Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝  ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց. «Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»։ Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, թե ադրբեջանական կողմն առաջարկել է անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում, որտեղ կքննարկվեին Հարավային Կովկասում հնարավոր համագործակցության հարցերը, սակայն հայկական կողմը հրաժարվել է։    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:17 - 17 հունիսի, 2022
Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքով պայմանավորված ՀՀ-ում դեռևս սահմանափակումներ չի մտցվի |armenpress.am|

Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքով պայմանավորված ՀՀ-ում դեռևս սահմանափակումներ չի մտցվի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս սահմանափակումներ չի մտցնի: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: «ԱՀԿ-ն երկրների միջև սահմանափակումներ մտցնելը դեռևս անհրաժեշտ չի համարում և չնայած նրան, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում դեպքեր են գրանցվում, միևնույն է նման միջոցառում իրականացվելու անհրաժեշտություն դեռևս չկա»,- նշեց Պարոնյանը: Նա նաև ընդգծեց, որ ամբողջ աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղկի 1704 դեպք: Հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում: «Բոլոր դեպքերն ուղեկցվել են ախտանշաններով, ինչը փոքր-ինչ ուրախալի է: Գերակշռում են ցանն ու ջերմությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեպքի սահմանման 38.5 և ավելի բարձր ջերմությունն է համարվում կասկածելի դեպքի ախտանշան: Մենք այժմ համագործակցում ենք սահմանապահների հետ, որոնք պարտադիր վերահսկողություն են իրականացնում: Բագրատաշենի, Բավրայի ու հյուսիսային սահմանի մեր աշխատակիցներն արդեն տեղեկացվել են հիվանդության մասին, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- նշեց Պարոնյանը: Նրա խոսքով՝ հիվանդությունը փոխանցվում է շնչառական կաթիլների և ընդհանրապես օրգանիզմի կենսաբանական հեղուկներով աղտոտված մակերեսների միջոցով, այդ իսկ պատճառով  վարակվելու համար անհրաժեշտ է սերտ, նաև սեռական շփում: Ախտանշանների, հատկապես ցանավորման դեպքում անձը մեկուսացվում է մինչև դրանց ամբողջությամբ անցնելը: Մահացության դեպքեր ամբողջ աշխարհում դեռևս չեն արձանագրվել: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ շեշտեց, որ պատվաստանյութ դեռևս չի հայտնաբերվել, սակայն վստահեցրեց, որ ծաղիկ հիվանդության պատվաստանյութը 85 տոկոս արդյունավետություն է ապահովում: «ԱՀԿ-ն դեռևս առաջարկություն չի ներկայացրել երկրներին բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելու համար: Հետագա համաճարակաբանական գործընթացներին զուգահեռ, իհարկե, կարող են առաջարկությունները փոփոխվել, սակայն այս պահին պատվաստանյութերի կիրառման առումով առաջարկություն չի ներկայացվել»,- եզրափակեց մասնագետը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
16:44 - 16 հունիսի, 2022
Ալիևն առաջարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպում. Հայաստանը դեմ է
 |hetq.am|

Ալիևն առաջարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպում. Հայաստանը դեմ է |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում, որտեղ կքննարկվեին Հարավային Կովկասում հնարավոր համագործակցության հարցերը, սակայն հայկական կողմը հրաժարվել է։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ նա հայտարարել է Բաքվում ընթացող IX գլոբալ համաժողովի ժամանակ։ «Մենք խորհրդակցել ենք այս հարցով մեր վրացի գործընկերների հետ և Վրաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման կազմակերպմանը Վրաստանում և այդ երկխոսության մեկնարկին։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, չգիտեմ դրա պատճառները, չեմ կարող գտնել որևէ տրամաբանական բացատրություն»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևի պնդմամբ՝ համանման փորձեր ձեռնարկվել են նաև եվրոպական որոշ ինստիտուտների կողմից։ «Եվ կրկին եղել է հրաժարում։ Եթե Հայաստանը Հարավային Կովկասում չի ցանկանում խաղաղություն, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ է ուզում։ Եթե նրանք ցանկանում են հաջորդ պատերազմը, դա նրանց համար աղետ կլինի, և դա նրանք հստակ հասկանում են։ Եվ ես կարծում, որ Հայաստանում իշխանությունն ու ռևանշիստական ուժերը հստակ հասկանում են, որ դա կլինի պետականության ավարտը։ Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ մենք Հայաստանից պետք է հստակ պատասխան ստանանք, թե ինչպիսինն են նրանք տեսնում Հարավային Կովկասը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանի ու Վրաստանի կառավարությունների տեսակետները պարզ են, իսկ առանց Հայաստանի երկխոսությունն անհնարին կլինի։ Լուսանկարը՝ armenianweekly.com-ից Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:18 - 16 հունիսի, 2022
Վրաստանը հերթական անգամ բացառել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը
 |azatutyun.am|

Վրաստանը հերթական անգամ բացառել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ բացառել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը՝ պնդելով, որ դա հակասում է երկրի ազգային շահերին։ «Եվրամիությունը Ռուսաստանին ամեն օր մեկ միլիարդ դոլար է վճարում։ Պատերազմի սկզբից ի վեր 90 միլիարդ դոլար է մտել Ռուսաստան այն առևտրի արդյունքում, որը դեռևս Եվրոպան ունի Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին և հավելել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումը Վրաստանի համար կնշանակի «խզել առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ»։ Վրաստանի առաջնորդի խոսքով` դա անխուսափելիորեն կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանում բնակվող մեկ միլիոն վրացիների, այլև Վրաստանի չորս միլիոն քաղաքացիների վրա։ «Ինչ է` մենք ազգային շահեր չունե՞նք, թե՞ այստեղ մարդիկ չեն ապրում, թե՞ վրաց ժողովուրդը նորից ուզում է պատերազմ, ճնշում, տարածքների, պետականության կորուստ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։ Վրաստանի ղեկավարը միևնույն ժամանակ հավելել է, որ Բրյուսելից «արդար որոշման» է սպասում Եվրամիության անդամ թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցում։ «Եթե որևէ մեկին հասնում է թեկնածուի կարգավիճակ, ապա դա Վրաստանն է, հետո Ուկրաինան և Մոլդովան: Երբ ասում են` Ուկրաինան պատերազմական վիճակում է և դրա համար պետք է կարգավիճակ ստանա, ես ներողություն եմ խնդրում, եթե կարգավիճակի շնորհումը պատերազմով է որոշվում, ուրեմն մենք պատերազմ չենք ուզում, ընկերնե՛ր։ Մենք պահանջում ենք արժանի կարգավիճակ, որը վրաց ժողովուրդը վաստակել է ավելի քան 30 տարվա պայքարի և ժողովրդավարության կառուցման և վերջին 9 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների շնորհիվ»,- հայտարարել է Վրաստանի առաջնորդը:
17:30 - 13 հունիսի, 2022
Վրաստանի տարածքով այլ երկրներ բեռ փոխադրող բեռնատարների համար վճարը բարձրանում է  |aliq.ge|

Վրաստանի տարածքով այլ երկրներ բեռ փոխադրող բեռնատարների համար վճարը բարձրանում է |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի տարածքով այլ երկրներ բեռ փոխադրող բեռնատարների համար վճարը բարձրանում է 75 տոկոսով։ Կառավարության հունիսի 7-ին ընդունած որոշման համաձայն՝ տարանցիկ բեռնատարների վճարը հունիսի 20-ից կդառնա 350 լարի (մոտ 118 դոլար)։ Մինչ այդ այն կազմում էր 200 լարի (մոտ 67 դոլար)։ Ըստ այդմ՝ վճարն ավելացել է 150 լարիով (մոտ 50 դոլար)։ Նշենք, որ Վրաստանի պետական ճանապարհների օգտագործման վճարը պարտադիր է արտերկրում գրանցված, արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստանի տարածքով այլ երկիր բեռ փոխադրող բեռանատարների համար։ Ամեն օր Վրաստանով անցնում է ավելի քան 900 տարանցիկ բեռնատար։ 2021 թվականի ընթացքում վրացական միջանցքով ընդհանուր առմամբ օգտվել է 332 000 բեռանատար, արդյունքում պետբյուջե մուտքագրվել է 66,4 մլն լարի (մոտ 22.5 մլն դոլար):
13:51 - 09 հունիսի, 2022
Վրաստանի կառավարությունը կդառնա «Բորժոմիի» բաժնետերը

Վրաստանի կառավարությունը կդառնա «Բորժոմիի» բաժնետերը

Վրաստանի կառավարության այսօրվա նիստին երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը «գրեթե ավարտել է բանակցությունները, և մեկ շաբաթից պետությունը կդառնա «Բորժոմիի» բաժնետերը», հայտնում է «Կոմերսանտը»։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ այդ գործընթացում «քաղաքացիներից ոչ ոք չի տուժի»։ Այդ կերպ Վրաստանի կառավարության ղեկավարը պատասխանել է, այդ թվում, համանուն քաղաքում «Բորժոմի» հանքային ջրի շշալցման երկու գործարանների աշխատաիցներին, որոնք վաղ առավոտյան փակել էին գործարանի արտադրամասերի մուտքերն ու գլխավոր դարպասները։ Ցուցարարները պահանջում են աշխատանքում վերականգնել «Բորժոմիի» բոլոր աշխատակիցներին, որոնց աշխատանքից ազատել և առանց աշխատավարձ էր թողել ձեռնարկության սեփականատեր IDS Borjomi ընկերությունը գործարանների փաստացի փակումից հետո։ Ավելի վաղ IDS Borjomi-ն հայտարարել էր, որ «Բորժոմիի» բաժնետոմսերի հիմնական փաթեթի սեփականատեր Alfa Group-ի հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցների պատճառով ընկերությունը ծանրագույն ֆինանսական իրավիճակում է հայտնվել և ստիպված է անորոշ ժամանակով դադարեցնել արտադրանքը։ Այնուհետև Ֆրիդմանը վրացական իշխանությանն առաջարկել էր պետությանը փոխանցել ընկերության բաժնետոմսերը և դրական պատասխան էր ստացել։ Սակայն բանակցությունները ձգձգվում էին, քանի որ Վրաստանի արևմտյան գործընկերները պնդում էին, որ հարցը պետք է մանրամասն ուսումնասիրել, որպեսզի այդ սխեմայի միջոցով Ֆրիդմանն ու նրա ընկերությունը շչրջանցեն պատժամիջոցները։ Նորա Վանյան
17:35 - 06 հունիսի, 2022
Միջոցառում` նվիրված ՀՀ և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Միջոցառում` նվիրված ՀՀ և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Հունիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեն: Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ունեն հազարամյակների ընդհանուր պատմության և քաղաքակրթական ընդհանրություններ, որոնք էլ ամուր հիմք են հանդիսանում հայ-վրացական հարաբերությունների համար: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ և Վրաստանի միջև առկա են բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի մասին վկայում են ամենաբարձր մակարդակով փոխայցելությունները: Իր խոսքում նախարարի տեղակալը նաև նշել է, որ 30-ամյակը լավ առիթ է անցած ուղին ամփոփելու և նորանոր նվաճումներով համալրելու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար, որոնք ուղղված են լինելու Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:
09:07 - 03 հունիսի, 2022
Վահագն Խաչատուրյանը այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն

Վահագն Խաչատուրյանը այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։ Նախագահը մշակութային և հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ շրջել է պանթեոնի տարածքով և ծաղիկներ դրել հայ անվանի գործիչների շիրմաքարերին։ Նախագահը նշել, է որ մեծապես տպավորված է պանթեոնի բարեկարգ վիճակով։ Նա շնորհակալություն է հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ արվում է ի հիշատակ հայ մտավորականների ու ականավոր հայ գործիչների։ Վրաստան այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։ Թանգարանի տնօրեն Դավիթ Լորթկիպանիձեի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին։   Video Player    
22:42 - 31 մայիսի, 2022
ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետն ընդգծել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետն ընդգծել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։ «Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ու շփումների ակտիվացումը։ Ընդգծվել է հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ ի բարօրություն երկու երկների ժողովուրդների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: 
21:28 - 31 մայիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ  Վրաստանի Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահի այցը և նշել, որ առանձնահատուկ գնահատում է Վահագն Խաչատուրյանը Հայաստանի նախագահի կարգավիճակում իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ «Մեր երկրների միջև եղած դարավոր բարեկամությունը ամրապնդվում է նման բարձր մակարդակի այցերով»,-նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում և մեծապես կարևորում է հայ-վրացական հարաբերությունները։ Հայ և վրացի ժողովուրդների եղբայրական դարավոր հարաբերություններն այսօր էլ հիմնված են փոխադարձ հարգանքի և մեր երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական համագործակցության վրա»։ Հանդիպմանն առանձնահատուկ կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, բարեկամության խմբերի, երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների կազմակերպումը։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև եղած հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման հարցերին, նշվել, որ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը շահագրգռված են երկարատև և կայուն խաղաղության հաստատմամբ, քանի որ դա է տարածաշրջանի զարգացման հիմնական և ամենակարևոր գրավականը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդգծել են, որ երկու երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության վրա հիմնված հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակում, կան ներկայում և կշարունակվեն ապագայում։ Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։ «Ուրախ եմ առաջին պաշտոնական այցով գտնվել Վրաստանում՝ երկիր, որի հետ ունենք հազարամյա հոգևոր, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններ: Վստահ եմ, որ այցս նոր խթան կհանդիսանա մեր երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համար»,-նշել է նախագահ Խաչատուրյանը:
17:20 - 31 մայիսի, 2022
«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի «Բորժոմի» հանքային ջրի գործարանի հարյուրավոր աշխատակիցներ անժամկետ ակցիա են սկսել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը, վերականգնել երկարաժամկետ պայմանագրերը և վերադարձնել աշխատանքից հեռացված իրենց գործընկերներին։ Վրաստանի իշխանություններն առայժմ չեն արձագանքել իրավիճակին։ Բողոքի ակցիան տեղի է ունենում գործարանի բաժնեմասերի փոխանցման շուրջ երկրի կառավարության և IDS Borjomi International-ի միջև բանակցությունների ֆոնին։ Բորժոմիի շշալցման գործարաններն ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքները՝ ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով։ 2013 թվականից «Բորժոմի»-ի վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսաստանյան «Ալֆա-Գրուպ»-ին։ Ընկերության հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանի դեմ արևմտյան մի շարք երկրներ կոշտ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։
15:36 - 31 մայիսի, 2022