Շրջանառության մեջ է դրվել երեք նոր նամականիշ․ գումարը կուղղվի հուշարձանների վերականգնմանը
 |armtimes.com|
21:40 - 11 դեկտեմբերի, 2020

Շրջանառության մեջ է դրվել երեք նոր նամականիշ․ գումարը կուղղվի հուշարձանների վերականգնմանը |armtimes.com|

armtimes.com: Սույն թվականի նոյեմբերի 30-ից շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված « Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: Նամականիշների վրա պատկերված են վերականգնման ենթակա երեք պատմամշակութային հուշարձաններ, Վայոց ձորի մարզում գտնվող Ագարակաձորի կամուրջը եւ Շիրակի մարզում գտնվող Մարմարաշեն եւ Երերույք տաճարն ու Մարմարաշեն վանքը։

Նամականիշերի վաճառքից ստացված հասույթը, փոխանցվելու է Հայաստանի բոլոր հուշարձանների վերկանգմնան եւ ամրակայման համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայփոստ» ՓԲ ընկերության ու Հայաստանի ֆիլատելիստների միության համագործակցությամբ։

Նույն նպատակով հետագայում նաեւ բացիկներ են թողարկվելու։ Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։

Փոխնախարարը նշեց, որ նամականիշների վրա պատկերված հուշարձանների ընտրությունը շատ մեծ դժվարությամբ են կատարել, քանի որ Հայաստանում հուշարձանները շատ-շատ են ու բոլորն էլ փառահեղ։

«Մեզ այդ հարցում օգնել է հուշարձանագետ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը։ Հուշարձաններն ընտրել ենք հետեւյալ տրամաբանությամբ, որպեսզի ե՛ւ հոգեւոր կառույցներ լինեն ե՛ւ քաղաքացիական, այնտեղ դուք տեսնում եք Վայոց ձորում Ագարակաձորի կամուրջը։ Երեք նկարները, որոնք հրապարակվել են նամականիշերի վրա, շարունակական են լինելու։ Հետագայում սրանց փոխարեն կընտրենք նոր խմբաքանակներ»,-ասաց նա։

Փոխնախարարը նաեւ նկատեց՝ վերոնշյալ հուշարձաններն ընտրելիս հաշվի է առնվել մի քանի կարեւոր հանգամանքներ, առաջնայիններից է, թե օրինակ, որոնք են առավել վտանգվածների թվում։ «Այս երեք հուշարձաններն էլ ունեն ամրակայման, վերականգման խնդիրներ, Մարմաշենի վանքի վերականգման նախագծին արդեն արված է, իսկ Երերույքինն ընթացքի մեջ է, Ագարակաձորինը դեռ ոչ։ Առաջին երկուսի ամրակայման համար նախագծման աշխատանքներում 8 միլիոն դրամ շահել է Երերույքը, 7 միլիոն 900 հազար էլ Մարմաշենը։ Կարելի է ասել սրանց գումարը կա, իսկ նամականիշի միջոցով ստացված հասույթն էլ կծառայեցվի այլ՝ ամրակայման կարիք ունեցողների համար,- հայտնեց նա։

Ըստ Խաչատուրյանի՝ ացելությունները այս երեք մշակութային վայրեր ավելի քիչ են, այնինչ կարող են զբոսաշրջային մեծ երթուղիներ ապահովել։ Այս հարցը եւս դիտարկվել է, հուշարձաններն ընտրելիս։ «Միջազգային հուշարձանային հասցեներում եւս սրանք կան, այսինքն Եվրոպան սրանք ճանաչում է, աշխարհը ծանոթ է, բայց մենք պիտի կյանքի կոչենք դրանց գործունեությունը»,- շեշտեց փոխնախարարը։

Իսկ ինչ վերաբերում է նամականիշերին եւ ընդհանրապես նման ձեւով մշակութային կոթողներին գումար հատկացնելուն, փոխնախարարը նկատեց՝ պետությունը տարեկան գումար է հատկացնում բյուջեից, սակայն այդ գումարը միշտ չէ որ բավարարում է։ Այս ձեւով կարծես օգնում են ու պետությանը բեռը թեկուզ աննշան, բայց թեթեւացնում է։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել