Ուկրաինական ԶՈՒ առանձնակի գումարտակի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համատեղ ապահովելու Չեռնոբիլի ատոմակայանի էներգաբլոկների անվտանգությունը․ Իգոր Կոնաշենկով
13:03 - 25 փետրվարի, 2022

Ուկրաինական ԶՈՒ առանձնակի գումարտակի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համատեղ ապահովելու Չեռնոբիլի ատոմակայանի էներգաբլոկների անվտանգությունը․ Իգոր Կոնաշենկով

Ռուսական օդադեսանտային ուժերն Ուկրաինայում վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի տարածքը, այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է rbk.ru-ն։

«Ուկրաինական զինված ուժերի առանձնակի գումարտակի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել ատոմակայանի էներգաբլոկների եւ սարկոֆագի անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ ատոմակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմալ է։

Իսկ Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը հայտնում է, որ Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել