Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ չկա
13:10 - 27 փետրվարի, 2022

Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ չկա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր չկա։

«Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ չկա», - ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Լուկաշենկոյի խոսքով՝ Ուկրաինայում բռնում ու ծեծում են ռուսներին ու բելառուսներին։

«Ուկրաինան կարծես թե մղում է Բելառուսին հատուկ գործողության՝ պաշտպանելու իր քաղաքացիներին», -ասել է նա՝ հավելելով, որ Մինսկն օգնում է ուկրաինական սահմանին վիրավորներին։

«Եթե մեզ մոտ լուրջ վնասվածքներով են գալիս, մենք բուժում ենք, իսկ ի՞նչ վատ բան կա»,- նշել է նա։

Լուկաշենկոն ասել է, որ մինչ այժմ «ոչ ոք չի ռմբակոծել Կիևը»։

«Թող Վլադիմիր Զելենսկին չստի, ոչ ոք չի ռմբակոծել Կիևը», - ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել