Առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով
17:12 - 04 մայիսի, 2021

Առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով

Կառավարության հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց մայիսի 4-ի ԱԺ նիստում:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` գործադիրն առաջարկում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: Գործող կարգավորումներով այդ գումարները վերադարձվում են միասնական հաշվին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ:

«Փոփոխությունների արդյունքում համապատասխան գումարների վերադարձի համար հարկ վճարողները չեն սպասի մինչեւ եռամսյակի ավարտը, փոխարենը դրանք հետ կստանան ամսեկան կտրվածքով»,-նշեց Հովհաննիսյանը:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Գեւորգ Պապոյանը: Ողջունելով նախաձեռնությունը` նա նշեց, որ այն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը: «Ես հույս ունեմ, որ մի օր սահմանին այլեւս չի գանձվի ավելացված արժեքի հարկ»,-եզրափակեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել