Կոչ եմ անում բոլոր իշխանություններին անել հնարավորը՝ Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար. ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան
 |tert.am|
10:51 - 23 դեկտեմբերի, 2022

Կոչ եմ անում բոլոր իշխանություններին անել հնարավորը՝ Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար. ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան |tert.am|

tert.am: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը (2004-2006 թվականներին) Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան, ես այլևս էական շփումներ չունեմ Պետդեպում կամ Սպիտակ տանը: Այնուամենայնիվ, ես կոչ եմ անում բոլոր իշխանություններին, այդ թվում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին, անել հնարավորը՝ Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար», - գրել է պաշտոնյան։

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել