Թուրքիայի արտգործնախարարը Բլինքենի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը |armenpress.am|
16:36 - 06 հունվարի, 2024

Թուրքիայի արտգործնախարարը Բլինքենի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Գազայում, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և տարածաշրջանային հարցեր։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլի Վահդեթթին առանձնատանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի պատերազմը, հումանիտար ճգնաժամը, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, երկկողմ և տարածաշրջանային հարցեր», ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել