Հայ- վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման երաշխիքներից է․ Նիկոլ Փաշինյան
13:08 - 03 մարտի, 2020

Հայ- վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման երաշխիքներից է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշնյանը Վրաստանում է։ Նա Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիայի հետ ամփոփում է բանակցությունների արդյունքները։

(Գիորգի Գախարիա)- Ողջունում եմ Հայաստանի վարչապետին, ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Վրաստանում՝ Թբիլիսիում։ Ինչպես հայտնի է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն։ Մենք ամեն օր պետք է աշխատենք նրա համար, որ մեր համագործակցությունը դառնա էլ ավելի արդյունավետ։ Շնորհակալություն եմ հայտնում մեր այցի համար, որն արդեն կայացել է Երևանում, մենք խոսեցինք այդ մասին, և համոզված եմ, որ Ձեր այսօրվա այցը նույնպես էլ ավելի արդյունավետ կլինի նրա համար, որ մեր երկրի քաղաքացիները էլ ավելի զարգացած լինեն ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության հարցերում։

Այսօր խոսեցինք մեր երկրների բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացման մասին։ Անդրադարձանք տարբեր ոլորտների՝ անվտանգության, մշակույթի, տնտեսության, և նախանշեցինք պլաններ, որոնք մեր երկու երկրների հարաբերությունները կբարձրացնեն նոր, բարձր մակարդակի։ Վրաստանի կողմը ընդգծեց այն հարցը, որ մեր տարածաշրջանում ժողովդրավարական զարգացումը ծայրահեղորեն կարևոր է ինչպես տնտեսության, այնպես էլ մշակութային զարգացման համար։ Նաև նշեցինք, որ Եվրատլանտյան դաշինքում ամրագրվելու որոշումը Վրաստանի քաղաքացիներինն  է, և մենք անսասան ճանապարհի վրա ենք։

Չնայած մեր երկու երկրների արտաքին քաղաքական տարբեր ուղղություններին՝ անհնար է որևէ անհարթություն լինի այդ հարցում։ Ընդգծեցինք, որ ժողովրդավարության որակը կնպաստի համագործակցության արդյունավետությանը, տնտեսության, տարանցիկ ուղիների իրականացման, մշակույթի և այլ հարցերում։ Մենք ողջունել ենք և ողջունում ենք Վրաստանի ակտիվ համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում և համարում ենք, որ սա այն ուղղությունն է, որտեղ մեր երկրները պետք է համագործակցեն արդյունավետ։ Պարո՛ն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհակալություն այն այցի համար, որը վրացական կողմն իրականացրեց Երևանում։ Բարի գալուստ թբիլիսի, համոզված եմ, որ այս երկու օրը արդյունավետ կանցկացնենք՝ ելնելով քաղաքացիների շահերից։

(Նիկոլ Փաշինյան)- Շնորհակալ եմ, մեծարգո՛ պարոն վարչապետ, լրատվամիջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ։ Ցանկանում եմ հայական պատվիրակության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստան այցելելու հրավերի և ընդունելություն համար։ Ես բազմաթիվ առիթներով հայտարարել եմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնայնությունների շարքում է։ Առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները։ Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր համագործակցության համար։

Մեծ գոհունակությամբ եմ արձնագարում, որ այսօր երևան են եկել նոր գործոններ, որոնք անքակտելի են դարձնում մեր բարեկամությունը և էլ ավելի ամրապնդում  համագործակցության մեր  ձգումը։ Դա նախևառաջ ժողովդրավարական արժեքների վրա հիմնաված ապագա կառուցելու մեր երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականն է, որն այլևս անշրջելի է մեզանում և ձեռք է բերել հավատամքի ուժ։ Հիրավի, ժողովրդավարության հաղթահարումը և օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ են բացել մեր երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը ամրապնդելու համար։

Այսօր իմ և պարոն Գախարիայի միջև տեղի ունեցած բանակցությունները հնարավորություն տվեցին շարունակելու անցած տարվա հոկտեմբերին Երևանում կայացած մեր քննարկումները։ Ուրախությամբ ընդգծեցինք, որ հարատև դադարից հետո՝ անցած տարվա հունիսին, Երևանում իր նիստն անցկացրեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը։ Անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի հետևողական իրագործան անհրաժեշտությանը։ Նշվեց երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացման կարևորությունը։ Խոսքը ոչ միայն ցամաքային ճանապարհների, այլև էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային կապի մասին է։

Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկներով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանը և գիտությանը։ Կարևորվեց երիտասարդների միջև կապի ամրապնդումը։ Մեր կողմից առաջարկվեց նաև քայլեր ձեռնարկել երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կապը ամրապնդելու ուղղությամբ։ Իմ վրացի գործընկերոջ հետ անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։

Աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման երաշխիքներից է։ Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ դրանց կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, որոնց այլընտրանք չկա։ Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները։ Այս առումով խիստ կարևորում եմ միմյանց համար զգայուն հարցրեի շուրջ հավասարակշիռ դիրքորոշումների պահպանումը։

Հայ-վրացական ավանդական, եղբայրական հարաբերությունների համատեքստում ցանկանում եմ ընդգծել վիրահայերի ունեցած զգալի ավանդը մեր երկրների հարաբերություններում։ Երախտապարտ ենք վիրահայության ազգային ինքնության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ուղղությամբ Վրաստանի իշխանությունների հետևողական քայլերի համար։ Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ վերստին ընդգծել բարձր մակարդակով պարբերական շփումների կարևորությունը և կրկին շնոհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին՝ Հայաստնի պատվիարկությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար։ Ես իմացա, որ Վրաստանում այսօր նշվում է մայրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ վրաց ժողովդրին, վրաց մայրերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել