Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Բաքվին հրավիրե՞լ են բրյուսելյան հանդիպմանը. ԱՄՆ Պետդեպի պարզաբանումը

Բաքվին հրավիրե՞լ են բրյուսելյան հանդիպմանը. ԱՄՆ Պետդեպի պարզաբանումը

Եռակողմ հանդիպումը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, նրա ժողովրդավարության, տնտեսության և կայունության մասին է։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այս հայտարարությունն է արել ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որին մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։ Նա ընդգծել է, որ խաղաղության գործընթացը այս հանդիպման առանցքային թեմաներից չէ։  «Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացիան, հումանիտար օգնությունը, փախստականներին տրվող աջակցությունը, ինչպես նաև այն աջակցություն է Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Այս հանդիպման առանցքում տարածաշրջանը չէ»,- եզրափակել է Միլլերը։ Հիշեցնենք՝ Բրյուսելում կարանալիք հանդիպման մասին հայտնել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը:
10:08 - 02 ապրիլի, 2024
Փաշինյանը, Ֆոն դեր Լայենն ու Բլինքենը կքննարկեն Հայաստանի զարգացմանը միտված եռակողմ համագործակցության ուղիները
 |armenpress.am|

Փաշինյանը, Ֆոն դեր Լայենն ու Բլինքենը կքննարկեն Հայաստանի զարգացմանը միտված եռակողմ համագործակցության ուղիները |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  Հարց. Պարոն Գրիգորյան, 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Գրանադայի Փաշինյան- Ֆոն դեր Լայեն համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ նախագահ Ֆոն դեր Լայենը վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին: Արդյո՞ք կա այդ միջոցառման կազմակերպման մասով որևէ առաջընթաց: Պատասխան. Ոչ միայն առաջընթաց կա, այլ նաև միջոցառման օրն է նշանակված: Սույն թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը: Մոտակա շրջանում միջոցառման մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորություն կլինի:   2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը  Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։
10:46 - 21 մարտի, 2024
Բլինքեն․ «ԱՄՆ-ն և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են»
 |azatutyun.am|

Բլինքեն․ «ԱՄՆ-ն և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են» |azatutyun.am|

azatutyun.am: «ԱՄՆ-ը և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են մի ժամանակաշրջանում, երբ բախվում են ընդհանուր մարտահրավերների»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ նախօրեին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ։ Ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին ամերիկյան դիվանագիտության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել թուրքական կողմին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին նպաստելու համար։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ այդ թվում Ուկրաինայում և Գազայում շարունակվող ռազմական գործողությունների թեման։ «Վերջին մի քանի ամիսներին սա իմ և Թոնիի արդեն երրորդ հանդիպումն է։ Դրա պատճառն այն է, որ աշխարհքաղաքական և տարածաշրջանային զարգացումները հուշում են մեզ, որ պետք է սերտորեն համագործակցել և աշխատել իրար հետ», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
14:50 - 09 մարտի, 2024
Փաշինյանը բարձր է գնահատել Բլինքենի ջանքերը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ

Փաշինյանը բարձր է գնահատել Բլինքենի ջանքերը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։  Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հաճելի է Ձեզ տեսնել այսօր։ Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք սպասում ենք մեր Ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին։ Սա շատ լավ հնարավորություն կլինի՝ քննարկելու տարբեր հարցեր, մեր երկխոսությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Իհարկե, տարածաշրջանային հարցերը ևս շատ կարևոր են մեր օրակարգի համար։ Դժբախտաբար, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Ես կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել Ձեզ հետ»։ Իր հերթին Էնթոնի Բլինքենը նշել է. «Հաճելի է այսօր հանդիպել Ձեզ՝ պարոն Փաշինյան։ Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, և մենք գնահատում ենք նրա՝ կայուն խաղաղության հանդեպ հանձնառությունը։ Մենք նաև կարող ենք ուժեղացնել մեր երկրների միջև կապերը բոլոր ուղղություններով։ Մենք այս ամենը քննարկել ենք վարչապետ Փաշինյանի հետ»։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա: Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին և երկխոսությունը շարունակելու հույս հայտնել: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Ավելի վաղ Փաշինյանը Բլինքենի հետ հանդիպումից տեսանյութ էր հրապարակել։
13:42 - 17 փետրվարի, 2024
Փաշինյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Փաշինյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում Գերմանիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Փաշինյանը՝ կի տարածելով նաև հանդիպման տեսանյութը։ Բլինքենն իր խոսքում նշել է․ «Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար։ Մենք գնահատում ենք նրա՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու հանձնառությունը»։ Փաշինյանն էլ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության առումով նոր մտահոգություններ կան՝ հիշեցնելով վերջին էսկալացիայի մասին և նշելով, որ կուզենա այդ հարցը քննարել Բլինքենի հետ։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ գրել է, որ Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
13:16 - 17 փետրվարի, 2024
Իսրայելը չի ​​հասնի տարածաշրջանին լիարժեք ինտեգրման առանց Պաղեստին պետության ստեղծմանն աջակցելու. Բլինկեն
 |tert.am|

Իսրայելը չի ​​հասնի տարածաշրջանին լիարժեք ինտեգրման առանց Պաղեստին պետության ստեղծմանն աջակցելու. Բլինկեն |tert.am|

tert.am: Իսրայելը չի հասնի տարածաշրջանին լիարժեք ինտեգրման՝ առանց պաղեստինյան պետության ստեղծմանն աջակցելու, Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:Ըստ նրա՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցները համակարծիք են, որ խաղաղությունը կարող է գալ միայն ինտեգրված, տարածաշրջանային մոտեցման միջոցով, որը ներառում է ճանապարհ դեպի պաղեստինյան պետություն:«Այս նպատակին հասնելու համար Իսրայելը պետք է գործընկեր լինի պաղեստինյան առաջնորդների համար, որոնք պատրաստ են առաջնորդել իրենց ժողովրդին Իսրայելի հետ որպես հարևաններ խաղաղության մեջ կողք կողքի ապրելու համար: Իսրայելը պետք է դադարեցնի ձեռնարկել քայլեր, որոնք խաթարում են պաղեստինցիների՝ արդյունավետ կառավարելու կարողությունը», - ասել է Բլինկենը:Նա նշել է, որ Պաղեստինի ինքնավարությունը նույնպես պետք է «բարեփոխի ինքն իրեն՝ բարելավելու իր կառավարումը», և որ ինքը չորեքշաբթի կբարձրացնի այդ հարցերը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: «Եթե Իսրայելը ցանկանում է, որ իր արաբ հարևանները կոշտ որոշումներ կայացնեն, որոնք անհրաժեշտ են իր կայուն անվտանգությունն ապահովելու համար, Իսրայելի առաջնորդները ևս ստիպված կլինեն իրենք ծանր որոշումներ կայացնել», - ասել է Բլինկենը:
12:45 - 10 հունվարի, 2024
Գազայի հարցով Բլինքենը կլինի ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում |azatutyun.am|

Գազայի հարցով Բլինքենը կլինի ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նախքան Իսրայել մեկնելը, այսօր նախ բանակցություններ կվարի Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում՝ ձգտելով կանխել Մերձավոր Արևելքի պատերազմի ընդլայնումը, հաղորդում է Reuters-ը։ Բլինքենը կիրակի օրը Հորդանանում և Քաթարում էր։ Նա նաև կայցելի Արևմտյան ափ և Եգիպտոս: «Սա տարածաշրջանի համար խորը լարվածության պահ է: Սա հակամարտություն է, որը կարող է հեշտությամբ մետաստազներ տալ՝ պատճառելով ավելի մեծ անապահովություն և տառապանք», - ասել է Բլինքենը՝ նշելով, որ կհորդորի Իսրայելի իշխանություններին՝ ավելին անելու՝ Գազայում քաղաքացիական զոհերը կանխելու, պաղեստինցի խաղաղ բնակիչների տուն վերադարձն ապահովելու համար։ Հորդանանի թագավոր Աբդուլլահը հորդորել է Բլինքենին՝ օգտագործել Իսրայելի վրա Վաշինգտոնի ազդեցությունը և անհապաղ հրադադար հաստատել՝ զգուշացնելով Իսրայելին շարունակվող ռազմական արշավի «աղետալի հետևանքների» մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել մարտերը։ «Պատերազմը չպետք է դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել բոլոր նպատակներին՝ «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) վերացում, մեր բոլոր պատանդների վերադարձ և երաշխավորում, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար»,- ասել է Իսրայելի վարչապետը։
09:43 - 08 հունվարի, 2024
Բլինքենն ու Էրդողանը քննարկել են Գազայի հակամարտությունը
 |azatutyun.am|

Բլինքենն ու Էրդողանը քննարկել են Գազայի հակամարտությունը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք խոսել են Գազայի հակամարտության մասին, հաղորդում է Պետդեպարտամենտը։ Բլինքենն ընդգծել է հակամարտությունների տարածումը կանխելու, պատանդների ազատ արձակման, մարդասիրական օգնության ընդլայնման և քաղաքացիական զոհերի թվի նվազման անհրաժեշտությունը, ինչպես նաև աշխատելու դեպի ավելի լայն, կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կապահովի Իսրայելի անվտանգությունը և կնպաստի պաղեստինյան պետության ստեղծմանը։ Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Էրդողանը նաև քննարկել են եվրոպական անվտանգության առաջնահերթությունները, ներառյալ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ավարտը և Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև առևտրի և ներդրումների ամրապնդումը:  
10:09 - 07 հունվարի, 2024