Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմին, որն ուղղակի ընտրվում է ԵՄ անդամ-պետությունների քաղաքացիների կողմից: Եվրոպական խորհուրդի հետ խորհրդարանը կազմավորում է ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը եւ համարվում է աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը:

Եվրախորհրդարանը ստեղծվել է 1957 թվականին: Ի սկզբանե անդամները նշանակվում էին ԵՄ անդամ-պետությունների խորհրդարանների կողմից: 1979 թվականից ընտրվում են բնակչության կողմից: Ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը
 |1lurer.am|

Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը |1lurer.am|

1lurer.am: v> Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը: «Մի քանի օրում հարյուր հազարից ավելի մարդ ստիպված էր լքել Լեռնային Ղարաբաղը, այն տները, որտեղ նրանք միշտ ապրել են: Ողջունում եմ Հայաստանի ջանքերը, որն արագ արձագանքեց ստեղծված բարդ իրավիճակին՝ օգնություն տրամադրելով տեղահանվածներին: Երբ Ադրբեջանում էի, այդ երկրի իշխանությունների հետ խոսեցի մտահոգություններիս մասին, այն է՝ ինչպես են պաշտպանելու տեղահանվածների գույքը և երաշխավորելու, որ մարդիկ վերադառնան:   ԵԽ մանդատի շրջանակում կանենք հնարավորը։ Հարկավոր է նաև կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել։ Ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանն արժանապատվորեն կապահովի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող անձանց անվտանգությունը»,- նշել է Բուրիչը:
20:45 - 25 հունվարի, 2024
ԵԽ «ԼՂ հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության մասին» համաժողովում դատապարտվել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումը

ԵԽ «ԼՂ հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության մասին» համաժողովում դատապարտվել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումը

Հունվարի 24-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Միրիամ Լեքսմանի և Եվրոպական ժողովրդական խմբակցության հովանավորությամբ տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողովը, հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Բանախոսների շարքում էին միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեռ դ’Աղժանը, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, «Արցախի հայկական մշակութային ժառանգություն․ միջազգային համակարգում գործող պաշտպանության մեխանիզմներ՝ միտված պահպանելու ժառանգությունը» խորագրով գրքի հեղինակ Արմինե Տիգրանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Եվրոպա Նոստրա կազմակերպության Գլխավոր քարտուղար Սնեժկա-Քուադվլիխ Միխայլովիչը։ Համաժողովին ներկա էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպա Նոստրա կազմակերպության ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դեսպան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտմանը, Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված հայերի ներկա իրավիճակին, ինչպես նաև հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հույժ կարևորությանը։ Նա նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի կրել ծանր հետևանքներ իր կործանարար և աղետալի գործողությունների համար, Ալիևի ռեժիմը կշարունակի խախտել միջազգային իրավունքը, միջազգային իրավական կարգը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները։ Դեսպան Բալայանը ներկայացրել է իր հայրենի գյուղի եկեղեցու նկարները, որն, ըստ արբանյակային նկարների, քանդվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և հավելել, որ նրանք միտված են շարունակել այս աղետալի քաղաքականությունը, քանի որ մնում են անպատիժ։ Դեսպան Բալայանը նաև լսարանի ուշադրությունն է հրավիրել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի վրա՝ մատնանշելով վերջինիս իրականացման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը։ Միրիամ Լեքսմանը, իր հերթին, մատնանշել է անպատժելիության աղետալի հետևանքները և անդրադարձել երկակի ստանդարտներին և եվրոպական արժեքները քաղաքական նպատակահարմարությանը զոհաբերելու անթույլատրելիությանը։ Պիեռ դ՚Աղժանը ներկայացրել է հարցի իրավական ասպեկտը և անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանում սույն հարցի քննարկման մանրամասներին և ադրբեջանական կողմի հակադիր հայցերին։ Նա նշել է, որ Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի հայցերին հայելային սկզբունքով հակադարձելու քաղաքականությունը՝ նպատակ հետապնդելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը։ Հայր Գարեգինն անդրադարձել է հոգևոր ժառանգությանը և կարևորել վերջինիս պահպանության հարցը։ Նա նաև ներկայացրել է մի շարք մշակութային կոթողներ, որոնք կա՛մ ոչնչացվել են, կա՛մ օտարվել, կա՛մ կանգնած են ոչնչացման վտանգի առջև։ Արմինե Տիգրանյանը ոչ միայն ներկայացրել է բուն կոթողների վտանգված լինելու հանգամանքը, այլև ԼՂ հայերի ոչ նյութական արժեքների, այդ թվում՝ ավանդույթների և համայնքային կյանքի պահպանման կարևորությունը։ Հեղինակի գրքերը բաժանվել են համաժողովի բոլոր մասնակիցներին։ Եվրոպա Նոստրայի Գլխավոր քարտուղարը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել, որ իր ղեկավարած կազմակերպությունը բազմիցս ահազանգել է իրականացվող ոտնձգությունների մասին՝ շեշտելով ԼՂ մշակութային ժառանգության կարևորությունը եվրոպական քաղաքակրթության համար։ Նա նաև առանձնահատուկ շեշտել է, որ «հայկական ժառանգությունը նույն եվրոպական ժառանգությունն է»։ Իր եզրափակիչ խոսքում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելյամին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության՝ իր պատմական բնօրրանը վերադառնալու իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։
09:33 - 25 հունվարի, 2024
ԵԽ-ում ՀՀ դեսպանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները

ԵԽ-ում ՀՀ դեսպանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները

Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները՝ ընդգծելով, որ դրանք կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը։ Դեսպան Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելը և Հայաստանի նկատմամբ նոր պահանջների առաջադրումը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Դեսպանը կոչ է արել Նախարարների կոմիտեին լինել հետևողական և ձեռնարկել հստակ քայլեր՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումից Ադրբեջանին զսպելու համար։ Ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հրապարակած մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցին։ Այս առիթով դեսպանն ընդգծել է, որ հանձնակատար Միյատովիչի արձանագրումները հստակ բացահայտում են Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հանգամանքների վերաբերյալ Ադրբեջանի անհիմն պնդումները։ Դեսպան Խաչատրյանը ելույթը եզրափակել է՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը նախկինում համաձայնեցված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործընթացին։
22:36 - 17 հունվարի, 2024
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիտարկումների կարևորությունը

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիտարկումների կարևորությունը

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիտարկումների կարևորությունը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ դեկտեմբերի 12-ին հրապարակված դիտարկումների կարևորությունը, որտեղ մասնավորապես ներկայացվել են 2023-ի հոկտեմբերի 16-23-ն իրականացրած այցի ժամանակ հանձնակատարի արձանագրումները։   «Դունյա Միյատովիչը նշել է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ հանձնակատարին ծանոթացրել է տեղահանվածների հաշվառման վայրերում 2023 թվականի սեպտեմբերի 24-30-ն իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ նախնական զեկույցին և այլ հրապարակումներին։   Հանձնակատարը նաև անդրադարձել է Պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների, խոշտանգումների և անդամախեղումների հնարավոր դեպքերին:   «Տարբեր հարցազրույցների, զեկույցների և լրատվամիջոցների մշտադիտարկումների արդյունքների միջոցով հավաքագրված տեղեկատվության հիման վրա, ի թիվս այլ դեպքերի, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 19-20-ը քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների, այդ թվում՝ բնակելի շենքերի, դպրոցների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերին։   Նա հայտնել է, որ խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցել է 40-ը, այդ թվում՝ 13 երեխա, մինչդեռ սեպտեմբերի 20-ի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում գրանցվել է մահվան 10 հաստատված դեպք, այդ թվում՝ 5 երեխայի»,- նշել է հանձնակատարը:   Հայտարարության մեջ Միյատովիչը նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները խաղաղ բանակցություններում պետք է ապահովեն ուշադրության կենտրոնացումը մարդու իրավունքների պաշտպանության վրա և սահմանեն մարդու իրավունքների լուրջ երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար»:   Դունյա Միատովիչը նշել է, որ վախի և անորոշության զգացումը տեղի բնակչության շրջանում առավել ուժգնացել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով։   Շրջափակմամբ պայմանավորված բարձր մակարդակի խոցելիության վիճակը և Լաչինի միջանցքի հանկարծակի բացումը 2023 թվականի սեպտեմբերին տեղի բնակչության մոտ առաջացրել են զգացողություն, որ իրենց գոյությունը պաշտպանելու համար նրանք չունեն այլ տարբերակ, քան անհապաղ տարածաշրջանը լքելը։   Ողջունելով Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանածներին առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի հայերին և, մասնավորապես՝ խոցելի խմբերին պատկանողներին, պետք է երաշխավորվի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ աջակցության հասանելիություն:   Հաշվի առնելով վախի և անվստահության բարձր մակարդակը՝ կարևոր է, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրեն ԼՂ այն հայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը:   ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խնդիրների լուծման ուղղությամբ շարունակում է միջազգային գործընկերներին ներկայացնել փաստահավաք աշխատանքների արդյունքները»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։
20:46 - 12 հունվարի, 2024
Շառլ Միշելը ցանկանում է վաղաժամ թողնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը
 |factor.am|

Շառլ Միշելը ցանկանում է վաղաժամ թողնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը |factor.am|

factor.am: Շառլ Միշելը հայտարարել է հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրում է Euronews-ը։ Ընտրվելու դեպքում Միշելը կլքի Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։ Դա նշանակում է, որ ԵՄ-ն կունենա ընդամենը վեց ամիս՝ Եվրոպայի խորհրդի նոր նախագահ ընտրելու համար։ Եթե ​​պետությունների ղեկավարները չկարողանան համաձայնության գալ Միշելի իրավահաջորդի հարցում, ապա նրան կփոխարինի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, քանի որ այս տարվա հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում խորհրդում նախագահելու է Հունգարիան։ Գործող կանոնների համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը չի կարելի համատեղվել Եվրախորհրդարանի մանդատի հետ, հետևաբար, Միշելը ստիպված կլինի հրաժարական տալ։ Լրատվամիջոցը գրում է, որ Օրբանը Բրյուսելի համար ոչ ցանկալի թեկնածու է։ Հունգարիայի առաջնորդը հայտնի է միգրանտների դեմ կոշտ հռետորաբանությամբ, նրան մեղադրում են նաև միության քաղաքականությանը դիմադրություն ցույց տալու, համաեվրոպական արժեքները չհարգելու մեջ։ Օրբանը բազմիցս  հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների և միության կողմից Ուկրաինային աջակցության դեմ։  
14:27 - 08 հունվարի, 2024
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը ճանաչողական այցով կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը ճանաչողական այցով կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի կոնգրեսի տեղական և տարածքային իշխանությունների պատվիրակությունը, որի կազմում են զեկուցողներ Բերնդ Վորինգերը (Գերմանիա) և Բրոնի Ռադկինը (Միացյալ Թագավորություն), 2023 թվականի դեկտեմբերի 19-ին ճանաչողական այց կկատարի Երևան ու Մասիսի քաղաքապետարան, «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու տարածաշրջաններում» 7-րդ հռչակագրի (2023) իրականացմանը հետևելու նպատակով: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:  Նրանց կուղեկցի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ, պրոֆեսոր Ենս Վելկը (Գերմանիա): Զեկուցողները քննարկումներ կանցկացնեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Պատվիրակությունը կհանդիպի Արտաշատի, Երևանի, Գորիսի և Հրազդանի համայնքների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, կկայանա հանդիպում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) և Հայկական Կարմիր խաչի ընկերակցության ներկայացուցիչների հետ։ Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի նաև Մասիս համայնք՝ հանդիպելու ՏԻՄ ներկայացուցիչներին։
18:20 - 18 դեկտեմբերի, 2023
ԵԽ ներկայացուցիչները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել շարունակել բանակցությունները |1lurer.am|

ԵԽ ներկայացուցիչները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել շարունակել բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: ԵԽ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդն իր X-ի էջում հրապարակել է իր, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և Եվրախորհրդարանի` Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը, որում նրանք ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը. «Համատեղ հայտարարությունը նշանակալի քայլ է վստահության ձևավորման գործում, որն անհրաժեշտ է համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Մենք կոչ ենք անում երկու երկրներին շարունակել իրենց բանակցությունները և շարունակում ենք լիովին աջակցել Եվրոպական խորհրդի և Եվրամիության նախագահների ջանքերին՝ հեշտացնելու խաղաղ գործընթացը՝ ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ուժի չկիրառման հիման վրա»։
22:41 - 13 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:   «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։   Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհն այսօր ապրում է մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ օրախնդիր է առավել հետևողական և ջանասիրաբար պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այս համատեքստում Պաշտպանը հայտնել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։   Իր հերթին Ժոֆրուա Դիդիեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում»,- ասված է գրառման մեջ։
19:03 - 06 դեկտեմբերի, 2023
Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
 |1lurer.am|

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները, որոնցում դատապարտվում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի վրա նախապես ծրագրված ռազմական հարձակումը։ Անվտանգության և պաշտպանության քաղաքականության զեկույցում նշված է, որ Ադրբեջանի հարձակումը չի կարող անհետևանք մնալ, փաստաթուղթը կոչ է անում ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանության դեմ, որը պատասխանատու է նաև հրադադարի բազմաթիվ խախտումների համար, վերանայել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և դադարեցնել գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Նշվում է, որ Եվրամիության հետ գործակցությունը զարգացնելու համար Ադրբեջանը պետք է առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության, էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում։ Փաստաթուղթը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ձևավորումը, Եվրոպական խորհրդին կոչ անում ավելացնել առաքելության կազմում փորձագետների թիվը, բարելավել նրա կարողությունները և աշխարհագրական շրջանակը, երկարաձգել դրա տեղակայման ժամկետը: Հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Միության առաքելության տեղակայումն իր տարածքում և Լեռնային Ղարաբաղում, պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը։ Զեկույցում ափսոսանք է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումները լրջորեն խոչընդոտել են հայ-ադրբեջանական բանակցությունները։ Զեկույցը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը, երկրի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը։ Փաստաթուղթը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, և նրա կոչերը՝ վերսկսելու Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղ բանակցությունները։ Փաստաթուղթը նաև ողջունում է Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի որոշումը։ 
12:33 - 30 նոյեմբերի, 2023
Եվրախորհրդարանը Զելենսկիի խնդրանքով ներկայացուցչություն կբացի Ուկրաինայում
 |armenpress.am|

Եվրախորհրդարանը Զելենսկիի խնդրանքով ներկայացուցչություն կբացի Ուկրաինայում |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանը (ԵԽ) համաձայնել է ներկայացուցչություն բացել Ուկրաինայում՝ Գերագույն ռադային աջակցությունն ուժեղացնելու և Եվրախորհրդարանի հանձնաժողովների հետ կապեր հաստատելու համար։ Այդ մասին հաղորդում է Euractiv հրատարակությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։ Եվրախորհրդարանի բյուրոյի փաստաթղթի համաձայն՝ որոշումը հաստատվել է նոյեմբերի 20-ի երեկոյան և ուղղված է Գերագույն ռադայի հետ հարաբերությունների պարզեցմանը, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի «համապատասխան հանձնաժողովների» հետ նրա կապերի հաստատմանը և վարչական աշխատանքի դյուրացմանը։ Ըստ Euractiv-ի՝ փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրում Եվրախորհրդարանի ներկայացուցչություն ստեղծելու խնդրանքով դիմել էր ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլային, երբ վերջինս մարտին այցելել էր Լվով։ Ըստ փաստաթղթի՝ ԵԽ ներկայացուցչության առկայությունը Կիևում կապահովի, որ Եվրախորհրդարանի հանձնաժողովները «պարբերաբար տեղեկացված լինեն ընթացիկ խնդիրների և գործընթացների մասին» ոչ միայն Ուկրաինայում, այլև «Արևելյան գործընկերության երկրներում»: Եվրախորհրդարանը կապի գրասենյակ ունի յուրաքանչյուր անդամ երկրում։ Եվրոպական երկիր չհանդիսացող շատ քիչ երկրներում կան ԵԽ գրասենյակներ։
12:43 - 22 նոյեմբերի, 2023
Միրզոյանն ու Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ

Միրզոյանն ու Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ

Նոյեմբերի 15-ին Բյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Ի շարունակություն հոկտեմբերին ՀՀ վարչապետի հետ քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ռոբերտա Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ:  Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել նախաձեռնել լրացուցիչ քայլեր՝ Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցության ընդլայնման  ուղղությամբ։ Բարձր գնահատելով մինչ օրս ՀՀ համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում Եվրոպական խորհրդարանի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումը, ընդունված բանաձևերը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարությանը շարունակական ամուր աջակցության, տարածաշրջանում խաղաղության հաստատման իրական ջանքերին սատարելու կարևորությունը։ Անդրադառնալով այդ ուղղությամբ ՀՀ  մոտեցումներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային գործընկերների կողմից գործուն ներգրավվածության, հոկտեմբերին Գրանադայում ընդունված հայտարարությամբ վերահաստատված սկզբունքներին Ադրբեջանի հանձնառության պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում հասնել խաղաղության։ Կարևորվել է ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման և այնպիսի ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկը»։ Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից 10 ամիս շարունակված շրջափակման և սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած 100 հազարից ավել փախստականների առանջային կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։
16:09 - 15 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը պետք է երաշխավորի հայերի իրավունքները, ներառյալ՝ իրենց տներ ապահով վերադարձի. Միյատովիչ
 |news.am|

Ադրբեջանը պետք է երաշխավորի հայերի իրավունքները, ներառյալ՝ իրենց տներ ապահով վերադարձի. Միյատովիչ |news.am|

news.am: «Մարդու իրավունքների խախտումները դարձյալ նշանավորեցին Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության վերջին գլուխը», - Հայաստան և Ադրբեջան այցերն ամփոփելով հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը: «Մարդու իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքը և միջազգային չափանիշներին խստորեն հետևելը պետք է այժմ դրվեն երկու երկրների միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհի կենտրոնում», - ընդգծել է հանձնակատարը: Միյատովիչը երկու երկրներ է այցելել հոկտեմբերի 16-23-ը, հանդիպել է ղեկավար պաշտոնյաների, մարդու իրավունքների պաշտպանների, հակամարտությունից տուժածների, միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եղել է նաև հայաթափված Լեռնային Ղարաբաղում: «Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած ավելի քան 100 հազար 600 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դա հաջորդեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի հետագա լիակատար վերահսկողությանը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ճանապարհի իննամսյա արգելափակման արդյունքում մարդկանց տեղաշարժի ու հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումներին», - նշել է Միյատովիչը՝ հավելելով, որ Ղարաբաղի հայերը «հայտնվեցին լքված վիճակում՝ առանց որևէ կողմից որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների», «նրանց համար տնից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր»: Հայաստանում Միյատովիչն այցելել է Կոտայքի մարզի Աղավնաձորի և Ծաղկաձորի տեղահանվածների կացարաններ, «որտեղ զրուցել է ղարաբաղցի հայերի, այդ թվում՝ ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց հետ»: Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ «Հանձնակատարը կրկին ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ բոլոր կարիքավորներին անհապաղ օգնելու համար: Նա կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լիարժեք աջակցություն ցուցաբերել՝ ապահովելու անհրաժեշտ աջակցության կայունությունը», - նշված է հաղորդագրությունում: Ադրբեջանի իշխանությունները Միյատովիչին տեղեկացրել են «Ղարաբաղի տարածաշրջանի և այնտեղ ապրող մարդկանց վերաինտեգրման համար պետության ձեռնարկած միջոցառումների մասին»։ «Հանձնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների մարդու իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը», - ասված է հաղորդագրությունում, որը տարածել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը: «Առաջին անգամն էր տասնամյակների ընթացքում, երբ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել տարածաշրջան [Լեռնային Ղարաբաղ, որը հաղորդագրությունում ներկայացվում է որպես «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան», և հարակից շրջաններ. - խմբ.], թեև այցի շրջանակը սահմանափակ էր ականների առկայության հետ կապված անվտանգային նկատառումներով: Հանձնակատարը մեկնեց Ֆիզուլի, Շուշա [Շուշի. - խմբ.], Մալիբեյլի գյուղ, Խանքենդի [Ստեփանակերտ. - խմբ.], Խոջալու և Աղդամ։ Նա ցնցված էր՝ տեսնելով, որ Խանքենդի քաղաքը գրեթե ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո: Նրան տեղեկացրեցին, որ տարածաշրջանում շատ քիչ էթնիկ հայեր են մնացել», - նշված է հաղորդագրությունում: Ֆիզուլիում և Աղդամում հանձնակատարը «տեսավ ավերված քաղաքներն ու գյուղերը, որոնք ակներևաբար տասնամյակներ շարունակ ավերակ վիճակում են եղել»: «Ադրբեջան այցի ընթացքում հանձնակատարը հանդիպեց տեղահանվածների, ականներից տուժածների, նախկինում մարդու իրավունքների խախտումների ականատեսների և վերապրածների ու նրանց ընտանիքների, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքների անդամների հետ», - ասված է հաղորդագրությունում: Երկու երկրներում Միյատովիչն ընդգծել է «բոլոր տեղահանվածների մարդու իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ նրանց՝ արժանապատիվ և անվտանգ վերադառնալու իրավունքը. ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգից պաշտպանվելու իրավունքը, գերիների՝ պաշտպանություն ստանալու մարդու իրավունքները, անհետ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը իմանալու իրավունքը, հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ անկախ և արդյունավետ հետաքննության անհրաժեշտությունը և զոհերին համարժեք ու արդյունավետ փոխհատուցում տրամադրելու կարևորությունը»: Նա շեշտել է, որ «այժմ առավել քան երբևէ բոլոր կողմերը պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու և պայքարելու ատելության խոսքի դեմ, ինչպես նաև աջակցեն համակեցությանը և հաշտեցմանը նպաստող նախաձեռնություններին»: Հանձնակատարն իր դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացնի առաջիկայում:
10:22 - 27 հոկտեմբերի, 2023
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորն Ադրբեջանին զսպելու միակ միջոցը պատժամիջոցներն է համարում
 |armenpress.am|

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորն Ադրբեջանին զսպելու միակ միջոցը պատժամիջոցներն է համարում |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա վոն Քրամոնի կարծիքով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քայլերը զսպելու միակ միջոցն այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելն է։ Պատգամավորը նշում է՝ քանի դեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ պատժամիջոցներ չեն լինելու, կանգ չի առնի։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վիոլա վոն Քրամոնն անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայաստանին հնարավոր աջակցությանը, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հնարավորություններին եւ  իր՝ Հայաստան կատարած վերջին այցին։ -Ադրբեջանը էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում եւ, կարծես թե, մարսեց դա։ ԵՄ-ի արձագանքն ու գործողությունները հարձակման եւ բռնի տեղահանման օրերին խորը մտահոգություններից այն կողմ չանցան։ Որքանով եք դուք ԵՄ-ի մեղքի բաժինը տեսնում այս ամենում՝ հաշվի առնելով, որ ֆինանսական աջակցությունը չի կարող մեղմել տեղի ունեցած ողբերգությունը։   -Միանշանակ, ես կարծում եմ, որ այս հարցն ունի երեք շերտ: Նախ, մեղավորը մեկն է, եւ դա Ալիևն է։ Երկրորդ՝ հայերին մեկ դավաճանող կա, դա Ռուսաստանն է․ այսպես կոչված խաղաղապահ ուժերը վերջին երեք տարիներին գոյություն չունեին։ Եվ երրորդ՝ ԵՄ-ի համար շատ դժվար է, քանի որ այն, ինչ մենք կցանկանայինք տեսնել, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետ միասին աշխատելն է։   Կարծում եմ, որ ամբողջ մտադրությունը, թե ինչու ԵՄ-ն հենց այս պահին չի դիմել կոշտ պատժամիջոցների ընդդեմ Ալիևի և նրա ռեժիմի, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն արժանի է դրան, հետեւյալն է՝ մենք չենք ցանկանում, որ միջնորդությունը, միջնորդական աշխատանքները ստանձնեն Ռուսաստանը կամ Թուրքիան։ Շատ վախենում ենք, որ եթե հիմա չափազանց կոշտ և կողմնակալ լինենք, չափազանց շատ լծակներ կամ չափազանց շատ պատճառներ կտանք, որ Ալիեւը չցանկանա բրյուսելյան ձևաչափը: Սա արդեն տեսել ենք Գրանադայում, տեսել ենք այլ պահերի։ Եվ ես կարծում եմ, որ ԵՄ-ն ցույց տվեց, որ համերաշխությունը լիովին Հայաստանի հետ է, որ մենք վճարելու ենք, ֆինանսական ներդրում ենք ունենալու, տնտեսական պլանի վրա ենք աշխատելու, առաջարկներ ենք անելու Հայաստանին ԵՄ-ին մոտեցնելու համար։ Բայց այն, ինչ ես հասկանում եմ, և ես կցանկանայի, որ մենք տեսնեինք ավելի կոշտ դիրքորոշում և պատժամիջոցների ավելի կոշտ ձևակերպումն է՝ թույլ չտալու համար, որպեսզի Ալիեւն ավելի առաջ գնա, քանի որ մենք չգիտենք, թե ինչ կարող է նա ունենալ իր մտքում: Բայց պատճառը հասկանալի է. եթե մենք մեզ ամբողջությամբ դուրս թողնենք, ապա խաղաղությունը, որը հուսանք շուտով կհաստատվի,  կլինի Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ, և դա մեզ ձեռնտու չէ։ -Ինչպես ասացիք, մենք չգիտենք, թե ինչ է Ալիեւը մտածում կամ ուզում, բայց մի բան, որ շատ հստակ գիտենք, դա նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունն է։ Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ն ունի՞ միջոցներ Հայաստանի, հայերի անվտանգության մասին հոգալու համար։ Եթե նույնիսկ, ինչպես ասում եք, ռուսական ուժերը ձախողվել են, այն դեպքում, երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ի՞նչ կարող է անել ԵՄ-ն։  -Եթե Ալիեւն իմանա, որ հաջորդ ռազմական հարձակման դեպքում, լինի դա անկլավների, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցով, ինքը կկանգնի անհապաղ պատժամիջոցների առաջ, կսառեցվեն իր հաշիվները Լոնդոնում, Կիպրոսում և Ժնևում, ուր նրա ընտանիքը մուտք չի ունենա, իր ողջ անշարժ գույքը, որը նա գողացել է տարիների ընթացքում, կալանքի տակ կլինի, կարծում եմ, որ սա փոփոխություն կբերի, բայց, քանի որ սեղանին ոչինչ չկա, ինչպես Դուք ասացիք, զսպող գործոն չկա: Փաստացի ԵՄ-ն այլ բան մշակե՞լ է, չգիտեմ։ Այսինքն՝ ինձ համար մի կողմից խոսքը հարուստ երկրի մասին է, քանի որ նրանք ապրում են գազի և նավթի արտահանման եկամուտներով, բայց մյուս կողմից Ալիեւը նաև ցանկանում է լինել լեգիտիմ առաջնորդ՝ ընդունված Արևմուտքի կողմից։ Եվ մենք, հուսով եմ, կարող ենք փակ դռների հետևում հստակ ասել՝ եթե դուք համարձակվում եք մտածել Հայաստանի վրա հարձակվելու մասին, դա պետք է նշանակի այլևս Եվրոպա գազ չմատակարարել: Սա կնշանակի այլեւս ոչ մի պաշտոնական շփում, եւ այսպես շարունակ։ Վստահ չեմ, բայց հույս ունեմ, որ հարկ եղած դեպքում սա տեղի կունենա։ -Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստան կատարած այցի ընթացքում ասել է, որ եթե Ադրբեջաի ագրեսիան շարունակվի եւ ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ լինեն հարձակումներ, կյանքի կկոչվեն պատժամիջոցներ, որոնք մշակման փուլում են։ Դուք տեղյակ եք՝ ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը եւ որքանո՞վ է դա իրատեսական։ -Ես նույնպես դրականորեն զարմացած եմ այդ հայտարարությունի։ Գիտեմ, որ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը նույնպես կողմ էր դրան։ Նա փորձում էր այս հարցի շուրջ դաշնակիցներին համատեղել եվրոպական մակարդակով, փաստացի կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել: Բայց ես լսել եմ, որ գերմանական կառավարությունում միասնականություն չկա այդ հարցով: Այսպիսով, այո, կարող եմ պատկերացնել, որ Բունդեսթագում կան մի քանի գործընկերներ, ովքեր կողմ կլինեն, և նաև կաբինետում: Բայց առայժմ ոչ բոլորը: Եվ սա խնդիր է, և այդ իսկ պատճառով դժվար է։ Որքան էլ դուք ակնկալիքներ բարձրացնեք, Ալիեւը գիտի, որ որոշ մարդիկ երբեք չեն հետեւելու դրան, ուստի նա ապահով է։ Հետեւաբար, մենք պետք է շատ խելացի խաղանք, որպեսզի համոզվենք, որ ապահով առաջարկ ունենք Հայաստանի համար, որ հետագայում հարձակում չի լինի, որ կլինի ցանկացած տեսակի պատժամիջոց՝ պատրաստ անմիջապես կյանքի կոչվելու, եւ որ մենք կմնանք վստահելի։ Բայց ես չգիտեմ, թե իրականում ինչ նկատի ուներ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, արդյոք նա նկատի ուներ եվրոպակա՞ն, թե՞ գերմանական միջկառավարական մարմիններին։ Չգիտեմ, բայց լավ է, որ նա բարձրաձայնեց այդ մասին: -Օրեր առաջ Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցության պայմանագիր կնքեցին, համաձայն որի Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական զինամթերք է տրամադրելու։ Ի՞նչ կարող է անել Գերմանիան՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների եւ հարձակումների պարագայում։ -Գերմանիան սովորաբար շատ արդյունավետ է, երբ խոսքը վերաբերում է մարդասիրական աջակցությանը: Օրինակ՝ 2008-ին Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո նոր փախստականների համար ավաններ կառուցեց գերմանական GIZ-ը ։ Այնպես որ, ես Գերմանիային ավելի շատ այս դերում եմ տեսնում, քան ռազմական աջակցության: Բայց ես չեմ կարծում, որ Գերմանիան դեմ կլինի Հայաստանին ընդգրկել եվրոպական խաղաղության հաստատություններում, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք նաև ուղղակի զենք մատակարարել Հայաստանին։ Մինչև այժմ ես տեսնում եմ, որ Գերմանիան շատ բան է անում, ես տեսել եմ բազմաթիվ նախագծեր: Բայց հիմա ֆինանսապես է պետք աջակցել։ Կան բազմաթիվ փախստականներ, եւ ձմեռը շատ հեռու չէ։ Որոշ մարդիկ կացարանի կարիք ունեն՝ նրանց կացարաններում պատերին ու տանիքներին անցքեր կան, ուստի մենք պետք է այլ միջոցներ գտնենք եւ այս ձմեռը հաղթահարելի դարձնենք։ -Ալիեւի հայտարարությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և այդ թեմայով քննարկելու բան չկա։ Ձեզ համար այս հարցը ամբողջությամբ լուծվա՞ծ է, թե՞ ոչ։   -Ոչ, ես նկատի ունեմ, որ այն, ինչ նա արել է, ամենանվաստացուցիչ միջոցն է ցույց տալու, որ ինքը ռազմական հզորություն ունի: Համոզվելու համար, որ մարդիկ ընդհանրապես չեն վստահում նրան, բավական է այն, որ բոլորը հեռացել են կամ ստիպված են եղել հեռանալ։ Բայց նրանցից ոմանք, միգուցե,  ուզում են վերադառնալ: Միգուցե, նրանք ցանկանում են պարզապես ինչ-որ իրեր հանել իրենց բնակարաններից կամ տներից և այլն: Եվ նրանց համար պետք է վերադառնալու շատ ոչ բյուրոկրատական ճանապարհ լինի: Ի վերջո, դա նույնպես պետք է հնարավոր լինի առանց Ադրբեջանի քաղաքացի դառնալու, և նման բաները պետք է բացառվեն, պետք է հնարավորինս շուտ կանոնակարգվեն: Ես կանգնած էի այն ամենաբարձր գագաթին, որտեղից կարող էի տեսնել իրավիճակը, կարող էի տեսնել, թե ինչպես են ադրբեջանական զորքերը և ոչ միայն զորքերը, այլ նաև շինարարական ընկերությունները, կառուցում պարիսպներ, ճանապարհներ, խողովակաշարեր, անցակետեր: Ասես մրջյուններ լինեն, որոնք ակնհայտորեն ներխուժել և նույն պահին սկսել են կեղծել իրականությունը, ամրացնել սահմաններն աներևակայելի արագությամբ։ Եվ այստեղ, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է համոզվի, որ մարդիկ, բնիկ ժողովուրդը, որն ապրել է Արցախում, ցանկացած պահի պետք է հնարավորություն ունենա վերադառնալ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:20 - 27 հոկտեմբերի, 2023
Քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները. Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Անդրեյ Կովաչևի հետ

Քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները. Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Անդրեյ Կովաչևի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանը և ընդհանուր զարգացումներին: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն Անդրեյ Կովաչևի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վրա: Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի միանշանակ դիրքորոշումն է՝ հասնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ինչը բխում է ռեգիոնի բոլոր երկրների շահերից:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակին ու հնարավոր սպառնալիքներին և վերջինիս պահպանության ու պաշտպանության անհրաժեշտությանը։
20:28 - 24 հոկտեմբերի, 2023
«Մենք քաջատեղյակ ենք Հայաստանին սպառնացող Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ռազմական կուտակումների մասին»․ պատասխան-նամակ Թագուհի Թովմասյանին

«Մենք քաջատեղյակ ենք Հայաստանին սպառնացող Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ռազմական կուտակումների մասին»․ պատասխան-նամակ Թագուհի Թովմասյանին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդը, արձագանքելով Հայաստանին և Արցախին սպառնացող անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վայրագությունների մասին ահազանգող նամակներիս, իր պատասխան նամակում հավաստիացրել է Արցախի Հանրապետության և այնտեղից բռնի տեղահանված բնակչության իրավիճակի, ինչպես նաև հենց Հայաստանին սպառնացող վտանգների նկատմամբ Եվրախորհրդարանի ամբողջական ուշադրության մասին։ Նա մասնավորապես նշել է․« Հարգելի՛ տիկին Թովմասյան,Եվրոպական խորհրդարանի նախագահ տիկին Ռոբերտա Մեցոլան խնդրել է ինձ՝ որպես Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահ, պատասխանել Ձեր նամակներին։Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ Եվրախորհրդարանի ամբողջական ուշադրությունը կենտրոնացած է 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման համատեքստում Լեռնային Ղարաբաղի և իր տեղահանված բնակչության համար ստեղծված ողբերգական հետևանքների, ինչպես նաև Հայաստանին սպառնացող վտանգների վրա: Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների կողմից սեպտեմբերի 19-ին հրապարակված հայտարարության մեջ, ինչպես նաև խորհրդարանի 2023 թ. հոկտեմբերի 5-ի բանաձևում, մենք խստորեն դատապարտում ենք նախապես ծրագրված և չհիմնավորված ռազմական հարձակումը և կոչ ենք անում նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պատասխանատու անձանց նկատմամբ։ Ինչպես գիտեք, մեր նախորդ բանաձևերում և հայտարարություններում մենք արդեն միաձայն դատապարտել և պահանջել ենք պատժամիջոցներ Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման համար, որն իրականացվել է 2020 թ. հրադադարի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի հրամանների բացահայտ խախտմամբ։Թույլ տվեք իմ խորին ցավակցությունը հայտնել այս ռազմական հարձակման, դրա հետևանքների, այդ թվում՝ Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով Ղարաբաղի հայերի զոհերի համար։ Ես նաև իմ խորին զորակցությունն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները։ Մենք կշարունակենք նպաստել փախստականների վերադարձի իրավունքի իրացմանը և նրանց անվտանգության ու բարեկեցության համար Ադրբեջանի պատասխանատվությանը՝ միջազգային երաշխիքներով։ Սա պետք է ներառի միջազգային ներկայությունը տեղում՝ ապահովելու թափանցիկություն և վստահություն, ինչպես նաև այլ առաջնահերթ խնդիրների, ինչպիսին է՝ մշակութային ժառանգության պահպանումը: Մենք քաջատեղյակ ենք Հայաստանի Հանրապետությանը սպառնացող Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ռազմական կուտակումների մասին։ Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում, ԵՄ-ի աջակցությամբ կայանալիք հանդիպմանը մասնակցելու Ադրբեջանի նախագահի մերժումն այս առումով ցավալի է, քանի որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս կայուն խաղաղության ձգտման Բաքվի հանձնառության բացակայությունը։ Սա է նաև պատճառը, որ մենք կոչ ենք անում համապարփակ վերանայել ԵՄ-ի հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Թեև մենք վստահում ենք և կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները, Բաքվի հետ «բիզնեսը, ինչպես միշտ» բանաձևն ակնհայտորեն այլևս անընդունելի է։ Այս դժվարին ժամանակահատվածում, երբ Ձեր երկիրը բախվում է մի շարք արտաքին սպառնալիքների, Եվրախորհրդարանը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը: Այն ձգտում է Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցության էական ավելացմանը՝ մարդասիրական օգնության անմիջական կարիքներից դուրս: Մենք կարծում ենք, որ դա, որոշակի պայմաններում, պետք է ներառի նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցությունը:Ի վերջո, թույլ տվեք նշել, որ ես ողջունում եմ վերջերս Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Սա կարևոր քայլ է հօգուտ միջազգային արդարադատության, որը հստակ ուղերձ է հղում պոտենցիալ ագրեսորներին և Հայաստանն ավելի է մոտեցնում Եվրամիությանը»,- ի պատասխան իմ նամակների՝ գրել է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը»:
11:25 - 23 հոկտեմբերի, 2023