Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ
 |azatutyun.am|

Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ |azatutyun.am|

azatutyun.am: «Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը»,- «Ազատությանը» փոխանցեցին Մայր Աթոռից՝ արձագանքելով Բաքվից հնչող նոր հայտարարություններին։ 2020-ի պատերազմից հետո Քարվաճառում հայ առաքելական միջնադարյան վանական համալիրը Ադրբեջանին անցավ, բայց գտնվում է ռուս-խաղաղապահների վերահսկողության տակ։ Ուխտավորների այցերն արգելելուց ամիսներ անց Բաքուն պնդում է, որ նաև Դադիվանքում ապրող հայ հոգևորականները պետք է հեռանան։ «Հայ հոգևորականները շարունակում են իրենց ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որն ապահովում է վանքի անվտանգությունը», - փոխանցեցին Մայր Աթոռից։ Դարձյալ պնդելով, թե «վանական համալիրը աղվանական է», երեկ Ադրբեջանում կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահն էր հայտարարել, թե հայ հոգևորականները պետք է հեռանան այնտեղից։ «Պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ», - հակադարձում են Մայր Աթոռից։
15:03 - 03 մայիսի, 2023
 Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին․ Զախարովա

Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին․ Զախարովա

Մարիա Զախարովան չի մեկնաբանել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումը՝ նշելով, որ դա կանի կողմերի հայտարարություններից հետո։ «Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ից 2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների իրականացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ հետ եռակողմ հանդիպումը։  Նրա խոսքով, Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին։ «Հավանաբար, հանդիպումից հետո, երբ հայտարարություններ արվեն, կողմերը բարձրաձայնեն, հնարավոր կլինի կարծիք կազմել և, հավանաբար, դա մեկնաբանելու իրավունք կտա, բայց դա հետո»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարներին, Զախարովան հիշեցրել է, որ այդ մասին նախկինում արդեն խոսել է և հայտարարել հանդիպման մասին։ «Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը, ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ»,- նշել է նա։
14:18 - 03 մայիսի, 2023
Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
 |azatutyun.am|

Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։ Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում: «Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։ Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն. - «Վաշինգտոնը պատիվ ունի հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, մինչ նրանք աշխատում են խաղաղության ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղ ապագան առաջ մղելու նպատակին։ Կողմերի ուղիղ երկխոսությունը երկարատև խաղաղությանը հասնելու և խնդիրները լուծելու բանալին է։ Հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակն ու բնույթը կողմերի գործն է։ Մեր նպատակն է տարածք տրամադրել, որտեղ կարող են տեղի ունենալ երկկողմ քննարկումներ, և կողմերը կարող են միասին կատարել իրապես դժվարին աշխատանքը՝ երկարատև խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար։ Ինչ կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, և ինչը՝ ոչ` կողմերին վերաբերող հարց է»։
13:46 - 03 մայիսի, 2023
Չեմ կարծում՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին. Խանդանյան |aysor.am|

Չեմ կարծում՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին. Խանդանյան |aysor.am|

aysor.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի կարծում, թե Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Բայց պետք է սպասել բանակցությունների ավարտին։ Բանակցություններն ընթանում են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և քանի դեռ դրանք չեն ավարտվել, արդյունքների մասին խոսելը վաղ է»,- ասաց Խանդանյանը։ Պատգամավորի խոսքով Հայաստանի խնդիրը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է, հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը։ «Ենթադրում եմ, որ այս բոլոր հարցերը բանակցությունների սեղանի վրա են»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։
12:39 - 03 մայիսի, 2023
Ալիևը հայտարարել է՝ «անարդյունավետ է խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը ներառելու փորձ անելը»

Ալիևը հայտարարել է՝ «անարդյունավետ է խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը ներառելու փորձ անելը»

Եռակողմ հայտարարությունը հրադադարի համաձայնություն չէր, ոչ էլ խաղաղության համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում ընթացող միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված է Հեյդար Ալիևի հարյուրամյակին։ Ալիևը կրկին պնդել է, թե Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի գործընթացները ու դարձյալ մեղադրել է հայկական կողմին չարձագանքելու մեջ։ Նա նշել է՝ Հայաստանին ուղարկվել են ադրբեջանական կողմի 5 սկզբունքները, ու ՀՀ-ին մնում է կա՛մ մերժել, կա՛մ ընդունել դրանք։ Նա դարձյալ նշել է, որ հետո Հայաստանին դարձյալ ուղարկվել է 4 սկզբունք, թե 40 օր սպասել են պատասխանին, ու երբ այն ուղարկվել է, այնտեղ դարձյալ եղել են տարածքային պահանջներ Ադրբեջանից։ Ալիևը նշել է, որ բոլորին էլ պարզ է, որ երկու ուղղություն պետք է լինի․ «Մեկը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, մյուսը՝ հաղորդակցությունը Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայկական համայնքի միջև»։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, թե «անարդյունավետ է խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը ներառելու փորձ անելը»։ «Հույս ունենք, որ նրանք (Հայաստանը՝ խմբ․) կառուցողական կլինեն։ Եթե ոչ, իհարկե, մենք, դիվանագիտական միջոցներից բացի, այլ միջոց չենք պատրաստվում կիրառել, դա արդեն բավական է, բայց չի լինի խաղաղություն, չի լինի հաղորդակցություն, նրանք ստիպված կլինեն դարձյալ մեկուսանալ, և նրանք ստիպված կլինեն տեղ գտնել իրենց համար այս նոր աշխարհաքաղաքական իրադրությունում, որովհետև աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվել է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Ալիևը։ Անդրադառնալով ներկայումս Վաշինգտոնում ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը հայտնել է, թե հույս ունի, որ դրանց արդյունքում առաջընթացի նշաններ կլինեն։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։
12:10 - 03 մայիսի, 2023
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան

Պեսկովը հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված օժանդակությունը կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի հետ կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա, քանի որ «դրանց այլընտրանք չկա»։  «Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ․) հետ առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր ձեռնարկումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ: Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Ըստ այդմ, առայժմ այս եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են»,- այսօր ասել է նա։ Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը կողմերի հետ՝  Պեսկովը նշել է. «Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս բազայի վրա կարգավորմանը, կարող է ողջունելի լինել: Բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում սա առաջին դեպքն է»։
16:30 - 02 մայիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ մեկը մյուսին չի խանգարում. Արման Եղոյան
 |news.am|

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ մեկը մյուսին չի խանգարում. Արման Եղոյան |news.am|

news.am: Այո, նախնական պայմանավորվածություն կա եւ ըստ այդ պայմանավորվածության ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաեւ Մոսկվայում: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, որ դա չի խանգարում, որ հանդիպում է տեղի ունենում նաեւ ԱՄՆ-ում: Դիտարկմանը՝ պարզվեց, որ Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումները օրեր են տեւելու, նա ասաց. «Դա կախված է բանակցության բովանդակությունից: Հայկական կողմը այդ բանակցություններից հնարավոր առավելագույն սպասելիքներ ունի: Եթե ուզում եք, որ բովանդակությունից, տեքստի մեջբերումներ անեմ, դժվար թե դա հիմա հնարավոր լինի»: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն  է ձեռք բերվել, որը կկայանա Մոսկվայում: Մոսկվայում սպասվող հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակություն դեռ չկա։
13:10 - 02 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան դավաճանական տանդեմը օրինականացրեց ադրբեջանական մաքսակետը․ Գեղամ Մանուկյան 
 |tert.am|

Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան դավաճանական տանդեմը օրինականացրեց ադրբեջանական մաքսակետը․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: ԱԺ-ն իր հերթական քառօրյան է է սկսում և քննարկում հետևյալ նախագծերը՝ գիտական, գիտատեխնիկական գործունեության,  սնանկության և այլ հարցերի շուրջ, այնինչ արբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել, այնինչ Հակարիի կամրջի վրա Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Բազմաթիվ մեր հայրենակիցներ այս օրերին ցավով, կսկիծով ու զայրույթով ականատես էին լինում ՀՀ իշխանությունների լռության  պայմաններում, թե ինչպես է շարունակում ադրբեջանական կլանումը և օկուպացիան։ Գաղտագողին այն է, երբ որ բանակցությունների հանդիպումից հետո մեկ էլ ԱՄՆ պետդեպարտամենտը ասում է քննարկման կետերից մեկը  երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքների հարցն է։ Գաղտագողին՝ Արցախի Հանրապետության արցախահայությունը  Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն անվանելու հարցն է, գաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին ադրբեջանական մաքսակետը՝ արցախահայերին այդ մաքսակետով տանել-բերելով ու ամբողջ աշխարհին հայտարարելով, որ սահմանները կարող ենք նորմալացնել»,- ասաց պատգամավորը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:27 - 02 մայիսի, 2023
Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն
 |1lurer.am|

Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցող բանակցություններին: «Այս շաբաթ մենք խաղաղ բանակցություններ ենք վարում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ` մեր նոր հաստատությունում` Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի Ազգային ուսումնական կենտրոնում։ Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Նշենք նաև, որ  «Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հաստատել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
09:55 - 02 մայիսի, 2023
Մենք հավատում ենք, որ Երեւանի եւ Բաքվի միջև հնարավոր է խաղաղություն. այստեղ առանցքային է ուղիղ երկխոսությունը. Պատել
 |news.am|

Մենք հավատում ենք, որ Երեւանի եւ Բաքվի միջև հնարավոր է խաղաղություն. այստեղ առանցքային է ուղիղ երկխոսությունը. Պատել |news.am|

news.am: Ես, անշուշտ, չեմ լինելու մեկը, ով կարող է առաջ անցնել գործընթացից, բայց ես ուզում եմ ասել, որ ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին՝ այս շաբաթ հեշտացնելու բանակցությունները, քանի որ նրանք միասին աշխատում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագայի համար։ Այս մասին հերթական ճեպազրույցի նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ ԱՄՆ-ում ընթացող բանակցություններին: «Պետքարտուղար Բլինքենը պատիվ ունեցավ ողջունել արտգործնախարարներին երեկ ընթրիքի ժամանակ և ներկա լինել առավոտյան Ջորջ Պ. Շուլցի Ազգային գործերի արտաքին գործերի ուսումնական կենտրոնում բացման լիագումար նիստին: Քարտուղարը կարծում է, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Նա խորապես ներգրավված է եղել այդ գործընթացում: Դրանում խորապես ներգրավված է եղել նաեւ ավագ համակարգող Բոնոն: Եվ դա մի բան է, որին մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել: Մենք կարծում ենք, որ այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն, և մենք ուրախ ենք նրանց ողջունելու համար: Մենք հավատում ենք, որ այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն։ Մենք կարծում ենք, որ այստեղ առանցքային է ուղիղ երկխոսությունը դիվանագիտական ճանապարհով։ Սա մի բան է, որի վրա քարտուղարը խորապես ներգրավված է եղել. նա հնարավորություն է ունեցել եռակողմ հանդիպումներ հրավիրելու, ինչպես նաև զրուցելու այս երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների հետ։ Եվ մենք շարունակելու ենք զբաղվել այս հարցով»,- ընդգծել է Պատելը: Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Նշենք նաև, որ  «Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հաստատել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
09:25 - 02 մայիսի, 2023
Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար. Բլինքեն

Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: «Այսօր ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու իմ աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերին և դրան նպաստելու մեր պատրաստակամությունը։ Կրկնել եմ ԱՄՆ-ի դիրքորոշումն այն մասին, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար»,- գրել է պետքարտուղարը: Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը 09:45-ին (Երևանի ժամանակով՝ 17։45-ին) ողջունելու է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։
16:01 - 01 մայիսի, 2023
Բլինքենն այսօր առանձին հանդիպումներ կանցկացնի Միրզոյանի և Բայրամովի հետ, ապա տեղի կունենան եռակողմ բանակցությունները

 |factor.am|

Բլինքենն այսօր առանձին հանդիպումներ կանցկացնի Միրզոյանի և Բայրամովի հետ, ապա տեղի կունենան եռակողմ բանակցությունները |factor.am|

factor.am: Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ սպասվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ տեղական ժամանակով 8։30-ին (Երևանի ժամանակով՝ 16։30-ին), Բլինքենը Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Ավելի ուշ՝ տեղի ժամանակով 9։00-ին (Երևանի ժամանակով 17։00-ին) Բլինքենը հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Հաղորդագրության համաձայն՝ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ժամը 09:45-ին (Երևանի ժամանակով՝ 17։45-ին) ողջունելու է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։
14:21 - 01 մայիսի, 2023
Բլինքենն Ալիևի հետ զրույցում անդրադարձել է Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետին |news.am|

Բլինքենն Ալիևի հետ զրույցում անդրադարձել է Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետին |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել, որ ԱՄՆ աջակցությունը շարունակական կլինի։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ Բլինքենը հաստատել է, որ խաղաղությունը հնարավոր է։ «Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ՝ նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել է Լաչինի միջանցքը որքան հնարավոր է շուտ բացելու կարևորությունը,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
09:21 - 01 մայիսի, 2023