ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ Ռուսաստանին զենք մատակարարելու պատճառով
 |hetq.am|
17:02 - 01 օգոստոսի, 2023

ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ Ռուսաստանին զենք մատակարարելու պատճառով |hetq.am|

hetq.am: ԱՄՆ-ն չի վարանի պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ ՌԴ-ին զենք մատակարարելու համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։

Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև ողջ աշխարհում ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։

«Մենք առանց վարանման կանենք դա նաև ապագայում»,- նշել է Միլերը։

Միևնույն ժամանակ Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ նա «չի պատրաստվում նախապես քննարկել որևէ կոնկրետ գործողություն»։

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել էր Հյուսիսային Կորեա՝ սպառազինությունների ձեռքբերման հետ կապված դժվարությունների ֆոնին, որոնց բախվել է Ռուսաստանը:

Հունիսին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել էր «ձեռք ձեռքի բռնել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամրապնդել ռազմավարական համագործակցությունը՝ ընդհանուր նպատակի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել