Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար պետքարտուղար Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը կաշխատեն միասին |shantnews.am|
11:07 - 10 մարտի, 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար պետքարտուղար Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը կաշխատեն միասին |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի կառավարությունների հայտարարությունը, որն ընդունվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքներով ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի յոթերորդ հանդիպման կապակցությամբ։

«Հարավային Կովկասի վերաբերյալ քարտուղար Բլինքենը և նախարար Ֆիդանը պարտավորվել են աշխատել միասին՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը և համակարծիք են եղել, որ դա կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարեկեցությանը»,-նշված է հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել