Հայաստան

Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով |tert.am|

Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում միտված է արդյունքների հասնելուն, իսկ այն հարթակը, որով ընթանում են այդ բանակցությունները, առաջնահերթություն չէ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ մեր հիմնական նպատակն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եվ այս տեսանկյունից բանակցությունների հարթակը, թեև կարևոր է, բայց մեզ համար առաջնահերթություն չէ», - ասել է Բայրամովը:Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ համաձայնել է բանակցություններ վարել ցանկացած հարթակում։ «Մենք ցույց ենք տվել մեր բաց լինելը գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց կողմնակալությունը և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու անկարողությունը: Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են», - ընդգծել է Բայրամովը:
11:44 - 28 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքի փակման թեմայով ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին

Լաչինի միջանցքի փակման թեմայով ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով:   Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է երկու հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։   Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որի արդյունքներով հետևությունն այն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը կառավարության պաշտոնական ու մերձպաշտոնական տեղեկատվական ու հանրային կարծիքի ձևավորման հիմնական միջոցներով և փորձված մեթոդների կիրառմամբ, դեռևս նոյեմբեր ամսից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար։   Հայատյացության ու հենց Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները շարունակվել են լայնորեն կիրառվել ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ դրանք փորձելով տեղավորել կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում։   Զեկույցում թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում իրավունքների վիճակը։   Հաստատված պրակտիկայի համաձայն՝ զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, ինչպես նաև հասանելի կդարձվի միջազգային դատական այն ատյաններին, որտեղ, ի թիվս այլնի, նախաձեռնված է Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը Ադրբեջանի կողմից դադարեցնելու մասին Հայաստանի պահանջը։
11:01 - 27 դեկտեմբերի, 2022
Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի. Վիգեն Խաչատրյանը |azatutyun.am|

Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի. Վիգեն Խաչատրյանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի, կարծում է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ ճիշտ համարելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 23-ի մոսկովյան հանդիպմանը չգնալը։ Այն, ինչ տեղ է ունենում Լաչինի միջանցքում, կազմակերպված սադրանք է, հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով՝ դրա նպատակն է Հայաստանի և Արցախի նկատմամբ ճնշումներ բանեցնելը։ Խաչատրյանի գնահատմամբ՝ ռուսական այսօրվա քաղաքականությունն ավելի շատ միտված է փոխադարձ անվստահությունը խորացնելուն։ Շատ վտանգավոր խաղ է խաղում Ռուսաստանը, նկատեց պատգամավորը։ «Այն, ինչ կատարվում է Լաչինի տարածքում, եթե Ռուսաստանը չցանկանար, այդպիսի գռեհիկ, բիրտ քաղաքականություն Ադրբեջանը չէր վարի Լաչինի տարածքում։ Այն, ինչ վերաբերում է մեր ռազմագերիներին՝ եթե Ռուսաստանը ցանկանար, նրանք վաղուց Հայաստանում կլինեին։ Այն ինչ, վերաբերում է Ադրբեջանի լկտի պահվածքին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն՝ նորից Ռուսաստանի պարտականությունների կատարման դեպքում տեղի չէր ունենա, մենք պիտի սա ռուսներին բաց ասենք, և կարծում եմ, որ ի տարբերություն ռուսների, մյուսները շահագրգռված են, որ այստեղ խաղաղություն լինի», - ասաց Խաչատրյանը։ Արդյոք Ռուսաստանը շահագրգռված է վերականգնելու նախկին Խորհրդային Միության տարածքը պատգամավորը չի կարող ասել՝ շեշտելով՝ յուրաքանչյուր պետություն իր շահերն է հետապնդում և Հայաստանի ինքնուրույն դառնալու ցանկությունները, նրա խոսքով, պարտադիր չէ, որ համընկնի մյուսների շահերի հետ։ Հիշեցնելով Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանի համար Խորհրդային Միությունը նախկին ցարական Ռուսաստանն էր, Խաչատրյանը այն ցինիկ որակեց։ «Նախկին ցարական Ռուսաստանում ազգային տարածքներ գոյություն չեն ունեցել, եղել են գավառներ՝ համապատասխան բնակավայրի անունով՝ Նախիջևանի, Երևանի, Թբիլիսիի, չգիտեմ, այսինքն՝ Պուտինը բաց ասաց, որ այսօրվա Ռուսաստանի համար Խորհրդային Միությունը դա նախկին ցարական Ռուսաստանն էր, որն ազգերի իրավունքներ չէր ճանաչում, և այստեղից էլ բխում է Ռուսաստանի այս նյարդային պահվածքը, երբ որ Հայաստանը փորձում է հանդես գալ, որպես ազգային պետություն՝ իր ազգի շահերը երաշխավորելու և ապահովելու, մենք պետք է սա խորությամբ ընկալենք՝ որտեղ է շան գլուխը թաղված։ Ակնհայտ է, որ այսօրվա Ռուսաստանը երբեք չի կարող դառնալ Խորհրդային Միություն՝ բոլոր լավ ու վատ կողմերով, Խորհրդային Միության խնդիրը մի այլ բան է, որովհետև ինքը, որպես համակարգ, դատապարտված էր փլուզման, դա ուրիշ խնդիր է», - եզրափակեց պատգամավորը։ Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը չկայացավ։ Այն հետաձգվեց՝ հայկական կողմի խնդրանքով։ Այս պահին արտգործնախարար Միրզոյանի առաջնահերությունը Լաչինի միջանցքի վերագործարկումն ու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցերն են, հայտարարեց Արտգործնախարարության խոսնակը։
15:08 - 26 դեկտեմբերի, 2022
2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է. Բելառուսի դեսպան |armenpress.am|

2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է. Բելառուսի դեսպան |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է: Եվրասիական փորձագիտական ​​ակումբի ութերորդ ամենամյա հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: «Տնտեսական կապերը Բելառուսի և Հայաստանի միջև զարգանում են. 2022 թվականին ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է, այսինքն՝ հարյուր տոկոսով: Եվ դա այն պատճառով է, որ մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական միության գոտում: Մենք պարբերաբար Հայաստան ենք արտահանում «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի արտադրության վերելակներ և Երևանում զբաղվում ենք նոր վերելակների տեղադրմամբ, հետագայում հնարավոր է Գյումրիում և այլ քաղաքներում ևս աշխատանքներ իրականացնենք: Հիմա նաև խոսվում է համատեղ կոոպերացիայի ստեղծման մասին: Այսինքն՝ հայ ինժեներները վերապատրաստման դասընթացներ կանցնեն «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանում, կստանան համապատասխան որակավորում և Հայաստանում ծառայություն կմատուցեն: Ավելին, խոսվում է ոչ միայն ծառայության մատուցման, այլ նաև արտադրության մասին: Կտեսնենք՝ իրադարձությունները ինչպես կզարգանան»,- ասաց Կոնյուկը:
14:35 - 26 դեկտեմբերի, 2022
Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»

Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը եւս հաղորդագրություն է տարածել։  Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաեւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։  Իլհամ Ալիեւը պնդել է, թե «ճանապարհը մարդասիրական նպատականերով օգտագործման համար բաց է և որևէ խոչընդոտ չկա՝ ընդգելով, որ շտապօգնության մեքենաների անցումն ապահովված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական գրասենյակի միջնորդությամբ՝ առանց այլ հաստատությունների անհրաժեշտության»։  Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը նշել է, թե «Հայաստանը դեռևս օկուպպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»։  Հաղորդագրության մեջ նշվում է, թե «Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային միջոցառումների ընթացքում Ադրբեջանի դեմ ծավալվող գործունեության համար»։ Էմանուել Մակրոնն իր հերթին ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի բանակցությունների շարունակմանը։ Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի մասին հայտնել է նաև ֆրանսիական կողմը՝ նշելով, որ Էմանուել Մակրոնը կոչ է արել ապահովելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը։  Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:  
14:30 - 24 դեկտեմբերի, 2022
Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց. Գալուզին |1lurer.am|

Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց. Գալուզին |1lurer.am|

1lurer.am: Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց է ակնկալում՝ РИА Новости գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Հիմք ենք ընդունում այն, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձևավորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ առաջնայինը տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է: «Ակնկալում ենք աստիճանաբար առաջ շարժվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, հումանիտար խնդիրների լուծումը»,- հավելել է Գալուզինը:
12:07 - 24 դեկտեմբերի, 2022
Ե՞րբ պատրաստ կլինի Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը. Գնել Սանոսյանի պարզաբանումը
 |factor.am|

Ե՞րբ պատրաստ կլինի Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը. Գնել Սանոսյանի պարզաբանումը |factor.am|

factor.am: Այսօր լրագրողները Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին, թե ե՞րբ պատրաստ կլինի Լաչինի միջանցքին փոխարինող այլընտրանքային ճանապարհը։ Նախարարն ասաց․ «Գիտեք՝ ճանապարհը  Տեղ գյուղից ձգվում է դեպի Կոռնիձոր, այնուհետ սահման՝ 11 կիլոմետր, 700 մետր է, երեք շինարարական ընկերություններ են աշխատում։ Գլխավոր բարդությունները հաղթահարել ենք՝ կապված հողային աշխատանքների, ժայռային պայթեցումների հետ։ Այդ աշխատանքների մոտ 80 տոկոսը ավարտված է։ Հուրախություն մեզ՝ այս պահին եղանակային պայմանները թույլ են տալիս, բավական արագ տեմպով աշխատում ենք։ Հողային աշխատանքները մինչև ամսվա վերջ հիմնականում կավարտեն, զուգընթաց խողովակներ են տեղադրվում, հենապատեր կկառուցեն և մեր նպատակը մինչև մայիս ասֆալտապատելն է»։
17:56 - 23 դեկտեմբերի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Ռուսաստանը հույս ունի արագացնել այդ աշխատանքը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում բանակցություններ սկսելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Հաստատվել է չորս եռակողմ հայտարարություն։ Դրանց ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց, իհարկե, կցանկանայինք արագացնել։ Եվ անկախ նրանից, թե ինչ հարցեր են ծագում առօրյայում, ես համոզված եմ, որ առավել անհրաժեշտ է կանոնավոր հանդիպումներ, բանակցել, վստահությունն ամրապնդել և բոլոր հարցերի լուծման համար հող ստեղծել»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։  Ռուս դիվանագետը ափսոսանք է հայտնել հայկական կողմի որոշման համար, որով հրաժարվել է մասնակցել արտգործնախարարների՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը։«Այսօրվա համար մենք պայմանավորվեցինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի քննարկումը։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց թողնվեց», - ասել է Լավրովը։ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
15:41 - 23 դեկտեմբերի, 2022
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով դեսպանին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-չինական կապերի և փոխգործակցության զարգացումը: Շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար՝ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: Ժաննա Անդրեասյանը մասնավորապես գոհունակությամբ փաստել է, որ միջպետական ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները բարձրագույն և հետբուհական կրթություն են ստանում Չինաստանի լավագույն բուհերում. 2023-2024 ուսումնական տարվա համար չինական կողմը հատկացրել է 8 կրթաթոշակային տեղ: Երկու երկրների համատեղ ծրագրերի շրջանակում նախարարն ընդգծել է Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է քննարկել բոլոր հնարավոր ուղղությունները՝ դպրոցի ներուժն առավել զարգացնելու և այն ռեսուրս կենտրոնի վերածելու առումով: Այդ համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Չինաստանից գործուղված ուսուցիչների գործունեությունը, որոնց ներկայությունը փոխում է դպրոցի միջավայրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Չինաստանի դասական գրական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման ծրագրին՝ շեշտելով, որ դրա շրջանակում իրականացված աշխատանքները բավական մեծ առաջընթաց ունեն: Նրա խոսքով՝ համապատասխան մասնագիտական խորհրդի և չինական կողմի առաջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել, որի ընթացքում հստակեցվել են 2023 թ. 5 գրքերի թարգմանությանն ուղղված քայլերը: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ նախարարությունն անելու է հնարավորը՝ ծրագրի բարեհաջող իրականացման համար: Նախարարն առաջարկել է զարգացնել համագործակցությունը նաև սպորտի ոլորտում, մասնավորապես՝ դիտարկել Հայաստանում հայ-չինական բարեկամության սպորտային մարզահամալիր կառուցելու հնարավորությունը, որը կարող է լրացուցիչ հարթակ հանդիսանալ համատեղ մարզումների, մարզիչների և մարզիկների փորձի փոխանակման և սպորտային ծրագրերի իրականացման համար: ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ առկա է մեծ ներուժ՝ մշակույթի և ստեղծագործական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմն ավելի քանի 10 օր է՝ փակել է Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը, որի արդյունքում շուրջ 120 հազար մարդ, ըստ էության, կտրվել է արտաքին աշխարհի հետ կապից: «Սա այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, անվանել հնարավոր չէ: Դրա հետևանքով արձանագրվել է կրթության իրավունքի խախտում. ուսումնական գործընթացը դադարեցվել էր: Բացի դրանից՝ Հայաստանում են գտնվում շուրջ 270 արցախցի երեխաներ, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքներ և բնակության վայր: Նախօրեին Գորիսում հանդիպել եմ այդ երեխաներին, և բոլորիս խնդիրը պետք է լինի օր առաջ ապահովել նրանց հիմնարար իրավունքի իրացումը: Կարծում եմ, որ տվյալ իրավիճակի հասցեական ու հստակ դատապարտումը և միջազգային արձագանքը կարող են էապես նպաստել խնդրի արագ կարգավորմանը: Հույս ունեմ, որ այս պարագայում ևս կլինի համարժեք արձագանք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը ևս մեկ անգամ գոհունակություն է հայտնել հայ-չինական փոխգործակցության որակից ու մակարդակից և վստահեցրել, որ առաջիկայում կարվի ամենայն հնարավորը՝ այն ավելի խորացնելու և զարգացնելու նպատակով: Դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն: Ֆան Յոնգը հավաստիացրել է, որ չինական կողմը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ԿԳՄՍ ոլորտներին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի համակարգի զարգացմանը: Նա փաստել է, որ առկա է համագործակցության մեծ ներուժ՝ չնայած համաճարակը որոշ չափով դանդաղեցրել էր գործընթացը: Դեսպանը կարևորել է նախարարի ներկայացրած բոլոր ծրագրերը՝ վստահեցնելով, որ կհամագործակցեն դրանց ուղղությամբ: Դեսպանը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում չինական կողմը պատրաստ է հետագայում ավելացնել ՀՀ երիտասարդներին տրամադրվող կրթաթոշակային տեղերը ինչպես միջպետական համաձայնագրի, այնպես էլ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության շրջանակում: Դեսպանը նաև փաստել է, որ իրավամբ խախտվել է արցախցի երեխաների կրթության իրավունքը և հույս հայտնել, որ խնդիրն օրն առաջ կլուծվի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:17 - 23 դեկտեմբերի, 2022
Կոչ եմ անում բոլոր իշխանություններին անել հնարավորը՝ Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար. ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան
 |tert.am|

Կոչ եմ անում բոլոր իշխանություններին անել հնարավորը՝ Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար. ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան |tert.am|

tert.am: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը (2004-2006 թվականներին) Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան, ես այլևս էական շփումներ չունեմ Պետդեպում կամ Սպիտակ տանը: Այնուամենայնիվ, ես կոչ եմ անում բոլոր իշխանություններին, այդ թվում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին, անել հնարավորը՝ Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար», - գրել է պաշտոնյան։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
10:51 - 23 դեկտեմբերի, 2022
Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը

 |armenpress.am|

Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի  և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա։ Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։
15:47 - 22 դեկտեմբերի, 2022
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը

Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։  Քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Կողմերը ափսոսանք են հայտնել Երևանի այն որոշման համար, որով հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման շարունակման կարևորությունը։
15:37 - 22 դեկտեմբերի, 2022
Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը. Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը. Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ արած հայտարարությանը։  «Աշխատանքներ տարվում են, և եթե հայտնի չէ, ես կարող եմ կրկնել, որ եղել են իրավիճակներ, երբ կողմերը միմյանց մեղադրել են և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ կայունացնելու իրավիճակը և դա նրանց հաջողվել է։ Ուստի նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ ընդունելի չէ։  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում դարձյալ ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը․ «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
15:08 - 22 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են. ԱՄՆ կոնգրեսական
 |armenpress.am|

Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են. ԱՄՆ կոնգրեսական |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատում Մասաչուսեթս նահանգը ներկայացնող Լորի Թրահանը: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս չհիմնավորված ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են: Եվս մեկ անգամ Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգնել դիվանագիտական լուծում գտնելու հարցում», - գրել է Թրահանը Twitter-ի իր էջում: ԱՄՆ Կոնգրեսի անդամները շարունակում են բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը։ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամները հաղորդագրություն են տարածել՝ դատապարտելով Ադրբեջանին Լաչինի միջանցքը փակելու համար։
11:00 - 22 դեկտեմբերի, 2022
Եվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան
 |news.am|

Եվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան |news.am|

news.am: Եվրոպական դատարանի որոշումը կարող է ունենալ մեծ քաղաքական ազդեցություն, բազմաթիվ եվրոպական երկրներ նաեւ աշխարհաքաղաքական նկրտումներից ելնելով, հենվելով Եվրոպական դատարանի դատական ակտի վրա` լեգիտիմորեն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ պարտադրել միջանցքի օր առաջ բացումը եւ շրջափակումը: Այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը` անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը` Լաչինի միջանցքը բացելու հարցով Հայաստանի հայցի վերաբերյալ: Նրա խոսքով` եթե դատարանի անհապաղ միջոցի որոշման ակտը չի կատարվում, ապա  ծանուցում է գնում Նախարարների կոմիտե, որն էլ կարող է քաղաքական միջոցներ ձեռնարկել: Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը, Սահակյանը նշեց, որ դատարանը դրական եւ սկզբունքային մոտեցմամբ է գործել:  «Այստեղ կառավարության ձեւակերպումը ավելի լայն եմ տեսնում ԼՂ-ում բնակվող անձինք, իսկ դատարանը այլ չափանիշ է դրել` առողջական խնդիրներ ունեցող եւ ճանապարհորդող, որոնք ճանապարհին մնացել են առանց ապաստանի եւ գոյության միջոցների, ընդ որում հատուկ մատնանշված չէ հենց ԼՂ-ում ապրելու հանգամանքը, այսինքն` դատարանի կիրառած միջոցը, որոշակի առումով ավելի լայն է, քան կառավարության հայցումը, որովհետեւ չի սահմանափակվում միայն Արցախում բնակվող բնակիչներով, բայց մյուս կողմից էլ մի հատվածով նեղ է, որովհետեւ չափանիշ է դնում առանց ապաստարանի եւ գոյության միջոցների մնացած անձինք, ովքեր արգելափակվել են ճանապարհին, ինչը նշանակում է, որ եթե արգելափակվել են, բայց ապաստարանի տեղ ունեն, կամ ունեն բավարար միջոցներ ճանապարհին մնալու կամ ապրելու, այդ անձանց նկատմամբ չի տարածվում: Բոլոր դեպքերում կարծում եմ, որ դրական եւ սկզբունքային մոտեցմամբ է գործել դատարանը եւ արձանագրել է նաեւ Լաչինի միջանցքի մարդասիրական նշանակությունը»,-ասաց նա: Սահակյանի խոսքով` դատարանի այս տեսակի որոշումը ենթադրում է անհապաղ կատարում, Ադրբեջանը հենց այս պահից էլ պետք է սկսի այն ի կատար ածել: Հիշեցնենք, որ Հայաստանը դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար: Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
09:36 - 22 դեկտեմբերի, 2022