Հարավային Կորեա

Հարավային Կորեան (պաշտոնապես՝ Կորեայի Հանրապետություն) պետություն է Արեւելյան Ասիայում։ Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Հարավային Կորեայի բնակչությունը կազմում է 51 միլիոն մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 100 210 հազար կմ²։ Պետական լեզուն է կորեերենը, որով խոսում է ավելի քան 77 միլիոն մարդ։ Մայրաքաղաքը Սեուլն է։
 
Ունիտար նախագահական հանրապետություն է։ 2017 թվականի մայիսի 10-ից երկրի նախագահն է Մուն Ջեինը։ Հարավային Կորեան վարչականորեն բաժանված է 16 վարչական միավորների՝ 9 նահանգների եւ 7 քաղաքների։
 
Տեղակայված է Կորեական թերակղզու հարավային հատվածում: Ցամաքային սահման ունի Հյուսիսային Կորեայի հետ եւ ջրային սահման՝ Ճապոնիայի հետ: Արեւմուտքում երկիրը ողովում է Դեղին ծովով, արեւելքից՝ Ճապոնական ծովով, իսկ հարավից՝ Կորեական նեղուցով եւ Արեւելաչինական ծովով:
 
Կորեայի Հանրապետության բնակչության 96%-ը կազմում են կորեացիները: Պետության բնակչության ավելի քան 65%-ը անկրոն են, հիմնական կրոններն են՝ բուդդայականությունը եւ քրիստոնեությունը: Արդյունաբերական պետություն է ՝ զարգացած տնտեսությամբ: 2018 թվականի տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայի ՀԱՀ-ը կազմել է 2,137 տրիլիոն ԱՄՆ դոլար: Ազգային արժույթը հարավկորեական վոնան է։
 
ՌԴ ԱԳՆ-ն Սեուլին զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու հետևանքների մասին |armeniasputnik.am|

ՌԴ ԱԳՆ-ն Սեուլին զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու հետևանքների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կիևին զենք մատակարարելը, որտեղից էլ այն լինի, այդ թվում` Հարավային Կորեայից, դիտարկվում են որպես ակնհայտ թշնամական հակառուսական գործողություններ։ Այս մասին զգուշացրել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ԱԳՆ–ի կայքում։ Նա այսպես է պատասխանել ԶԼՄ–ների` Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի ասածը մեկնաբանելու խնդրանքին։ Նախագահը ենթադրել էր, որ եթե Ուկրաինայում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի հետ չկարողանա հաշտվել միջազգային հանրությունը, Սեուլի համար դժվար կլինի պնդել Կիևին միայն մարդասիրական կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին։ Այդպիսով նա առաջին անգամ հնարավոր էր համարել Զելենսկու ռեժիմին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։ «Ռուսաստանը պաշտպանական գործողություններ է վարում հավաքական Արևմուտքի դեմ, որը մեր դեմ իր հիբրիդային պրոքսի–պատերազմի զենք է ընտրել կիևյան խամաճիկային ռեժիմը։ Այս իրավիճակում Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, որտեղից էլ այն լինի, կդիտարկվի որպես հակառուսական բացահայտ թշնամական գործողություն»,- ընդգծել է Զախարովան։ Նա կարծում է, որ նման քայլերը ծայրահեղ բացասաբար կանդրադառնան այն պետությունների հետ երկկողմ հարաբերությունների վրա, որոնք նման քայլեր են ձեռնարկում, և հաշվի կառնվեն համապատասխան երկրների անվտանգային շահերին առնչվող հարցերում ռուսական դիրքորոշման ձևավորման ժամանակ։ «Կորեայի Հանրապետության դեպքում խոսքը կարող է վերաբերել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանն ուղղված մոտեցումների մասին»,- հավելել է նա։ Արևմտյան երկրները մշտապես ասում են, որ Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանին մարտի դաշտում, և ընդլայնում են սպառազինության ու զինտեխնիկայի մատակարարումները։
11:47 - 20 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանի և Կորեայի նորանշանակ դեսպանի հանդիպմանը կարևորվել է Հայաստանում Կորեայի դեսպանության բացումը

Ալեն Սիմոնյանի և Կորեայի նորանշանակ դեսպանի հանդիպմանը կարևորվել է Հայաստանում Կորեայի դեսպանության բացումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին: Շնորհավորելով արտակարգ և լիազոր դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի տարածաշրջանի երկրների, այդ թվում` Կորեայի հետ համագործակցության զարգացումը: Երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական ձևաչափով կարևորվել է բարեկամության խմբերի դերակատարումը: Զրույց է ծավալվել Հայաստանի և Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման շուրջ` երկուստեք ցանկություն հայտնելով մի շարք ոլորտներում խորացնել փոխշահավետ համագործակցությունը: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ-ում Կորեայի դեսպանության բացումը, որը հնարավորություն կտա ապահովելու մեծ առաջընթաց հայ-կորեական հարաբերություններում: Խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիայից և արցախահայության շրջափակումից` ՀՀ ԱԺ նախագահը գնահատել է ԼՂ հարցում Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը:
12:54 - 22 փետրվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունը գոհունակություն  հայտնելով երկու երկրների միջև հաստատվող գործակցային հարաբերությունների առիթով՝ հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կդառնա հայ-կորեական կապերի առավել խորացման համար: Հայոց Հայրապետը վերհիշեց դեռևս  2013 թ. Հարավային Կորեա կատարած իր այցը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր համագումարի առիթով: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում տիրող կացությանը և հետպատերազմյա մարտահրավերներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունը հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի, ինչպես նաև գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանության առնչությամբ՝ կարևորելով միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումը կանխարգելելու Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը։ Իր հերթին Կիհուն Սոնը կարևոր նկատեց ջանքերի ներդրումը՝ ուղղված հայ-կորեական համագործակցության սերտացմանը: Պատվիրակության ղեկավարը կարևորեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
10:08 - 16 փետրվարի, 2023
Հարավային Կորեայում անձնակազմի 22 անդամներով նավ է խորտակվել
 |armenpress.am|

Հարավային Կորեայում անձնակազմի 22 անդամներով նավ է խորտակվել |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեայի Ջեջու կղզու ափերի մոտ խորտակվել է բեռնատար նավ, որի մեջ եղել է անձնակազմի 22 անդամ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությանը: Ըստ գործակալության՝ Հոնկոնգում գրանցված Jin Tian նավը, որը փայտ էր տեղափոխում, չորեքշաբթի գիշերը խորտակվել է Ջեջու կղզու Սոգվիփո քաղաքից 148,2 կմ դեպի հարավ-արևելք: Հարավային Կորեայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնել է, որ 12 հոգու փրկել են մոտակայքում գտնվող նավերը և այլ փրկարարներ:  Նրանցից 11-ը եղել են անգիտակից վիճակում: Մյուս 10-ի որոնումները շարունակվում են: Նավում գտնվող անձնակազմի 22 անդամներից 14-ը Չինաստանի քաղաքացի է, 8-ը՝ Մյանմարի։ Հարավային Կորեայի առափնյա պահպանության ծառայությունը համատեղ որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում իր ճապոնացի գործընկերների հետ: Աշխատանքներին ներգրավված են 5 պարեկային նավեր և 4 ինքնաթիռներ:
11:39 - 25 հունվարի, 2023
Հարավային Կորեան նախազգուշական կրակոցներ է արձակել իր օդային տարածքը հատած հյուսիսկորեական անօդաչուների ուղղությամբ |armenpress.am|

Հարավային Կորեան նախազգուշական կրակոցներ է արձակել իր օդային տարածքը հատած հյուսիսկորեական անօդաչուների ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեան ռազմական ինքնաթիռներ և գրոհային ուղղաթիռներ է երկինք բարձրացրել և նախազգուշական կրակոցներ արձակել հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ, որոնք խախտել են իր օդային տարածքը: Այս մասին հաղորդում է Al Arabiya լրատվամիջոցը:  Ըստ Հարավային Կորեայի զինվորականների՝ Հյուսիսային Կորեայի անօդաչուները հայտնաբերվել են արևմտյան Գիմփո քաղաքի երկնքում, առավոտյան ժամը 10:25-ին  (Երևանի ժամանակով 05։25-ին): Դրանք հատել են երկու Կորեաները բաժանող ռազմական սահմանազատման գիծը։Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ հյուսիսկորեական անօդաչուներին դիմակայելու համար օդ բարձրացած KA-1 հարվածային օդանավը վայրէջքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել: Երկու օդաչուներին հաջողվել է փախչել. նրանք այժմ հիվանդանոցում են:  Լրատվամիջոցը հաղորդում է, որ 2017 թ.-ից ի վեր Հյուսիսային Կորեայի ԱԹՍ-ներն առաջին անգամ են մոտենում Հարավային Կորեայի օդային սահմանին:Ավելի վաղ Yonhap գործակալությունը հաղորդել էր, որ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել Գիմփոյում, Գանգվադո կղզում և Փաջուում, ինչը հանգեցրել է քաղաքացիական  ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր դադարեցման Ինչհոնի և Գիմփոյի օդանավակայաններում:
14:51 - 26 դեկտեմբերի, 2022
Կարևորվել է Կորեայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը

Կարևորվել է Կորեայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա պատգամավորական բարեկամական խմբի կազմում գտնվում է Կորեայի Հանրապետությունում։     Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Յուն-յոնգ Լին:   Այցի շրջանակներում Նարեկ Տերյանը հանդիպում է ունեցել նաև Կորեայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ջոն Դեյջինի հետ։   Հանդիպումների ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են Կորեայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել ակտիվ ջանքեր գործադրել նոր նախաձեռնություններ և ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ։     Հայկական պատվիրակությանն ընդունել է նաև Կորեայի համաշխարհային EXPO 2030 մրցութային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սանգ-ջիկ Յունը:   Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը շեշտել է, որ Կորեայի տաղավարն ամենավառ և ճարտարապետական առումով ամենատպավորիչ տաղավարներից մեկն էր, որը ինքը և հայկական պատվիրակությունը կարողացել են այցելել Dubai EXPO 2020-ի շրջանակներում։    Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ Էքսպոն կարևոր հարթակ է երկրների միջև համագործակցության համար, բայց կարևոր է նաև բոլոր մտքերն ու գաղափարները Էքսպոյից դուրս կյանքի կոչել։      
14:54 - 16 նոյեմբերի, 2022
Բալիում գումարվում է «Մեծ քսանի» հավաքը
 |azatutyun.am|

Բալիում գումարվում է «Մեծ քսանի» հավաքը |azatutyun.am|

azatutyun.am: Ինդոնեզիայում՝ Բալի կղզում «Մեծ քսանի» (G20) գագաթնաժողովի գումարման կապակցությամբ անվտանգության խստագույն միջոցներ են ձեռնարկվել: Բալի են արդեն ժամանել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինպինը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այլ լիդերներ: Բալիում բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովում են ավելի քան 18 հազար զինծառայողներ և ոստիկաններ: Մեծ քսանյակի գագաթնաժողովի օրակարգում համաշխարհային առողջապահության, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների թեմաներն են, սակայն ենթադրվում է, որ կքննարկվեն նաև աշխարհքաղաքական զարգացումները, պարենի և կլիմայի հիմնախնդիրները: Երկօրյա գագաթնաժողովը, որի կարգախոսն է՝ «Վերականգնվենք միասին, վերականգնվենք ավելի հզոր», վաղն է մեկնարկում:
14:10 - 14 նոյեմբերի, 2022
Հարավկորեական իշխանությունները հայտնում են Սեուլում հրմշտոցի հետևանքով 153 զոհի մասին
 |1lurer.am|

Հարավկորեական իշխանությունները հայտնում են Սեուլում հրմշտոցի հետևանքով 153 զոհի մասին |1lurer.am|

1lurer.am: Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ Սեուլում Հելոուինի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի զոհերի թիվն այս պահին 153 մարդ է։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Նրանք նաև խոստովանել են, որ այդ թիվը կարող է աճել, քանի որ 37 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Մահացածներից 97-ը կանայք են, 95-ը՝ 20 տարեկանից ցածր պատանիներ, ևս 4-ը դեռահասներ են։ Ոստիկանությունը պարզել է 141 զոհի ինքնությունը։ Նշվում է, որ դա Հելոուինի առաջին թույլատրված տոնակատարությունն էր Սեուլում երեք տարվա ընթացքում՝ COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով։ Ընդհանուր առմամբ, Սեուլի իշխանությունները 3,7 հազար հայտարարություն են ստացել հրմշտոցից հետո քաղաքացիների անհետացման մասին։ Հոկտեմբերի 29-ի ողբերգությունը տեղի է ունեցել նեղ տարածքում: Yonhap-ը նշում է, որ դա 40 մետր երկարությամբ և 4 մետր լայնությամբ ճանապարհ է, որն աշխույժ ռեստորանային թաղամասը միացնում է քաղաքի գլխավոր փողոցներից մեկին։
12:10 - 31 հոկտեմբերի, 2022
Հրվ. Կորեայում Հելոուինի ընթացքում հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, հիմնականում անչափահասներ և երիտասարդներ. հայտարարվել է համազգային սուգ |tert.am|

Հրվ. Կորեայում Հելոուինի ընթացքում հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, հիմնականում անչափահասներ և երիտասարդներ. հայտարարվել է համազգային սուգ |tert.am|

tert.am: Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իթհևոն թաղամասում, որտեղ կան բազմաթիվ գիշերային ակումբներ, ռեստորաններ և սրճարաններ, տեղի է ունեցել զանգվածային հրմշտոց՝ դառնալով ավելի քան 150 մարդու մահվան պատճառ:Ինչպես գրում է BBC-ն, ողբերգությունը տեղի է  ունեցել կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո առանց դիմակների առաջին զանգվածային տոնակատարության ընթացքում:Մահացածների մեծ մասը անչափահասներ և 20-ն անց երիտասարդներ են: Հրշեջները զոհերի մեծ թիվը բացատրում են «բազմաթիվ մարդկանց ոտնահարվելու» փաստով։Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը համազգային սուգ է հայտարարել։ Արտակարգ հանդիպումից հետո նա հրամայել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վիրավորներին օգնություն ցույց տալու համար։ Աշխարհի մի քանի առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արդեն իրենց ցավակցություններն են հայտնել: Թե ինչից է սկսվել հրմշտոցը, հայտնի չէ:   Ավելի մանրամասն` tert.am-ում։ 
12:24 - 30 հոկտեմբերի, 2022
Հարավային Կորեան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել հրթիռների արձակման պատճառով

 |armenpress.am|

Հարավային Կորեան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել հրթիռների արձակման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեան միակողմանի որոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի 15 ֆիզիկական անձանց եւ 16 հաստատությունների նկատմամբ՝ ի պատասխան բալիստիկ հրթիռների հաճախացած արձակման: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի՝ աննախադեպ հաճախականությամբ հրթիռային սադրանքների վերջին շարքը…»,-գործակալությունը մեջբերում է արտաքին գործերի նախարարությանը: Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում հայտնվել են նավագնացային ֆիրմաների ու կազմակերպությունների պաշտոնատար անձինք, որոնք կապված են ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրի հետ, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի արտադրության համար նյութերի գնումներին: Գործակալությունն ընդգծում է, որ Սեուլը ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին անգամ: Լարվածությունը Կորեական թերակղզում ուժեղացել է վերջին ժամանակներս: Փհենյանը սեպտեմբերի վերջից կանոնավոր կերպով բալիստիկ հրթիռների արձակում է իրականացնում ի պատասխան Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զորավարժությունների: Նաեւ մեծանում են այն անհանգստությունները, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային փորձարկում անցկացնել առաջիկայում: Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Արեւմուտքի երկրները քննադատում են նման գործողությունները, հայտարարելով, որ նրանք խախտում են ԿԺԴՀ-ի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:22 - 14 հոկտեմբերի, 2022
Հյուսիսային Կորեան չեղյալ է համարել ապամիջուկայնացման մասին Սեուլի առաջարկը
 |1lurer.am|

Հյուսիսային Կորեան չեղյալ է համարել ապամիջուկայնացման մասին Սեուլի առաջարկը |1lurer.am|

1lurer.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Փհենյանը երբեք չի ընդունի Հարավային Կորեայի «հանդուգն ծրագիրը», որը նախատեսում է բարելավել Հյուսիսային հատվածի տնտեսությունը՝ ապամիջուկայնացման դիմաց, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Yonhap գործակալությանը: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ներկայացրած ծրագրի համաձայն՝ Սեուլը պատրաստ է ԿԺԴՀ-ում իրականացնել պարենի լայնածավալ ծրագիր, աջակցություն տրամադրել էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման ենթակառուցվածքների ստեղծմանը և մասնակցել նավահանգիստների ու օդանավակայանների արդիականացման նախագծերին: Նախագահը պատրաստակամություն է հայտնել նաև բարելավել Հյուսիսային Կորեայի գյուղատնտեսության արտադրողականությունը, արդիականացնել հիվանդանոցները և այլ բժշկական ենթակառուցվածքները և հետամուտ լինել միջազգային ներդրումների ու ֆինանսական աջակցության նախաձեռնություններին: Փհենյանին, սակայն, զայրացրել են Սեուլի գաղափարները: «Ես հստակ հայտարարում եմ, որ մենք երբեք նրանց հետ գործ չենք ունենա»,- ասել է Կիմ Յո Չժոնը՝ ծրագիրը համարելով «խելագարության գագաթնակետ»:
12:57 - 19 օգոստոսի, 2022
Սեուլը դեմ է ԿԺԴՀ-ում փոփոխությունների համար ուժի կիրառմանը. Հարավային Կորեայի նախագահ
 |armenpress.am|

Սեուլը դեմ է ԿԺԴՀ-ում փոփոխությունների համար ուժի կիրառմանը. Հարավային Կորեայի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը օգոստոսի 17-ին հայտարարել է, որ Սեուլը չի կարող ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ, բայց ինքը չի ցանկանում, որպեսզի Հյուսիսային Կորեայում ստատուս քվոն փոխվի ուժային մեթոդներով: Այդ մասին հաղորդում են հարավկորեական ԶԼՄ-ները: «Երաշխավորել ռեժիմի անվտանգությունը՝ դա այն չէ, ինչը կարող է անել Կորեայի Հանրապետության կառավարությունը: Բայց ո՛չ ես, ո՛չ Կորեայի Հանրապետության կառավարությունը չենք ցանկանում, որպեսզի Հյուսիսային Կորեայում ստատուս քվոն փոխվի անհիմն կերպով կամ ուժով»,-նա ասել է մամուլի ասուլիսում, որը նվիրված էր պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու 100 օրվան: Ինչպես գրում է «Ռյոնհափ» գործակալությունը, «դա ընդունվել է որպես Փհենյանին մեկնած եւս մեկ ձիթենու ճյուղ»: Օգոստոսի 15-ին Յուն Սոկ Յոլը շարադրել է հյուսիսկորեական տնտեսության զարգացման իր պլանի մանրամասներն այն դեպքում, եթե Փհենյանը քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ: Ավելի վաղ առաջարկությունը հնչել էր ընթացիկ տարվա մայիսին նրա պաշտոնակալման արարողության ճառում: «Համարձակ նախաձեռնությունը, որով եմ հանդես եմ գալիս, փուլ առ փուլ զգալիորեն կբարելավի Հյուսիսային Կորեայի տնտեսությունը եւ կբարձրացնի նրա ժողովրդի կենսամակարդակը, եթե Հյուսիսը դադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը եւ ձեռնամուխ լինի միջուկազերծման իրական եւ հիմնավորված գործընթացին»,-հայտարարել է Յուն Սոկ Յոլը՝ հանդես գալով Կորեայի ազատագրման օրվա առթիվ միջոցառմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:31 - 17 օգոստոսի, 2022