«Ապրելու երկիր» կուսակցություն

Կուսակցության անդրանիկ համաժողովը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 15-ին: Կուսակցության հիմնադիրներն են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանը եւ Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության նախագահն է Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնել է հանձնառություն՝ ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ  առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում։

 

Երեւանի ընտրություններն ուղիղ կապ ունեն անկախության հետ. Մանե Թանդիլյան |news.am|

Երեւանի ընտրություններն ուղիղ կապ ունեն անկախության հետ. Մանե Թանդիլյան |news.am|

news.am: «Ապրելու երկիր» կուսակցությունը այսօր՝ օգոստոսի 23-ին, մեկնարկել է Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը: Ելույթի խոսքերով են հանդես եկել կուսակցության թիմակիցները եւ վերջում ելույթ է ունեցել նաեւ կուսակցության առաջին համար Մանե Թանդիլյանը: Նա խոսել է նախ օրվա խորհրդի՝ անկախության 33-րդ տարեդարձի մասին. «Սահմանադիրը՝ հայ ժողովուրդը, չի չեղարկել անկախության հռչակագիրը եւ չի չեղարկելու ինչքան էլ դրան ձգտողները անչափ լինեն: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդն անփոփոխ է իր կամքում եւ որոշումներում»: Նրա խոսքով՝ Երեւանի ընտրություններն ուղիղ կապ ունեն անկախության հետ: Կուսակցության առաջին համարը շեշտել է, որ Երեւանի ավագանու ընտրությունները երբեք այսքան քաղաքական չեն եղել, որքան այս անգամ է. «Եվ չեն եղել այսքան համահայկական, որքան այս անգամ է: Մենք պարտավոր ենք այս գիտակցումով գնալ քարոզարշավի: Իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների այս խաղասեղանին, որովհետեւ համոզված եմ, թե որքան ճակատագրական են նրանք, եւ որքան կարեւոր է, որ որեւէ մեկս այստեղ գտնվող նվիրում ու ջանք չխնայենք այս ամենը մեր սիրելիս երեւանցիներին բացատրելու եւ հորդորելու: Պատրաստ եմ կյանքիս հաջորդ 10 տարին նվիրել մեր երկրին՝ անվերապահորեն»: Թանդիլյանի խոսքով՝ կուսակցության վրա այժմ ծանր բեռ է՝ խոսել յուրաքանչյուր երեւանցու հետ, գնալ բակից բակ, թակել յուրաքանչյուրի դուռը, եւ ասել, թե ինչու է այսքան կարեւոր Երեւանի ընտրությունները. «Ինչու է այն լինելու բեկումնային Հայաստանի, Արցախի, Երեւանի ճակատագրի մեջ: Թե ինչպես է արտաքօն ազդակներ գնալու Երեւանից, որ Հայաստանում համաձայն չեն այն ուղու հետ, որը որդեգրել է այսօրվա իշխանությունը»: Նա իր խոսքում ուղերձ է հղել նաեւ երեւանցիներին ու իր թիմակիցներին. «Սիրելի երեւանցիներ, ականջալուր եղեք մեր թիմակիցներին եւ լսեք՝ ինչքան կարեւոր է ձեր մասնակցությունն այս ընտրություններին: Սիրելի թիմակիցներ, կբացատրեք նրանց, թե ինչպես է հնարավոր ընտրություններով հաղթել, փոխել, չէ՞ որ դուք արդեն 2 տարի շարունակ արել եք դա, գուցե նրանք տեղյակ չեն, օգնենք մեր համաքաղաքացիներին դուրս գալ այդ հուսահատությունից եւ ցույց տալ, թե ինչպես ենք մեկ քվեով հաղթել Տաթեւում: Պատմեք նրանց, թե ինչքան է նայում մեր արցախցի հայրենակիցը եւ ինչքան է նա սպասում այս ընտրություններում իշխանափոխության արդյունքին: Մենք ջանք չենք խնայելու, որ ձեզ ապացուցենք, որ մենք արժանի ենք ձեր վստահությանը, որովհետեւ անվերապահ նվիրված ենք մեր անելիքին: Կիսվեք նրանց հետ մեր երազանքի Երեւանի տեսլականով, պատմեք նրանց, թե ինչպիսի Երեւան ենք մենք տեսնում՝ ազատագրված փոսերից ու աղբից, Երեւան, որի բնակիչները ճախրում են ճոպանուղիով, առանց խցանումների հասնում են մի կետից մյուսը, Երեւանը մեզ համար հոգատար ու հասանելի քաղաք է, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր ցանկացած վայրը գնալ, քաղաք ենք կառուցելու մայրերի, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեց ընկերների եւ բոլորի համար»:
11:53 - 23 օգոստոսի, 2023
«Մենք գիտենք՝ ինչ է պետք անել, ոնց է պետք անել, ապագան մենք ենք կերտում ու մենք գիտենք՝ ինչ ապագա պետք է լինի». Ռուբեն Վարդանյանը՝ «Ապրելու երկրի» քարոզարշավին

«Մենք գիտենք՝ ինչ է պետք անել, ոնց է պետք անել, ապագան մենք ենք կերտում ու մենք գիտենք՝ ինչ ապագա պետք է լինի». Ռուբեն Վարդանյանը՝ «Ապրելու երկրի» քարոզարշավին

Այսօր՝ Հայաստանի անկախության հռչակման օրը մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավը՝ Հայաստանի եւ Արցախի օրհներգերով: Արցախից իր ողջույնի խոսքն ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը. «Հայրենակիցներ, մարդիկ, որոնք անտարբեր չեն մեր բոլորի ապագայի հետ կապված հարցերին, ուզում եմ ողջունել Արցախից ու ասել, որ այսօր շատ կարեւոր օր է: Կարող է, մենք չենք հասկանում այն կարեւորությունը, որ եղավ 33 տարի առաջ, մենք պետք է վերականգնենք մեր պետությունը, պետական մտածելակերպը: Հայրենիքը առանց պետության հնարավոր չէ պահպանել, մենք արել ենք դա հարյուրավոր տարիներ, բայց մեծ գին ենք դրա համար վճարել: Ոչ մեկը ոչ մի բան մեզ չի ապահովելու, մեզ պարտական չի: Եթե մենք խոսում ենք մեր ապագայի, մեր հայրենիքի մասին, դա մեր պատասխանատվությունն է ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր վրա վերցնենք այս պարտականությունը եւ անենք: Մենք գիտեք ինչ է պետք անել, ոնց է պետք անել: Ապագան մենք ենք կերտում ու մենք գիտենք ինչ ապագա պետք է լինի: Այդ ապագան ունի կարեւոր հատկանիշ՝արժանապատիվ, իրեն հարգող հայի մասին է խոսքը, որը ավելի կարեւոր է, քան այն, թե քանի անգամ դու գնացիր հանգստանալու, քանի անգամ գնացիր ռեստորան հաց ուտելու: Մենք այսօր ունենք լուրջ մարտահրավեր Արցախում: Արցախն ու ՀՀ-ն իրար հետ կապված երկու եղբայրներ են, առանց մեկը մյուսի չի կարող գոյատեւի: Ես վստահ եմ, որ մեր ապագան որոշվում է Արցախում ու մարդիկ պետք է փոխեն իրենց վերաբերմունքը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք ունենք նոր քաղաքական իրավիճակ, ունենք այսպես ասած նախկիններ եւ այսօրվա իշխանություն, որոնք երկուսն էլ իրար հետ պայքարելով՝ չեն կարողանում պատասխանել մի հարցի՝ ոնց մենք կարող ենք դուրս գալ այսօրվա իրավիճակից, դառնանք ուժեղ: Առանց ուժեղ Արցախի եւ Հայաստանի, առանց ուժեղ սփյուռքի հնարավոր չէ, բոլորս միասին պետք է այս մարտահրավերների պատասխանը տանք: Ես գիտեմ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնի: Ես ուզում եմ կոչ անել բոլոր երեւանցիներին՝ Երեւանը ՀՀ-ի մոտ կեսն է, Երեւանում են կուտակված մեծ ռեսուրսներ, մենք ունենք հնարավորություններ, որ մարդկանց ցույց տանք՝ ինչ պետք է անել, որ փոխվի ամբողջ Հայաստանում իրավիճակը: Դրա համար ձայնը տվեք «Ապրելու երկրին», որը նոր մոտեցում ու նոր ուղի է ցույց տալիս: Մենք ունենք էքզիստենցիալ լուրջ վտանգ, դա ոչ միայն պատերազմի վտանգն է, դա մարդկային արժանապատվության կործանումն է: Մենք հազարավոր տարի ապրել ենք այս երկրագնդում ու ամբողջ աշխարհին շատ բան ենք տվել: Այս իրավիճակում միակ մեր պատասխանը պետք է լինի հետեւյալը՝ մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի համար ու թույլ չենք տա ոչ մեկի կործանել Հայաստանը եւ Արցախը: Տարբեր դժվարություններ ենք ունենալու, բայց հաղթելու ենք ու անցնելու ենք այս ճանապարհը՝ մեր գլուխը բարձր պահելով»։
11:27 - 23 օգոստոսի, 2023
«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան․ հայտարարություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան․ հայտարարություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին։ Ամբողջական հայտարարությունը ստորև՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան։ Գործող իշխանությունը, 2021թ․ թեև ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը, վերջին երկու տարվա ընթացքում իր վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ խորացնում է երկրի առջև ծառայած մարտահրավերները, որոնք ունեն հրատապ լուծումների անհրաժեշտություն։ Ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը երկրի ապագան չի տեսնում գործող իշխանության կառավարման ներքո և ակնկալում է խորքային համակարգային փոփոխություններ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ընտրություններին մասնակցում է բացառապես հաղթելու նպատակով և այդ հաղթանակից հետո անելու է առավելագույնը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, չնսեմացնելով ընտրությունների «քաղաքային» բաղադրիչը, մենք երևանցիներին ներկայացնելու ենք Երևանի խնդիրների արագ կարգավորման և մայրաքաղաքը եվրոպական մակարդակի քաղաք դարձնելու ամբողջական ծրագիր։ Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական անցնցում իշխանափոխություն և «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է ժողովրդի վստահությունը ստանալու միջոցով, ստանձնել երկրի ամբողջական պատասխանատվությունը։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք քննարկել Երևանի ավագանու ընտրություններում և հետագայում համագործակցությունը այն ուժերի և անհատների հետ, ում համար ընդունելի են հետևյալ սկզբունքները՝ ·    Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն, բացառվում է իշխող կուսակցության հետ որևէ համագործակցություն, ·    Արցախի հայապատկան մնալու հարցը համարվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր մարտահրավերը և այդ ուղղությամբ Հայաստանը պետք է անի առավելագույնը, ·    Առկա է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի, հովանավորչության նկատմամբ և դրանց հետ առնչություն ունեցող և ունեցած անձանց և ուժերի նկատմամբ, ·    Պետական կառավարման համակարգում պաշտոններ պետք է ստանձնեն բացառապես պրոֆեսիոնալները՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, քաղաքական գործընթացներին մասնակցությունից, ծանոթ-բարեկամ լինելուց։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է «Մենք գիտենք ինչպես» և «Փոխենք ապագան» կարգախոսերով։
18:38 - 18 օգոստոսի, 2023
Նորմալ մրցակից եմ համարում Հայկ Մարությանին, դրական եմ գնահատում իր նախաձեռնությունը․ Մանե Թանդիլյան |tert.am|

Նորմալ մրցակից եմ համարում Հայկ Մարությանին, դրական եմ գնահատում իր նախաձեռնությունը․ Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: v id="news-content-container"> Դրական եմ գնահատում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրություններին մասնակցելու նախաձեռնությունը, ինչքան մասնակցությունը շատ լինի, այնքան երևանցիները ընտրության հնարավորություն կունենան, և այնքան մենք հնարավորություն կունենանք Երևանում իշխանափոխություն իրականացնել այլ ուժերի միջոցով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ Նա նախկին քաղաքապետին նորմալ մրցակից է համարում։ Լրագրողների հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ընտրություններն Ավինյան-Մարության տրամաբանության մեջ կանցկացվեն և դուք դուրս կմնաք ընտրապայքարից՝ Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ նման մտավախություն չունի։ Անդրադառնալով սոցցանցերում քննարկվող սցենարին, ըստ որի՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայկ Մարությանի մասնակցելու դեպքում չի կարողանա 50+ ձայն հավաքել և Մարությանը «Ապրելու երկրի» հետ ստիպված կմիավորվի՝ իշխանության հասնելու համար, Թանդիլյանը պատասխանեց. «Ոչ ոք ստիպված չէ համագործակցել ինչ-որ մեկի հետ: Դա արվում է կամովի և արդյունքների հետևանքով»: Միևնույն ժամանակ չբացառեց, որ հետընտրական դաշինքներ կլինեն, սակայն մինչ այդ պետք է տեսնեն, թե ինչպես են երևանցիները քվեարկել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:41 - 09 օգոստոսի, 2023
Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան

Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան

Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը: Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․ Քաղաքների երեք «տարածությունների» միաժամանակյա արդյունավետ օգտագործումը միայն կարող է հնարավորություն տալ լուծել Երևանի առջև ծառացած մի շարք խնդիրները, այդ թվում, տրանսպորտային և հետիոտնի անխոչընդոտ տեղաշարժին վերաբերողները։  Առաջին «տարածությունը»՝ գետինը, գրեթե սպառել է իրեն և Երևանի բնակչության և տնտեսության զարգացման տեմպերի համար ունի սակավ հնարավորություններ լուծելու քաղաքի խնդիրները։ Նոր ճանապարհների, փողոցների կառուցման հնարավորությունները սահմանափակ են։  Երկրորդ՝ ստորգետնյա «տարածությունը» բավական քիչ է օգտագորված։ Ունենք շատ քիչ թունելներ, գետնանցումներ։ Միևնույն ժամանակ, Երևանի ռելիեֆը և ստորգետնյա ենթակառուցվածների առկայությունները նույնպես թույլ չեն տալիս քաղաքը դարձնել լիարժեք «երկհարկանի»։ Սակայն, այստեղ նույնպես ունենք սկզբունքային խնդիր։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գետնանցումները չեն դառնում մարդկանց հիմնական ճանապարհը, որը նաև անվտանգության խնդիրներ է առաջացնում։ Քաղաքը, նախ և առաջ, պետք է լինի մարդկանց համար, հետևաբար Երևանի մի շարք գետնանցումներ պետք է վերածվեն թունելի՝ մեքենաների համար, իսկ մարդիկ քայլեն գետնի վրայով։ Միևնույն ժամանակ, Երևանում առկա են մի շարք հնարավորություններ փոքր թունելների շնորհիվ ունենալ նոր հետիոտնային հատվածներ։ Երրորդ՝ վերգետնյա, օդային «տարածությունը» գրեթե չի օգտագործվում։ Վերնանցումները շարունակում են մնալ անհարմար մարդկանց համար, իսկ 1-2 էստակադաները չեն լուծում քաղաքի տրանսպորտային խնդիրները։  Հաշվի առնելով Երևանի ռելիեֆային առանձնահատկությունը՝ քաղաքի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը։  Քաղաքային ճոպանուղին ունի հետևյալ առավելությունները՝ ✔️Մարդկային մեծ հոսքերի տեղափոխման հնարավորություն ✔️Կանգառներում սպասելու բացակայություն ✔️Էկոլոգիապես մաքուր՝ օդի աղտոտվածության բացակայություն ✔️Ամենաանվտանգ տրանսպորտային միջոցը աշխարհում  ✔️Ամենակարճ ճանապարհների ստեղծում՝ ուղիղ գծի շնորհիվ ✔️Հաշմանդամություն ունեցող անձանց համար այն բացառիկ հարմար ✔️Նոր, ազատ տարածությունների օգտագործման հնարավորություն ✔️Կայարանների կառուցման համար փոքր տարածքների անհրաժեշտություն ✔️Արագ կառուցման հնարավորություն՝ չխոչընդոտելով առկա տրանսպորտային ուղիները շինարարական աշխատանքների ժամանակ Առաջիկայում կներկայացնենք Երևանի ճոպանուղու համակարգի ներդրման նախագիծը»,-գրել է Թանդիլյանը։
17:06 - 09 հունիսի, 2023
«Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու
 |armenpress.am|

«Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու |armenpress.am|

armenpress.am: «Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստում հաստատել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար կուսակցության թեկնածուին՝ Մանե Թանդիլյանին: Այս մասին հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը՝ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստից հետո հրավիրված ասուլիսում: « «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի կողմից առաջադրվել և հաստատվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,-ասաց Սահակյանը: Ըստ նրա՝ այդ որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին Երևանի բնակիչների հետ իրենց ակտիվ շփումների, սոցիոլոգիական հարցումների, ինչպես նաև  կուսակցության անդամների կարծիքների հիման վրա: Սահակյանը հայտնեց՝ հավատարիմ են իրեն որդեգրած դիրքորոշմանը՝ համապետական ընտրություններից զատ, ակտիվորեն պատրաստվել և մասնակցել բոլոր ՏԻՄ ընտրություններին: «Մենք վստահ ենք, որ ՏԻՄ մակարդակում ևս քաղաքական ուժերը պետք է լուրջ քաղաքական ծրագրեր ներկայացնեն, ստանձնեն պատասխանատվություն և ընթացիկ օպերարտիվ խնդիրներից զատ, իրական զարգացում ապահովեն համայնքներում»,-ասաց Սահակյանը: Ըստ նրա՝ Մանե Թանդիլյանի առաջադրումը ևս մեկ անգամ ընդգծում է իրենց վճռականությունը՝ ոչ միայն մասնակցելու, այլ նաև հաղթելու Երևանի ավագանու ընտրություններում: «Ես հավաստիացնում եմ, որ այս ընտրություններում մեր մասնակցությունն ու հաղթանակը երկրում արմատական ու խորքային փոփոխությունների առաջնորդության անշրջելի հայտ է մեր կողմից»,-ասաց նա: Երևանի ավագանու ընտրությունները, նախատեսվում է, որ տեղի կունենան սեպտեմբեր ամսին:
13:56 - 08 հունիսի, 2023
Տաթև համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից՝ նիստերից անհարգելի բացակայելու համար

Տաթև համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից՝ նիստերից անհարգելի բացակայելու համար

Տաթև համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու համար։ Մայիսի 18-ին տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք ազգայնական» խմբակցության անդամների քվեարկության արդյունքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 անդամներ զրկվել են մանդատներից։ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործելաոճը, որի դրսևորումները երբեմն նկատվում են նաև մեր կողմից ղեկավարվող այլ համայնքներում։ Ընտրողների կողմից ստացած ցանկացած ձայն, այդ թվում ընդդիմադիր, պետք է ծառայի համայնքին և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությունները համայնքների կառավարմանը նպաստում է տեղական իշխանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև` համայնքի զարգացմանը։
18:07 - 26 մայիսի, 2023
«Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան

«Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Ապրելու երկիր» կուսակցության հայցին, որն ընդդեմ կառավարության ներկայացվել էր վարչական դատարան․ «Ինչպես և կարելի էր կանխատեսել մեր հայտարարություններից՝ հանդիպման վայրը՝ դատարան։ Կառավարությանը բնորոշ վարքագիծը՝անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի։ Հայաստանը դառնալու՛ է իրավական երկիր, որտեղ օրենսդրական դրույթները կիրառվում են օրենքին համապատասխան, այլ ոչ թե՝ ըստ իշխանությունների քաղաքական նպատակահարմարության»,-գրել է Թանդիլյանը։ Հիեցնենք, որ երեկ «Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
13:45 - 18 մայիսի, 2023
«Ապրելու երկիր»-ը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ

«Ապրելու երկիր»-ը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ

«Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ «ստեղծված իրավիճակում օրենսդրությունն է այդպես նախատեսում»։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության նախագահ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկրի» քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ Նա հիշեցնում է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից 2 շաբաթ անցել է, բայց գործող ավագանին իր կազմից այդպես էլ չի ընտրել նոր քաղաքապետ։ «Այս իրավիճակում, ըստ օրենսդրական կարգավորումների, Կառավարությունը պետք է կրճատի ավագանու լիազորությունների ժամկետն ու, միաժամանակ, նշանակի ավագանու արտահերթ ընտրություններ։ Սակայն երևանցիների կողմից չընտրված, բայց Երևանի «ճակատագիրը» իր քվեին ծառայեցնող քաղաքապետի պաշտոնին հավակնողի խոսքից ու գործողությունների տրամաբանությունից արդեն ակնհայտ է, որ ակնհայտ փորձ է կատարվում շրջանցելու օրենսդրությունը՝ չկատարելով օրենքի պահանջը»,- գրել է նա։ Թանդիլյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական պայմանագրին» և կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձեռնտուն չեն՝ «գահավիժող անվստահության և հիասթափության ֆոնին»։ «Իրենք վախենում են արտահերթ ընտրություններ անցկացնելուց, քանի որ շատ լավ գիտեն, որ օրինական ժամկետում ընտրություններ անցկացնելու պարագայում երևանցին իրենց մերժելու է։ Այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են՝ թքած ունենալով օրենսդրության, մարդկանց պահանջների, իրավունքների վրա։ Պարոնայք, մոռանում եք «բումերանգի էֆեկտի» մասին, թողեք, որ վաղն էլ ձեզ օրենքով դատեն։ Ինչևէ, դեռ սպասում ենք Կառավարության խելամտությանն ու պահանջում, որ օրենքը վեր դասեն քաղաքական նպատակահարմարություններից, այլապես, ինչպես արդեն հայտարարել եմ, մեր հանդիպման վայրը դատարանն է լինելու։ Այլևս պատվի հարց է՝ Երևանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն»,- նշում է Մանե Թանդիլյանը։
11:17 - 27 ապրիլի, 2023
«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը. Թանդիլյանը նշեց իրենց անելիքները |armeniasputnik.am|

«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը. Թանդիլյանը նշեց իրենց անելիքները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։ Կուսակցության համագումարի ժամանակ այս հայտարարությունն արեց քաղաքական ուժի նախագահ Մանե Թանդիլյանը։ «Մեր կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ, արդյունավետությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը՝ ընտրությունների միջոցով հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն։ Մենք Հայաստանի 18 համայնքում ներկայացված ենք ավագանիում, որոնցից 3-ում ստանձնել ենք կառավարման պատասխանատվություն։ Այժմ հասել ենք մեր կուսակցության որդեգրած քաղաքականության հաջորդ հանգրվանին՝ Երևանի ավագանու ընտրություններին։ Ուրախ եմ ազդարարել, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել այդ ընտրություններում»,- ասաց Թանդիլյանը։ Նա վստահեցրեց՝ Երևանում ընտրություններն ունենալու են ակնհայտորեն քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա։ Քաղաքական գործիչն ընդգծեց՝ Երևանում իշխանազրկելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա արել են Ալավերդի, Նոյեմբերյան և Տաթև համայնքներում։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը երևանցիներին առաջարկեց մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի։ «Երևանցին պետք է արժանի արձագանք տա ներկայիս իշխանությունների կողմից մայրաքաղաքը զավթելու փորձերին։ Գործող ավագանին մինչև ապրիլի 25-ը պարտավոր է, համաձայն օրենսդրության, իր կազմից ընտրել Երևանի քաղաքապետ։ Երևանցու քվեի հետ կապ չունեցող, չընտրված, բայց դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած խոսքերից պարզ է դառնում, որ այդպիսի մտադրություն չունեն։ Մարդ, որը նախաձեռնել է Երևանի «էկոցիդը», մտածում է, որ ինքն է դա որոշում։ Գործող իշխանությունը պարզապես վախենում է արտահերթ ընտրություն անցկացնելուց, որովհետև համոզված է՝ օրինական եղանակով անհնարին է իրենց վերարտադրությունը»,- ասաց Թանդիլյանը։ Նշենք՝ եթե մինչև ապրիլի 25-ը չընտրվի նոր քաղաքապետ, ապա Երևանի ավագանին պետք է լուծարվի օրենքով սահմանված կարգով, կառավարության որոշմամբ։ Ըստ կուսակցության նախագահի՝ եթե այդ ժամանակ գործադիրը, ինչպես բոլոր, այնպես էլ այս հարցում, մատնվի անգործության, ապա կհանդիպեն դատարանում։
16:19 - 22 ապրիլի, 2023
Ե՛վ վարչապետը, և՛ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը պետք է հասկանան՝ մենակ մեղավորներ փնտրելու ճանապարհն ապագա չունի. Ռուբեն Վարդանյան |tert.am|

Ե՛վ վարչապետը, և՛ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը պետք է հասկանան՝ մենակ մեղավորներ փնտրելու ճանապարհն ապագա չունի. Ռուբեն Վարդանյան |tert.am|

tert.am: Արցախը վտանգի մեջ է, Արցախի մոտ 30 հազար երեխա վտանգի առջև է կանգնած, որովհետև իր երկրում ապրելու ապագա կարող է չունենալ: Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության համագումարի ժամանակ տեսակապի միջոցով իր ողջույնի խոսքում ասաց Արցախի նախկին պետական նախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը: «Եվ ընդդիմությունը, և՛ իշխող ուժը խոսում էին՝ ով է մեղավոր: Բայց ոչ մեկը չէր խոսում՝ իսկ ի՞նչ ենք մենք անելու, որ մեր 120 հազար հոգին, որոնք ապրում են Արցախում, որի մեջ 30 հազար երեխա կա, ուեննան հնարավորություն այստեղ ապրելու: Որովհետև այսօր իրավիճակը պարզ է՝ կա՛մ մենք պայքարում ենք, կա՛մ մենք ենթարկվում ենք, որը նշանակում է, որ մենք կորցնում ենք մեր արժանապատվությունը, մեր հնարավորությունը մնալ հայ, կա՛մ մենք կորցնում ենք մեր հայերենիքը, դուրս ենք գալիս»,- նշեց Վարդանյանը: «Ե՛վ վարչապետը, և՛ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը պետք է իմանան, որ մենակ մեղավորներ փնտրելու ճանապարհն ապագա չունի»,- ընդգծեց Արցախի նախկին պետնախարարը:
16:15 - 22 ապրիլի, 2023
Իշխանությունները 2 տարվա ընթացքում չեն հասկացել մի պարզ բան՝ խաղաղության օրակարգի հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում. Մեսրոպ Առաքելյան |tert.am|

Իշխանությունները 2 տարվա ընթացքում չեն հասկացել մի պարզ բան՝ խաղաղության օրակարգի հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում. Մեսրոպ Առաքելյան |tert.am|

tert.am: Իշխանությունները 2 տարվա ընթացքում չեն հասկացել մի պարզ բան՝ խաղաղության օրակարգի հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում: Այս մասին այսօր «Ապրելու երկիր» կուսակցության համագումարի շրջանակում իր ելույթում ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Ունենք բազմաթիվ պայմանագրեր, որոնք մնացել են պատմության դասագրքի էջերում: Իսկ Արցախի վերաբերյալ վերջին փաստտաթուղթը խախտված է 132 օր: Եվ մեր հայրենակիցների մի մասը տոտալ շրջափակման մեջ է՝ ի հեճուկս «խաղաղության դարաշրջանի»: Խաղաղության հաստատման համար մենք ունենք 1 ճանապարհ՝ ունենալ հզոր անվտանգային համակարգ»,- նշեց Առաքելյանը: Նա ասաց, որ պատերազմից 2,5 տարի անց շարուակում են խոցելի մնալ ՀՀ սահմանները. «Եվ միայն մեր զինվորների նվիրյալ պայքարի շնորհիվ է, որ կորուստները սահմանափակված են այսքանով: Իսկ Տեղ համայնքում կատարվածը դուրս է ցանկացած տրամաբանությունից»: Տեսանյութը՝ tert.am-ում
15:51 - 22 ապրիլի, 2023
Մելիքսեթ Պողոսյանը հերքում է Տեղ համայնքի ավագանու անդամին ծեծի ենթարկելու դեպքին իր առնչությունը |aravot.am|

Մելիքսեթ Պողոսյանը հերքում է Տեղ համայնքի ավագանու անդամին ծեծի ենթարկելու դեպքին իր առնչությունը |aravot.am|

aravot.am: Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը հերքում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանին ծեծի ենթարկելու դեպքին իր առնչությունը: «Առաջին անգամ եմ նման բան լսում: Երեխեքիս արև՝ նման բան չկա, չի կարող լինել: Տեղը իմ հարազատ գյուղն է, էստեղ հարգանք, պատիվ կա, ո՞նց կարող է նման բան լինել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը: Հիշեցնենք, որ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է՝ երեկ համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը։ Հավաքը, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել էր պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը։ Առավել մանրամասն՝ aravot.am-ում
14:32 - 19 ապրիլի, 2023
«Ջարդեցին երկու ատամս ու պռոշս». Տեղ համայնքի ավագանու անդամի պնդմամբ իրեն ծեծի են ենթարկել  |azatutyun.am|

«Ջարդեցին երկու ատամս ու պռոշս». Տեղ համայնքի ավագանու անդամի պնդմամբ իրեն ծեծի են ենթարկել |azatutyun.am|

azatutyun.am: «Արդյունքում ջարդեցին երկու ատամս ու պռոշս, բերանս չեմ կարում առայժմ բացեմ»․ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է՝ երեկ համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը։ Պատճառն, ըստ Զեյնալյանի, իր տված հարցն է եղել՝ «օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։ Մասիս Զեյնալյանի պնդմամբ, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը, սակայն նրանք որևէ կերպ չեն էլ փորձել միջամտել։ Երեկվա հավաքն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել է պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռին է։ «Ես հարց բարձրացրեցի, ասեցի՝ «ռազմական դրություն կա՞, ի՞նչ կա, որ մարդ ես էլի, իմանաս քո էրեխին պահես, ինչ անես», ու մեկ էլ լսում եմ գոռգռոցներ, իրար քաշքշում ենք՝ համյանքի ղեկավարը նստած, շտաբի պետը նստած։ Ես շտաբի պետին էլ, համայնքի ղեկավարին էլ ասել եմ՝ «ձեր Մելիքսեթ Պողոսյանին էլ ասեք, ծեծողներին էլ հետը, դուք եք իրանց տեղը, ծեծեողները մեղք չունեն, դուք եք իրենց հրահանգել»,- ասաց Զեյնալյանը։ Թե քանի հոգով են իրեն ծեծի ենթարկել, ավագանու ընդդիմադիր անդամը չգիտի, ասում է՝ «էդ պահին չի նստել, մարդ հաշվել»։ Հարցին՝ ծեծողները երիտասարդնե՞ր էին, Զեյնալյանը պատասխանեց․ «Այո՛, հանցավոր աշխարհազորից»։
10:42 - 19 ապրիլի, 2023