ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
 |armenpress.am|
14:29 - 28 մարտի, 2024

ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մարտի 25-ից 27-ն այցելել է Հյուսիսային Կորեա: Փհենյանում հանգամանալից բանակցություններ են տեղի ունեցել ԿԺԴՀ պետական ​​անվտանգության նախարար Լի Չհան Դեի հետ: Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Քննարկվել են միջազգային իրադրության զարգացման, տարածաշրջանային անվտանգության ապահովման, ռուս-հյուսիսկորեական փոխգործակցության խորացման հրատապ հարցերը՝ արտաքին ուժերի ճնշումն ուժեղացնելու փորձերի պայմաններում», - հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն։

Հստակեցվում է, որ բանակցությունների մասնակիցները դրսևորել են մոտեցումների միասնականություն քննարկված խնդիրների նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել