Իշխանությունները 2 տարվա ընթացքում չեն հասկացել մի պարզ բան՝ խաղաղության օրակարգի հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում. Մեսրոպ Առաքելյան |tert.am|
15:51 - 22 ապրիլի, 2023

Իշխանությունները 2 տարվա ընթացքում չեն հասկացել մի պարզ բան՝ խաղաղության օրակարգի հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում. Մեսրոպ Առաքելյան |tert.am|

tert.am: Իշխանությունները 2 տարվա ընթացքում չեն հասկացել մի պարզ բան՝ խաղաղության օրակարգի հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում: Այս մասին այսօր «Ապրելու երկիր» կուսակցության համագումարի շրջանակում իր ելույթում ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Ունենք բազմաթիվ պայմանագրեր, որոնք մնացել են պատմության դասագրքի էջերում: Իսկ Արցախի վերաբերյալ վերջին փաստտաթուղթը խախտված է 132 օր: Եվ մեր հայրենակիցների մի մասը տոտալ շրջափակման մեջ է՝ ի հեճուկս «խաղաղության դարաշրջանի»: Խաղաղության հաստատման համար մենք ունենք 1 ճանապարհ՝ ունենալ հզոր անվտանգային համակարգ»,- նշեց Առաքելյանը:

Նա ասաց, որ պատերազմից 2,5 տարի անց շարուակում են խոցելի մնալ ՀՀ սահմանները. «Եվ միայն մեր զինվորների նվիրյալ պայքարի շնորհիվ է, որ կորուստները սահմանափակված են այսքանով: Իսկ Տեղ համայնքում կատարվածը դուրս է ցանկացած տրամաբանությունից»:

Տեսանյութը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել