armenpress.am: 2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է: Եվրասիական փորձագիտական ակումբի ութերորդ ամենամյա հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:
«Տնտեսական կապերը Բելառուսի և Հայաստանի միջև զարգանում են. 2022 թվականին ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է, այսինքն՝ հարյուր տոկոսով: Եվ դա այն պատճառով է, որ մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական միության գոտում: Մենք պարբերաբար Հայաստան ենք արտահանում «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի արտադրության վերելակներ և Երևանում զբաղվում ենք նոր վերելակների տեղադրմամբ, հետագայում հնարավոր է Գյումրիում և այլ քաղաքներում ևս աշխատանքներ իրականացնենք: Հիմա նաև խոսվում է համատեղ կոոպերացիայի ստեղծման մասին: Այսինքն՝ հայ ինժեներները վերապատրաստման դասընթացներ կանցնեն «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանում, կստանան համապատասխան որակավորում և Հայաստանում ծառայություն կմատուցեն: Ավելին, խոսվում է ոչ միայն ծառայության մատուցման, այլ նաև արտադրության մասին: Կտեսնենք՝ իրադարձությունները ինչպես կզարգանան»,- ասաց Կոնյուկը:
comment.count (0)