Կարևորվել է Կորեայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը
14:54 - 16 նոյեմբերի, 2022

Կարևորվել է Կորեայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա պատգամավորական բարեկամական խմբի կազմում գտնվում է Կորեայի Հանրապետությունում։
 
 
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Յուն-յոնգ Լին:
 
Այցի շրջանակներում Նարեկ Տերյանը հանդիպում է ունեցել նաև Կորեայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ջոն Դեյջինի հետ։
 
Հանդիպումների ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են Կորեայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել ակտիվ ջանքեր գործադրել նոր նախաձեռնություններ և ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ։
 
 
Հայկական պատվիրակությանն ընդունել է նաև Կորեայի համաշխարհային EXPO 2030 մրցութային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սանգ-ջիկ Յունը:
 
Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը շեշտել է, որ Կորեայի տաղավարն ամենավառ և ճարտարապետական առումով ամենատպավորիչ տաղավարներից մեկն էր, որը ինքը և հայկական պատվիրակությունը կարողացել են այցելել Dubai EXPO 2020-ի շրջանակներում։ 
 
Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ Էքսպոն կարևոր հարթակ է երկրների միջև համագործակցության համար, բայց կարևոր է նաև բոլոր մտքերն ու գաղափարները Էքսպոյից դուրս կյանքի կոչել։
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել