Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանցիները, արցախցիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը․ Արցախի պետնախարար

Ադրբեջանցիները, արցախցիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը․ Արցախի պետնախարար

Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը՝ հերթական բեմականացումը ցուցադրելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ՝ կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից:  Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել: Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր:  Լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով՝ նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու: Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը՝ հերթական բեմականացումը ցուցադրելու համար: Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետության ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի՝ Եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը՝ 5 կմ լայնությամբ միջանցք բացառապես ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները մի տեսանյութ էին տարածել, որում երևում է, որ Արցախի բնակիչները ազատ երթևեկում են Հակարիի կամրջի վրա տեղադրված անցակետով: Տեսանյութն առաջացրել էր արցախցիների վրդովմունքը: Իսկ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ տարածվող ադրբեջանական տեսանյութում Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր  
09:13 - 01 մայիսի, 2023
Արցախից նշում են՝  տարածվող ադրբեջանական տեսանյութում Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր

Արցախից նշում են՝ տարածվող ադրբեջանական տեսանյութում Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր

Հաշվի առնելով ադրբեջանական հերթական տեղեկատվական մանիպուլյացիան Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) դրված անցակետով Արցախի քաղաքացիների իբր ազատ տեղաշարժի շուրջ՝ իրազեկում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը և խոչընդոտներ ու վտանգներ է հարուցում Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի նկատմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ անդրադառնալով ադրբեջանական տիրույթում տարածվող տեսանյութին, ըստ որի, իբր, արցախցիները, ադրբեջանական անցակետից օգտվելով, ազատ տեղաշարժվում են։ «Ադրբեջանական անցակետի գոյությունն ու Շուշիի հատվածում փակ ճանապարհն ինքնին ամենամեծ խոչընդոտներն ու վտանգներն են, որոնք խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շահարկվող դեպքին, ապա այդ անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, և իրենց համար էլ անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից: Անընդունելի են ադրբեջանական կողմի բոլոր ջանքերը պահպանելու ապօրինի անցակետը և որևէ կերպ վերահսկելու և խոչընդոտելու Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժը: Ուստի, վերահաստատում ենք, որ Արցախ-Հայաստան երկկողմանի տեղաշարժը կազմակերպվում է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից և ուղեկցությամբ՝ ապահովելու համար Արցախի քաղաքացիների նվազագույն անվտանգությունն այդ ճանապարհին: Տեղաշարժի կարիք ունեցող անձինք պետք է առ այսօր գործող ընթացակարգերով դիմեն համապատասխան պետական մարմիններ՝ նշված մեխանիզմներով խնդրին լուծում տալու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, այնտեղ անցակետ տեղադրել։
00:50 - 01 մայիսի, 2023
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի», - ասված է հաղորդագրության մեջ:
22:01 - 29 ապրիլի, 2023
Փախստականների խնդիրները լուծելու համար բոլոր պատկան մարմինները պետք է համախմբեն իրենց ուժերը. պատմաբան
 |armenpress.am|

Փախստականների խնդիրները լուծելու համար բոլոր պատկան մարմինները պետք է համախմբեն իրենց ուժերը. պատմաբան |armenpress.am|

armenpress.am: «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովին, որն անցկացվում է ապրիլի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, պատմաբան, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանն ասաց՝ փախստականների խնդիրները շատ են, և դրանք լուծելու համար բոլոր պատկան մարմինները պետք է համախմբեն իրենց ուժերը: Նա հիշեցրեց, որ ժամանակին հանրապետությունում Փախստականների հատուկ կոմիտե է գործել, սակայն հետո լուծարվել է: «Այնտեղ ամբարված էին ադրբեջանահայության և տարբեր տարիներին այլ տեղերից փախստականների տվյալները և այլն: Լուծարումից հետո չգիտեմ պահպանվե՞լ են տեղեկությունները, թե՞ ոչ»,-ասաց նա և հավելեց, որ հայ փախստականներին փոխհատուցում չի տրվել: Այվազյանը վստահ չէ, սակայն հիշում է, որ ԽՍՀՄ-ի վերջին որոշումներից մեկով Հայաստանին և Ադրբեջանին հանձնարարվել էր փախստականների վերաբերյալ փոխհատուցումը կատարել: Հայաստանը դա արել է, իսկ Ադրբեջանը՝ ոչ:   «Նորից պետք է գործընթաց սկսել, քանի որ Ադրբեջանը անցած ու վերջին տարիներին աշխարհով մեկ քարոզչական մեքենան է գործի դրել: Նրանք լուծում են գիտական, մշակութային, դիվանագիտական և այլ խնդիրներ, իսկ Հայաստանը երբեմն ելույթներ է ունենում կամ նման համաժողովներ կազմակերպում, որոնք չեն կարող լիարժեք դրական ընթացք ապահովել: Պետք է պատասխանատու կազմակերպությունները համախմբեն գիտական ու քաղաքական այն ուժերին, որոնք այդ ուղղությամբ աշխատել կամ աշխատում են՝ հարցը լուծելու համար»,-հավաստիացրեց Արգամ Այվազյանը: Ադրբեջանում հայերի ջարդերի մասին Միացյալ Նահանգներից առցանց խոսեց ամերիկահայ գրող, ջարդերի ականատես, աստվածաբան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, որը Բաքվի ջարդերի ժամանակ կարողացել է փրկվել ընտանիքի հետ։ «Իմ ծնողները ծնվել են Բաքվում, ես և եղբայրս՝ նույնպես։ Իմ ընտանիքը վերջին 100 տարվա ընթացքում տեսել է մարդկության դեմ իրականացված երեք ցեղասպանություն։ Լավ հիշում եմ 1990 թվականի այն օրը, երբ Բաքվից մենք փախանք Երևան, սակայն իմ մանկությունը ոչնչացվեց ավելի վաղ, երբ 1988 թվականի փետրվարին Սումգայիթում սպանեցին անմեղ հայ խաղաղ բնակչությանը, և այդ ամենը մի քանի ամիս շարունակվեց նաև Կիրովաբադում»,-պատմեց Աննա Աստվածատուրյան-Թերքոթը։ Նրա խոսքով՝ իրենք ամիսներով թաքնվում էինք տանը՝ հույս ունենալով, որ այդ ամենը կավարտվի։ «Իմ հայրը, չնայած բոլոր դժվարություններին, պատրաստ էր թողնել ամեն ինչ և դուրս գալ Բաքվից՝ աշխատանք գտնել Խորհրդային Միության մեկ այլ երկրում։ Իսկ մայրս չէր կարծում, որ ինտելեկտուալ Բաքվում մեզ հետ կարող էր վատ բան պատահել։ Սակայն մի օր նրա հետ ինչ-որ բան պատահեց, մենք չգիտենք՝ ինչ, որովհետև նա տուն եկավ ու ասաց՝ պետք է մեկնենք։ 1990 թվականի սեպտեմբերին մենք ամեն ինչ թողեցինք Բաքվում և հեռացանք»,-նշեց Աստվածատուրյան-Թերքոթն ու շեշտեց՝ շատ լավ հիշում է իր հարազատներից այն մարդկանց, որոնց ադրբեջանցիները սպանել են: Աստվածատուրյան-Թերքոթն ընդգծեց, որ տարիներ առաջ աշխարհն իր մասին չգիտեր, չգիտեր, որ ջարդերից փրկված մարդիկ կան, իսկ այսօր ապրում է Միացյալ Նահանգներում, ճանաչված քաղաքագետ է, բանկի նախագահ, որը փորձում է ամբողջ աշխարհին ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել իրենց հետ։ «Քանի դեռ ապրում եմ, պետք է օգնեմ Արցախին ու Հայաստանին։ Միայն մեկ բան կասեմ՝ երբ մեզ Բաքվում սպանում էին, չէին հարցնում՝ ինչ լեզվով ենք խոսում, ինչպես ենք պատրաստում, որտեղ ենք ծնվել, մեզ սպանում էին, որովհետև մենք հայ էինք։ Բաքվի հայ փախստականների խնդիրը նույն հայության խնդիրն է, դա հայկական պատմություն է։ Արցախի խնդիրը, շրջափակված Արցախը նույնպես հայկական, հայության հարցն է»,- եզրափակեց Աննա Աստվածատուրյան-Թերքոթը։ Համաժողովին ներկա են 1988-ից 1992 և 2020 թվականից մինչև 2022 թվականի ամռանը Հայաստան եկած փախստականները: Համաժողովը նախաձեռնել ու կազմակերպել են փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ, որոնք կազմել են կազմկոմիտե: Համաժողովը կազմակերպելուց առաջ աշխատել են նաև մասնագտական խմբեր, որոնք հետազոտություններ են արել Հայաստանի փախստականաբնակ 37 բնակավայրում: Այդտեղ գրանցել են նրանց սպասելիքները, ակնկալիքները, տագնապներն ու պահանջները Հայաստանի կառավարությունից և միջազգային կառույցներից:  Հետազոտողները դասակարգել են փախստականների խնդիրներն ու ներկայացրել են պետական կառավարման մարմիններին: 
16:25 - 29 ապրիլի, 2023
Իլհամ Ալիևը հայտնել է Ադրբեջանում Bayraktar կենտրոն հիմնելու մասին
 |armenpress.am|

Իլհամ Ալիևը հայտնել է Ադրբեջանում Bayraktar կենտրոն հիմնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում ապրիլի 29-ին կազմակերպված Teknofest տեխնոլոգիական փառատոնի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանում հիմնվելու է թուրքական ռազմական Baykar ընկերության Bayraktar կենտրոնը։ Ալիևը մասնավորապես հայտնել է, որ այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, երբ ապրիլի սկզբին Baykar ընկերության տնօրեն Սելչուկ Բայրաքթարն այցելել էր Բաքու։  «Մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանում Bayraktar կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Առաջիկայում Ադրբեջանում Bayraktar կենտրոն կհիմնվի։ Այնտեղ կրթական և արտադրական գործունեություն կծավալվի»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ այդ այցի շրջանակում Սելչուկ Բայրաքթարն իրեն նվիրել է ընկերության նոր արտադրանքի՝ Kızıl Elma-ի (թարգմ․ - «կարմիր խնձոր») մակետը։ Այն ռեակտիվ, գերձայնային անօդաչու մարտական թռչող սարք է, որը կարողանում է թռիչքներ իրականացնել ցածր բարձրությունների վրա, ինչի շնորհիվ դժվար է հայտնաբերվում։ «Հուսով եմ, որ մոտ ապագայում Kızıl Elma-ն Ադրբեջանի երկնքում էլ կլինի»,- հայտարարել է Ալիևը։
16:05 - 29 ապրիլի, 2023
Արցախում բոլորս միակարծիք ենք և անընդունելի ենք համարում Հայաստանի հետ կապի որևէ սահմանափակում. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը RTVI-ին

Արցախում բոլորս միակարծիք ենք և անընդունելի ենք համարում Հայաստանի հետ կապի որևէ սահմանափակում. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը RTVI-ին

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է Ստեփանակերտում, հարցազրույց է տվել RTVI միջազգային հեռուստաընկերության «Новые итоги» ծրագրին՝ ներկայացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Ստորև ներկայացվում է հարցազրույցը՝ հայերեն թարգմանությամբ։ -Պարոն Վարդանյան, կարո՞ղ եք հաստատել Լաչինի միջանցքի բացումը։ Եթե այո, ապա ի՞նչ է սա փոխում Ստեփանակերտի համար՝ հաշվի առնելով այնտեղ տեղադրված ադրբեջանական անցակետը։ -Չեմ կարող հաստատել։ Ավելին՝ ստացվել են նոր տեղեկություններ, որ «էկոակտիվիստների» ներկայության փոխարեն այնտեղ բացվելու են ոստիկանական անցակետեր և այլ ուժային մարմինների ներկայացուցչություններ։ Ուստի՝ ոչ։ Լաչինի միջանցքի բացման մասին տեղեկությունը չի հաստատվում, դա այդպես չէ։ -Այսինքն, շրջափակումը չի՞ դադարեցվել և շարունակվում է։ -Շրջափակումը շարունակվում է տարբեր ձևաչափերով, անընդհատ տարբեր տեսակի սահմանափակումներ են մտցվում՝ մարդկանց ազատ տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ թույլ չտալու նպատակով։ Այո, ցավոք, այս ամենը դեռ շարունակվում է։ -Հայաստանում հայտարարվում է, որ Ադրբեջանն իր գործողություններով փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ՝ ստիպելով մարդկանց լքել հայրենի հողը, հարազատ բնակավայրերը։ Արդյո՞ք արցախցիների շարքում կան մարդիկ, որոնք մտածում են Արցախից հեռանալու մասին կամ արդեն լքել են Արցախը: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս կարելի է դա անել: - Շրջափակման պայմաններում դա անհնար է։ Այդ պատճառով մարդիկ, իհարկե, մեծ անհանգստություն ունեն սեփական ապագայի վերաբերյալ, քանի որ Ադրբեջանի նախագահը կոշտ հայտարարեց՝ կամ դուք ենթարկվում եք մեր օրենքներին, կամ լքում եք ձեր հայրենիքը, որտեղ ապրել եք հազարավոր տարիներ, այս հողը մերն է։ Նման ագրեսիվ հռետորաբանությունը մարդկանց մոտ անհանգստություն է առաջացնում, բայց միևնույն ժամանակ շատերի արձագանքը ճիշտ հակառակն է։ Նրանք հայտարարում են, որ չնայած հնչող սպառնալիքներին, ոչ մի դեպքում չեն լքի սեփական հողը։ -Ձեր տելեգրամյան ալիքում գրել էիք, որ մի շարք հանդիպումներ եք ունեցել (այդ թվում՝ արցախցիների հետ), որոնց արդյունքում ձևակերպել եք այս ճգնաժամից դուրս գալու կոնկրետ քայլեր և պահանջներ Արցախի և Հայաստանի ղեկավարությանը, ինչպես նաև Ռուսական խաղաղապահ զորակազմին և միջազգային հանրությունը։ Ո՞րն է ձեր ծրագիրը։ - Գիտեք, խնդիրները շատ են թե՛ Արցախի ներսում, թե՛ դրսում։ Կարևորն այն է, որ բոլորս միակարծիք ենք և անընդունելի ենք համարում արցախահայության՝ դեպի Հայաստան և Հայաստանից Արցախ տեղաշարժի որևէ սահմանափակում։ Այսօր Արցախում մարդիկ, տարբեր խմբեր տարբեր գործողությունների իրականցման հնարավորություններ են քննարկում՝ սկսած խաղաղ ակցիաներից, ինչպես դա արեց Հնդկաստանում Մահաթմա Գանդին, և վերջացրած ճանապարհի արգելափակմամբ ու չօգտագործմամբ։ Հիմնական ուղերձը միջազգային հանրությանն ու ռուս խաղաղապահներին այն է, որ սեփական երկրում ապրող մարդիկ չեն ենթարկվի հարևան երկրի սահմանած կանոններին։ Սա պետք է գիտակցել և հասկանալ։ Մարդիկ պատրաստ են գնալ մինչև վերջ, քանի որ հասկանում են, որ սա, ըստ էության, այն կարմիր գիծն է, որի պահպանումով է կասեցվելու Արցախի ադրբեջանական օկուպացիան։ -Հիմա քննարկվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքերը՝ 1991 թ. սահմաններով, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հնարավորության մասին։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբարմունքը իրադարձությունների նման զարգացման նկատմամբ։ Որքանո՞վ է այն հնարավոր, և արդյոք նման սցենարը կարող է ընդունվեկ, այդ թվում՝ չճանաչված հանրապետության և Հայաստանի քաղաքացիների կողմից։ - 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէր։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն արդեն հանրաքվե էր անցկացրել և դուրս եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից։ Հետևաբար, մենք կարող ենք անվերջ վիճել տարբեր իրավագիտական ձևակերպումների շուրջ, բայց հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք 1988 թվականին սկսեցին Հայաստանին միանալու և ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու շարժումը, առ այսօր շարունակում են իրենց պայքարը և համարում են, որ ոչինչ չի փոխվել։ Եվ չնայած այս տարիների ընթացքում հանդիպած տարատեսակ խոչընդոտներին՝ ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, իրավունք ունի որոշելու սեփական ապագան։ Այս իմաստով բոլոր իրականացված գործողությունները՝ հանրաքվեն, բարձրագույն խորհուրդների որոշումները իրավական առումով հիմնավոր են, բացարձակապես լեգիտիմ իրավունք են մեզ տալիս որոշելու սեփական ապագան:
13:39 - 29 ապրիլի, 2023
Ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ փոխադրող խաղաղապահների մեքենաները

Ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ փոխադրող խաղաղապահների մեքենաները

Երեկ՝ ժամը մոտ 21:00-ից մինչև այսօր՝ մոտ 11:10-ը, Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին՝ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Քիչ առաջ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է, և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ: Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու նպատակով: Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022 թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները: Սա վկայում է այն մասին, որ չնայած 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այլ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն ու միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանը օր օրի խորացնում է Արցախի ժողովրդի շրջափակումը և սրում անվտանգային ու հումանիտար իրավիճակը:
12:33 - 29 ապրիլի, 2023
Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ակնհայտորեն չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ |azatutyun.am|

Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ակնհայտորեն չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հետևյալ հարցին. «ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը օրերս ութ նախապայման է առաջ քաշել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերում, Ադրբեջանի օկուպացված ութ գյուղերի ազատում, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում, որոնք Հայաստանի կողմից պետք է իրականացվեն Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման համար: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով»: ԱԳՆ խոսնակը պատասխանել է. «Նախ պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմի մտացածին խոսույթներն ու պահանջներն օրեցօր փոխվում են և ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ կարծում ենք նաև ողջ միջազգային հանրությանն արդեն դժվար է հետևել ադրբեջանական կողմի շահարկումներին: Ասվածի օրինակ է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ ադրբեջանական խոսույթը: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը նախ հայտարարում էր, որ միջանցքը փակ չէ, հետո՝ միջանցքը փակ է, այսպես կոչված, «բնապահպանական ակտիվիստների» կողմից, այնուհետև, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես «էկոակտիվիստներ» հանդես եկող անձինք պահանջեցին իրենց կողմից ստուգման ենթարկել միջանցքով անցնող Կարմիր խաչի ավտոմեքենաները և մարդասիրական բեռները: Հաջորդիվ այդ գործողությունները սկսեցին պատճառաբանել ականների մտացածին տեղափոխմամբ, ապա՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռից հետո, կրկին սկսեցին հայտարարել, թե միջանցքը բաց է, իսկ արդեն ապրիլի 23-ին, քայլեր ձեռնարկելով Լաչինի միջանցքում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության աղաղակող խախտմամբ անցակետ տեղադրելու ուղղությամբ, ի ցույց դրեցին ամիսներ շարունակ պետական մակարդակով կազմակերպված բեմադրության իրական նպատակը: Վերադառնալով բուն հարցին՝ պետք է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնում են բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում: Հայտնի է, որ դեռևս 1990-ական թվականներից Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայից պաշտպանվելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունները կանխելու նպատակով արցախահայության կողմից ձևավորվել է պաշտպանության բանակ, որն այսօր էլ իրականացնում է իր ծառայությունը՝ գրեթե տասնամյակներ առաջ Ադրբեջանի կողմից ծրագրված նշյալ գործողությունների կյանքի կոչումը թույլ չտալու նպատակով: Պաշտպանության բանակը եղել և մնում է արդիական միմիայն Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ թվում՝ ԼՂ բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման, սպանությունների, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղ սնունդի և դեղորայքի մատակարարման խափանման, գազի և էլեկտրականության մատակարարումների խափանման միջոցով: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարբեր մակարդակներով բարձրաձայնվող ութ գյուղերին, թարմացնելով ադրբեջանական կողմի հիշողությունը՝ պետք է նշել, որ դեռևս 1990-ական թթ. Ադրբեջանն օկուպացրել է Արծվաշենը, Տավուշի մարզի Վազաշեն և Այգեհովիտ գյուղերի վարելահողեր, Բերքաբեր և Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո նոր թափ ստացած ագրեսիայի արդյունքում՝ ևս 150 քառակուսի կիլոմետր տարածք: Զարմանալի է, որ Հայաստանի կողմից տարածքների օկուպացիայի մասին խոսում են մի երկրի պաշտոնյաներ, որի բարձրագույն ղեկավարությունն անթաքույց կերպով տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ երբեմն նաև հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն չունի, հետևաբար այն չի խախտվում իր զինված ուժերի առաջխաղացմամբ: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը բացահայտորեն խոստովանել է ՀՀ տարածքների օկուպացիան՝ սպառնալով ուժի կիրառման միջոցով նոր տարածքներ գրավել իր առավելապաշտական պահանջները չկատարելու դեպքում: Ցավալիորեն, Հայաստանի կոչերն Ադրբեջանին՝ հարգել սահմանային գիծը, որը ճանաչվել է երկու երկրների կողմից դեռևս Ալմա-Աթայի հռչակագրով, ինչպես նաև իրավական հիմնավորումներ ներկայացնել նշյալ գյուղերից մի քանիսի կապակցությամբ, մնացել են անպատասխան: Ավելին, անպատասխան է մնացել նաև 1975թ. սահմանային գծից զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայկական կողմի առաջարկը, որը միանշանակ կնպաստեր սահմանային լարվածության նվազեցմանը և առկա մի շարք խնդիրների հասցեագրմանը: Հայաստանը համոզված է, որ միայն կառուցողական երկխոսության միջոցով է հնարավոր հասնել բոլոր խնդիրների լուծմանը, իսկ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ակնհայտորեն չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության հաստատմանը»:
22:06 - 28 ապրիլի, 2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակասությունների պատճառով Կովկասում լարվածությունը պահպանվում է

 |factor.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակասությունների պատճառով Կովկասում լարվածությունը պահպանվում է |factor.am|

factor.am: Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ շարունակվող հակասությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Միացյալ շտաբի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ աշխարհում աճում է հակամարտությունների ներուժը, ինչն ազդում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմանների ամբողջ պարագծով ստեղծված իրավիճակի վրա։ «Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակաշրջանի՝ հակամարտությունների ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով: Բացասական միտումներն ուղղակիորեն ազդում են իրավիճակի վրա ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ամբողջ պարագծով»,- ասել է նա։
17:30 - 28 ապրիլի, 2023
Արցախում մարտական դիրքերից ադրբեջանցիները կրակել են խաղաղ բնակչի ուղղությամբ

Արցախում մարտական դիրքերից ադրբեջանցիները կրակել են խաղաղ բնակչի ուղղությամբ

Ադրբեջանական բանակի թիրախում դարձյալ Արցախի խաղաղ բնակիչներն են: Ապրիլի 28-ին՝ ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ: Դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 11:05-ի սահմաններում, Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը «Բելառուս 82» մակնիշի տրակտորի ուղղությամբ նշված տարածքում գտնվող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել։ Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
17:18 - 28 ապրիլի, 2023
Ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը ժամանակավորապես դադարեցնում են Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան

Ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը ժամանակավորապես դադարեցնում են Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան

Ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը հայտարարել են, որ այսօր՝ ժամը 18։00-ից, դադարեցնում են Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան։ Նշվում է, որ «էկոակտիվիստներ»-ը Շուշիի շրջանում հանդիպում են ունեցել Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են, որ «ապրիլի 23-ից պետական   սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին և, ըստ այդմ, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել․ արդյունքում ակցիայի մասնակիցներին ևս մեկ անգամ առաջարկվել է դադարեցնել ակցիայի անցկացումը»։ «Էկոակտիվիստներ»-ի հայտարարության մեջ նշվում է, թե քանի որ իրենք մասամբ հասել են իրենց պահանջներին և նաև, հաշվի առնելով կառավարության ներկայացուցիչների կողմից բազմիցս հնչած դիմումները,  «էկոակտիվիստներ»-ը որոշել են ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան։ Նշենք, որ «էկոակտիվիստների» հեռանալուց հետո էլ Արցախը կշարունակի շրջափակման մեջ մնալ, քանի որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում, այնտեղ անցակետ տեղադրել։ Հիշեցնենք նաև, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել էր Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ էր հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 
16:25 - 28 ապրիլի, 2023