ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավարը դատապարտեց Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը |armenpress.am|
16:56 - 04 մայիսի, 2021

ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավարը դատապարտեց Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը դատապարտեց Երևանում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը: Հովհաննիսյանն այս հարցին անդրադարձավ խորհրդարանի նիստի ընթացքում:

«Անհարիր եմ համարում հնդիկ ազգի հոր նկատմամբ հնչող անհարգալից, վիրավորական արտահայտությունները, որոնք անընդունելի են: Խստորեն դատապարտում եմ Մահաթմա Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը»,- ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ այլատյացությունը Հայաստանում տեղ չունի և որոշ խմբեր փորձ են կատարում սեպ խրել երկու երկրների բարեկամական հարաբերությունների մեջ:

«Մենք դա թույլ չենք տալու: Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանի գործող իշխանությունն ամուր կանգնած է հայ-հնդկական հարաբերությունների դիրքերում»,- նշեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել