Մեցոլան աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը
 |1lurer.am|
19:50 - 17 հոկտեմբերի, 2023

Մեցոլան աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը |1lurer.am|

1lurer.am: Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եվրոպական խորհրդարանում՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Եվրոպան կշարունակի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար մարդասիրական հետևանքների վերացման հարցում: Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և մեր համագործակցության ամրապնդմանը»,- գրել է Մեցոլան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել