Ծովինար Վարդանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։ 

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 8-ին։ 

2001թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2002-2003թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության եւ բանկային վերահսկողության վարչություններում։

2006-2007թթ. եղել է «Յունիբանկ» ՓԲԸ քարտային վարկավորման վարչության վարկային մասնագետ, 2007-2008թթ.՝ նույն բանկի Թամանյան մասնաճյուղի կառավարչի տեղակալ (վարկավորման բաժնի ղեկավար), 2008-2012թթ.՝ սպառողական եւ քարտային վարկերի դեպարտամենտի տնօրեն, 2012-2014թթ.՝ նույն բանկի մասնաճյուղերի զարգացման դեպարտամենտի տնօրեն։ 2014-2015թթ.՝ «ԲԻ ԲԻ Գրուպ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։ 2015-2017թթ.՝ «Ֆոր Սեյլս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն։ 2015-2016թթ.՝ «Էյչ Էմ Թայլս» ՓԲԸ վաճառքի տնօրեն։  2015-2016թթ. եղել է «Էյչ Էմ Թայլս» ՓԲԸ վաճառքի տնօրեն։ 2016-14.01.2019թթ.՝ «Էյչ Էմ Թայլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն։

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

Շրջանառության մեջ է դրվել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին»  մայր օրենքի նախագիծը

Շրջանառության մեջ է դրվել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը

Քիչ առաջ գործընկերներիս՝ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Հովհաննես  Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի և Ծովինար Վարդանյանի հետ միասին շրջանառության մեջ դրեցինք «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին»  մայր օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Հուսով ենք՝ մեր նախաձեռնությունը կկանոնակարգի նվիրաբերությունների և անհատույց այլ միջոցների ներգրավման հարցերը և կդնի դրանց կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը: Նման ֆոնդերի կարգավորման պահանջը հասունացել էր վաղուց, և ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոնդերը զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, մարզական և այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը: Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի էնդաումենթը 2017 թվականին կազմել է 37 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումենթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագծով ակնկալում ենք կանոնակարգել՝ 1) Էնդաումենթի ձևավորման, համալրման և կառավարման կարգը, 2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը և իրավական վիճակի առանձնահատկություները, 3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը, 4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք և նրանց իրավասությունները, 5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը, 6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը:
16:17 - 23 հունիսի, 2020
Պատգամավորներն առաջարկում են ամրապնդել մինչև 1 տարեկան երեխային խնամող կնոջ աշխատանքի երաշխիքները

 |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են ամրապնդել մինչև 1 տարեկան երեխային խնամող կնոջ աշխատանքի երաշխիքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի հունիսի 18-ի նիստում ներկայացրեց համահեղինակ Ծովինար Վարդանյանը: Նախագծի առաջին մասով ամրապնդվում են աշխատող կանանց երաշխիքները՝ երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալուց հետո: Իսկ երկրորդ մասը վերաբերվում է հայրության արձակուրդին: «Արտադրության տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքային կազմակերպման ծավալների դեպքում գործատուն հնարավորություն ունի լուծել աշխատանքային պայմանագիրը՝ աշխատակիցների հետ: Այս պարագայում նախագծում 105-րդ հոդվածը լրացվում է 1.1-ին մասով, սահմանվում է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի»,-ասաց Վարդանյանն ու նշեց, որ նախագիծը խրախուսում է կանանց, որ երեխայի ծնվելուց հետո հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի: Գործով օրենսգրքով կա դրույթ, որը թույլ է տալիս աշխատող կանանց ամուսիններին վերցնել խնամքի արձակուրդ: Նախագծով հայրության արձակուրդ է առաջարկվում բոլոր տղամարդկանց համար: Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:
20:08 - 18 հունիսի, 2020
Օրակարգը մեկն է՝ թույլ չտալ օրորոցում խեղդել ժողովրդավարությունը․ Ծովինար Վարդանյան

Օրակարգը մեկն է՝ թույլ չտալ օրորոցում խեղդել ժողովրդավարությունը․ Ծովինար Վարդանյան

Անցած շաբաթ մեր ուշադրությանը ներկայացվեց կառավարության ծրագրի կատարողականը, որտեղ քննարկվեցին տարբեր բաղադրիչներ՝  թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական։ Հիմա ձեր ուշադրությանը ներկայացված է ՄԻՊ-ի զեկույցը։ Այս երկուսի համատեքստում կան ձեռքբերումներ, առաջին ձեռբերումը ես անվանում եմ  «բացված խոսակցություններ»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Վարդանյանը մեկնաբանեց իր խոսքը նշելով, որ երկար տարիների Հայաստանի իշխող ուժերը խուսափել են ժողովրդի առաջ բացել որոշ հարցեր։ Վարդանյանի խոսքով այդ  հարցերի գոյության արձանագրումը և դրան հետևող արձագանքներն ու հետևանքները կարող էին խնդրահարույց լինել իրենց համար։ «Վերջին երկու տարում այլևս չկա ջայլամի վարքագիծ, այլևս չկան պարտակված հարցեր և օրակարգը մեկն է՝ թույլ չտալ օրորոցում խեղդել ժողովրդավարությունը, ինչի փորձերը մենք ակնհայտ տեսնում ենք և կանգնեցնել  ժողովրդավարությունը ամուր ոտքերի վրա։ Առավել քան երբևէ, ջրի երես են դուրս եկել բոլոր  օրենսդրական բացերը, որոնք կենսական են ժողովրդավարության ամրացման համար , և առավել քան երբևէ կարևոր է փոխվստահությունը քաղաքացիների ու պետության միջև»,- ասաց Վարդանյանը:  Անդրադառնալով այսօրեական խնդիրներին պատգամավորը նշեց, որ շատ դեպքերում հասարակության և խորհրդարանի շատ անդամներ այն կարծիքին են, որ եթե իրենք չեն հանդիպում բռնության, ուրեմն բռնություն չկա, եթե իրենք սոցիալական խնդիրներ չունեն, ուրեմն այդ խնդիրները չունեն նաև մյուսները։ «Եթե ոմանք չունեն խիզախություն առերեսվելու իրականությանը, ապա մեր թիմն այն ունի, քանի որ ժողովրդավարությունը մեզ համար հավատմք է և ո՛չ բեմադրություն։իմա, քաջ գիտակցելով, որ այս խորդանոցի խնդիրները վեր հանելով՝ կառավարող ուժը գուցե ստիպված լինի վճարել իր քաղաքական կապիտալով, նա հայտ է ներկայացնում քաղաքացիներին ու բացել է բոլոր տեսակի խոսակցությունները, և մենք պետք է կարողանանք ուղիղ նայել իրականության աչքերին՝ տիրոջ ու ծառայի պատասխանատվություն զգանք երկրի հանդեպ»,- հավելեց Վարդանյանը։ Պատգամավորի խոսքով ժողովրդավարության ամրապնդման միակ ուղին քաղաքացիների հետ երկխոսությունն է և այդ խոսակցությունը պետք է կայանա։ 
13:59 - 12 մայիսի, 2020
Պատգամավորները փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Պատգամավորները փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը մարտի 11-ին նախաձեռնել էին «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, փորձագետներ, իրավաբաններ: Ծովինար Վարդանյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է օրենսդրորեն ամրապնդել աշխատողների, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել տնտեսական գործունեությամբ զբաղվելը: Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված որոշ ձեւակերպումների՝ բանախոսները նշել են, որ առկա են սողանցքներ անբարեխիղճ գործատուների համար: Առաջարկվող կարգավորումներով կբացառվեն նմանօրինակ դեպքերը: Նախագծով առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Ըստ նախագծի համահեղինակ Սոնա Ղազարյանի՝ այն հնարավորություն կտա նորածնի հորը երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալու գործատուի հաշվին վճարովի արձակուրդ 5 աշխատանքային օր տեւողությամբ: Հեղինակների խոսքով՝ նմանօրինակ կարգավորումներն ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ: Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել ժողովրդագրական մտահոգիչ վիճակագրական տվյալների, դրական խտրականության, հայրության խրախուսման հարցերի շուրջ:
17:40 - 11 մարտի, 2020
ԱԺ-ում չընդունվեց ժամկետանց վարկերի մասին օրինագիծը |armtimes.com|

ԱԺ-ում չընդունվեց ժամկետանց վարկերի մասին օրինագիծը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում չընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 40 պատգամավոր, դեմ՝ 62, ձեռնպահ մնացին 10-ը: Ինչպես ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, նախագիծը բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված արտաբալանսում պահվող ժամկետնանց պարտավորություններին է վերաբերում: «Տարիների ընթացքում այդ պարտավորությունները կուտակվում են, եւ սրանց մասով բանկերը եւ վարկային կազմակերպություններն ունենում են խնդիր՝ կապված հարկային օրենսդրության հետ»,- ասաց Թանդիլյանը: Ըստ Թանդիլյանի ներկայացրած տվյալների՝ բանկային համակարգում ժամկետանց վարկերը կազմում են 13%, որոնցից արտաբալանսում պահվում է մոտ 8%-ը: «Հաճախ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են լինում ներել ժամկետանց պարտավորությունների մի մասը՝ մնացած մասը միանվագ կամ նոր ժամանակացույցով վճարելու պարագայում: Կա նաեւ պարտքի զիջման հնարավորություն՝ որոշակի զեղչերով: Սակայն այս բոլոր դեպքերում ֆինանսական կառույցների համար առաջանում են հարկային պարտավորություններ, մասնավորապես՝ ներված վարկի տոկոսագումարի տույժի համար բանկերը վճարում են շահութահարկ»,- ասաց Թանդիլյանը՝ հավելելով, որ, ըստ նոր նախագծի, հնարավորություն է ընձեռվելու առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման եւ զեղչով զիջման գործարքներ: Նրա պնդմամբ՝ սա կնպաստի նաեւ վարկերի տոկոսների նվազմանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտնեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը: Նրա պնդմամբ՝ Կառավարությունը նախագիծը խնդրահարույց է համարել, որովհետեւ հնարավոր է՝ ավելանա վարկառուների անպարտաճանաչ վարքագիծը: «Կառավարությունն ու Կենտրոնական բանկը կարծիք են հայտնել, որ ավելի ինստիտուցիոնալ մոտեցումների են կողմ, հանձնաժողովում նախագիծն ստացել է բացասական եզրակացություն»,- ասաց պատգամավորը:
12:56 - 11 փետրվարի, 2020
Ընկալել Հայաստանը որպես օջախ ամեն քաղաքացու և՛ ցանկությունը, և՛ պարտականությունն է. Ծովինար Վարդանյան

Ընկալել Հայաստանը որպես օջախ ամեն քաղաքացու և՛ ցանկությունը, և՛ պարտականությունն է. Ծովինար Վարդանյան

Զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ: - Տիկի՛ն Վարդանյան, վերջին օրերին շատ է քննարկվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ֆլեշմոբը, ըստ որի՝ մարդիկ պետք է իրենց ձեռագրով գրեն նրա հայտնի «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» տողերը, լուսանկարեն և հրապարակեն իրենց ֆեյսբուքյան էջերում: Դուք ևս միացել եք այդ ֆլեշմոբին: Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակի իր ելույթի ժամանակ՝ այս խոսքերն արտասանելիս, վարչապետն ասաց, որ սա պետք է լինի յուրաքանչյուրիս առաջ մղող կարգախոսը: Ըստ նրա՝ հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018-ին բերեց համահայկական հեղափոխության: Հետաքրքիր է՝ ինչու՞  է ընտրվել հենց այս կարգախոսը, և ինչո՞վ է այն կապվում հեղափոխության հետ: - Նախ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Կարող եմ նշել հետևյալը. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը ընդհանուր ռազմավարության կարգախոսն է, որը պետք է ներկայացվի շուտով հանրությանը, իսկ կարգախոսի ամենակարևոր շեշտը ներառականությունն է, ինչը բազմիցս նշվել է կառավարության կամայական քայլերի դեպքում, նշվել է, որ ընդհանրապես ամեն ինչ պետք է ներառական լինի: Եվ եթե կապենք դա հեղափոխության հետ, հեղափոխությունն իրականում ժողովրդավարության հաստատուման համար էր, այսինքն՝ ժողովրդավարության ամրապնդումը երկրում, երբ ժողովորւդն ինքն է ընտրում իշխանություն և կառավարություն ձևավորում, և կարգախոսը, հետևաբար, այդ ամբողջ գաղափարախոսության մեջ շատ լավ տեղավորվում է: Այսինքն՝ ամեն քաղաքացի պետք է լինի մասնակից երկրում կատարվող գործողություններին, և ինչպես իր ներդրումը և լուման ունենա տնտեսության մեջ, այնպես էլ  ամեն անհատ իր վրա աշխատի և ինքնակրթվի, այսինքն՝ մարդը չպետք է դադարի իր վրա աշխատել և դրանով նույնիսկ ինքը արդեն մասնակից է երկրի զարգացմանը: - Վարչապետի ստեփանակերտյան ելույթը և այս կարգախոսը ոչ միանշանակ ընդունվեցին հանրության կողմից: Նույնիսկ համեմատականներ տարվեցին նախորդ իշխանությունների գաղափարական թեզերի հետ: Ո՞րն է պատճառը, որ հանրության մի հատված վարչապետի առաջարկած նոր կարգախոսը համեմատում է նախկին իշխանությունների գաղափարների հետ: - Նախկին իշխանությունների գաղափարախոսությունը չգիտեմ: Բավական հնչեղ կարգախոսներ լսել եմ, բայց այստեղ ամենակաևորն է, որ այդ կարգախոսներն ընդամենը օդում ասված բառեր չլինեն, դրանք լինեն իսկապես կիրառվող ու մերօրյա կյանքում նրանք ունենան իրենց կիրառությունը, և մենք հստակ տեսնենք՝ այդ կարգախոսները իրականությո՞ւն են, թե՞ ուղղակի օդում կախված կարգախոսներ են: Ինչ վերաբերում է հանրության կողմից միանշանակ չընդունվելուն, անկեղծ ասած՝ ես Ձեզնից եմ տեղեկանում, որ հանրության կողմից նման արձագանք է եղել:Իսկ ինչո՞վ է տարբերվում. հենց միայն այն, որ ժողովուրդն իրապես, ընտրության միջոցով հաստատեց իր իշխանությունը, և այդ ընտրությունները, որոնք տեղի ունեցան, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից գնահատվեցին որպես բացառիկ, թափանցիկ և լավ կայացած ընտրություններ, այն արդեն իսկ հենց այդ ներառականությունն էր: Այսինքն՝ ժողովրդավարությունն իսկապես գցեց իր արմատներն այդ ընտրությունների միջոցով, և հետագա զարգացումը, լինի  տնտեսական, քաղաքական և այլն, և այլն, նույնպես պետք է ներառի ժողովրդին: Իսկ ընկալել Հայաստանը որպես օջախ, կարծում եմ, ամեն քաղաքացու և՛ ցանկությունը, և՛ պարտականությունն է, որովհետև, ընդհանուր առմամբ, իսկապես հայությունը մի մեծ ընտանիք է, և բարիքը, երբ որ նույնիսկ քո փոքր ընտանիքում դու ստեղծում ես, լինի այն քո աշխատանքով, քո երեխային կրթելով, ինքդ քեզ կրթելով, այդ բարիքն իրականում այդ քո մեծ ընտանիքում ես ստեղծում, ինչքան էլ թվա, որ դու դուռը փակեցիր ու մտար տուն: - Այս կարգախոսը տարածելը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի մի մաս է, և կառավարությունն արդեն մոտ 49 միլիոն դրամ է հատկացրել այդ նպատաով:Ռազմավարությունը դեռ պատրաստ չէ, և վարչապետի խորհրդականն ասում է, որ պատրաստ կլինի մոտ մեկ ամսից: Ինչո՞ւ են արդեն տարածել կարգախոսները (շուտով նոր կարգախոսներ, նոր ցուցանակներ պետք է հայտնվեն), եթե ռազմավարությունը դեռ պատրաստ չէ: - Կարծում եմ՝ ոչ թե ռազմավարությունը պատրաստ չէ, այլ ռազմավարությունը դեռ ներկայացված չէ հանրությանը: Այդ մի ամիս ժամկետը որ նշվում է, այսպես թե այնպես, մի ամսում ռազմավարություն չես ստեղծի, այն վերջնական փուլի մեջ է ըստ երևույթին, որը պետք է ներկայացվի հանրությանը: Ընդհանրապես, ամեն գործընթաց, լինի  կարգախոս, լինի  ռազմավարություն, լինի քաղաքացու կենսական գործունեությունը, ամեն ինչ պետք է փոխկապակցված լինի, այդտեղ է իր ներառականությունը: Ներկայացնելը վաղաժա՞մ էր, թե՞ ոչ. ես չեմ կարող դրան պատասխանել: Կարծում եմ՝ վաղաժամ չէ, որովհետև այդ կարգախոսը նույնիսկ ռազմավարությունը ներկայացրած չլինելու դեպքում գործում է, այսնինքն՝ դա մի գաղափարախոսություն է, երբ մարդն իրեն զգում է իր երկրի՝ որպես ընտանիքի անդամ և մյուսներին էլ ընկալում է որպես իր ընտանիքի անդամ: Եվ նաև վերաբերմունքն է երկրին՝ որպես իր սեփական օջախի: Կարծում եմ՝ այդտեղ շուտի և ուշի խնդիր չկա: Կուզենայի ներառականության առումով կարևորել մի բան. այն կանանց դերն է տնտեսության զարգացման մեջ, որովհետև մեր բնակչության կեսը, եթե ոչ ավելին, կանայք են, սակայն այս պահին աշխատանքի բեռը ընկած է հիմնականում արական սեռի վրա, ինչը, կարծում եմ, այդքան էլ արդար չէ: Վերջերս մի հոլովակ էի նայում Ֆեյսբուքում՝ World Economic Forum էջում: Նշվում էին աշխարհի այն երկրները, որտեղ աշխատանքը շատ համաչափ է բաշխված, և դա բերել էր նրան, որ քաղաքացիները բավականին շատ ժամանակ էին ունենում հատկացնելու թե՛ իրենց ընտանիքին, թե՛ իրենց սիրելի զբաղմունքներին: Այսինքն՝ մարդու վրա աշխատանքի բեռը ճիշտ էր բաշխված: Կարծում եմ՝ այս կարգախոսը կարող է նաև շատ լավ ծառայել հենց այդ գաղափարախոսությանը: Կանայք պետք է աշխատեն և պետք է կիսեն աշխատանքի բեռը տղամարկդանց հետ: - Այսինքն՝ Հայաստանը մի մեծ ընտանիք է, և այդ ընտանիքի մեջ և՛ կանայք, և՛ տղամարդիկ պետք է ներառված լինեն, և այդ գաղափարախոսության ներառականությունը հենց դրանո՞ւմ է։ - Ես չէի ասի, որ միայն կին-տղամարդ սեռային հենքի վրա է այդ գաղափարախոսությունը: Ես զուտ տնտեսական առումով բերեցի այդ օրինակը, իսկ գաղափարախոսությունն ավելի լայն շրջանակ ունի, այն վերցնում է վերաբերմունքը միմյանց նկատմամբ, լինի դա քաղաքակրթություն, որը դրսևորվում է ինչ-որ երիտասարդի կողմից տրասնպորտում մեծահասակի նկատմամբ, լինի  քաղաքացու վարքագիծը ենթադրենք աղբը փողոցում նետելիս, լինի  տնտեսվարողի հարկ վճարելը, այդ գիտակցությունը, որ ես  վճարում եմ, և  այն գումարն է, որը ծառայելու է սերնդին և ինձ: Այդ ամենը ներառում է, երբ բոլորս մի գործի և մի գաղափարախոսության շուրջ ենք հավաքվում: Աննա Սահակյան
11:53 - 24 հոկտեմբերի, 2019