Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի

 |armenpress.am|

Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության անդամ երկրների ու կառավարության ղեկավարները փետրվարի 24-ին արտահերթ գագաթնաժողով կգումարեն՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հետ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին ուղղված նամակում: «Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դրանք նաև խաթարում են եվրոպական անվտանգությունը:Կարևոր է, որ մենք նախկինի պես լինենք միասնական ու վճռական և համատեղ հստակեցնենք մեր հավաքական մոտեցումն ու գործողությունները: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ձեզ հրավիրել փետրվարի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրախորհրդի հատուկ նիստին»,- ասվում է նամակում:
21:10 - 23 փետրվարի, 2022
Էրդողանը Պուտինին հայտնել է, որ չի ընդունում Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

 |armenpress.am|

Էրդողանը Պուտինին հայտնել է, որ չի ընդունում Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Կրեմլից հայտնել են, որ կողմերը փոխանակվել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմամբ պայմանավորված իրավիճակի շուրջ գնահատականներով: «Վլադիմիր Պուտինն ընդգծել է նման որոշում կայացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ Դոնբասում ուկրաինական իշխանությունների ագրեսիայի և Մինսկի համաձայնագրի պայմանները կատարելուց հրաժարվելու պայմաններում»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Թուրքիայի նախագահականից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի որոշումը՝ ճանաչելու երկու հանրապետությունները: «Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան չի ճանաչում քայլերը, որոնք հակասում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նա ընդգծել է, որ դա սկզբունքային դիրքորոշում է, իսկ արդյունքների պետք է հասնել Մինսկի համաձայնագրերի հիման վրա: Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ իրադրության լարումը, մասնավորապես ռազմական հակամարտությունը ոչ մեկին օգուտ չի տա»,- հայտնել են Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությունից: Էրդողանը տեղեկացրել է, որ առաջիկայում ակնկալում է Պուտինի այցը Թուրքիա: Կողմերը պայմանավորվել են շարունակելու շփումները տարբեր ձևաչափերով:
20:20 - 23 փետրվարի, 2022
Ուկրաինան շնորհակալ է և դրական է գնահատում Հայաստանի դիրքորոշումը՝ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման վերաբերյալ
 |civilnet.am|

Ուկրաինան շնորհակալ է և դրական է գնահատում Հայաստանի դիրքորոշումը՝ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման վերաբերյալ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը «ոչինչ չարժե»։ Այդ մասին նա հայտարարեց փետրվարի 23-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունում մամուլի ասուլիսի ժամանակ։ «Նրանց ճանաչումը ոչ մի արժեք չունի, նրանք կարող են ամեն ինչ ճանաչել»,- նշեց դիվանագետը։ Նա հիշեցրեց, որ շուրջ ութ տարի Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ։ Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Ավտոնոմովը հայտնեց, որ այն շարունակում է բարդ մնալ. «Շարունակվում են կրակոցները՝ Դոնբասի օկուպացիոն ուժերի կողմից։ Գրեթե ամեն օր մենք կորուստներ ունենք՝ զոհեր ու վիրավորներ»,- նշեց նա։ Ավտոնոմովի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միանձնյա է որոշումներ կայացնում. «Ուկրաինայի հետ կապված, ես միգուցե շատ մեծ ռիսկի եմ գնում այս բառերն ասելու համար, քանի որ հետագայում դրանք կարող են կոնտեքստից կտրվել ինչ-որ մեկի կողմից, նա (նկատի ունի Վլադիմիր Պուտինին – խմբ.) Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունում է աշխատել ԿԳԲ-ի ղեկավարությամբ, կարծում եմ, որ նա շատ լավ ծանոթ է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» աշխատանքին, որի հիմնական ուղերձներից մեկն այն է, որ Ավստրիան հանրապետություն չէ, ու ազգը չի կարող բաժանվել, այսինքն՝ պարզապես կրկնություն է տեղի ունենում՝ «Ուկրաինան պետություն չէ, ազգը չի կարող բաժանվել»»,- նշեց դիվանագետը՝ հավելելով, որ Պուտինը փորձում է գնալ Հիտլերի ճանապարհով։ «Նա փորձում է կտորներ պոկել այնտեղ, որտեղ հնարավոր է, իսկ հետո սկսում է մեծ պատերազմ»,- նշեց դիվանագետը։ Ավտոնոմովը նաև գոհունակություն հայտնեց Հայաստանի դիրքորոշման համար՝ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման վերաբերյալ. «Մենք շատ շնորհակալ ենք Հայաստանին, և շատ դրական ենք գնահատում Հայաստանի դիրքորոշումը»։ Անդրադառնալով հարցին, թե ինչու Ուկրաինան չգնաց դիվանագիտական կապերի խզման Ռուսաստանի հետ, երբ 2014-ին Ղրիմը միացվեց այդ պետությանը, Ավտոնոմովը պատասխանեց, որ առ այսօր ՌԴ-ում բնակվում են բազմաթիվ ուկրաինացիներ, ու դիվանագիտական ծառայությունն այնտեղ է՝ նրանց աջակցելու համար։ Նա նաև հիշեցրեց, որ նախկինում ևս քննակվել է այդ հարցը։
18:16 - 23 փետրվարի, 2022
Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվում |factor.am|

Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվում |factor.am|

factor.am: Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվում: Փետրվարի 23-ին Անվտանգության խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսի Դանիլովը, գրում է korrespondent-ը։ Նա պարզաբանել է, որ արտակարգ դրություն է մտցվում բոլոր շրջաններում՝ բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների, քանի որ այդ ռեժիմն այնտեղ գործում է 2014 թվականից։ «Արտակարգ դրությունը գործնականում արմատական ազդեցություն չի ունենա մեր կյանքի վրա, իրավիճակը կմշակվի հնարավորինս ճիշտ»,- ասել է Դանիլովը։ Նա նաև թվարկել է արտակարգ միջոցառումները․ հասարակական կարգի պահպանության ուժեղացում, տրանսպորտի տեղաշարժի սահմանափակում և դրա ստուգում, քաղաքացիների փաստաթղթերի ստուգում։ Դանիլովի խոսքով՝ արտակարգ դրությունը կփոխվի՝ կախված որոշակի տարածքներից։ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին կսահմանվի արտակարգ դրության խստացում։ Պաշտոնյան հայտնել է նաև, որ ռազմական դրություն մտցնելու մասին որոշումը դեռ չի կայացվել, զորահավաքի մասին որոշում նույնպես դեռ չկա։ Արտակարգ դրությունը նախատեսվում է մտցնել 30 օրով, որը կարող է երկարացվել մինչև 60 օր։
16:16 - 23 փետրվարի, 2022
Ուկրաինայի ԱԽ-ն երկրում արտակարգ դրություն մտցնելու որոշում է ընդունել |1lurer.am|

Ուկրաինայի ԱԽ-ն երկրում արտակարգ դրություն մտցնելու որոշում է ընդունել |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայում՝ բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների, արտակարգ դրություն է մտցվել։ Նման որոշում է կայացրել երկրի Անվտանգության խորհուրդը։ Այն պետք է հաստատի Գերագույն ռադան՝ գրում է BBC-ն։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն էլ խորհուրդ է տվել ուկրաինացիներին՝ ձեռնպահ մնալ Ռուսաստան ցանկացած ուղևորությունից, իսկ նրանք, ովքեր արդեն գտնվում են այդ երկրում, անհապաղ հեռանան։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը BBC-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի ֆուտբոլի եզրափակիչը, որը կայանալու է մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, պետք է տեղափոխել այլ երկիր։ ՈՒԵՖԱ-ն ասել է, որ արդեն դիտարկում են այդ տարբերակը, և, ըստ BBC-ի թղթակիցների, գրեթե անկասկած համապատասխան որոշում կկայացնեն։
16:14 - 23 փետրվարի, 2022
Հայկական հին, ավանդական կուսակցությանը հարիր չէ․ Դենիս Ավտոնոմովը՝ Դաշնակցության դիրքորոշման մասին |factor.am|

Հայկական հին, ավանդական կուսակցությանը հարիր չէ․ Դենիս Ավտոնոմովը՝ Դաշնակցության դիրքորոշման մասին |factor.am|

factor.am: Լուգանսկն ու Դոնեցկը անկախ ճանաչող երկրներին որևէ օգուտ չի լինի։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցությունից ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանն այն մասին, թե Հայաստանը չպետք է դեմ արտահայտվի Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու որոշմանը, քանի որ դա բխում է մեր ազգային շահերից, Արցախյան հիմնախնդրից։ «Կա արդեն ԱԳ նախարարության պաշտոնական դիրքորոշումը։ Իսկ Դաշնակցության կարծիքը մեզ հայտնի է։ Կարծում եմ, որ հայկական հին, ավանդական կուսակցությանը, որը շատ բան է արել Հայաստանի ստեղծման համար, հարիր չէ սա»,- ասաց նա։
16:06 - 23 փետրվարի, 2022
Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ, իսկ ռուսական զորքերն էլ խաղաղապահներ չեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |hetq.am|

Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ, իսկ ռուսական զորքերն էլ խաղաղապահներ չեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |hetq.am|

hetq.am: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում տեղի ունեցողը չի համապատասխանում ցեղասպանություն հասկացությանը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ «Ցեղասպանությունը հանցագործություն է, որն ունի հստակ սահմանում, իսկ այդ սահմանման օգտագործումը անհրաժեշտ է միջազգային իրավունքին համապատասխան։ Ես կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ»,- ասել է Գուտերիշը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը ռուսական զինծառայողներին չի համարի խաղաղապահներ, եթե նրանք մտնեն Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ։ «Երբ մի երկրի զորքերը մտնում են մեկ այլ երկրի տարածք, առանց նրա համաձայնության, նրանք անկողմնակալ խաղաղապահներ չեն։ Նրանք ընդհանրապես խաղաղապահներ չեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Գուտերիշը Ռուսաստանին կոչ է արել ամբողջությամբ հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը։ 
16:02 - 23 փետրվարի, 2022
Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ են մտցվել |news.am|

Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ են մտցվել |news.am|

news.am: Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը սահմանամերձ շրջաններում լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ է մտցրել, հաղորդում է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։ Նշվում է, որ առաջին հերթին նման միջոցներ են սահմանվել հսկողությունն ուժեղացնելու, պետական ​​սահմանին իրավիճակն ապակայունացնելու եւ այլ իրավախախտումները կանխելու համար։         Ներդրվել են նաեւ միջոցներ՝ սահմանային գոտում օտարերկրացիների գտնվելու, ռադիոկայանների օգտագործման, թեթեւ շարժիչով եւ անօդաչու թռչող սարքերի թռիչքների, Ուկրաինայի պետական սահմանային ծառայության անձնակազմի, օբյեկտների, շենք-շինությունների, տրանսպորտի եւ այլ օբյեկտների տեսանկարահանման, լուսանկարահանման, ինչպես նաեւ ափով կամ սառույցի վրա տեղաշարժվելու համար։ Ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ սահմանային ջոկատների հրամանով սահմանվում են ռեժիմային լրացուցիչ սահմանափակումներ։ Այս առումով, այն անձանց, ովքեր կարիք ունեն մնալու, որոշակի տեսակի աշխատանք կատարելու վերահսկվող սահմանային տարածքներում՝ սահմանային գոտում, խորհուրդ է տրվում Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայության կայքում ծանոթանալ գործող ռեժիմային սահմանափակումներին։
15:27 - 23 փետրվարի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից |armenpress.am|

armenpress.am: Ուկրանիայի շուրջ իրադրության հետ կապված վերջին իրադարձությունները, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերը, լուրջ անհանգստւթյուն են առաջացնում: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որն այդ պատճառով կրճատել է իր արտասահմանյան ուղեւորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: «Ես լրջորեն անհանգստացած եմ Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձություններից, այդ թվում շփման գծին հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերի մասին հաղորդումներից»,- ասել է նա: «Այս ճգնաժամային պահին ես անհապաղ հրադադարի եւ իրավունքի գերակայության վերականգնման կոչ եմ նում»,- հավելել է նա: Գուտերիշը կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ներկայիս ճգնաժամը կարող է կործանարար լինել Կիեւի եւ Մոսկվայի համար, նա կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալու այն գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են սաստկացնել վտանգավոր իրադրությունը։
11:26 - 23 փետրվարի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորը չի բացառել, որ Կիեւը կարող է դուրս գալ ճգնաժամից՝ ճանաչելով Դոնբասի հանրապետությունների ինքնավարությունը |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորը չի բացառել, որ Կիեւը կարող է դուրս գալ ճգնաժամից՝ ճանաչելով Դոնբասի հանրապետությունների ինքնավարությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրանիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր է, եթե Կիեւն օպերատիվ կերպով ձեռնարկի Դոնբասի հանրապետությունների լայն ինքնավարության ճանաչման միջոցներ՝ Մինսկի համաձայնություններին համապատասխան: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ֆրանսիացի եվրախորհրդարանական, Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի անդամ էրվե Ժյուվենը: «Ակնհայտ է, խաղաղ կարգավորումը հնարավոր է արեւելյան տարածաշրջանների ինքնավարությունը ճանաչելու՝ Կիեւի արագ համաձայնության միջոցով»,- ասել է նա: Քաղաքական գործիչն ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու՝ Ռուսաստանի որոշումը «կասկածանքի տակ դրեց դրա գործընթացը Մինսի համաձայնությունների շրջանակներում»,- սակայն նշել է, որ հակամարտության գրեթե ութ տարվա ընթացքում Ուկրաինայի իշխանություններն այդպես էլ չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: «Նրանք սահմանել են ռուսերենի գործածության սահմանափակումներ, այդ թվում կրթության համակարգում եւ զանգվածային լրատվամիջոցներում,- ասել է Ժյուվենը՝ նշելով, որ այդ համաձայնությունները նախատեսում են նաեւ լայն ինքնավարության տրամադրում հանրապետություններին:- Վերադարձը Մինսկի համաձայնությունների արձանագրությանը կպահանջի լուրջ փոփոխություններ Ուկրաինայի իշխանությունների կողմից»: Ռուսաստանի նախագահը փետրվարի 21-ին հայտարարել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքինշխանության ճանչման մասին: Դրանց ղեկավարներ Դենիս Պուշիլինի եւ Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրեր:
10:55 - 23 փետրվարի, 2022