Համատիրությունները պետք է բնակչից գումարը գանձեն անկանխիկ. նոր որոշում |lragir.am|
13:47 - 27 նոյեմբերի, 2019

Համատիրությունները պետք է բնակչից գումարը գանձեն անկանխիկ. նոր որոշում |lragir.am|

lragir.am: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հայտնում է, որ հանձնաժողովը հավանություն է տվել որոշմանը, որ համատիրությունները պետք է բնակչից գումարը գանձեն անկանխիկ, միջոցները պետք է ծախսվեն թափանցիկ ու նպատակային։

«Մինչև մայիս կունենանք նոր օրենք համատիրությունների մասին, որն ավելի ամբողջական ու արդյունավետ կկարգավորվի այս ոլորտը (նախագծի հեղինակ՝ Վաղարշակ Հակոբյան)», – գրել է Կարապետյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել