Վարազդատ Կարապետյան

Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր։

 Ծնվել է 1974թ. ապրիլի 11-ին Սեւանում: 1996 թ, ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, 1999թ-ին՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան:  1995-1996թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի օգնական: 1999-2000 թթ․ զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետի, 2000-2002 թթ․՝ «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։

2003թ.եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, 2007-2009թթ.՝ Գավառի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր։ 2011-2012 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական: 2012 թվականին հունվարից մինչեւ 2014 թվականի հունիսը ղեկավարել է Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը: 2014 թվականին հուլիսին նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ: 2017 թվականի հուլիսից զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2020 թվականի նոյեմբերի 25-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։ 2020 թվականի դեկտեմբերի 4-ից աշխատում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ։

Հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախագիծը հետ է կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով. Վ. Կարապետյան |tert.am|

Հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախագիծը հետ է կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով. Վ. Կարապետյան |tert.am|

tert.am: «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին աղմկահարույց օրեքի նախագիծը հետ կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով: Նախագիծը հետ է կանչել հեղինակներից մեկը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ «Սահմանադրական դատարանը 2007 թվականին Վանաձորի հետ կապված որոշում է ունեցել, որ տեղական հանրաքվեի միջոցով հնարավոր չէ անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին։ Հիմա նույն տրամաբանությամբ հակասահմանադրական կճանաչվեր նույն այս նախագիծը։ Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի որոշումը չի բխում Սահմանադրությունից, բայց քանի որ որոշում կա, դա արդեն հիմք է մեր նախագիծը մերժելու համար»,- ասաց նա։ Նշենք, որ օրինագծով ստեղծվելու էր համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմք։ Այսինքն՝ նախագծով համայնքի բնակչությունը հնարավորություն կունենար բնակիչների 20 տոկոսի ստորագրահավաքով տեղական հանրաքվե իրականացնել։ Եթե այդ հանրաքվեին մասնակցեր ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 40 տոկոսը, ապա հնարավոր կլիներ անվստահություն հայտնել գործող ղեկավարին ու նշանակել նոր ընտրություններ։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հիմա նախագծին այլըտրանք են մշակում։ «Տեղական ինքնակառավարման բարեփոխման հայեցակարգ ենք մշակել, իսկ ինչ վերաբերում է այլըտրանքին, ասեմ, որ խոսքը վերաբերում է ընդհանուր ՏԻՄ ընտրություններին։ Սկզբունքն այն է, որ բոլոր համայնքներում համամասնական ընտրություն լինի»,- մանրամասնեց Կարապետյանը։
20:51 - 23 հունիսի, 2019
Վարազդատ Կարապետյանը հանդիպել է ԵԽ համազեկուցողների պատվիրակության հետ

Վարազդատ Կարապետյանը հանդիպել է ԵԽ համազեկուցողների պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մայիսի 14-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի համազեկուցողների պատվիրակության հետ:Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԵԽ կոնգրեսի համազեկուցող Գուն Մարիտ Հելգեսենը, վերահաստատելով Հայաստանի հետ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը եւ քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը, հետաքրքրվել է Խարտիայի վավերացման կապակցությամբ միջոցառումների ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման, մասնավորապես տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում բարեփոխումների ընթացքով:   Վարազդատ Կարապետյանը խոսել է առաջիկայում նախատեսվող համայնքների միավորման գործընթացի սկզբունքների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրության մասին: Նա ներկայացրել է համայնքների կառավարման համակարգը ձեւափոխելու եւ այն առավել արդյունավետ դարձնելու իր տեսլականը: Անդրադառնալով ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենսդրությանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն պետք է արմատապես վերափոխվի, ինչին համակարծիք են եղել նաեւ եվրոպացի գործընկերները:
13:46 - 14 մայիսի, 2019
Մենք կարող ենք աշխարհում հայտնի դառնալ որպես չորացված մրգերի երկիր. Վարազդատ Կարապետյան |news.am|

Մենք կարող ենք աշխարհում հայտնի դառնալ որպես չորացված մրգերի երկիր. Վարազդատ Կարապետյան |news.am|

news.am: Կոչ եմ անում՝ ստեղծենք մեր երկրի համար հացահատիկի ռազմավարական պաշար, որը նաեւ կնպաստի հացահատիկի գների կայունացման եւ բարձրացմանը. Գեղարքունիքի մարզը գյուղատնտեսական առումով շատ բազմազան չէ։ Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ խոսելով Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական հնարավորությունների եւ խնդիրների մասին։ Նա պատմեց, որ Գյուղատնտեսության փոխնախարարի հետ մի քանի օր առաջ Գավառում հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզի ֆերմերների հետ։ Իրենց է միացել նաեւ Մոսկվայից ժամանած գործարար, ով ֆերմերներին առաջարկում էր զբաղվել «Անտառային գեղեցկուհի» տանձի չորացմամբ.«Նա առաջարկում է Մարտունու տարածաշրջանի մարդիկ զբաղվեն տանձի չրի արտադրությամբ։ Դրա հետագա մշակումը, պահպանումն ու իրացումը շատ հեշտ է, եւ մենք կարող ենք աշխարհում հայտնի դառնալ, որպես չորացված մրգերի կենտրոն երկիր, բարձր որակի արտադրությամբ»,- ասաց Կարապետյանը, եւ ավելացրեց, որ հացահատիկն եւ կարտոֆիլը նույնպես մարզի համար էական նշանակություն ունեցող մշակաբույսեր են։«Կարտոֆիլի վերաբերյալ մենք Քամալյանի հետ այսօր զրուցում էինք, խնդիրները շատ են, եթե մենք չկարողանանք մեկ քայլ առաջ գնանք, եւ մտածենք կարտոֆիլի վերամշակման մասին, անընդհատ մենք լճացման սպառնալիքի տակ ենք, որ ամեն տարի մենք հնարավոր է, 1000 հա ավել մշակենք, եւ կարտոֆիլի գները ընկնեն»,- ասաց Կարապետյանը։ Նա անդրադարձավ նաեւ գյուղատնտեսական ոլորտում օրենսդրական առումով մի քանի փոփոխությունների. «Առաջինը գյուղատնտնեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկն է։ Մենք շուտով կառավարությանը կառաջարկենք, ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից իջեցնենք 10 տոկոսի, որպեսզի իրենք մրցունակ լինեն ԵՏՄ այլ երկրների հետ, քանի որ Ռուսաստանում եւ Բելառուսում, եւ մենք ներկրմանը չենք կարողանում դիմանալ»,- ասաց Կարապետյանը, եւ նշեց, որ մտածում են նաեւ «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» շրջանակային օրենքի վրա, քանի որ այդ օրենքը հնարավորություն կտա երկարաժամկետ առումով պատկերացնել թե Հայաստանում գյուղատնտեսությունը, որ ուղղությամբ է զարգանալու. «Կհասկանանք՝ մենք գնում ենք գյուղատնտեսության առումով՝ ինդուստրիալ, որը սնանսկացնելու է հողերը, թե՞ գնում ենք օրգանական գյուղատնտեսության, եւ աշխարհին հայտնի ենք դառնում, որպես առողջ սննդի եւ մաքուր ջրի երկիր»,- ասաց Վարազդատ Կարապետյանը։
10:06 - 11 մայիսի, 2019