորում եմ միմյանց համար զգայուն հարցրեի շուրջ հավասարակշիռ դիրքորոշումների պահպանումը։ Հայ-վրացական ավանդական, եղբայրական հարաբերությունների համատեքստում ցանկանում եմ ընդգծել վիրահայերի ունեցած զգալի ավանդը մեր երկրների հարաբերություններում։ Երախտապարտ ենք վիրահայության ազգային ինքնության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ուղղությամբ Վրաստանի իշխանությունների հետևողական քայլերի համար։ Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ վերստին ընդգծել բարձր մակարդակով պարբերական շփումների կարևորությունը և կրկին շնոհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին՝ Հայաստնի պատվիարկությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար։ Ես իմացա, որ Վրաստանում այսօր նշվում է մայրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ վրաց ժողովդրին, վրաց մայրերին։
13:08 - 03 մարտի, 2020
Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր մակարդակ ստանալ․ Նիկոլ Փաշինյան

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր մակարդակ ստանալ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Վրաստանի հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առանձնազրույց են ունեցել։ (Գիորգի Գախարիա)- Հարգելի՛ պարոն վարչապետ, թանկագի՛ն Նիկոլ, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հյուրընկալել Ձեզ Վրաստանում։ Մենք, իհարկե, կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որպեսզի ավելի ամրապնդենք հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները։ Մենք միշտ էլ իրար հետ զրույցներում  նշել ենք, որ նման մակարդակի հանդիպումները հիմք են նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքի համար։ Ես հիշում եմ մեր հանդիպումը Երևանում, այն անցավ շատ արդյունավետ, և կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը ևս հիմք կդառնա մեր երկու ժողովուրդների հարաբերությունների էլ ավելի լավացմանը։ Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում, և մենք՝ կառավարությունները և երկրների ղեկավարությունը, հասկանում ենք, որ տարածաշրջանի կայունությունը մեր երկու երկրների զարգացման անխուսափելի հիմքն է։ Նախ, մենք պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության մասին, հետո նոր տնտեսական, քաղաքական մշակութային հարցերի մասին, որոնք այսօր շոշափվում են։ Մենք համոզված ենք, որ մեր երկրների խաղաղությունը, զարգացումը և հեռանկարը կապված է Եվրաատլանտյան տարածք ինտեգրվելու հետ և համոզված եմ, որ արևելյան գործընկերության շրջանակներում դուք ևս նկրտում եք Եվրոպա ինտեգրվել։ Համոզված եմ, որ մենք երկուստեք ձգտում ենք մեր երկու երկրների բարեկամության, հարևանության էլ ավելի խորացմանը և համոզված եմ, որ  այդ բոլոր հարցերի շուրջ կունենանք քննարկում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր երևանյան այցի համար որը բարձր մակարդակով էր կազմակերպված և շնորհակալ եմ նաև պատասխան այցի համար, որը կարծում եմ նույնպես արգասաբեր կլինի։ (Նիկոլ Փաշինյան)-Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի Գիորգի ։ Նախ շնորհակալ եմ պաշտոնական այցով հրավերի և ջերմ ընդունելության համար։Մեր երկրների միջև հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել։ Մեր երկրները ունեն խորը մշակութային, տնտեսական, քաղաքական,  պատմական կապեր։Մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի և ժամանակն է եկել մտածելու, եթե ոչ ապագա հազարամյակների,ապա հարյուրամյակների, այս տարածաշրջանում,  մեր համատեղ զարգացման մասին։ Ասածս ուղղակի գեղեցիկ ձևակերպում չէ, որովհետև Վրաստանի հետ մեր հարաբերությունների պատկերացումները ռազմավարական են։ Այո, մեր երկու երկրները ունեն ավելի լայն համագործակցության և ընդհանուր և տարբերվող դաշտեր,բայց մեզ համար տարածաշրջանային մեր հարաբերութունները մեր հարևան բարեկամ հարաբերությունները և Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք բոլորովին այլ հարթության վրա։ Մեր հարաբերությունները ամրացնող ևս մեկ գործոն է հայտվել իմ կարծիքով, դա մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունն է ժողովրդավարությանը և ժողովրդավարական զարգացման տեսլականին։ Այս հանգամանքը մինչև այժմ գոյություն ուեցող հիմքի վրա ավելացնում է ևս մեկ շատ կարևոր անկյունաքար։ Ուրախ եմ արձանագրել որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում իսկապես հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր մակարդակ, նոր որակ ստանալ։ Ուզում եմ այս արդյունքը առանձնահատուկ շեշտելով ասել նաև, որ համոզված եմ, որ այս այցը և դրա արդյունքները ավելի կուժեղացնեն այդ հանգամանքը։ Ես մի շատ կարևոր առանձնահատկություն եմ ուզում նշել, որ մեզ հաջողվում է շատ հստակ քայերով կյանքի կոչել մեր բոլոր պայմանավորվածությունները։ Ես նաև ջերմությամբ եմ հիշում մեր առաջին հանդիպումը Երևանում և իհարկե մեծ հաճույքով եմ հյուրընկալվում Ձեզ, որովհետև հյուրասիրությունը և հյուրերին ընդունելու բարձր մշակույթը այն ամենակարևոր առանձնհատկություններից է, որը միացնում է մեր երկու երկրները, մեր ժողովուրդներին։
11:30 - 03 մարտի, 2020
Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա |aliq.ge|

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա |aliq.ge|

aliq.ge: «Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ում Վրաստանի լիարժեք անդամագրմանը, հենց հիմա ժամանակն է, որպեսզի ՆԱՏՕ-ն պատասխանի մեր պահանջներին դաշինքում անդամագրվելու կապակցությամբ»,- այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից հեղինակավոր The Washington Times-ում «Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ի անդամակցությանը. երկիրը կենսական նշանակություն ունի Սև ծովի աշխարհաքաղաքական անվտանգության համար» վերտառությամբ հրապարակված հոդվածում: Վրաստանի կառավարության ղեկավարը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության առումով Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հստակ աջակցությանը: Հոդվածում Գախարիան նշում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում կոչ է արել ՆԱՏՕ-ին անհապաղ ընդունել Վրաստանին որպես լիարժեք անդամ՝ Սև Ծովում անվտանգության և ՆԱՏՕ-ի կողմից մարտահրավերներին պատասխանելու համար:
13:19 - 25 փետրվարի, 2020