Հայփոստ

«Հայփոստը» մեկնարկեց կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները

«Հայփոստը» մեկնարկեց կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները

Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավելի քան 50000 կենսաթոշակառու հուլիսի 2-ից կարող են ստանալ կենսաթոշակները «Հայփոստի» էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակի կանխիկացնել փոստային բաժանմունքներում:  Կենսաթոշակառուն իր՝ «Հայփոստ» դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:  «Հայփոստը» նպատակ ունի սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը՝ ապահովելով հաճախորդների համար մատչելի, հասանելի և նորարարական ծառայություններ: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարևոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, և այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Ինչպես նշում է «Հայփոստ» ՓԲԸ փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը, Մեր կողմից գործարկած HayPost Pay դրամապանակը գործում է iOS և Android օպերացիոն համակարգերում, այն կարելի է ներբեռնել, կատարել կոմունալ և այլ վճարումներ, փոխանցումներ իրականացնել «Հայփոստի» դրամապանակների միջև, ինչպես նաև հետևել առաքանիների հետագծին: Էլեկտրոնային դրամապանակը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին ամբողջությամբ կամ մասնակի ստանալ իրենց կենսաթոշակը, կանխիկացնել փոստային բաժանմունքում, ստանալ նաև հասցեական առաքման միջոցով»:  Բացառություն են կազմում հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝  1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները,  14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները, որոնց կենսաթոշակները կվճարվեն բացառապես կանխիկ եղանակով:  Հուլիսից սկսած մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նույնպես կվճարվեն անկանխիկ եղանակով: Հիշեցնենք, որ «Հայփոստի» էլեկտրոնային դրամապանակից օգտվելու համար հաճախորդը պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք՝ նույնականացման համար:
16:34 - 06 հուլիսի, 2021
«Հայփոստն» ընդլայնում է միջազգային համագործակցությունը

«Հայփոստն» ընդլայնում է միջազգային համագործակցությունը

«Հայփոստը» և Ղրղզստանի փոստը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին։ «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ղրղզստանի փոստի տնօրեն Էսեն Շերբոտոյևը Երևանի նորաբաց, վերաբրենդավորված 0019 փոստային բաժանմունքում ստորագրել են համագործակցության համաձայնագիր: Ինչպես նշում է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Հայփոստը» բարեփոխումների ճանապարհին է և նպատակ ունի ապահովել փոտային կապի արդյունավետ զարգացում: Մենք սկիզբ ենք դրել փոստային ծառայությունների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը և միջազգային համագործակցությունների ընդլայնմանը, որոնցով մեր հաճախորդներին մշտապես կառաջարկենք նորարար և առաջադեմ լուծումներ»: Կողմերը, համաձայն Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սկսում են համագործակցություն, մասնավորապես, փոստային, լոգիստիկ, ֆինանսական, բեռնափոխադրումների ոլորտներում: «Հայփոստի» և Ղրղզստանի փոստի նոր համագործակցությունը կբարելավի հաճախորդների համար համապատասխան ծառայությունների որակը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ փոստային առաքանիների առաքման լոգիստիկան: Նախատեսվում է ստեղծել փոստի սպասարկման համար ՏՏ լուծումների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստի արտադրանք ձեռք բերելու հնարավորություն: «Հայփոստը» և Ղրղզստանի փոստը քննարկել են աշխատանքային խմբեր ձևավորելու և կանոնավոր հանդիպումներ անցկացնելու հարցը:
15:20 - 01 հուլիսի, 2021
«Հայփոստ»-ը հերքում է կրճատումների մասին լուրերը

«Հայփոստ»-ը հերքում է կրճատումների մասին լուրերը

«Հայփոստ»-ը հաղորդագրություն է տարածել, որով հերքել է տարածվող լուրերը կրճատումների մասին: «Տեղեկացնում ենք, որ շրջանառվող լուրերը իբրև Հայփոստում կրճատումներ են իրականացվում, չեն համապատասխանում իրականությանը:  Հակառակը՝ այս պահի դրությամբ ընկերությունը համալրում է իր թիմը։ Հայփոստի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու հասարակական պահանջարկը բավարարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընկերությունը պարբերաբար անցկացնում է գիտելիքների ստուգում (ատեստավորում)՝ թեստերի միջոցով աշխատակիցների մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատելու նպատակով։  Ոչ բավարար արդյունք ունեցող և ազատման ենթակա աշխատակիցների տվյալներն ընկերության կողմից դեռ չեն ամփոփվել, ուստի  զանազան ամբիոններից հնչող աշխատողի ազատման մասին տարբեր թվերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Ի դեպ, հայտնում ենք, որ գիտելիքների ստուգման հերթական գործընթացը տևելու է մինչև ընթացիկ տարվա վերջ:  Նաև նշենք, որ թափուր աշխատատեղերն ընկերությունում մշտապես համալրվում են ընդհանուր հիմունքներով՝ ընկերության հաստիքների մասին  հայտարարագրմամբ՝ մրցութային կարգով։ Թափուր հաստիքների մասին  հայտարարությունները հրապարակվում են Հայփոստի կայքէջում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում: Հարկ ենք համարում նշել, որ Հայփոստը առևտրային կազմակերպություն է, որը գործում է կորպորատիվ կառավարման սկզբունքներով, իսկ  ընկերության որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով ձևավորված կառավարման մարմինների կողմից: Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է և խոշոր գործատուներից մեկը, որը ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք և ավելի քան 3000 աշխատակից: Տեղեկացնում ենք նաև, որ աշխատակիցների գիտելիքների ստուգման համար կազմված հարցաթերթիկներում ընդգրկվում են բացառապես այն հարցերը, որոնք թույլ են տալիս գնահատել աշխատողի մասնագիտական ունակությունների մակարդակը։ Գիտելիքների ստուգման (ատեստավորման) գործընթացը պարունակում է հետևյալ փուլերը. Բոլոր աշխատողները գրավոր կարգով իրազեկվում են իրենց աշխատանքային պարտականությունները կազմող ներքին կանոնակարգերի մասին, Աշխատակիցները պարբերաբար և բոլոր թեմաների վերաբերյալ անցնում են ուսուցման գործընթաց, որը կազմակերպվում է ընկերության կողմից՝ համապատասխան հարմարեցված ուսուցման կենտրոնում կամ հեռավար կարգով, Ուսուցման գործընթացներին հաջորդում է գիտելիքների ստուգման գործընթացը, որի շրջանակում աշխատողները նախապես տեղեկացվում են գիտելիքների ստուգման օրվա, վայրի և ժամանակի մասին և վերջիններիս տրամադրվում է գիտելիքների ստուգման թեմաներն ու նյութերը, Գիտելիքների ստուգման գործընթացը արձանագրվում և տեսաձայնագրվում է, Գիտելիքների ստուգման գործընթացի արդյունքներով 70-79 տոկոս հավաքած աշխատակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու երկրորդ փուլի, իսկ մինչև 70 տոկոս հավաքած աշխատողների հետ հետագա աշխատանքի հարցերը քննարկվում և լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Մինչև 70 տոկոս արդյունքի պարագայում աշխատողը հնարավորություն չի ունենա պատշաճորեն կատարելու իր աշխատանքային պարտավորությունները և իրականացնելու հաճախորդների սպասարկում:       Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ ոչ մասնագիտական և աշխատակցի կողմից կատարվող գործառույթների հետ կապ չունեցող հարցեր թեստերում չեն ընգրկվում։ Ամեն հերթական ատեստավորման համար կազմվող հարցաշարերը ընդգրկում են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումներով պայմանավորված, այդ պահի դրությամբ ընկերությունում գործող համապատասխան ընթացակարգերից բխող հարցեր»։
17:43 - 07 մայիսի, 2021
Հայփոստը ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն

Հայփոստը ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ընկերությունը 2021թ. մարտի 11-ին ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն: Այս մասին տեղեկացնում է ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Այժմ նախատեսվում է բոլոր փոստային բաժանմունքներում կենսաթոշակների վճարումներն իրականացնել նաև անկանխիկ եղանակով՝ էլեկտրոնային դրամապանակով:  Ծառայությունից օգտվելու համար կենսաթոշակառուն պարզապես պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա «Հայփոստ»-ի`իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք: «Ուրախ ենք, որ «Հայփոստ»-ը ևս մեկ նորարությամբ է հանդես գալիս: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարևոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, և այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Կենսաթոշակառուն իր՝  «Հայփոստ» դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով», - նշված է հաղորդագրությունում:
14:27 - 16 մարտի, 2021
«Հայփոստ»-ը պարզաբանում է ներկայացրել կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ

«Հայփոստ»-ը պարզաբանում է ներկայացրել կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ

 «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխմամբ պայմանավորված իրավիճակը ի առաջացել «Հայփոստ»-ում ընդունված որևէ որոշման արդյունքում:  «Հայփոստ» ՓԲԸ հայտարարությունը. «Վերջին շրջանում  «Հայփոստ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված:Հարգելի կենսաթոշակառուներ, հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ» ՓԲԸ-ում ընդունված որևէ որոշման արդյունքում: 2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Բացի այդ գործող թոշակառուները կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխության դեպքում(լիազորված անձի փոփոխություն, կենսաթոշակի տեսակի փոփոխություն, հաշմանդամության կարգի փոփոխություն, կենսաթոշակ վճարման վերսկսում, կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնում, կենսաթոշակի վերահաշվարկում) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նույնպես ուղղորդվում են կենսաթոշակի անկանխիկ վճարման եղանակի:«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտնում է, որ դեռևս հոկտեմբեր ամսին դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը «Հայփոստ»-ի միջոցով ինչպես բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Թույլտվության տրամադրման գործընթացը դեռևս չի ավարտվել:Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Կենտրոնական բանկը «Հայփոստ»-ին կտրամադրի համապատասխան թույլտվություն, և «Հայփոստ»-ը կկարողանա սպասարկել կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով: Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարման գործընթացի այս փոփոխությունը վերաբերում է այն կենսաթոշակառուներին, ովքեր նոր են ձևակերպում իրենց կենսաթոշակը, կամ կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխություն են կատարում: Այն կենսաթոշակառուները, որոնց մինչ այժմ սպասարկել է «Հայփոստ»-ը, կշարունակեն իրենց կենսաթոշակները ստանալ «Հայփոստ»-ի միջոցով»:
10:57 - 05 մարտի, 2021
Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները նվազել են 3 անգամ


 |armenpress.am|

Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները նվազել են 3 անգամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ 2020-ի հոկտեմբերից նվազել են 3 անգամ: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Հայփոստի» և Ռուսաստանի փոստի միջև 2020-ի սեպտեմբերի 24-ին ստորագրվել է համաձայնագիր փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին: Հոկտեմբերի 1-ից ծանրոցները Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ իրականացվում են շուրջ 3 անգամ ավելի իջեցված գներով: Շուրջ 1.5 անգամ էլ նվազել են Հայաստանի մարզերից Ռուսաստանի այլ մարզեր փոստային փոխադրումների սակագները»,- ասաց Արշակյանը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի մարզերում սկսվել է նոր պիլոտային ծրագիր «Հայփոստի» կողմից՝ «Գյուղում, ինչպես քաղաքում»: Ծրագրի շրջանակում նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել մի շարք կոմերցիոն ծառայություններ: «Գյուղերում բնակվող հայրենակիցները կարող են, մասնավորապես, դեղեր պատվիրել և 3 օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքում նույն գնով, ինչ Երևանում կարող էին գնել: Երևանում առաքման համար քաղաքացիներից գումար չի գանձվելու»,-ասաց Արշակյանը: «Հայփոստի» կողմից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ: «Արցախփոստին» են տրամադրվել պլանշետներ՝ թոշակների վճարման համար: Այս ամենը անվճար է իրականացվել փոստի կողմից»,- ասաց նախարարը:
14:53 - 09 փետրվարի, 2021
Տեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում

Տեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում

Արցախի տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների 2021 թվականի հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում՝  «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի մասնաճյուղերում։ Այս մասին տեղեկացրին  Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից: «Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների (բնակավայրերի) հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն թե «Արցախփոստի» կողմից՝ թղթային ցուցակներով, թե ՀՀ-ում՝ «Հայփոստի» մասնաճյուղերում (ՀՀ-ում գտնվող անձանց վճարումները կատարելու համար)։ Ստեփանակերտի բնակիչների կենսաթոշակները կվճարվեն միայն «Արցախփոստի» կողմից (թղթային ցուցակներով)՝ կենսաթոշակի գումարները կենսաթոշակառուի բնակության վայրում (հասցեում) վճարելու միջոցով»,-տեղեկացնում են նախարարությունից։
15:43 - 18 հունվարի, 2021
«Հայփոստի» շենքի վերակառուցման հրապարակված նախագիծը քաղաքային իշխանությունը չի հաստատել. քաղաքապետարանի խոսնակ

«Հայփոստի» շենքի վերակառուցման հրապարակված նախագիծը քաղաքային իշխանությունը չի հաստատել. քաղաքապետարանի խոսնակ

«Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ «Հայփոստի» շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:     ««Հայփոստի» ներկայացուցիչների և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել այս տարվա սեպտեմբերի 17-ին: Այնուհետև նախագիծը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ նկարում երևացող էսքիզը, ըստ էության, չի հաստատվել: Հասկանալի է, որ նախագիծը չի ստացել նաև ճարտարապետա-հատակագծային առաջադրանք և շինթույլտվություն:   Պետական սեփականություն հանդիսացող «Հայփոստի» գլխավոր մասնաշենքի վերաբերյալ ծրագրերը հետագա քննարկման առարկա են»,- գրել է Կարապետյանը:
13:36 - 27 դեկտեմբերի, 2020
Գյուղերի բնակիչները կկարողանան «Հայփոստի» բաժանմունքներում դեղորայք պատվիրել

Գյուղերի բնակիչները կկարողանան «Հայփոստի» բաժանմունքներում դեղորայք պատվիրել

«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո ամռանը մեկնարկած «Հայփոստի»՝ զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել ինչպես պետական, ֆինանսական, բանկային, այնպես էլ կոմերցիոն մի շարք ծառայություններ: Նոր նախաձեռնությամբ, գյուղերի բնակիչները կարող են դեղեր պատվիրել և երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երևանում: Առայժմ ծրագիրը կներառի տարբեր մարզերի 10 գյուղեր: «Հայփոստում» պատվիրված դեղերի գինը նույնն է լինելու, ինչ Երևանում: Առաջիկայում ծրագիրը կտարածվի ողջ Հայաստանում և կկիրառվի բոլոր գյուղական բնակավայրերում: «Այս նախաձեռնությունը բավական լուրջ սոցիալական խնդիր է լուծում մարզերի գյուղական վայրերի բնակիչների համար: Երբեմն որոշ դեղորայք չի լինում նույնիսկ մարզկենտրոնի դեղատներում, երբեմն հնարավոր չէ ամենապարզ դեղերն անգամ ձեռք բերել, որովհետև տվյալ գյուղում չկա դեղատուն: Այժմ խնդիրը կլուծվի ընդամենը «Հայփոստի» բաժանմունք այցելելով և պատվիրելով անհրաժեշտ դեղորդայքը: Ի դեպ, շատ շուտով Հայաստանում, «Հայփոստի» միջոցով հնարավոր կլինի դեղեր պատվիրել արտասահմանից, նույնիսկ բավական դժվար գտնվող և թանկարժեք դեղեր»,- նշում է «Հայփոստի» տնօրեն Հայկ Կարապետյանը:
11:06 - 16 դեկտեմբերի, 2020
Շրջանառության մեջ է դրվել երեք նոր նամականիշ․ գումարը կուղղվի հուշարձանների վերականգնմանը
 |armtimes.com|

Շրջանառության մեջ է դրվել երեք նոր նամականիշ․ գումարը կուղղվի հուշարձանների վերականգնմանը |armtimes.com|

armtimes.com: Սույն թվականի նոյեմբերի 30-ից շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված « Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: Նամականիշների վրա պատկերված են վերականգնման ենթակա երեք պատմամշակութային հուշարձաններ, Վայոց ձորի մարզում գտնվող Ագարակաձորի կամուրջը եւ Շիրակի մարզում գտնվող Մարմարաշեն եւ Երերույք տաճարն ու Մարմարաշեն վանքը։ Նամականիշերի վաճառքից ստացված հասույթը, փոխանցվելու է Հայաստանի բոլոր հուշարձանների վերկանգմնան եւ ամրակայման համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայփոստ» ՓԲ ընկերության ու Հայաստանի ֆիլատելիստների միության համագործակցությամբ։ Նույն նպատակով հետագայում նաեւ բացիկներ են թողարկվելու։ Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։ Փոխնախարարը նշեց, որ նամականիշների վրա պատկերված հուշարձանների ընտրությունը շատ մեծ դժվարությամբ են կատարել, քանի որ Հայաստանում հուշարձանները շատ-շատ են ու բոլորն էլ փառահեղ։ «Մեզ այդ հարցում օգնել է հուշարձանագետ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը։ Հուշարձաններն ընտրել ենք հետեւյալ տրամաբանությամբ, որպեսզի ե՛ւ հոգեւոր կառույցներ լինեն ե՛ւ քաղաքացիական, այնտեղ դուք տեսնում եք Վայոց ձորում Ագարակաձորի կամուրջը։ Երեք նկարները, որոնք հրապարակվել են նամականիշերի վրա, շարունակական են լինելու։ Հետագայում սրանց փոխարեն կընտրենք նոր խմբաքանակներ»,-ասաց նա։ Փոխնախարարը նաեւ նկատեց՝ վերոնշյալ հուշարձաններն ընտրելիս հաշվի է առնվել մի քանի կարեւոր հանգամանքներ, առաջնայիններից է, թե օրինակ, որոնք են առավել վտանգվածների թվում։ «Այս երեք հուշարձաններն էլ ունեն ամրակայման, վերականգման խնդիրներ, Մարմաշենի վանքի վերականգման նախագծին արդեն արված է, իսկ Երերույքինն ընթացքի մեջ է, Ագարակաձորինը դեռ ոչ։ Առաջին երկուսի ամրակայման համար նախագծման աշխատանքներում 8 միլիոն դրամ շահել է Երերույքը, 7 միլիոն 900 հազար էլ Մարմաշենը։ Կարելի է ասել սրանց գումարը կա, իսկ նամականիշի միջոցով ստացված հասույթն էլ կծառայեցվի այլ՝ ամրակայման կարիք ունեցողների համար,- հայտնեց նա։ Ըստ Խաչատուրյանի՝ ացելությունները այս երեք մշակութային վայրեր ավելի քիչ են, այնինչ կարող են զբոսաշրջային մեծ երթուղիներ ապահովել։ Այս հարցը եւս դիտարկվել է, հուշարձաններն ընտրելիս։ «Միջազգային հուշարձանային հասցեներում եւս սրանք կան, այսինքն Եվրոպան սրանք ճանաչում է, աշխարհը ծանոթ է, բայց մենք պիտի կյանքի կոչենք դրանց գործունեությունը»,- շեշտեց փոխնախարարը։ Իսկ ինչ վերաբերում է նամականիշերին եւ ընդհանրապես նման ձեւով մշակութային կոթողներին գումար հատկացնելուն, փոխնախարարը նկատեց՝ պետությունը տարեկան գումար է հատկացնում բյուջեից, սակայն այդ գումարը միշտ չէ որ բավարարում է։ Այս ձեւով կարծես օգնում են ու պետությանը բեռը թեկուզ աննշան, բայց թեթեւացնում է։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
21:40 - 11 դեկտեմբերի, 2020