Հյուսիսային Կորեա

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ, Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Սահմանակցում է Չինաստանի հետ հյուսիսում, Ռուսաստանի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է ապառազմականացված գոտով։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է Դեղին, արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։

Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ առանց նախապայմանների․ Սպիտակ տան պաշտոնյա
 |armenpress.am|

Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ առանց նախապայմանների․ Սպիտակ տան պաշտոնյա |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել առանց նախապայմանների՝ քննարկելու Կորեական թերակղզու միջուկազերծումը: Այս մասին  հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում: «Նրանք (խմբ․՝ ԿԺԴՀ-ն) դրականորեն չեն արձագանքել այս առաջարկին, բայց այն դեռևս ուժի մեջ է: Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջը նստել առանց նախապայմանների», - ասել է նա։ Քիրբիի հայտարարությունն արվել է ԱՄՆ-Ճապոնիա-Հարավային Կորեա գագաթնաժողովի նախօրյակին, որտեղ քննարկման օրակարգի գլխավոր թեման կլինեն Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային կարողությունների զարգացումը և Փհենյանին զսպելու հնարավորությունների հետագա ամրապնդումը։ Քիրբին նշել է, որ առայժմ Փհենյանը հետաքրքրություն չի ցուցաբերել այս առաջարկի հարցում, և նրանց կողմից արձագանքի բացակայության դեպքում «մենք պետք է համոզվենք, որ ցանկացած այլ առումով պատրաստ ենք պաշտպանել մեր ազգային անվտանգության շահերը, ինչպես նաև մեր կորեացի ու ճապոնացի դաշնակիցների շահերը»։ «Սա նշանակում է մեծացնել տարածաշրջանում մեր ունեցած կարողությունները, և մենք, անշուշտ, կդիտարկենք դա ապագայում կրկին անելու հնարավորությունները, եթե պահանջվի», - հավելել է նա։«Սա նշանակում է մեծացնել տարածաշրջանում մեր ունեցած կարողությունները, և մենք, անշուշտ, կդիտարկենք դա ապագայում կրկին անելու հնարավորությունները, եթե պահանջվի», - հավելել է նա։ Ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, որը Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է երեք անգամ, Բայդենի վարչակազմը Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ քայլերի է դիմել տարբեր ուղիներով, սակայն ոչ՝ բարձր մակարդակով։ Ըստ Kyodo-ի՝ բարձր մակարդակով հանդիպման առաջարկը ցույց է տալիս, որ Բայդենի վարչակազմն ուժեղացնում է ջանքերը Հյուսիսային Կորեայի հետ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։
11:47 - 18 օգոստոսի, 2023
ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ Ռուսաստանին զենք մատակարարելու պատճառով
 |hetq.am|

ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ Ռուսաստանին զենք մատակարարելու պատճառով |hetq.am|

hetq.am: ԱՄՆ-ն չի վարանի պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ ՌԴ-ին զենք մատակարարելու համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև ողջ աշխարհում ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։ «Մենք առանց վարանման կանենք դա նաև ապագայում»,- նշել է Միլերը։ Միևնույն ժամանակ Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ նա «չի պատրաստվում նախապես քննարկել որևէ կոնկրետ գործողություն»։ Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել էր Հյուսիսային Կորեա՝ սպառազինությունների ձեռքբերման հետ կապված դժվարությունների ֆոնին, որոնց բախվել է Ռուսաստանը: Հունիսին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել էր «ձեռք ձեռքի բռնել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամրապնդել ռազմավարական համագործակցությունը՝ ընդհանուր նպատակի համար։
17:02 - 01 օգոստոսի, 2023
ԱՄՆ-ն ծայրահեղ մտահոգված է Ռուսաստան-Հյուսիսային Կորեա ռազմական համագործակցությամբ |factor.am|

ԱՄՆ-ն ծայրահեղ մտահոգված է Ռուսաստան-Հյուսիսային Կորեա ռազմական համագործակցությամբ |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն «ծայրահեղ» մտահոգված է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության առիթով, գրում է VOA-ն։   «Մենք նախկինի նման խիստ անհանգստացած ենք»,-հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով  Շոյգուի այցը ԿԺԴՀ։ «ԿԺԴՀ-ի կողմից ընդդեմ Ուկրաինայի ՌԴ կոշտ ագրեսիվ պատերազմի աջակցությունը՝ հրապարակային հայտարարությունների, զինամթերքի մատակարարման տեսքով, որոնց մասին մենք խոսում էինք, ցույց է տալիս [Հյուսիսային Կորեայի] ապակայունացնող և անպատասխանատու դերը միջազգային գործերում»։ Պատելն ասել է, որ Ռուսաստանն աջակցում է Հյուսիսային Կորեայի անօրինական զենքի մշակման ծրագրերին՝ արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում լրացուցիչ միջոցառումները և մասնակցելով Փհենյանում այդ զենքերի ցուցադրությանը: «Այս ամենը միայն ընդգծում է, թե որքան վնասակար է [ռուսական] ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում», – ասել է Պատելը:
10:26 - 29 հուլիսի, 2023
Կիմ Չեն Ընը բանակցություններ է վարել Սերգեյ Շոյգուի հետ
 |armenpress.am|

Կիմ Չեն Ընը բանակցություններ է վարել Սերգեյ Շոյգուի հետ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԿԺԴՀ կատարած այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ մտքեր է փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին Փհենյան կատարած այցի ընթացքում ընդունել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։ ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», - հաղորդել են ռազմական գերատեսչությունում։ Պաշտպանության նախարարությունում հավելել են, որ հուլիսի 27-ին Շոյգուն նաև կմասնակցի զորահանդեսին: Այն նվիրված է 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտի 70-ամյակին, որը Հյուսիսային Կորեայում նշում են որպես հաղթանակի տոն։ Իր հերթին ԿԺԴՀ-ի կենտրոնական լրատվական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում Կիմ Չեն Ընը Սերգեյ Շոյգուին ցույց է տալիս հյուսիսկորեական նոր անօդաչու թռչող սարքեր։ Կիմ Չեն Ընը Շոյգուի և ՌԴ զինվորական պատվիրակության անդամների հետ այցելել է ռազմաարդյունաբերական ցուցահանդես։ 
10:29 - 27 հուլիսի, 2023
Հյուսիսային Կորեա անցած ԱՄՆ քաղաքացին զինվոր է․ միջադեպի շուրջ նոր մանրամասներ են հաղորդվել
 |armenpress.am|

Հյուսիսային Կորեա անցած ԱՄՆ քաղաքացին զինվոր է․ միջադեպի շուրջ նոր մանրամասներ են հաղորդվել |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեա անցած ԱՄՆ քաղաքացին շարքային զինվոր Թրևիս Քինգն է, որն, ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնյաների, Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի սահմանազատման գիծն անցել է «իր կամքով և առանց թույլտվության»։  Այս մասին հաղորդում է CNN-ը՝ նշելով, որ այս միջադեպը կարող է «դիվանագիտական գլխացավանք» առաջացնել ԱՄՆ-ի համար։ Նշվում է, որ 23-ամյա Թրևիսը Հարավային Կորեայում 50 օր անցկացրել է բանտում օրենքը խախտելու համար։ Ազատ արձակվելուց հետո նրան տարել են օդանավակայան, որպեսզի վերադարձնեն ԱՄՆ և կարգապահական տույժի ենթարկեն։ Սակայն Թրևիսն ինչ-որ պահի հեռացել է օդանավակայանից, միացել զբոսաշրջիկների խմբին և նրանց հետ մեկնել դեպի Անվտանգության համատեղ տարածք։ Այնուհետև նա հատել է սահմանազատման գիծը և հայտնվել Հյուսիսային Կորեայի տարածքում։ Իր հերթին Yonhap գործակալությունը նշում է, որ ԱՄՆ զինվորին Սեուլում տուգանել են ոստիկանության պարեկային մեքենային ոտքով հարվածելու համար և նյութական վնաս հասցնելու համար։ Թրևիս Քինգը ծառայում էր Կորեայում տեղակայված ԱՄՆ ուժերում։ Միջադեպը հետաքննվում է Կորեայում տեղակայված ԱՄՆ ուժերի կողմից։ Պենտագոնից հայտնել են, որ մտահոգված են Քինգի վիճակի մասին և հետևում են իրավիճակին։ ԱՄՆ զինվորականները զինվորի հետ կապ չեն հաստատել։ ՄԱԿ-ի հրամանատարությունը, որը գործում է Ապառազմականացված գոտում և Անվտանգության համատեղ տարածքում, ավելի վաղ հայտնել էր, որ իրենց խումբը փորձում է կապի դուրս գալ Հյուսիսային Կորեայի զինվորականների հետ և բանակցություններ վարել զինվորի ազատ արձակման շուրջ։ Միևնույն ժամանակ պարզ չէ՝ արդյոք զինվորը դասալքել է և անցել Հյուսիսային Կորեա, թե՞ հույս ունի վերադառնալու։ Հյուսիսային Կորեան առայժմ որևէ մեկնաբանություն չի տվել այս թեմայի շուրջ։ Հարավային Կորեան և Հյուսիսային Կորեան բաժանող Ապառազմականացված գոտու սահմանը աշխարհի ամենաուժեղ ամրացված տարածքներից մեկն է: Այն ականապատված է, շրջապատված է էլեկտրական ցանկապատով և փշալարերով, ինչպես նաև հսկողության տեսախցիկներով, իսկ զինված պահակները 24 ժամ հսկում են տարածքը:
11:11 - 19 հուլիսի, 2023
Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կվճարի հրթիռի արձակման համար
 |news.am|

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կվճարի հրթիռի արձակման համար |news.am|

news.am: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Ազգային անվտանգության խորհրդում, կապված Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման հետ, հայտարարել է, որ այդ երկիրը «կվճարի» բալիստիկ հրթիռի արձակման համար, տեղեկացրել է «Ռյոնհափ» գործակալությունը։ «Նախագահ Յուն Սոկ Յոլը չորեքշաբթի նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեային կստիպեն վճարել բալիստիկ հրթիռի անօրինական արձակման համար»,- տեղեկացրել է հարավկորեական գործակալությունը։ Յուն Սոկ Յոլը գումարել է Ազգային անվտանգության խորհրդի շտապ նիստ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման առնչությամբ։ Հրթիռը, որն արձակվել է ժամը 09.59-ին,   ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս, ժամը 11.13-ին, Օկուսիրի կղզուց (Հոկայդո) 250 կիլոմետր հեռու։
11:38 - 12 հուլիսի, 2023
Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
 |tert.am|

Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնել են ճապոնացի և կորեացի զինվորականները։ Հրթիռը թռել է ավելի քան մեկ ժամ, ապա ընկել ջուրը։ Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբը գրանցել է արձակումը տեղական ժամանակով ժամը 10:00-ին, հայտնում է Yonhap-ը։ Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ «սերտ համագործակցությամբ» պահպանում է լիակատար պատրաստության վիճակ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը արձանագրել է հրթիռի ընկնելը ջուրը։ Ձկնորսական նավակներին խորհուրդ է տրվել չմոտենալ հրթիռի ընկնելու վայրին: Պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել։ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն ասել է, որ Տոկիոն խիստ բողոք է հայտնել Փհենյանն։ Վերջին անգամ ԿԺԴՀ-ն հրթիռներ է արձակել հունիսի 15-ին: Հեռահար հրթիռների վերջին արձակումը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սկզբից Փհենյանն արդեն իրականացրել է 12 բալիստիկ հրթիռի արձակում։
10:01 - 12 հուլիսի, 2023
Հյուսիսային Կորեան «աղաղակող միջուկային շանտաժ» է անվանել ԱՄՆ-ի սուզանավի մուտքը Հարավային Կորեայի նավահանգիստ
 |armenpress.am|

Հյուսիսային Կորեան «աղաղակող միջուկային շանտաժ» է անվանել ԱՄՆ-ի սուզանավի մուտքը Հարավային Կորեայի նավահանգիստ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի ատոմային սուզանավի մուտքը Հարավային Կորեայի նավահանգիստ՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով, իրենից ներկայացնում է «աղաղակող միջուկային շանտաժ» և Կորեական թերակղզու տարածաշրջանում սրում է լարված իրադրությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է ԿԺԴՀ-ի պաշտպանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։ «Դա շատ վտանգավոր իրավիճակ է, որն է՛լ ավելի է սրում ռազմական լարվածությունը տարածաշրջանում: Կորեական թերակղզում ռազմավարական միջուկային զենք տեղակայելու` Միացյալ Նահանգների փորձն իրենից ներկայացնում է ամենաաղաղակող միջուկային շանտաժը ԿԺԴՀ-ի և հարևան երկրների դեմ, ինչպես նաև լուրջ սպառնալիք և մարտահրավեր է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը», - հուլիսի 10-ին հայտարարության տեքստից մեջբերում է անում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության նախագահներ Ջո Բայդենը և Յուն Սոկ Յոլն ապրիլին ընդունել են Վաշինգտոնի հռչակագիրը, որտեղ թվարկած են մի շարք քայլեր`  ուղղված զսպման ներուժի ցուցադրմանը: Նախատեսվում են բալիստիկ հրթիռներով ամերիկյան ատոմային սուզանավերի, ավիակիրների կանոնավոր մուտքեր Կորեայի Հանրապետություն, ինչպես նաև ամերիկյան ռմբակոծիչների թռիչքներ։ Հունիսի 16-ին ամերիկյան միջուկային սուզանավը՝ «Tomahawk» թևավոր հրթիռներով, մտել է Հարավային Կորեայի Պուսան քաղաքի նավահանգիստ։ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմածովային ուժերն անցկացրել են հատուկ գործողությունների մշակման վարժանքներ:
11:53 - 10 հուլիսի, 2023
Հյուսիսային Կորեան Փհենյանի շրջանից միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել
 |news.am|

Հյուսիսային Կորեան Փհենյանի շրջանից միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել |news.am|

news.am: Հյուսիսային Կորեան հինգշաբթի Փհենյանի մերձակայքից միջին կամ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեին։ Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ արձակումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 07.23-ին։ «Մենք լիովին համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ՝ ամրացնելով եւ խորացնելով մեր զգոնությունը»,- ավելացրել են կոմիտեում։ Հրթիռն անցել է մոտ 1 000 կիլոմետր։ Նշվել է, որ այն արձակվել է մեծ անկյան տակ։ «Հյուսիսի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ակնհայտ խախտում է եւ կոպիտ սադրանք, որը խափանում է խաղաղությունն ու կայունությունը Կորեական թերակղզում եւ աշխարհում»,- ասել են Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեում։ Yonhap գործակալության  գնահատականներով, եթե հրթիռն արձակվեր նորմալ անկյան տակ, ապա կարող էր հաղթահարել մոտ 5 000 կիլոմետր։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են համարում ավելի քան 5 500 կիլոմետր թռիչքի երկարությամբ հրթիռները, ուստի, ինչպես գրել է գործակալությունը, չի բացառվում, որ Փհենյանը հինգշաբթի արձակել է միջմայրցամաքային հրթիռ։
11:05 - 13 ապրիլի, 2023
ԱՄՆ-ն Հս. Կորեայից ՌԴ զենքի ներկրման փորձի համար պատժամիջոցներ է սահմանել Աշոտ Մկրտիչևի նկատմամբ
 |tert.am|

ԱՄՆ-ն Հս. Կորեայից ՌԴ զենքի ներկրման փորձի համար պատժամիջոցներ է սահմանել Աշոտ Մկրտիչևի նկատմամբ |tert.am|

tert.am: Հինգշաբթի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել Սլովակիայի քաղաքացի Աշոտ Մկրտիչևի նկատմամբ՝ Ռուսաստանին ավելի քան քսան տեսակի հյուսիսկորեական արտադրության զենք և զինամթերք վաճառելու փորձի կազմակերպման համար: Այս մասին գրում է golosameriki.com-ը:«Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը կորցրել է ավելի քան 9000 միավոր ծանր զինտեխնիկա, և մասամբ բազմակողմ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության շնորհիվ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը գնալով ավելի հուսահատորեն է ցանկանում լրացնել դրանք», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել Սլովակիայի քաղաքացի Աշոտ Մկրտիչևի նկատմամբ «ուղղակի կամ անուղղակիորեն ԿԺԴՀ ցանկացած զենք կամ հարակից նյութ ներմուծելու, արտահանելու կամ վերաարտահանելու փորձի համար»:2022 թվականի վերջից մինչև 2023 թվականի սկիզբը Մկրտիչևն աշխատել է Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների հետ՝ Ռուսաստանի համար ավելի քան երկու տասնյակ տեսակի զենք և զինամթերք ձեռք բերելու համար՝ Հյուսիսային Կորեա ուղարկվող կոմերցիոն ինքնաթիռների, հումքի, ապրանքների և այլ մատակարարումների դիմաց, ասվում է նյութում։«Այնպիսի սխեմաները, ինչպիսին է զենքի գործարքը, որը նա փորձում էր իրականացնել, ցույց են տալիս, որ Պուտինը դիմում է ծայրահեղ միջոցների, ինչպիսիք են Իրանից և Հյուսիսային Կորեայից մատակարարումները», - հավելել է Ջանեթ Յելենը:Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Այսօր մենք հայտնաբերել ենք զենքի գործարք անողին, որը փորձում էր հեշտացնել ԿԺԴՀ-ից Ռուսաստան զենքի արտահանումը: Մենք կշարունակենք ինքնորոշել, բացահայտել և հակազդել ԿԺԴՀ-ից կամ Ուկրաինայում նրա պատերազմին աջակցող ցանկացած այլ պետության կողմից ռազմական տեխնիկա ձեռք բերելու Ռուսաստանի փորձերին»:
13:04 - 31 մարտի, 2023
Հս. Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել․ Պենտագոնն ու Ճապոնիայի ՊՆ-ն արձագանքել են
 |tert.am|

Հս. Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել․ Պենտագոնն ու Ճապոնիայի ՊՆ-ն արձագանքել են |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան մարտի 27-ի առավոտյան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։ «Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռների թռիչքի բարձրությունը եղել է մինչև 50 կմ, հեռահարությունը՝ 350 կմ։ Դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Ճապոնիայի ՊՆ-ն նաև իր բողոքն է արտայահտել հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակման դեմ։ «Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման կապակցությամբ խիստ բողոք է արտահայտվել», - ասված է նախարարության հաղորդագրության հետ։ Պենտագոնն, իր հերթին, հայտարարել է, որ հրթիռների արձակումը Միացյալ Նահանգների և տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների համար անմիջական վտանգ չի ներկայացնում, սակայն վկայում է Փհենյանի ռազմական ծրագրի «ապակայունացնող ազդեցության» մասին։
10:02 - 27 մարտի, 2023
Հս. Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել․ Կիմ Չեն Ընի քույրը մեկնաբանել է
 |tert.am|

Հս. Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել․ Կիմ Չեն Ընի քույրը մեկնաբանել է |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել, որոնք ընկել են ջրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությանը։ «Բալիստիկ հրթիռը, ենթադրաբար, արդեն ընկել է: Նավերին ու ինքնաթիռներին խնդրում ենք հետևել տեղեկատվությանը և բեկորների ընկնելու դեպքում զեկուցել ծովային անվտանգության ծառայությանը՝ առանց դրանց մոտենալու»,- հայտնել են ծովային անվտանգության ծառայությունից։ Այս հաղորդագրությունից որոշ ժամանակ անց Ճապոնիան հայտնել է ԿԺԴՀ-ի տարածքից երկրորդ ու երրորդ հրթիռների արձակման մասին։ Ծովային անվտանգության ծառայության տվյալներով՝ դրանք ևս արդեն ընկել են։ Ավելի ուշ Հյուսիսային Կորեայի առաջնոր Կիմ Չեն Ընի քույրը՝ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը մեկնաբանել է նման քայլը՝ հայտարարելով, որ Հյուսիսային Կորեայի կողմից Խաղաղ օվկիանոսը որպես ուսումնական դաշտ օգտագործելու հաճախականությունը կախված է ԱՄՆ-ի զինված ուժերի գործողություններից։ Շարունակությունը՝ tert.am-ում
10:19 - 20 փետրվարի, 2023
Գնահատում ենք Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ. Ալեն Սիմոնյան

Գնահատում ենք Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը շեշտվել է հայ-կորեական երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը: Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական, գիտական, կրթության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպանության բացումը, որը մեծ առաջընթացի հնարավորություն կտա հայ-կորեական հարաբերություններում: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանին, մասնավորապես, Ազգային ժողովին ցուցաբերած աջակցությունը՝ ակնկալելով շարունակականություն: Գործընկերները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին և դրա հետևանքներին վերաբերող հիմնախնդիրներ: «Մենք գնահատում ենք Կորեայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ և հույս ունենք, որ Կորեան կշարունակի աջակցել միջազգային միջնորդների ջանքերին՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում»,- նշել է Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը  հավելել է, որ Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է հասցեական քայլեր՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ապահովելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ և ապահով կազմակերպումը:
13:34 - 13 փետրվարի, 2023
Հարավային Կորեան նախազգուշական կրակոցներ է արձակել իր օդային տարածքը հատած հյուսիսկորեական անօդաչուների ուղղությամբ |armenpress.am|

Հարավային Կորեան նախազգուշական կրակոցներ է արձակել իր օդային տարածքը հատած հյուսիսկորեական անօդաչուների ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեան ռազմական ինքնաթիռներ և գրոհային ուղղաթիռներ է երկինք բարձրացրել և նախազգուշական կրակոցներ արձակել հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ, որոնք խախտել են իր օդային տարածքը: Այս մասին հաղորդում է Al Arabiya լրատվամիջոցը:  Ըստ Հարավային Կորեայի զինվորականների՝ Հյուսիսային Կորեայի անօդաչուները հայտնաբերվել են արևմտյան Գիմփո քաղաքի երկնքում, առավոտյան ժամը 10:25-ին  (Երևանի ժամանակով 05։25-ին): Դրանք հատել են երկու Կորեաները բաժանող ռազմական սահմանազատման գիծը։Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ հյուսիսկորեական անօդաչուներին դիմակայելու համար օդ բարձրացած KA-1 հարվածային օդանավը վայրէջքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել: Երկու օդաչուներին հաջողվել է փախչել. նրանք այժմ հիվանդանոցում են:  Լրատվամիջոցը հաղորդում է, որ 2017 թ.-ից ի վեր Հյուսիսային Կորեայի ԱԹՍ-ներն առաջին անգամ են մոտենում Հարավային Կորեայի օդային սահմանին:Ավելի վաղ Yonhap գործակալությունը հաղորդել էր, որ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել Գիմփոյում, Գանգվադո կղզում և Փաջուում, ինչը հանգեցրել է քաղաքացիական  ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր դադարեցման Ինչհոնի և Գիմփոյի օդանավակայաններում:
14:51 - 26 դեկտեմբերի, 2022