ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Կոնգրեսի շենքում նոյեմբերի 2-ին կայացել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպումը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի տասնյակից ավելի անդամների հետ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին մշտապես սատարելու, Կոնգրեսում հայանպաստ բանաձևերի ընդունման համար։ Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերի ընդունման, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտելու և համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։ Դեսպան Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը և տարածաշրջանային ներկայիս անվտանգության հարցերը։ Այդ համատեքստում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Դեսպան Մակունցը ներկաների ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմին հաջորդած մարտահրավերների ու հումանիտար ճգնաժամի վրա՝ առաջնահերթ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը պատասխանել է կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:22 - 03 նոյեմբերի, 2021
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։ Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։ Ուրախ ենք, որ տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու այս վաղեմի ավանդույթը կարող ենք վերականգնել՝ փոխանակելով մտքեր, գաղափարներ ու ներկայացնելով տեղեկություններ, որոն թույլ կտան տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ կապված առավել լավ համակարգել մեր քաղաքականությունը։ Համաժողովի մասնակիցները ներքին քննարկումներից զատ նաև հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել Բաքվում (2019թ․) և Թբիլիսիում (2018թ․)։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:22 - 02 նոյեմբերի, 2021
ԱՄՆ մեկնել ցանկացողների համար փոխվել են մուտքի պայմանները

ԱՄՆ մեկնել ցանկացողների համար փոխվել են մուտքի պայմանները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ նոյեմբերի 8-ից սկսած՝ ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն «ՔՈՎԻԴ-19»-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են)։ Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը, սահմանված հեռավորությունը և այլն։   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։  
12:06 - 01 նոյեմբերի, 2021
ՀՀ նախագահ Սարգսյանը Գլազգոյում կմասնակցի կլիմայական փոփոխություններին վերաբերող COP26 միջազգային խոշոր համաժողովին

ՀՀ նախագահ Սարգսյանը Գլազգոյում կմասնակցի կլիմայական փոփոխություններին վերաբերող COP26 միջազգային խոշոր համաժողովին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26), որը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան:Հասարակայնության հետ կապերի վարչությունից,քննարկումներին մասնակցելու են պետությունների ղեկավարներ, կլիմայի փոփոխության փորձագետներ, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդներ: «Համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր: Դրան են ուղղված օրակարգային թեմաները՝ օգնել համայնքներին՝ պատրաստ լինել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցություններին, մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով պաշտպանել և վերականգնել բնական միջավայրերը և էկոհամակարգերը, արագացնել անցումը մաքուր էներգիայի՝ խթանելով քիչ ծախսատար վերականգնվող աղբյուրների օգտագործումն ու պահեստավորումը, մաքրել օդը` արագացնելով զրոյական արտանետման տրանսպորտային միջոցների օգտագործումն ամբողջ աշխարհում, խրախուսել և բացահայտել ֆինանսական համակարգերի զարգացումն ու կանաչ աշխատատեղերի ստեղծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Համաժողովին կմասնակցեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլք: ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա համաժողովին շրջանակում կայանալիք Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում: Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա:  
14:30 - 31 հոկտեմբերի, 2021
Իրանից արձագանքել են Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին |1lurer.am|

Իրանից արձագանքել են Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին |1lurer.am|

1lurer.am: Պատժամիջոցները չեն խաթարի Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ժողովրդի անվտանգությունն ու անդորրը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Իրանի մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը, փոխանցում է Pars Today-ը: Խաթիբզադեի խոսքով՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ) վերադառնալու մտադրության մասին Վաշինգտոնի հայտարարությունից հետո նոր պատժամիջոցների սահմանման պատճառով Իրանը չի կարող ԱՄՆ-ին դիտարկել որպես վստահելի գործընկեր: Նա նշել է, թե այս քայլով ԱՄՆ վարչակազմը շարունակում է Դոնալդ Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ: Խաթիբզադեն ընդգծել է, որ ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները ցույց են տվել, որ «անկարող են հասկանալ Իրանի իրողությունները»: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ նոր պատժամիջոցներ են սահմանվել Իրանի նկատմամբ: Դրանք վերաբերում են ԻԻՀ 4 քաղաքացու և 2 ընկերության:
17:33 - 30 հոկտեմբերի, 2021
Արտակ Բեգլարյանի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում

Արտակ Բեգլարյանի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ և նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ:   Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, որպես միջոցառման համակազմակերպիչներ, ինչպես նաև որոշ պաշտոնատար անձինք ողջունել են պետական նախարարի այցը և կարևորել համայնքի հետ անկեղծ ու բաց շփումները։   Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Լոս Անջելեսի հայության ներդրումը Արցախի վերականգնման ու զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով առկա կարիքներից բխող կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն Արցախում:   Դրանից առաջ պետական նախարարը հյուրընկալվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի կողմից և մտքեր փոխանակել սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացման շուրջ:  
15:27 - 30 հոկտեմբերի, 2021
Դեսպան Մակունցը կոնգրեսական Աննա Էշուին է ներկայացրել ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

Դեսպան Մակունցը կոնգրեսական Աննա Էշուին է ներկայացրել ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հանձնառությունը։ Զրուցակիները քննարկել են Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը և այդ առթիվ դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ համավարակի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին ցուցաբերած ջանքերի և աջակցության համար։ Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծված 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին՝ ստեղծված մարտահրավերները հաղթահարելու կապակցությամբ։
09:54 - 29 հոկտեմբերի, 2021
Իրանը պատրաստ է մինչև նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները գերտերությունների հետ |azatutyun.am|

Իրանը պատրաստ է մինչև նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները գերտերությունների հետ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը պատրաստ է հաջորդ ամիս՝ մինչև նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները համաշխարհային տերությունների հետ՝ վերականգնելու միջուկային համաձայնագիրը։ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո այս մասին թվիթերյան էջում գրել է երկրի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին՝ ընդգծելով՝ հստակ ամսաթիվը կնշվի հաջորդ շաբաթ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը ևս ասել է, որ Վաշինգտոնը «պատրաստ է» վերադառնալ Վիեննա՝ Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների համար: Բանակցությունների մյուս մասնակիցներն անմիջապես չեն մեկնաբանել։ Եվրամիությունը և համաշխարհային տերությունները պայքարում են բանակցությունները վերականգնելու համար, որոնք դադարեցված էին հունիսին Իրանի նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանության եկավ Էբրահիմ Ռաիսին: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին դուրս էր բերել Միացյալ Նահանգները միջազգային համաձայնագրից և կոշտ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, թեպետ Իրանը չէր դրժել համաձայնագիրը։ Ի պատասխան՝ Թեհրանն աստիճանաբար խախտել է պայմանագրով հաստատված սահմանափակումները, այդ թվում՝ ուրանի հարստացման և արդիական ցենտրիֆուգների տեղադրման վերաբերյալ:
09:47 - 28 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ-ն շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի ստեղծման հարցով․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի ստեղծման հարցով․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

azatutyun.am: Միացյալ Նահանգներն աջակցում է քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգեր։ «Արագ տեմպերով վերականգնողական աշխատանքների իրականացումը շատ դրական է։ Խոսելով տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից, տարածաշրջանային համագործակցության միջանցքներից՝ մենք ցանկանում ենք ասել, որ ԱՄՆ-ը շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի ստեղծման հարցով՝ դա կարող է լինել ցամաքային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, օդային տրանսպորտ»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։ Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները կողմերի հետ, որպեսզի իր ներդրումն ունենա զարգացմանն ուղղված քայլերում։
17:15 - 27 հոկտեմբերի, 2021
«3+3»-ը Ռուսաստանի և Թուրքիայի համար որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է․ Սարո Սարոյան

«3+3»-ը Ռուսաստանի և Թուրքիայի համար որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է․ Սարո Սարոյան

Այն բալանսը, որը Ռուսաստանը և Թուրքիան մեկ տարի առաջ հաստատել են Հարավային Կովկասում, դուր չի գալիս մի շարք զարգացած երկրների։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3» ձևաչափին և դրա շուրջ վերջերս արված որոշ հայտարարությունների։ Սարո Սարոյանը կարծում է, որ «3+3» ձևաչափի իրատեսականությունը կախված է ՌԴ-ի և Թուրքիայի՝ այլ տերությունների հետ փոխգործակցության և առճակատման հարաբերակցությունից․ «3+3» ձևաչափի իրատեսականությունը կախված է նրանից, թե որքանով Ռուսաստանը և Թուրքիան կարող են աշխարհաքաղաքական այլ ուժերի, այլ երկրների, այլ տերությունների համոզել կամ փաստի առաջ կանգնեցնել՝ այդ ձևաչափը կյանքի կոչելու առումով։ Այն բալանսը, որ իրենք մեկ տարի առաջ հաստատել են Հարավային Կովկասում, չի ընդունվում այլ զարգացած երկրների կողմից, գերտերությունների կողմից։ ՌԴ-ի և Թուրքիայի խնդիրը, բնականաբար, իրենց հաստատած բալանսը ինչ-որ ձևով պարտադրել, ինչ-որ ձևով համոզել, ինչ-որ ձևով կյանքի կոչելն է»։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս ձևաչափը վտանգներ է պարունակում Իրանի համար։ Ըստ նրա՝ Իրանը տարիներ հետո իր հյուսիս-արևմտյան սահմանների ողջ երկայնքով ունենալու է մի պատնեշ, որի պատճառով չի կարողանալու արտաքին աշխարհի հետ հարաբերվել։ Իսկ վտանգներին հակազդելու համար Իրանը արդեն քայլեր է ձեռնարկել․ «Իրանը, ըստ էության, ցույց տվեց, որ կարմիր գծեր կան, և երբեք թույլ չի տա, որ այդ կարմիր գծերը անցնեն։ Դրանք կապված են Սյունիքի հետ և Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ։ Այդ տեսանկյունից ստվերում ուրիշ բան չկա, ինչ ցուցադրել է վերջին 2-3 ամսվա ընթացքում, հենց դա է։ Իրանը շատ լավ հասկանում է, որ վարագույրի ետևում բոլոր այլ կոնֆիգուրացիաները իր դեմ են լինելու։ Իրանը չի կարող այլ բան անել, եթե ոչ պաշտպանել այն ստատուս-քվոն, որը հիմա կա Հարավային Կովկասում, սրանից ավելի ստատուս-քվոյի փոփոխությունը իր անվտանգության համար լուրջ մարտահրավեր է»։ Սարո Սարոյանի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը բացասաբար է ընկալվում նաև Արևմուտքի երկրների կողմից․ «Տեսել ենք թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի ուղղակի գործողությունները։ Հայոց ցեղասպանության ընդունումը նույնպես այդ կոնտեքստում պետք է դիտարկել։ Բոլորն էլ հասկանում են, որ դա քաղաքական, ոչ թե բարոյական ակտ էր և առաջին հերթին Թուրքիային էր ուղղված։ Այս տեսանկյունից էր պետք հասկանալ՝ ինչ խնդիր կար, որ իրենք Ցեղասպանությունը ճանաչեցին։ Իսկ խնդիրը կապված է Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման ընդհանուր քաղաքական գծի հետ։ Իրենք փորձում են ամեն կերպ խոչընդոտել նման կարգի զարգացումները»։ Քաղաքագետը նշում է նաև, որ ԱՄՆ-ն Վրաստանի միջոցով փորձում է տապալել «3+3» ձևաչափը․ «ԱՄՆ-ն հիմա շատ ակտիվ է, և, ըստ էության, Վրաստանում ՆԱՏՕ-ի զորակազմ տեղակայելու խնդիր է առաջ եկել։ Դա «3+3»-ը տապալելու մեխանիզմ է, որը իրենք գործարկում են։ Այն բալանսը, որը Ռուսաստանը ու Թուրքիան հաստատել են և ուզում են ներգրավվել նաև Իրանին, ԱՄՆ-ն Վրաստանի միջոցով փորձում է դրա դեմն առնել, բլոկել»։ Անդրադառնալով հարցին, թե ինչ վտանգներ կարող է պարունակել այս ձևաչափը Հայաստանի համար, Սարոյանն ասում է, որ ձևաչափի պտուղները, այն է՝ մեծ տերությունների կողմից Հարավային Կովկասի փոքր տերություններին իրենց որոշումները պարտադրելը, մենք արդեն քաղել ենք․ «Այդ դասավորության մեջ փոքրերը ինչ-որ խնդիր լուծելու համար պետք է նայեն որևէ պետությանը և փորձեն իրենից աջակցություն ստանալ։ Հայաստանը պետք է նայի Ռուսաստանին, Ադրբեջանը պետք է նայի Թուրքիային, Վրաստանը չգիտի՝ ուր պետք է նայի, դրա համար այդքան էլ շահագրգռված չի։ Այս դեպքում նշանակում է, որ Հայաստանի խնդիրները պետք է լուծի Ռուսաստանը, Ադրբեջանի խնդիրները՝ Թուրքիան։ Ստացվում է՝ իրենք իրար մեջ պետք է առևտուր անեն և իրենց որոշումը ներկայացնեն Հայաստանին, Հայաստանը այդտեղ ոչինչ չի կարող շահել։ Սա է ձևաչափի ամբողջ իմաստը»։ Նրա խոսքով՝ այս ձևաչափը տեսքի է բերելու այն համաձայնությունները, որոնք կայացվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ «Դա ընդամենը որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է՝ ասելու համար, որ կողմերն են այդպես ցանկացել, և տարածաշրջանում բոլոր երկրները գոհ են։ Իրականում այդ ձևաչափը Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ համաձայնությունների և որոշումների խնդիրն է լուծում»,-ասում է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը և Թուրքիան այլոց շահերը մանրադրամի վերածելով, սեփական շահերն են սպասարկում։ Ամփոփելով՝ քաղաքագետը նշում է՝ մեծ հավանականություն կա, որ այս ձևաչափը կտապալվի, որովհետև որքան էլ Թուրքիան ու Ռուսաստանը ինտենսիվորեն աշխատում են և փորձում են Հարավային Կովկասը դարձնել իրենց որոշումների կայացման տարածաշրջան, այնուամենայնիվ, մյուս երկրների կողմից կա մեծ հակազդեցություն։ Տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3» ձևաչափ ստեղծելու մտադրության վերաբերյալ հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Ռուսաստանը աջակցել է այս նախաձեռնությանը։ Հնարավոր ձևաչափում ընդգրկվելու են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Օրեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, անդրադառնալով այս ձևաչափին, ասել էր, որ մինչև նոր ձևաչափի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 %-ը, պետք է կատարի 2008 թ․-ի հրադադարի համաձայնագիրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը այդ ձևաչափի հնարավորինս արագ գործարկման հույս ունի, և Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել այդ ձևաչափի ստեղծմանը։ 
10:59 - 27 հոկտեմբերի, 2021
Սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատեց Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպան |armenpress.am|

Սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատեց Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպան |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը լրիվ կազմով հոկտեմբերի 26-ին Ջեֆ Ֆլեյքին հաստատեց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան: Այդ մասին հաղորդել Է պալատի մամուլի ծառայությունը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված թեկնածությունը հաստատվել Է միաձայն: Ֆլեյքն անցյալում ինքն Է եղել սենատոր եւ 2013-ից մինչեւ 2019 թվականը վերին պալատում ներկայացրել Է Արիզոնայի նահանգը: Մինչ այդ, 2001 թվականից, նա նաեւ ընտրվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Բացի դրանից, Սենատը հոկտեմբերի 26-ին Սինդի Մակքեյնին՝ 2018 թվականին մահացած հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի այրուն, հաստատել Է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությանը կից ԱՄՆ-ի ներկայացուցչի պաշտոնում: Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել Է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպաններին՝ հայտարարելով, թե նրանք միջամտում են երկրի դատական գործերին: Ինչպես նույն օրը հաղորդել Է Anadolu գործակալությունը, նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ՝ իրավապաշտպան Օսման Քավալայի նկատմամբ դատավարության առիթով համատեղ հայտարարության առանչությամբ: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահը հայտարարել Է, որ արտգործնախարարությանը հանձնարարել Է անընդունելի անձինք հայտարարել 10 երկրների դեսպաններին, որոնք հայտարարություն են արել Քավալայի նկատմամբ դատավարության առիթով: Թուրքիայում ԱՄՆ-ի եւ Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց հերթին հայտարարել են տվյալ երկրի օրենքներն ու որոշումները հարգելու եւ այդ պետության ներքին գործերին չմիջամտելու մտադրություների մասին: Դեսպանությունները նշել են, որ «մնում են հանձնառու Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին դիվանագիտական հարաբերությունների մասին»: Ինչպես հայտնել Է Anadolu գործակալությունը, վկայակոչելով նախագահի վարչակազմի աղբյուրներ, Էրդողանը ողջունել Է այդ հայտարարությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:38 - 27 հոկտեմբերի, 2021
Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական Քեթրին Քլարկի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական Քեթրին Քլարկի հետ

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ։ Քեթրին Քլարկը Ներկայացուցիչների պալատի կարևոր հանձնաժողովներից մեկի՝ հատկացումների հանձնաժողովի անդամ է։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Իր հերթին կոնգրեսական Քլարկը բարձր է գնահատել ամերիկայահայության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ Դեսպան Մակունցը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում ներկա իրավիճակը, համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերը։ Հանդիպման ընթացքում զրուցակիները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հետագա համագործակցության խորացմանը միտված հարցեր: Այդ կապակցությամբ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել օրենսդիր մարմինների միջև համագործակցության խթանման ուղղությամբ։
09:44 - 27 հոկտեմբերի, 2021