Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Մենք կվերլուծենք, թե ինչ ենք լսել, և հետո կորոշենք ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին․ Զելենսկի

Մենք կվերլուծենք, թե ինչ ենք լսել, և հետո կորոշենք ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ վերլուծում է ռուսական պատվիրակության հետ երկուշաբթի օրը տեղի ունեցած բանակցությունները, որը 5 ժամ էր տևել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ «Արդար բանակցություններ կարող են լինել, եթե մի կողմը մյուսին չի հարվածում հրթիռային հրետանիով։ Առայժմ մենք չունենք արդյունքը, որ կուզեինք ստանալ։ Ռուսաստանը հայտնեց իր դիրքորոշումը, իսկ մենք ներկայացրինք պատերազմը ավարտելու մասին մեր հակափաստարկները։ Մենք որոշ ազդակներ ստացանք։ Երբ մեր պատվիրակությունը վերադառնա Կիև, մենք կվերլուծենք, թե ինչ ենք լսել, և հետո կորոշենք ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի Գոմելի մարզի տարածքում տեղի են ունեցել ռուսական և ուկրաինական կողմերի բանակցությունները։ Լուսանկարը՝ Ալեքսանդր Կրյաժև/Sputnik/AP 
11:30 - 01 մարտի, 2022
Պետությունը, որը հանցագործություններ է կատարում խաղաղ բնակչության դեմ, չի կարող լինել ՄԱԿ ԱԽ անդամ․ Զելենսկի

Պետությունը, որը հանցագործություններ է կատարում խաղաղ բնակչության դեմ, չի կարող լինել ՄԱԿ ԱԽ անդամ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ամբողջապես փակել օդային տարածքը ռուսական հրթիռների, ինքնաթիռների և ուղղաթիռների համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։«Հրթիռներով, ռումբերով և հրետանիով զինված չարիքը պետք է անհապաղ կանգնեցվի ու տնտեսապես ոչնչացվի՝ ցույց տալու համար, որ մարդկությունը ի վիճակի է պաշտպանել ինքն իրեն։ Անհրաժեշտ է դիտարկել օդային տարածքի փակումը ռուսական հրթիռների, ինքնաթիռների և ուղղաթիռների համար»։Նրա խոսքով՝ պետությունը, որը հանցագործություններ է կատարում խաղաղ բնակչության դեմ, չի կարող լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ․ «Նման պետության համար պետք է փակվեն բոլոր նավահանգիստների, ջրանցքների օդանավակայանների մուտքերը։ Հիմա ռուսական ապրանքներ գնելը նշանակում է վճարել մարդկանց սպանության համար»։
10:33 - 01 մարտի, 2022
Զելենսկին նշել է, որ չի հավատում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներին

Զելենսկին նշել է, որ չի հավատում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներին

Ալեքսանդր Լուկաշենկոն ինձ խնդրեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները հանդիպեն Պրիպյատ գետի մոտ։ Այս մասին իր ուղերձի ժամանակ հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Շեշտում եմ՝ առանց որևէ նախապայմանների։ Անկեղծ կասեմ․ ես այնքան էլ չեմ հավատում այդ հանդիպման արդյունքներին, բայց թող կայանա։ Որ հետո Ուկրաինայի ոչ մի քաղաքացի կասկած չունենա, որ ես՝ որպես նախագահ, պատերազմը կանգնեցնելու փորձ չեմ արել, երբ անգամ փոքր հնարավորություն է եղել։ Եվ քանի դեռ մեր տղաներն այնտեղ են, նախագահը, գրասենյակի ղեկավարը, վարչապետը, բանակը, գլխավոր հրամանատարը այստեղ են։ Մենք բոլորս կպաշտպանենք մեր պետությունն ու սահմանները»,- ասել է նա։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ։
21:07 - 27 փետրվարի, 2022
Զելենսկին հայտնել է, որ պատրաստ են բանակցությունների ցանկացած այլ քաղաքում, բայց ոչ Մինսկում

Զելենսկին հայտնել է, որ պատրաստ են բանակցությունների ցանկացած այլ քաղաքում, բայց ոչ Մինսկում

Եթե ձեր տարածքից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք բանակցություններ անցկացնել Մինսկում։ Մենք հիմա ասում ենք՝ Մինսկում ոչ։ Վարշավա, Ստամբուլ, Բաքու. մենք առաջարկել ենք այդ քաղաքները Ռուսաստանին բանակցությունների համար, և ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռներ չեն թռչում դեպի Ուկրաինա: Միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և իսկապես վերջ տալ պատերազմին։ Այս մասին հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ անդրադառնալով Բելառուսում բանակցություններ անկացնելուն։  Զելենսկին իր ուղերձում դիմելով Բելառուսի ժողովրդին՝ ասաց․ «Այժմ շատ է խոսվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին, որոնք կարող են վերջ տալ այս պատերազմին և վերականգնել խաղաղությունը բոլորիս համար: Նրանք հաճախ նշում են ձեր մայրաքաղաքը՝ Մինսկը, որպես այդ բանակցությունների հարթակ, որը մենք չենք ընտրել»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Բելառուսի տարածքից չորս օր առաջ «հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և տեխնիկա են գնացել. «Նրանք հարվածել են մեր տներին, հարվածել են մեր կյանքին»։  
11:50 - 27 փետրվարի, 2022
Ուկրաինացի դիվանագետները շուրջօրյա աշխատում են, որ եվրոպական երկրները համաձայնության գան ՌԴ-ին SWIFT-ից հեռացնելու որոշման շուրջ․ Զելենսկի

Ուկրաինացի դիվանագետները շուրջօրյա աշխատում են, որ եվրոպական երկրները համաձայնության գան ՌԴ-ին SWIFT-ից հեռացնելու որոշման շուրջ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին ուղերձի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինացի դիվանագետները շուրջօրյա աշխատում են, որ եվրոպական երկրները համաձայնության գան Ռուսաստանին SWIFT համակարգից (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն) հեռացնելու որոշման շուրջ։ Այս մասին հայտնում է Ukrinform-ը։ «Կարծես թե Ուկրաինան հասել է ողջ քաղաքակիրթ աշխարհի անկեղծությանն ու ուշադրությանը։ Իսկ գործնական արդյունքը SWIFT-ն է: Ռուսաստանի Դաշնության համար այս բառի մեջ մեծ նշանակություն կա՝ անջատում համաշխարհային ֆինանսական քաղաքակրթությունից: Մեր դիվանագետները շուրջօրյա պայքարում են, որ Եվրոպայի բոլոր երկրները համաձայնության գան Ռուսաստանին միջազգային միջբանկային ցանցից կտրելու ուժեղ և արդար որոշման շուրջ»,- ասել է նա։ Զելենսկին հայտարարել է, որ դա Ռուսաստանի համար նշանակում է միլիարդավոր կորուստներ։ Նա ընդգծել է, որ դա կոնկրետ գին է Ուկրաինա ներխուժման համար։
23:20 - 26 փետրվարի, 2022
Գիշերը հարձակվելու են․ հատուկ  ուշադրության տակ է լինելու Կիևը․ Զելենսկի

Գիշերը հարձակվելու են․ հատուկ  ուշադրության տակ է լինելու Կիևը․ Զելենսկի

Գիշերը ավելի դժվար է լինելու, քան ցերեկը: Գիշերը հարձակվելու են։ Հարձակման տակ են բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ Չերնիգովը, Սումին, Խարկովը, Դոնբասը, հարավային Ուկրաինան և հատուկ  ուշադրության տակ է լինելու Կիևը։ Չի կարելի կորցնել մայրաքաղաքը։ Այս մասին իր ուղերձում ասաց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։  «Չկա և չի կարող լինել այնպիսի ճշմարտություն, որը կարող է բացատրել, թե ինչու են հրթիռակոծվում մանկապարտեզները և բնակարանային ենթակառուցվածքները։ Կիևի շրջանի Վորզելի մոտ նրանք Գրադ համակարգերով խոցել են մանկապարտեզը, Սումիի շրջանում՝ բնակելի թաղամասերին։ Ի՞նչ պատերազմ է է սա ուկրաինական մանկապարտեզում՝ ուկրաինացի երեխաների դեմ: Ովքե՞ր են նրանք, նրանք նույնպես նեոնացիստե՞ր են, թե՞ ՆԱՏՕ-ի զինվորներ, որոնք սպառնում էին Ռուսաստանին», - ասաց նա:
02:23 - 26 փետրվարի, 2022