Հարավային Կորեան նախազգուշական կրակոցներ է արձակել իր օդային տարածքը հատած հյուսիսկորեական անօդաչուների ուղղությամբ |armenpress.am|
14:51 - 26 դեկտեմբերի, 2022

Հարավային Կորեան նախազգուշական կրակոցներ է արձակել իր օդային տարածքը հատած հյուսիսկորեական անօդաչուների ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեան ռազմական ինքնաթիռներ և գրոհային ուղղաթիռներ է երկինք բարձրացրել և նախազգուշական կրակոցներ արձակել հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ, որոնք խախտել են իր օդային տարածքը: Այս մասին հաղորդում է Al Arabiya լրատվամիջոցը: 

Ըստ Հարավային Կորեայի զինվորականների՝ Հյուսիսային Կորեայի անօդաչուները հայտնաբերվել են արևմտյան Գիմփո քաղաքի երկնքում, առավոտյան ժամը 10:25-ին  (Երևանի ժամանակով 05։25-ին): Դրանք հատել են երկու Կորեաները բաժանող ռազմական սահմանազատման գիծը։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ հյուսիսկորեական անօդաչուներին դիմակայելու համար օդ բարձրացած KA-1 հարվածային օդանավը վայրէջքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել: Երկու օդաչուներին հաջողվել է փախչել. նրանք այժմ հիվանդանոցում են: 

Լրատվամիջոցը հաղորդում է, որ 2017 թ.-ից ի վեր Հյուսիսային Կորեայի ԱԹՍ-ներն առաջին անգամ են մոտենում Հարավային Կորեայի օդային սահմանին:
Ավելի վաղ Yonhap գործակալությունը հաղորդել էր, որ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել Գիմփոյում, Գանգվադո կղզում և Փաջուում, ինչը հանգեցրել է քաղաքացիական  ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր դադարեցման Ինչհոնի և Գիմփոյի օդանավակայաններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել