Ուկրաինայում սկսվել է 18-60 տարեկան պահեստայինների զորակոչ |armenpress.am|
13:49 - 23 փետրվարի, 2022

Ուկրաինայում սկսվել է 18-60 տարեկան պահեստայինների զորակոչ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան սկսել է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ: Փետրվարի 23-ին այդ մասն ասված է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«2022 թվականի փետրվարի 22-ին Ուկրաինայի նախագահ (Վլադիմիր Զելենսկին) աստորագրել է Ուկրանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի՝ «Հատուկ շրջանում պահեստայինների թվից անձանց զինվորական ծառայության զորակոչելու մասին» հրամանը: Զորակոչի ենթակա կլինեն 18-ից միտնչեւ 60 տարեկան պահեստայինները: Դրանք կլինեն ինչպես սպաներ, այնպես էլ շարքային եւ սերժանտական կազմ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ճշտվում է, որ զորակոչն սկսվել է փետրվարի 23-ին, ծառայության առավելագույն ժամկետը 1 տարի է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել