Լուկաշենկոն վստահեցրել է, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ․ Կուլեբա
19:52 - 27 փետրվարի, 2022

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ․ Կուլեբա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ։

«Բանակցությունների ավարտից մինչև այս պահը նախագահ Լուկաշենկոն վստահեցրել է Զելենսկուն, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ»,- ճեպազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է Ukrinform-ը։

«Սա արդեն ձեռքբերում է, և մեզ մնում է հուսալ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կպահի իր խոսքը», - ասել է նախարարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցություններ է վարել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել