Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Հնարավոր է՝ «չիպերով» պետհամարանիշներ տրամադրվեն, որ դրանց գտնվելու վայրը ֆիքսվի․ Տիգրան Ավինյանը՝ պետհամարանիշների գողության դեպքերը կանխելու մասին |tert.am|

Հնարավոր է՝ «չիպերով» պետհամարանիշներ տրամադրվեն, որ դրանց գտնվելու վայրը ֆիքսվի․ Տիգրան Ավինյանը՝ պետհամարանիշների գողության դեպքերը կանխելու մասին |tert.am|

tert.am: Ոստիկանություն այլ մարմինների հետ ակտիվ աշխատում է այս ուղղությամբ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ ավտոմեքենաների պետհամարանիշների գողության դեպքերի վերաբերյալ հարցին։ Ավինյանը հայտարարեց, որ, նախնական տվյալներով, մի քանի ուղղությամբ լուծումներ են առաջարկվում՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ «Մի տարբերակը «չիպերով» պետհամարանիշների տրամադրումն է, որով հնարավոր է լինելու պետհամարանիշի գտնվելու վայրը ֆիքսել, դրա հետ համադրել նման դեպքերում պառտասխանատվության խստացումը։ Կարող են լուծումներ լինել, որ հնարավոր լինի վերականգնել պետհամարանիշները։ Ոստիկանությունը սեղմ ժամկետում տվյալ հարցի լուծման համար նախաձեռնությամբ հանդես կգա»,-ասաց նա։
17:25 - 05 մայիսի, 2021
Շահութահարկի արտոնության ուժի մեջ լինելու ժամետը կերկարաձգվի 8 տարով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

Շահութահարկի արտոնության ուժի մեջ լինելու ժամետը կերկարաձգվի 8 տարով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործադիրը հնարավորություն է տալիս, որ հարկատուների մի խմբի համար շահութահարկի գործող արտոնության ուժի մեջ լինելու ժամանակահատվածը երկարաձգվի 8 տարով: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Պողոսյանը հիշեցրեց, որ հարկային օրենսգրքով կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող կազմակերպությունների խմբի համար արտոնություն է սահմանված: Շահութահարկի արտոնություն է սահմանված հարկ վճարողների այն խմբի համար, որի արտահանման և արտերկրում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար կատարած աշխատանքի հանրագումարը 40 մլրդ դրամ  և ավելի է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է՝ 18 տոկոսի փոխարեն:Իսկ եթե հատում է 50 մլրդ դրամի շեմը, ապա՝ ընհուպ 2 տոկոս դրույքաչափ է գործում: «Զուգահեռաբար հնարավորություն է տրված, որ արտերկրում բացառապես շինարարական և շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով ներգրավված վարձու աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտը հարկվի նորից նվազեցված՝ եկամտային հարկի 13 տոկոս դրույքաչափերով»,- ասաց Պողոսյանը: Նրա խոսքով՝ սակայն, այդ արտոնությունը ժամանակին ուսումնասիրվել է և որակվել որպես խնդրահարույց: Եվ ըստ այդմ Հայաստանը հայտնվել է երկրների համագործակցությունը գնահատող ռեյտինգային ցուցակում նախազգուշացնող հարթակում: Այդ ցուցակից դուրս գալու համար Հայաստանը հանձն է առել վերանայել օրենսդրությունը: Եվ 2018-ի հունիսի 21-ին ԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենք, որով այդ արտոնության վերջնաժակետը սահմանվել է 2021-ի դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո որոշակի զարգացումներ են եղել: «Շահառու կազմակերպությունների խնդրանքով էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարել ԵՄ-ի գործընկերների հետ, և արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ այս արտոնյալ ժամանակահատվածը երկարացվի ևս 8 տարով: Հիշյալ պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար է ներկայացվել այս օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է արտոնյալ ժամանակահատվածը 2021-ի դեկտեմբերի 31-ի փոխարեն սահմանափակել 2029 թվականի դեկտեմբերի 31-ով՝ այսինքն հետաձգելով 8 տարով»,- նշեց փոխնախարարը:
16:23 - 05 մայիսի, 2021
Աճ ունենք թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների առումով․ Արա Ֆիդանյան |tert.am|

Աճ ունենք թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների առումով․ Արա Ֆիդանյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված թմրամիջոցների շրջանառության, իրացման դեպքերով հանցագործությունների այս աճը։Նա ներկայացրեց, որ 2020 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 138–ով աճելուն և իրացման դեպքերը ևս աճել են։Արա Ֆիդանյանը նշեց, որ այդ հարցը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից։ «Թմրամիջոցների շրջանառությունը լատենտային հանցագործությունների թվին է դասվում, հետևաբար եթե բացահայտումների թիվն ավելի է, մենք դա կարող ենք դիտարկել նախ իրավապահ համակարգի արդյունավետ համակարգի արդյունք»,–ասաց նա։Փոխոստիկանապետը նշեց, որ չնայած դրան զուգահեռ չի բացառվում, որ լինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրական դեպքերի աճ։ Նա հայտնեց, որ աճ ունենք նաև թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների առումով։
16:20 - 05 մայիսի, 2021
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովին հաջողվել է պարզել 2016-ի ռազմական գործողությունների ձախողումների և բացթողումների պատճառները. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովին հաջողվել է պարզել 2016-ի ռազմական գործողությունների ձախողումների և բացթողումների պատճառները. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Մեր կատարած աշխատանքը բոլոր ժամանակների խորհրդարանների պատմության մեջ բացառիկ է, այսպիսի քննիչ հանձնաժողով և այսպիսի ծավալով աշխատանք ոչ մի անգամ չեն իրականացվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով խորհրդարանի փակ նիստում քննարկվող զեկույցին:  Նա նշեց, որ հավաքված նյութերը, ձայնագրությունները շատ արժեքավոր են, և այս պահին այդ գաղտնի փաստաթղթին կարող են ծանոթանալ միայն իրավասություն ունեցող անձինք և մարմինները: Քոչարյանի խոսքով՝ փակ նիստը ձայնագրվում է, և իր ելույթը չի կորչի, գուցե ինչ-որ ժամանակ հետո, ըստ նրա, գաղտնիության ռեժիմի հետ առնչություն չունեցող հատվածները հասանելի դառնան նաև հանրությանը: Հանձնաժողովի նախագահը վստահ է, որ եզրակացությունը հիմք կդառնա իրավապահ մարմինների համար այդ իրադարձությունների կապակցությամբ քրեաիրավական գնահատականներ տալու:  Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովը կարողացել է փաստագրել շատ հարցերի պատասխաններ, եղել են նաև հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չեն ստացել: «Ի՞նչ է խոսել Մոսկվայում Յուրի Խաչատուրովը, այդ հարցի պատասխանը դեռ գտնված չէ: Ես ամեն ինչ արեցի, որ ԳՇ նախկին պետը գա հանձնաժողով, բայց չստացվեց: Դա, կարծում եմ,  մեր հիմնական բացթողումն է, նրա չգալու մեջ կա առեղծված: Բայց այդ հարցերի պատասխաններն անկասկած գտնվելու են»,- ընդգծեց նա:  Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է գտնել ամենակարևոր հարցի պատասխանը՝ կա՞ արդյոք կապ 2016-ի ռազմական գործողությունների և 2020-ի 44-օրյա պատերազմի միջև:      Քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց, որ հանձնաժողովը մեկ տարի փորձել է հասկանալ 2016-ի ռազմական գործողությունների ձախողումների և բացթողումների պատճառները, և, ըստ նրա, դա հաջողվել է: «Սերժ Սարգսյանն ասում է՝ հաղթել է Իլհամ Ալիևին, բայց այդ հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 94-ի զինադադարի պայմանագրի և դեմարկացիոն գծի խախտում՝ հօգուտ Ադրբեջանի, հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ Ադրբեջանը գործողություններ է իրականացրել, առավելություն ունեն՝ 20 դիրք: Հարց կառաջանա. ինչո՞ւ այն ժամանակ հրադադարը ստացվեց, վերջին պատերազմում՝ ոչ, այդ հարցերի պատասխանները դեռ պետք է ստանանք»,- նշեց նա՝ հավելելով, որ 2016-ից հետո հակաօդային պաշտպանության բնագավառում եղել են շտկումներ, բայց դա, ըստ նրա, բավարար չի եղել «օդը փակելու» համար:  Պատգամավորը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ուսումնասիրելու նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները, սակայն, ըստ նրա, այն չպետք է տեղավորել քաղաքական առանցքի կամ դավադիրների փնտրտուքների մեջ: «44-օրյա պատերազմը բանակում անտարբերության, կոռուպցիայի և հովանավորչության հետևանք էր»,- ընդգծեց Քոչարյանը: 
12:48 - 05 մայիսի, 2021
ԱԺ-ն ընդունեց լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը միայն ժամը 22:00- 07:00-ն թույլատրվող նախագիծ |factor.am|

ԱԺ-ն ընդունեց լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը միայն ժամը 22:00- 07:00-ն թույլատրվող նախագիծ |factor.am|

factor.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդի համար ծավալային սահմանափակման փոխարեն նախատեսվում է կիրառել ժամային սահմանափակում: Օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում  ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք  կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ իրենք որևէ նպատակ չունեն սահմանափակելու ԶԼՄ-ների ֆինանսավորումը։ «Գովազդը համացանցով հասանելի կլինի 22.00-ից հետո, որը և՛ կապահովի տարիքային սահմանափակման խնդիրը, և՛ մյուս կողմից ավելի վերահսկելի կլինի»,- նշեց Արմեն Հայրապետյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
11:32 - 05 մայիսի, 2021
Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր. խորհրդարանն ընդունեց նախագիծը |1lurer.am|

Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր. խորհրդարանն ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց խորհրդարանում: Կողմ քվեարկեց 76, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Նշենք, որ օրենքով առաջարկվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որի նպատակն է խթանել հարկային մարմին - հարկ վճարող հարաբերությունները: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Կառավարության որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ: Իսկ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում նախագծով ապրիլի 19-ը սահմանվում է Հարկ վճարողի օր՝ հաշվի առնելով պետբյուջեում եկամուտների ծավալում հարկերի գերակշիռ ազդեցությունը:
11:09 - 05 մայիսի, 2021
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու նախագիծը |1lurer.am|

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած՝ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 85 պատգամավոր: Նշենք՝ նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում ծառայությունից խուսափած անձանց վերադառնալու հայրենիք և սեփական ավանդը ներդնելու մի շարք ոլորտների զարգացման գործում:  Նախատեսվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:   Համաներումը չի կիրառվի 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ: 
10:15 - 05 մայիսի, 2021
Ես խիստ կասկածներ ունեմ, որ Հայաստանում կոռուպցիայի ինստիտուտը քանդվել է. Անի Սամսոնյան  |tert.am|

Ես խիստ կասկածներ ունեմ, որ Հայաստանում կոռուպցիայի ինստիտուտը քանդվել է. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Վերջին ժամանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ ընդգծված մի միտք է արտահայտվում. այն հետևյալն է՝ Հայաստանում գործում էր մեկ կայացած ինստիտուտ՝ «կոռուպցիա», և մենք այն քարուքանդ ենք արել, այս միտքը այնքան ինքնավստահ և ընդգծված է հնչում, որ չի կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք սա ճիշտ է, թե ոչ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Ես բազմիցս համոզվել եմ, որ միգուցե մեր գործընկերները առհասարակ սխալ ընկալում ունեն, թե ինչ է «կոռուպցիան», օրինակ՝ դա պարզապես փող տալ, կաշառք տալ-վերցնելը չէ, կարող է լինել նաև հովանավորչությունը և այսպես ձեր ուշադրությանն եմ հրավիրում հետևյալի վրա: Հետքը գրում է ՝ «Փոխվարչապետի ընկերոջ և նախկին նախարարի բարեկամն ու նրա ընկերները՝ մեկ ՊՈԱԿ-ում» հոդվածը և առաջարկում եմ լրատվականի բացահայտած փաստերով զբաղվել »,- ասաց Անի Սամսոնյանը: Պատգամավորը նաև ընդգծեց՝ մենք չպիտի կոռուպցիայի վերաբերյալ պարզունակ պատկերացումներ ունենանք: «Այստեղ կարող է լինել հովանավորչություն, նման տեղեկություններ ստանալու դեպքում է, որ ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր շատ տխուր ձայնով ասում են՝ ցավոք Հայաստանում ոչինչ չի փոխվել, խնամի, ծանոթ, բարեկամ համակարգը շարունակում է գործել, և արդյո՞ք կոռուպցիայի ինստիտուտը քանդվե՞լ է, կներեք, բայց ես այս հարցում խիստ կասկածներ ունեմ»,- նշեց պատգամավորը: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
17:56 - 04 մայիսի, 2021
Առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով

Առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով

Կառավարության հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց մայիսի 4-ի ԱԺ նիստում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` գործադիրն առաջարկում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: Գործող կարգավորումներով այդ գումարները վերադարձվում են միասնական հաշվին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ: «Փոփոխությունների արդյունքում համապատասխան գումարների վերադարձի համար հարկ վճարողները չեն սպասի մինչեւ եռամսյակի ավարտը, փոխարենը դրանք հետ կստանան ամսեկան կտրվածքով»,-նշեց Հովհաննիսյանը: Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Գեւորգ Պապոյանը: Ողջունելով նախաձեռնությունը` նա նշեց, որ այն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը: «Ես հույս ունեմ, որ մի օր սահմանին այլեւս չի գանձվի ավելացված արժեքի հարկ»,-եզրափակեց պատգամավորը:
17:12 - 04 մայիսի, 2021
ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավարը դատապարտեց Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը |armenpress.am|

ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավարը դատապարտեց Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը դատապարտեց Երևանում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը: Հովհաննիսյանն այս հարցին անդրադարձավ խորհրդարանի նիստի ընթացքում: «Անհարիր եմ համարում հնդիկ ազգի հոր նկատմամբ հնչող անհարգալից, վիրավորական արտահայտությունները, որոնք անընդունելի են: Խստորեն դատապարտում եմ Մահաթմա Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը»,- ասաց Հովհաննիսյանը: Պատգամավորն ընդգծեց, որ այլատյացությունը Հայաստանում տեղ չունի և որոշ խմբեր փորձ են կատարում սեպ խրել երկու երկրների բարեկամական հարաբերությունների մեջ: «Մենք դա թույլ չենք տալու: Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանի գործող իշխանությունն ամուր կանգնած է հայ-հնդկական հարաբերությունների դիրքերում»,- նշեց պատգամավորը:
16:56 - 04 մայիսի, 2021
Առաջարկվում է հստակեցնել ազատությունից զրկված օտարերկրացիներին փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ժամկետները |1lurer.am|

Առաջարկվում է հստակեցնել ազատությունից զրկված օտարերկրացիներին փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ժամկետները |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:  ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ նախագիծը կանոնակարգում է Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործած օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող, ՀՀ տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից հետագայում փախստականի կարգավիճակ հայցելու գործընթացը:  Ղազարյանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը, երբ նման անձինք դիմում են միգրացիոն ծառայություն՝ փախստական ճանաչվելու և ապաստան շնորհելու հարցով՝ այդպիսով խուսափելով քրեական պատասխանատվությունից: Առաջարկվող կարգավորման նպատակն, ըստ Ղազարյանի, ազատությունից զրկված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ընթացակարգի ժամկետային կարգավորումն է:    Նշենք՝ ավելի վաղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը:
16:12 - 04 մայիսի, 2021
Հասարակական, արտադրական շենքերը պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց. նոր նախագիծ |armenpress.am|

Հասարակական, արտադրական շենքերը պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց. նոր նախագիծ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումից հետո 3 տարվա ընթացքում կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է վերակառուցվեն՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը: Փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է հաշմանդամության 3 խմբերի փոխարեն սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորը աստիճաններ: Փոխնախարարի խոսքով՝ փաթեթի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում հնարավորինս ճիշտ ներառվելուն, խտրականության  բոլոր ձևերի, դրսևորումների բացառմանը, համայնքահեն, հասանելի, ըստ կարիքի ծառայության մատուցմանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարությունը ևս մեկ առաջարկ է արել: «Առաջարկվում է նաև սահմանել, որ կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում վերակառուցվում են՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը»,- ասաց Ստեփանյանը: Բնակավայրերի նախագծման, կառուցապատման, բնակելի հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման շինարարությունում և վերակառուցման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մատչելիության նորմերը չպահպանելը կհանգեցնի տուգանքի նշանակման՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 250-350-պատիկի չափով, իսկ արձանագրված խախտումը մեկ տարվա ընթացքում չվերացնելու դեպքում՝ 500-800-պատիկի չափով տուգանքի նշանակում:
15:54 - 04 մայիսի, 2021
Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մշակած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը։ Ուրիխանյանն առաջարկում էր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով. «Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվող գումարները տրամադրվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց»։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում է․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 50000 դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով»: Ուրիխանյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ  պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետևանքով շատ զինծառայողներ ձեռք են բերել 1-ին խմբի հաշմանդամություն․ «ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից զրկվելը, որոնք յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամի չափով տրամադրվում են պատգամավորներին, չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորների գործունեության իրականացման համար՝ հաշվի առնելով, որ այն կազմում է պատգամավորի փաստացի աշխատավարձի մոտ 11%-ը: Հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ այն կազմելու է տարեկան 79200000 դրամ, ինչն էական աջակցություն կլինի մերօրյա հերոսներին սոցիալական խնդիրներ լուծելու համար: Հաշվի եմ առնում, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին» օրենքով արդեն նախատեսված են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և տուժած զինծառայողներին հատուցումներ, սակայն վստահ եմ, որ դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում»: Պատգամավորը նաև առաջարկում էր «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 8-րդ կետով. «ՀՀ ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերը՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50000 դրամի չափով, ԱԺ աշխատակազմը փոխանցում է ՀՀ պաշտպանության նախարարությանը 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով»: «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է պատգամավորի աշխատանքային գործունեությունը։ Այսօր՝ նախագծի քննարկման ընթացքում, Տիգրան Ուրիխանյանը նշեց․ «Կցանկանայի, որ պատգամավորները, առավել ևս՝ արդեն լուծարման շեմին գտնվող այս գումարման ԱԺ-ի պատգամավորները գոնե այդ բարոյական քայլը կատարեն, և այսուհետ մենք ունենանք հնարավորություն մարդկանց գոնե ինչ-որ չափով հենց ԱԺ-ի անունից, հենց պատգամավորների անունից հատուցելու»։ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն բացասական եզարակցություն էր տվել նախագծերի փաթեթին, իսկ այսօրվա նիստի ընթացքում փաթեթը 6-րդ նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց՝ ձայների 3 կողմ, 67 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Տելեգրամյան Mediaport ալիքը փաթեթի քվեարկությունը ներկայացրեց հետևյալ մեկնաբանությամբ․ « «Իմ քայլի» պատգամավորները դեմ քվեարկեցին իրենց աշխատավարձից ամսական ընդամենը 50 հազար դրամ հաշմանդամ դարձած զինծառայողներին փոխանցելու նախագծին։ Դեմ քվեարկողների թվում էին նաև Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը: Ընդ որում՝ առաջին դեմ քվարկածը հենց Միրզոյանն էր, ով ստանում է ամսական 1 միլիոն 190 հազար 520 դրամ աշխատավարձ՝ պարգևավճարները չհաշված: Լենա Նազարյանի ամսական աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ՝ դարձյալ առանց հավելավճարի»: Panorama.am-ն էլ «ԱԺ-ն դեմ քվեարկեց պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց 80 մլն դրամ հատկացնելու Ուրիխանյանի նախագծին» վերտառությամբ լուրում ներկայացրեց միայն Տիգրան Ուրիխանյանի տեսակետը։ Միայն Ուրիխանյանի տեսակետը ներկայացնելը, սակայն, մանիպուլյատիվ է, քանի որ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին բացասական եզրակացություն տալիս նաև հիմնավորում էր ներկայացրել, այդ մասին այսօր իր ելությում նշեց նաև հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը։  Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չեն կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակներ․ «Բացի դրանից՝ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը կարգավորում է պատգամավորների գործունեության իրականացման իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, ինչպես նաև պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ: Նշված առաջարկը չի հանդիսանում պատգամավորի գործունեության իրականացման երաշխիք։ Նշված առաջարկը, ըստ էության, իր բնույթով պատգամավորների սոցիալական երաշխիք հանդիսացող վարձատրության որոշակի ձևի տնօրինման օրենքով սահմանվող առաջարկ է, ինչը դուրս է նշված օրենքի կարգավորման շրջանակից»: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունների մասով ավելի վաղ առաջարկ էր ներկայացրել ՀՀ կառավարությունը։ Ըստ կառավարության՝ նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առաջարկվում է այդ օրենքում լրացնել մի դրույթ, որը դուրս է նշված օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից, այսինքն՝ կարգավորում են ոչ թե պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության հետ կապված իրավահարաբերությունները, այլ օրենքով արդեն իսկ նախատեսված վարձատրության կոնկրետ տեսակի տնօրինմանն առնչվող իրավահարաբերությունները․ «Նշված վերլուծության համատեքստում գտնում ենք, որ ընդհանրապես օրենքով, իսկ մասնավորապես «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չի կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակ: Այլ հարց է, որ նշված օրենքով կարող են քննարկվել պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի վճարման վերացման կամ չափի փոփոխության հարցերը»։ Ըստ կառավարության՝ Ուրիխանյանի առաջարկած մեխանիզմը խնդրահարույց է նաև սահմանադրականության տեսանկյունից, քանի որ, ըստ էության, սահմանափակում է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը: Կառավարությունն առաջարկում էր պատգամավորին հետևյալ մեխանիզմը․ ուժը կորցրած ճանաչել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը (այս հոդվածով են պատգամավորներին հատկացվում Ուրիխանյանի նշած 50 հազար-ական դրամները) և պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով այդ գումարները համապատասխան ընթացակարգով փոխանցել պատերազմի ընթացքում 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին։ Այսպիսով, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն իսկապես բացասական եզրակացություն է տվել Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական առաջարկությանը, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներն էլ դեմ են քվեարկել նախագծերի փաթեթն ԱԺ օրակարգ բերելուն, բայց բացասական եզրակացության հիմնավորում ներկայացնելիս համապատասխան հանձնաժողովը նշել է, որ պատգամավորը ոչ ճիշտ օրենքում է փոփոխություններ առաջարկում, կառավարությունն էլ փաստացի այլ հնարավոր մեխանիզմ է առաջարկել Ուրիխանյանի նշած փոփոխությունն իրագործելու համար։ Աննա Սահակյան
15:52 - 04 մայիսի, 2021
Սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |1lurer.am|

Սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որով սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ: «Նախագիծը սահմանում է ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը, որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ»,- տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ նախագիծն ընդունվելուց հետո այս պատժատեսակը գործնականում արդյունավետ կիրառելու համար: «Նախագծերի դրույթների լրամշակման առանցքը կազմել է այն, որ պատիժների համակարգում ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց: Եվ ըստ այդմ՝ նախագծով պատժի համակարգը, ինչպես նաև հատուկ մասի հոդվածի սանկցիաները խմբագրվել են՝ ապահովելու նշված նպատակի իրականացումը»,- ասաց նա:
14:20 - 04 մայիսի, 2021