Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. ՉԺՀ-ի ԱԳՆ |armenpress.am|

Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. ՉԺՀ-ի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. Պեկինը հորդորում է բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսեւորել եւ կանխել հետագա էսկալացիան: Այդ մասին փետրվարի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Չինաստանն Ուկրաինա «ներխուժումը» ռազմական է համարում այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում: «Յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարկավոր է հարգել եւ պաշտպանել: ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներն ու սկզբունքները անհրաժեշտ է պաշտպանել համատեղ ջանքերով. դա սկզբունք է, որը Չինաստանը պահպանել է, ինչպես նաեւ՝ միջազգային հարաբերությունների հիմնական նորմա, որը պետք է պահպանեն բոլոր երկրները»,-հայտարարել է դիվանագետը: Միեւնույն ժամանակ, նշել է նա, մենք տեսնում ենք, որ ուկրաինական հարցի պատմությունը բարդ է ու առանձնահատուկ, եւ, հասկանալով Ռուսաստանի ռացիոնալ անհանգստություններն անվտանգության ոլորտում, Չինաստանը հանդես է գալիս սառը պատերազմի մտածելակերպից լիովին հրաժարվելու եւ երկխոսության ու բանակցությունների ճանապարհով եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ ու կայուն մեխանիզմ ձեւավորելու օգտին: Դիվանագետը նաեւ ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե Չինաստանն արդյոք կճանաչի ԼԺՆ-ն եւ ԴԺՀ-ն, նշելով միայն, որ ուկրաինական հարցը բարդ պատմություն ունի, եւ հույս հայտնելով, որ կողմերը տարաձայնությունները կկարգավորեն բանակցությունների ճանապարհով: «Ուկրաինան, անկասկած, ինքնիշխան պետություն է, Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հստակ է եւ հետեւողական, այն չի փոխվել»,-հայտարարել է նա, պատասխանելով այն հարցին, թե Պեկինը մինչեւ հիմա Ուկրաինան համարում է արդյոք ինքնիշխան պետություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
15:16 - 25 փետրվարի, 2022
Խնդիրներ կլինեն, բայց դրանք անլուծելի չեն․ Պեսկովը՝ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների մասին

Խնդիրներ կլինեն, բայց դրանք անլուծելի չեն․ Պեսկովը՝ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԴ-ի դեմ արեւմուտի ենթադրյալ բարձրտեխնոլոգիական սանկցիաների հնարավոր հետեւանքները, հայտարարել է, որ «խնդիրներ կլինեն, դրանք անլուծելի չեն»։ «Այդ կախվածությունը վերջին տարիներին հետեւողականորեն նվազել է։ Գլխավոր նպատակը, որը հետապնդվում էր պարբերաբար շարունակվող նորանոր սանկցիաների ֆոնին, անհրաժեշտության դեպքում ինքնաբավության եւ ներմուծման ամբողջական փոխարինման ապահովումն էր։ Մեծ հաշվով, այդ նպատակն իրագրծված է։ Այնտեղ, որտեղ իրագործված չէ ամբողջությամբ, կա արագ արագ ձեռքբերումների ներուժ, այդ պատճառով, անխոս, կլինեն խնդիրներ, բայց դրանք անլուծելի չեն»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ըստ որոնց՝ սանկցիաների նոր փաթեթը երկարաժամկետ ազդեցություն կունենա ՌԴ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության այն ուղղությունների վրա, ինչպիսին են տիեզերքը, միջուկային արդյունաբերությունը եւ այլն։
15:04 - 25 փետրվարի, 2022
Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով

Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանարապետության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանես է գալիս մամուլի ասուլիսով։ Ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։ «Նախագահ Զելենսկին ստել է։ Նա հիշեցրել է բանակցությունները առնվազն երկու անգամ։ Առաջինը, երբ նա կտրականապես հրաժարվեց իրականացնել Մինսկի համաձայնությունները և ամբողջ ընթացքում կոչ էր անում իր արևմտյան հովանավորներին գումարել Նորմանդական ֆորմատը՝ չերաշխավորելով, որ այդ հանդիպումներն իրական արդյունքներ կտան։ Երկրորդ օրինակը, երբ նախագահ Զելենսկին բանակցությունների կոչ արեց, վերաբերում է նրա կոչին, որ նրա հետ բանակցություններ վարեն ՆԱՏՕ մուտք գործելու համար, նրան անվտանգության երաշխիքներ տան»,- նշեց ՌԴ արտգործնախարարը։  Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է քննարկել անվտանգության երաշխիքները դեռ անցած տարվա դեկտեմբերին, և այդ մասին Զելենսկին հրաշալի գիտեր․ «Միակ պայմանը ԵԱՀԿ շրջանակներում բաձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացնումն էր, որպեսզի ոչ մեկը փորձ չաներ իր անվտանգությունն ամրապնդելու ուրիշների անվտանգության հաշվին։ Նա (Զելենսկին- խմբ․) չէր ցանկանում այդ պարտավորությունը կատարել, ինչպես իր արևմտյան հովանավորները չէին ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Նա ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը»։   
14:54 - 25 փետրվարի, 2022
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեց Փարիզ․ ՈՒԵՖԱ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեց Փարիզ․ ՈՒԵՖԱ

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ կապված Եվրոպայում անվտանգային իրավիճակի լուրջ սրման հետ: ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտ: Հանդիպումը կկայանա ըստ նախնական որոշված ժամանակացույցի՝ շաբաթ օրը՝ մայիսի 28-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 21:00-ին։ ՈՒԵՖԱ-ն ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իր անձնական աջակցության և աննախադեպ ճգնաժամի պայմաններում Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր հանդիպումը Ֆրանսիա տեղափոխելու պատրաստակամության համար: Ֆրանսիայի կառավարության հետ միասին ՈՒԵՖԱ-ն լիովին կաջակցի Ուկրաինայում ֆուտբոլիստների և նրանց ընտանիքների փրկությանն ուղղված ջանքերին, որոնք բախվում են սարսափելի մարդկային տառապանքների, ավերածությունների և տեղահանումների: Այսօրվա նիստում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն նաև որոշում է կայացրել, որ ՈՒԵՖԱ-ի մրցումներին մասնակցող ռուսական և ուկրաինական ակումբներն ու ազգային հավաքականները անորոշ ժամանակով պետք է իրենց տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտերում։
14:29 - 25 փետրվարի, 2022
Չեռնոբիլի տարածքում գամմա ճառագայթման վերահսկման մակարդակի աճի պատճառը ռազմական տեխնիկայի տեղաշարժն ու օդի աղտոտվածության աճն են

Չեռնոբիլի տարածքում գամմա ճառագայթման վերահսկման մակարդակի աճի պատճառը ռազմական տեխնիկայի տեղաշարժն ու օդի աղտոտվածության աճն են

Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչությունը հայտնում է, որ Չեռնոբիլի տարածքում գամմա ճառագայթման վերահսկման մակարդակի աճի պատճառը տարածքում ռազմական տեխնիկայի տեղաշարժն ու օդի աղտոտվածության աճն են։ «Էկոկենտրոնի փորձագետները դա կապում են հողի վերին շերտի խախտման հետ, որը պայմանավորված է  մեկուսացման գոտու տարածքով մեծ թվով ծանր ռազմական տեխնիկայի տեղաշարժով և օդի աղտոտվածության աճով։ Չեռնոբիլի ատոմակայանի և մնացած ենթակառոցվածքների դրությունն անփոփոխ է»,- ասվում է տեսչության հաորդագրությունում։ Ավելի վաղ տեսչությունը հայտնել էր, որ անհնար է մեկուսացման գոտում ճառագայթման վերահսկման մակարդակի բարձրացման պատճառը պարզել տարածքի օկուպացիայի և այնտեղ ընթացող մարտական գործողությունների պատճառով։
13:41 - 25 փետրվարի, 2022
Աֆղանստանի իսլամական էմիրությունը ՌԴ-ին և Ուկրիանային կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով

Աֆղանստանի իսլամական էմիրությունը ՌԴ-ին և Ուկրիանային կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով

Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և մտահոգություն է հայտնում քաղաքացիական զոհերի ռեալ հնարավորության վերաբերյալ։ Այս մասին նշված է էմիրության ԱԳՆ խոսնակի թվիթերյան էջում։ «Իսլամական Էմիրությունը երկու կողմերին զսպվածության կոչ է անում։ Բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի դիրքորոշումներ ունենալուց, որոնք կարող են ուժեղացնել բռնությունը: Աֆղանստանի իսլամական էմիրությունը, հավատարիմ մնալով իր չեզոք արտաքին քաղաքականությանը, հակամարտության երկու կողմերին կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով։ Իսլամական էմիրությունը նաև կոչ է անում հակամարտող կողմերին ուշադրություն դարձնել՝ ապահովելու Ուկրաինայում աֆղան ուսանողների և միգրանտների կյանքի պաշտպանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:39 - 25 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը մոտակա օրերին օգնություն կտրամադրի Կիեւին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը մոտակա օրերին օգնություն կտրամադրի Կիեւին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիեւին եւ մոտակա օրերին օգնություն կտրամադրի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Վարչապետը մտադիր է առաջիկա օրերին աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այն ֆոնին, որ ուկրաինացիները եւ աշխարհը շարունակում են ցույց տալ, որ Պուտինը չի կարող անպատիժ գործել»,- ասված է Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Ջոնսոնի գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։ Չի նշվում, սակայն, թե ինչ օգնության մասին է խոսքը։ Հաղորդագրության մեջ ասված է նաեւ, որ Զելենսկին Ջոնսոնին տեղեկացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի մասին, այդ թվում՝ «ուկրաինական քաղաքների վրա հրթիռային ու հրետանային հարվածների, Կիեւում վաղ առավոտյան կատարված սարսափելի դեպքերի մասին»։
13:32 - 25 փետրվարի, 2022
Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 10:00-ի դրությամբ

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 10:00-ի դրությամբ

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 10:00-ի դրությամբ։ Ըստ ԳՇ-ի՝ Ռուսական կողմի ավիացիան կառավարվում և ղեկավարվում է Ա-50 տիպի ինքնաթիռներով Բելառուսի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության օդային տարածքում։  «Ուկրաինայի բնակչությանը վախեցնելու համար հակառակորդը գնալով ավելի շատ է ոչնչացնում քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակելի շենքերը»,- ասվում է ԳՇ-ի հայտարարությունում։ Ըստ գերատեսչության՝ ռուսական Իլ-76 ինքնաթիռները դեսանտայիններով վայրէջք են կատարել Բելառուսի «Գոմել» օդանավակայանում։ «Այժմ թշնամին, արժանի հակահարված ստանալով Չեռնիգովի պաշտպաններից, փորձում է շրջանցել քաղաքը և հարձակվել մայրաքաղաքի վրա։ Նույն նպատակով, անկախ կորուստներից, հակառակորդը շարժվում է Կոզելեց-Բրովարի և Կոնոտոպ-Նեժին-Կիև ուղղությամբ։ Կոնոտոպ քաղաքը կորցրել ենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության՝ պայքար է ընթանքում Մելիտոպոլ քաղաքի համար։ Իսկ Դոնեցկում իրավիճակը նույնն է, և ռուսական կողմը հաջողություներ չունի։ Գլխավոր լուսանկարը՝ BBC-ի
13:11 - 25 փետրվարի, 2022
Ուկրաինական ԶՈՒ առանձնակի գումարտակի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համատեղ ապահովելու Չեռնոբիլի ատոմակայանի էներգաբլոկների անվտանգությունը․ Իգոր Կոնաշենկով

Ուկրաինական ԶՈՒ առանձնակի գումարտակի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համատեղ ապահովելու Չեռնոբիլի ատոմակայանի էներգաբլոկների անվտանգությունը․ Իգոր Կոնաշենկով

Ռուսական օդադեսանտային ուժերն Ուկրաինայում վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի տարածքը, այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է rbk.ru-ն։ «Ուկրաինական զինված ուժերի առանձնակի գումարտակի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել ատոմակայանի էներգաբլոկների եւ սարկոֆագի անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ ատոմակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմալ է։ Իսկ Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը հայտնում է, որ Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ։ 
13:03 - 25 փետրվարի, 2022
Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ․ Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչություն

Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ․ Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչություն

Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչությունը հայտնում է, որ Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ։ «Մեկուսացման գոտու ճառագայթային մոնիտորինգի ավտոմատացված համակարգի տվյալները, որոնք հասանելի են առցանց, ցույց են տալիս, որ գամմա ճառագայթման (նկարում՝ կարմիր կետերով) չափաբաժնի վերահսկման մակարդակները զգալի չափով աճել են»,- ասվում է տեսչության հաղորդագրությունում։ Տեսչությունը փոխանցում է, որ այս պահին անհնար է մեկուսացման գոտում ճառագայթման վերահսկման մակարդակի բարձրացման պատճառը պարզել տարածքի օկուպացիայի և այնտեղ ընթացող մարտական գործողությունների պատճառով։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինայի վարչապետը հայտնել էր, որ ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանի շենքը։
12:39 - 25 փետրվարի, 2022
Կիևում առավոտյան մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել |tert.am|

Կիևում առավոտյան մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել |tert.am|

tert.am: Կիևում փետրվարի 25-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել: Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին տեղեկացնում է Կիևի քաղաքային պետական վարչությունը։«Ուշադրություն, օդային տագնապ է հայտարարված, անմիջապես շարժվեք մոտակա ապաստարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ տեղի ժամանակով առավոտյան 4:22-ի սահմանում Կիևում մի քանի պայթյուն է լսվել քաղաքի տարբեր հատվածներում։Ըստ աղբյուրի՝ գիշերը քաղաքի երկնքում հակառակորդի թռչող սարք է խոցվել. դրա մասերը հարվածել են բնակելի շենքին։Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այսօր ռուսական զորքերը կփորձեն գրոհել Կիևը։Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են փետրվարի 25-ին հարձակվել Կիևի վրա: «Ամենադժվար օրը կլինի այսօր: Թշնամու ծրագիրն է Իվանկովից և Չեռնիգովից տանկային շարասյուներով ճեղքել մինչև Կիև»,- գրել է նա՝ հավելելով, որ «ռուսական տանկերը հիանալի այրվում են», երբ խոցվում են «Ուկրաինայի դաշնակիցների նվերներով (նկատի ունի Արևմուտքից ստացած զինատեսակները-Tert.am)»:Մինչդեռ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնում է, որ զինվորականները մարտեր են մղում Դիմեր և Իվանկով բնակավայրերի տարածքներում, որտեղ մեծ թվով հակառակորդի զրահամեքենաներ են կուտակվել։
11:59 - 25 փետրվարի, 2022
Ուկրաինական զինված ուժերը երեկ 33 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Լուգանսկի 10 բնակավայրեր․ Լուգանսկի ազգային ոստիկանություն

Ուկրաինական զինված ուժերը երեկ 33 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Լուգանսկի 10 բնակավայրեր․ Լուգանսկի ազգային ոստիկանություն

Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանությունն այսօր առավոտյան ամփոփել է իրավիճակը ժամը 10:00-ի դրությամբ։ Ըստ ոստիկանության ներկայացրած տվյալների՝ անցյալ օրվա ընթացքում ուկրաինական զինված ուժերը 33 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Հանրապետության 10 բնակավայրեր։ Ակտիվորեն կիրառվել են Մինսկի համաձայնագրով արգելված զինատեսակներ։ Երեկ 120մմ ականանետով գնդակոծության հետեւանքով Զոլոտոյե-5 եւ Պերվոմայսկ բնակավայրերում վնասվել են 6 բնակելի շինություններ եւ 2 ենթակառուցվածքային օբյեկտներ։ Գնդակոծության հետեւանքով Գոլուբովսկոյե բնակավայրում 3 բնակելի շինություն է վնասվել։ Ազգային ոստիկանության հարձակման արդյունքում Տրեխիզբենկա, Շաստյե, Սվատովո բնակավայրերում  հարվածներ են հասցվել հակառակորդի 72 ռազմական օբյեկտների՝ Ստարիյ Այդար եւ Ժելտոյե բնակավայրերում, խոցվել են 2 տանկ, 8 ԲՄՊ, 2 ԲՏՌ, 9 ավտոմեքենա, 1 ռադիոլոկացիոն կայան, ականանետային 3 դասակ, եւ այլն։ Ոչնչացվել են 2 ՍՈՒ-24 ինքնաթիռներ Սմելոյե եւ Ստեպովոե բնակավայրերում, 1 Bayraktar TB2 Ժելտոյե բնակավայրում, 1 «Крыло» տեսակի անօդաչու թռչող սարք Լոզովսկիյ բնակավայրում եւ 1 անօդաչու «Բելորեչենսկայա» հանքավայրի մոտ։ Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ազգային ոստիկանությունն էլ հայտնում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Գրադ կայանքից կրակել է Գորլովկայի Նիկիտովկիյ մարզի վրա՝ հարված հասցնելով Բոդեյնոյ փողոցին։ Այդ փողոց եւ դրա հարևանոթյամբ Գրադի մոտ 40 հրթիռ է ներս թռել, ինչի արդյունքում ավեի քան 10 տուն է վնասվել։ 
11:52 - 25 փետրվարի, 2022