«Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան
13:45 - 18 մայիսի, 2023

«Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Ապրելու երկիր» կուսակցության հայցին, որն ընդդեմ կառավարության ներկայացվել էր վարչական դատարան․

«Ինչպես և կարելի էր կանխատեսել մեր հայտարարություններից՝ հանդիպման վայրը՝ դատարան։ Կառավարությանը բնորոշ վարքագիծը՝անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի։

Հայաստանը դառնալու՛ է իրավական երկիր, որտեղ օրենսդրական դրույթները կիրառվում են օրենքին համապատասխան, այլ ոչ թե՝ ըստ իշխանությունների քաղաքական նպատակահարմարության»,-գրել է Թանդիլյանը։

Հիեցնենք, որ երեկ «Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել