ԱՄՆ նախագահը ժամանել է Եվրոպա |azatutyun.am|
11:25 - 29 հոկտեմբերի, 2021

ԱՄՆ նախագահը ժամանել է Եվրոպա |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս գիշեր ժամանել է Եվրոպա: Հռոմում նա կմասնակցի G20-ի՝ զարգացած արդյունաբերությամբ 20 երկրների գագաթնաժողովին, դաշնակիցների հետ կանցկացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ, նախատեսված է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպում Վատիկանում:

Միացյալ Նահանգների նախագահը պատրաստվում է Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ բանակցություններ անցկացնել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են, որ հոկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հանդիպման գլխավոր թեման լինելու է Իրանի միջուկային ծրագիրը։

Բայդենը կմասնակցի նաև Գլազգոյում կայանալիք Կլիմայի համաշխարհային համաժողովին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել